TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից

17:06 21.11.2024

Բաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամ դիմել է Ադրբեջանի կառավարությանը և COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջով՝ ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետությունյան օկուպացված տարածքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։ […]

̰
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:35 21.11.2024

Իրանի հարավում՝ Բորզաջան քաղաքում, 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Նշվում է, որ վիրավորներ և նյութական վնասներ չեն գրանցվել, գրում է ISNA գործակալությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել 6 կիլոմետր խորության վրա:

̰
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին սպանության թույլտվություն է տվել

11:20 21.11.2024

Միացյալ Նահանգները, ըստ էության, թույլ տվեց Իսրայելին շարունակել սպանել խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Լիբանանում՝ օգտագործելով իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ  անկլավում հրադադարի կոչ անող բանաձևի քվեարկություն էր ընթանում: Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Միացյալ Նահանգները փաստացի արտոնագիր է տվել Իսրայելին շարունակելու սպանությունները Գազայի հատվածում և Լիբանանում։ Այս […]

̰
Բաքվում Ալիևի հանձնարարությամբ հարձակման ենթարկված ԱՄՆ կոնգրեսականը շարունակելու է պաշտպանել հայերին

22:35 20.11.2024

Բաքվում շարունակվող COP-29 գագաթնաժողովի ժամանակ հարձակման ենթարկված ամերիկացի հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալլոնը Վաշինգտոն վերադառնալուց հետո պարզաբանել է, թե ովքեր են կանգնած եղել իր դեմ կատարված սադրանքի հետևում: Ինչպե՞ս է գնահատում եղածը ինքը՝ Փալլոնը: Իսկ ինպե՞ս են բացատրում տեղի ունեցածը Ադրբեջանի իշխանությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։  

̰
Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ Հարությունյան

21:08 20.11.2024

Կառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը:

̰
Վրաստանի ՍԴ-ն գրանցել է Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

17:36 20.11.2024

Վրաստանի Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ekhokavkaza.com-ը, համապատասխան տեղեկությունը հրապարակվել է դատարանի կայքում։ Հայցը ներկայացվել է 19 նոյեմբերին և կապված է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետ։ Այն պետք է քննարկի պլենումը՝ Սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները։ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի […]

̰
Իրանում աշխատում են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի վրա․ ISNA

16:32 20.11.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Իսլամական հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։ «Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել բնապահպանական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել […]

̰
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են երկրի ԱԳՆ

15:52 20.11.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին՝ բողոքելու ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի նախօրեին և դրա ընթացքում «երկրի վրա Փարիզի հարձակումների դեմ»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ընդգծվել է ՄԱԿ-ի այս հեղինակավոր միջոցառումը բոյկոտելու կոչերի անընդունելիությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան կանչվել է Ֆրանսիայի […]

̰
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ

13:47 20.11.2024

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի […]

̰
Իրանի փոխնախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու մտադրության մասին

11:43 20.11.2024

Իրանի իշխանությունները մտադիր են շարունակել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի մտադրությունը միշտ ամենաբարձր մակարդակի վրա է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ և համապարփակ համագործակցության կառուցմանը», – ասել է փոխնախագահը: […]

̰
Էնթոնի Բլինքենը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

10:33 20.11.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ Տեղեկությունների համաձայն՝ քննարկումները տեղի են ունեցել Բրազիլիայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, երկու երկրների արտաքին գործերի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Լիբանանում հակամարտությունը […]

̰
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

10:25 20.11.2024

Չորեքշաբթի Ադրբեջանի Շամախիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, համապատասխան տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիրգուլու կայարանից 14 կմ հարավ-արևմուտք՝ 45 կմ խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 բալ, հայտնում են սեյսմոլոգները։ Զոհեր, ավերածություններ չկան։

̰
Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել․ արտահերթ ընտրություններում ո՞ւմ կսատարեն աբխազահայերը

23:12 19.11.2024

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել: Ասլան Բժանիան հեռացել է՝ ընդդիմության պահանջին զիջելով: Հիշեցնենք՝ չճանաչված հանրապետությունում արդեն մեկ շաբաթ է, ինչ քաղաքական սուր ճգնաժամ էր, որը ուղեկցվում էր զանգվածային անկարգություններով: Կարո՞ղ ենք ասել, որ հանգուցալուծումը կայացավ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Վրացի ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիաները

18:08 19.11.2024

Վրացի ընդդիմադիրները երեքշաբթի օրը Թբիլիսիում շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել էին Մելիքիշվիլիի պողոտայում այն ​​բանից հետո, երբ վաղ առավոտյան հատուկ ջոկատայինները նրանց քշել էին Թբիլիսիի պետական ​​համալսարանի տարածքից, որտեղ ընդդիմադիրները վրաններ էին տեղադրել։ Ոստիկանությունը չի միջամտել ակտիվիստներին։

̰
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը

16:11 19.11.2024

Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Քվեարկությունը գաղտնի է եղել: Կողմ է քվեարկել 28 պատգամավոր, մեկը դեմ է եղել, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները երեկ երեկոյան պայմանավորվել են Բժանիայի հրաժարականի և հակակառավարական ցույցերի դադարեցման շուրջ։ Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարը կլինի փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության […]

̰
Վրաստանի նախագահը պահանջել է ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչել

15:30 19.11.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «խախտումների» առնչությամբ Սահմանադրական դատարան իր հայցում պահանջում է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչել հակասահմանադրական, հայտնում է նախագահի աշխատակազմը։ Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ բողոքելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիության և համընդհանուր ընտրական իրավունքի խախտման համար, ավելի վաղ լրագրողներին ասել է պետության ղեկավարի փաստաբան […]

̰
Վրաստանը չի նախատեսում չեղյալ համարել օտարերկրյա գործակալների և ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքները

15:05 19.11.2024

Վրաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Լրագրողի այն հարցին, թե կառավարությունը որոշակի հանգամանքներում կչեղարկի՞ այս օրենքները, Մդինարաձեն պատասխանել է. «Ոչ, սա հատկապես վերաբերում է ԼԳԲՏ քարոզչությանը, քանի որ սա մի հարց է, […]

̰
Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու

12:49 19.11.2024

Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը։ «Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասել է նա։  

̰
Իրանը կտրականապես մերժում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի անօրինական պատժամիջոցները․ Բաղայի

10:42 19.11.2024

Իրանը կտրականապես մերժում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի անօրինական պատժամիջոցները Թեհրանի դեմ Ռուսաստանին «բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար»։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Բաղային դատապարտել է Եվրամիության և Միացյալ Թագավորության միջամտությունը պաշտպանական և ռազմական ոլորտներում պետությունների օրինական հարաբերություններին և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր գործընկերների հետ […]

̰
Իրանում հայտարարել են, որ իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ կախված կլինի Թրամփի վարչակազմի քաղաքականությունից

23:57 18.11.2024

Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, բայց չի գնա զիջումների, եթե պատժամիջոցների հետագա ճնշում գործադրվի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ «Ինչ վերաբերում է բանակցություններին, մենք պետք է վերահսկենք ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը և համապատասխանաբար գործենք: Այժմ առանցքային խնդիրն այն է, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերի նոր վարչակազմը Իրանին, միջուկային խնդրին, տարածաշրջանում […]

̰
Նեթանյահուն հայտարարել է հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի օբյեկտին հարվածելու մասին

22:43 18.11.2024

Հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարվածն Իրանին ուղղված էր, ի թիվս այլ բաների, իրանական միջուկային ծրագրի տարրերից մեկի դեմ, երկուշաբթի օրը Քնեսեթում ելույթ ունենալիս ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Սա գաղտնիք չէ։ Հարվածից մեկը եղել է նրանց միջուկային ծրագրի կոնկրետ բաղադրիչներից մեկի վրա»,-մեջբերում է նրա խոսքերը The Times of Israel-ը: Նա, սակայն, չի պարզաբանել, թե կեմկրռտ […]

̰
Ադրբեջանին ուղղված Միջազգային դատարանի պահանջը պարտադիր է կատարման համար ու բեկման ենթակա չէ

22:10 18.11.2024

Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կայացրեց բռնի տեղահանված արցախահայերի հայրենադարարձության իրավունքը հաստատող վճիռը: Մեկ տարի անց պաշտոնական Բաքուն շարունակում է արհամարել մոլորակի թիվ մեկ դատական ատյանի պարտադիր ուժ ունեցող իրավական ակտը: Կարո՞ղ ենք արդյոք ապացուցել, որ Բաքուն չի կատարում Միջազգային դատարանի պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել

21:00 18.11.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած քվեարկությունը չի կարելի վավեր անվանել։ «Երբ երկրում ընտրություններ չեն կայացել, հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընտրությունների պատճառով երկիրը գտնվում է «ապակայունացման և […]

̰
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

20:40 18.11.2024

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական ​​գործընթաց […]

̰
Վրաստանի նախագահը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ

20:32 18.11.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան  հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։ «Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանրությանը», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։

̰
Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը

19:06 18.11.2024

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը Բաքվում COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց սատարումն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես  սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները […]

̰
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ դեսպան

16:26 18.11.2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին՝ հիշեցնելով դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ «2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի […]

̰
Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

14:49 18.11.2024

Իրանի իշխանությունները հուսով են, որ Եվրոպան կվերանայի Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին խոստովանեց, որ Կիևը չունի Ռուսաստանի Դաշնությանը իրանական հրթիռների մատակարարման ապացույցներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն իրավիճակում, երբ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Իրանից Ռուսաստանի Դաշնություն հրթիռների մատակարարման մասին […]

̰
Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասին

13:08 18.11.2024

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամները միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են վերջ դնելու Իսրայելի անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մի ռեժիմ, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, միջազգային իրավունքին և խաղաղ գոյակցությանը և հետապնդում է ագրեսիվ նպատակներ այլ երկրների դեմ, արժանի չէ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անդամի […]

̰
Ալիևը Սիլուանովի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումը

11:56 18.11.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։ «Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», – ասված է հաղորդագրությունում։ Տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման լավ ցուցանիշ է նշվել ապրանքաշրջանառության […]

̰
BACK_TO_TOP