18:59 09.03.2022
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բացասաբար են ազդել նաև Թուրքիայի՝ այդ երկրների հետ ծովային ճանապարհով տեղի ունեցող առևտրի վրա: Մասնավորապես հետաձգվում են Սև ու Ազովի ծովերում ռուսական ու ուկրաինական նավահանգիստներում մինչև 3 տասնյակ թուրքական առևտրային նավերի դեպի Թուրքիա բեռնափոխադրումները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թեման քննարկվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ժամանակ: […]
18:53 09.03.2022
Վերջին 13 օրվա ընթացքում ավելի քան 20 000 Ռուսաստանի քաղաքացի է ժամանել Վրաստան։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ նշելով, որ այս թիվն անհամեմատ քիչ է մինչ համավարակը գրանցված տվյալներից։ Ըստ նախարարի՝ խոսակցությունները, թե ՌԴ քաղաքացիների հոսքը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ավելացել է, չի համապատասխանում իրականությանը: Նախարարը նաև ի […]
18:46 09.03.2022
Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնք 2020-ին Արցախում պատերազմից հետո մնացել են տարածաշրջանում: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական ընդդիմության իր աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ դրանց թիվը 2000-ն է: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս առնչությամբ այլ […]
18:21 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, […]
17:44 09.03.2022
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է Թուրքիա 2008 թվականից ի վեր։ Իսրայելի առաջնորդին դիմավորել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախատեսվում է Իսրայելի և Թուրքիայի նախագահների […]
17:33 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ, […]
16:13 09.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:27 09.03.2022
Մարտի 10-ին Անթալիայում կմեկնարկի Ստամբուլի միջնորդական 8-րդ համաժողովը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումի նախօրեին և թեմատիկ առումով համահունչ է լինելու ֆորումի՝ «Վերախմբագրելով դիվանագիտությունը» խորագրին։ Համաժողովն ավելի քան 40 երկրից ունենալու է շուրջ 200 մասնակից, որոնք ներկայացնելու են տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ և միջազգային կազմակերպություններ։ Միջնորդական 8-րդ համաժողովում բացման խոսքով հանդես կգա […]
12:07 09.03.2022
Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 865 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 629 930-ն են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 820 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 570 884։ Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 16 456: Դրականության օրական ցուցանիշը կազմում […]
20:51 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի […]
18:40 08.03.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 827 հազար 683 պատվաստում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 352 226 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1%-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 1 249 476 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,5%-ը։ Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով […]
18:32 08.03.2022
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տիեզերական ուժերը «Hyp 2» արբանյակի հաջող գործարկում են իրականացրել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Արբանյակը տիեզերք է դուրս եկել 500 կմ բարձրության վրա։ Մեկնարկը տրվել է Շահրուդ անապատից՝ Սեմնան շրջանից»,- հայտնում է գործակալությունը։ Գործակալությունը նշում է, որ «Нур 2»-ը տիեզերք դուրս բերելու համար օգտագործվել է «Կասեդ» հրթիռը, որը իրանական […]
18:12 08.03.2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության այլ արդիական հարցեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Մարտի 8-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև»,- […]
14:26 08.03.2022
Վրաստանի խորհրդարանի դիմաց մարտի 7-ին կայացած «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցի ժամանակ 9 ցուցարար է բերման ենթարկվել, հայտնում է aliq.ge-ն։ Ոստիկանությունը բերման ենթարկվածներին մեղադրում է խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Նշենք, որ երեկ՝ մարտի 7-ին, Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցից հետո ցուցարարները շարժվել են դեպի կառավարության շենք և զուգարանի թուղթ նետել շենքի ուղղությամբ։ […]
23:43 07.03.2022
Ուկրաինային աջակցող հերթական ցույցն է տեղի ունեցել Թբիլիսիում, հայտնում է aliq.ge-ն։ Ցուցարարները համերաշխություն են հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Նրանք հիմնական մի քանի կոչով են հանդես եկել՝ պահանջելով իշխանություններից փակել վրացական երկինքը Ռուսաստանի համար, սահմանել վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար և կասեցնել ռուսամետ լրատվամիջոցների գործունեությունը Վրաստանում։ Հանրահավաքին հնչել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգները։ Լուսանկարները` Shame […]
19:54 07.03.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրավիճակը և միջուկային համաձայնագիրը, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի, այդ թվում՝ սիրիական խնդրի կարգավորման և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Նշվում է, […]
19:40 07.03.2022
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել լիրայի անկայունությունը։ Մարտի 7-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, նախորդ շաբաթվա համեմատ 1 տոկոսով անկում է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 14․40-ի։ Մինչդեռ մարտի 1-ին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում էին 1 դոլար/13.90 լիրա փոխարժեքով։ Թուրքական լիրան շարունակում է արժերզկվել նաև եվրոյի և ֆունտ […]
18:13 07.03.2022
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մարտի 13-ին մեկնելու է Թուրքիա։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Կիրակի օրը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունում պատարագի մասնակցելուց հետո Միցոտակիսը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Երկու երկրների առաջնորդները քննարկվելու են ռուս-ուկրաինական ճգնաժամը և երկկողմ հարաբերությունները։
16:47 07.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
15:32 07.03.2022
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ: Երկու հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի էր ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում նույնպես քննարկվել էր […]
14:20 07.03.2022
Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Չեչնիայում (ՌԴ), հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:24-ին։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել […]
13:33 07.03.2022
Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Ռիկոտ լեռնանցքում տեղի ունեցած սողանքը մասամբ փլուզել է կամուրջը և վնասել երկաթգիծը։ Այս մասին հայտնում է sputnik-georgia-ն՝ հղում անելով Վրաստանի երկաթուղու հաղորդագրությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Մարելիսի կայարանի մոտ լուսադեմին։ Փլուզվել է երկաթգծի վրայով անցնող կամրջի մի հատվածը։ Վնասվել են ռելսերն ու կոնտակտային ցանցը։ «Առավոտյան տեղի ունեցածի պատճառով դադարեցվել է բեռնատար […]
13:25 07.03.2022
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 910-ով: Վիրուսի հարուցած բարդություններից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 398։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է StopCov-ի պաշտոնական կայքում։ Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակման 1 626 282 դեպք։ Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 8081 մարդ:
12:48 07.03.2022
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են։ ✅Այժմ հեծանների տեղադրման աշխատանքներ են կատարվում արևմտյան կամրջի վրա։ ✅Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: ✅Յուրաքանչյուր կամրջի լայնությունը՝ 11.85մ: ✅Կամուրջն ունենալու է […]
00:00 07.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]
21:42 06.03.2022
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Քննարկվել են շարունակվող ճգնաժամը հաղթահարելու հարցերը։ Քննարկումները շարունակվել են այն հարցերի շուրջ, որոնք այսօր մեր նախագահը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն […]