TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

16:28 01.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանը պատրաստ է ընդունել ուկրաինացի փախստականներին

11:53 01.03.2022

Վրաստանը պատրաստ է ընդունել փախստականների Ուկրաինայից: Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ «Եթե Ուկրաինայից փախստականներ լինեն, մենք նրանց առավելագույն աջակցություն կցուցաբերենք։ Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Վրաստանը պատրաստ է այս դեպքում փախստականներ ընդունել»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ հումանիտար աջակցությունն Ուկրաինայի քաղաքացիներին […]

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն Վրաստանին․ «Վրացական երազանք»

11:46 01.03.2022

Վրաստանում իշխող ուժի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն մեկնաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «Եթե մեր երկիրը միջոցառումներ անցկացնի կամ պատժամիջոցներ սահմանի, դա հազարապատիկ շատ վնաս կհասցնի մեր երկրին, և նման որոշում կայացնելիս պետք է անխոհեմ կամ թշնամաբար տրամադրվել սեփական երկրի դեմ»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։ Նրա […]

̰
Վրաստանում այսօրվանից գործարկվել է պաշտոնատար անձանց հանցագործությունները հետաքննող ծառայություն

11:28 01.03.2022

Մարտի 1-ից Վրաստանում աշխատանքը սկսել է Հատուկ քննչական ծառայությունը՝ Վրաստանի գլխավոր դատախազության հետաքննության ընթացակարգային կառավարման բաժնի ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորությամբ, հայտնում է Sputnik Georgia-ն։ Ծառայությունը կզբաղվի պաշտոնատար անձանց հանցագործությունների քննությամբ։ Նոր ծառայությունը ստեղծվել է Վրաստանում Պետական ​​տեսուչի ծառայության բազայի վրա: Խորհրդարանը համապատասխան որոշումն ընդունել է արագացված կարգով, ինչը հարուցել է ընդդիմության, օմբուդսմենի, անձամբ պետական ​​տեսուչի […]

̰
Վրաստանի տարածք մուտք գործելու կարգավորումներում տեղի են ունեցել փոփոխություններ

10:49 01.03.2022

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ՑԱՄԱՔԱՅԻՆ, ՕԴԱՅԻՆ և ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով […]

̰
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Անկարայի կողմից Մոնտրեի կոնվենցիայի կատարումը

23:28 28.02.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում երախտագիտություն է հայտնել Անկարային՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված Մոնտրեի կոնվենցիայի կատարման համար: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել այն բանի համար, որ Թուրքիան շարունակում է կատարել Մոնտրեի կոնվենցիան, […]

̰
Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքն ունի 41․3%, իսկ իշխող «Ժողովուրդ» դաշինքը՝ 36․6% աջակցություն

20:39 28.02.2022

Թուրքիայում գործող «Artıbir» հետազոտական ընկերությունը հրապարակել է թուրքական քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ Թուրքիայում այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) ունի 28․9 տոկոս աջակցություն, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)՝ 27․2, ազգայնական «Լավ» կուսակցությունը՝ 14․1, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)՝ 13․4 տոկոս աջակցություն։ Իշխող կոալիցիայի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) վարկանիշը […]

̰
Վրաստանը 100 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Ուկրաինա

19:15 28.02.2022

Վրաստանը Ուկրաինային է փոխանցել 100 տոննա հումանիտար բեռը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հայտնում է Aliq Media-ն։ Նրա խոսքերով՝ հումանիտար բեռն արդեն իսկ ժամանել է Ուկրաինա: «Այսօր առավոտյան իմ որոշմամբ Լեհաստան է ժամանել 100 տոննա հումանիտար բեռ, որն էլ այնտեղից կառաքվի ուկրաինական կողմին և, իհարկե, այս մարդասիրական […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

16:41 28.02.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների մանրամասներն ու առկա իրավիճակը: Հանդիպման ընթացքում Աքարը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ շարունակելով […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 465 նոր դեպք

12:00 28.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 465 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 12 840 մարդ, ևս 25-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 14 138 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 17,44 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 26,54 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ […]

̰
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում անցկացվել է նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի

21:16 27.02.2022

Փետրվարի 27-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միության կողմից անցկացվեց նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմային։ Ցուցադրությանը նախորդեց միության նախաձեռնած իրազեկման երթը դեպի ցուցադրության անցկացման վայր։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը։  

̰
Չավուշօղլուն օգնություն է խնդրել Լավրովից Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում

20:45 27.02.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Կիևի հետ բանակցությունների հարցում Մոսկվայի մոտեցման մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին՝ հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, նախանշել է մեր սկզբունքային մոտեցումները՝ կապված Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորության հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում։ Նշվում է, […]

̰
Վրաստանի դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին

18:08 27.02.2022

Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրությանը. «Եվս մեկ անգամ խնդրում ենք հնարավորինս ենթարկվել Ուկրաինայի իշխանությունների առաջարկներին, այդ թվում՝ մնալ տանը, հնարավորինս զերծ մնալ փողոցներում տեղաշարժվելուց և ահազանգի դեպքում անհապաղ գնալ մոտակա ապաստարան, հետևել անվտանգության կանոններին»,- jnews.ge-ի փոխանցմամբ այս մասին ասված է Վրաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։ «Պահպանեք պարետային ժամի կանոնակարգը՝ ձեր քաղաքի/շրջանի վարչակազմի կողմից սահմանված կանոններին համապատասխան […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք

13:55 27.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 840 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 26 252 թեստ, որից 12 913-ը արագ, իսկ 13 339-ը՝ ՊՇՌ թեստով:   Ընդհանուր առմամբ Վրաստանում […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ

10:28 27.02.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրում է սոցցանցում։ Հաղորդում է 1tv.ge-։ Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։ «Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ […]

̰
Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունն Ուկրաինայում արտակարգ իրավիճակների ծառայություններին կտրամադրի անվճար վառելիք

00:51 27.02.2022

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Ուկրաինայում շտապ օգնության մեքենաները և հրշեջ հաշվարկների մեքենաները կարող են անվճար լիցքավորվել ընկերության բոլոր բենզալցակայաններում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։ «SOCAR Energy Ukraine-ը, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով, աջակցություն կցուցաբերի շտապօգնության մեքենաներին և Ուկրաինայում հրշեջ ծառայության մեքենաներին […]

̰
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

00:28 27.02.2022

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկել են Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի զարգացումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ […]

̰
Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

18:48 26.02.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության նիստում ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու Ուկրաինայում լարվածության թուլացումը, հաղորդում է TGRT Haber հեռուստաալիքը։ Փոխանցում է  ՌԻԱ Նովոստին։ «Իշխող կուսակցության նիստում, որտեղ գլխավոր հարցը Ուկրաինայի իրավիճակն էր, նախագահ Էրդողանն ասաց, որ Թուրքիան պետք է հանդես գա խաղաղության օգտին։ «Պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում […]

̰
Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

17:50 26.02.2022

Թուրքիայի նախագահ  Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «…Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը և վերջին իրադարձությունները»,- նշում են գրասենյակից։ Ինչպես նշվում է, «Նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան ջանքեր է գործադրում հնարավորինս շուտ հրադադար հայտարարելու ուղղությամբ՝ կանխելու մարդկային հետագա կորուստները և կանխելու հետագա վնասները»։  

̰
Վրաստանը մեկ միլիոն լարի կհատկացնի Ուկրաինայի տուժած բնակչությանը օգնելու համար

17:32 26.02.2022

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչությանը օգնելու համար կառավարության պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացվի։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Պահուստային հիմնադրամից հատկացված միջոցներով Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչության համար դեղագործական ապրանքներ […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

14:19 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:10 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 236 նոր դեպք

11:37 26.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 236 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 926 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 18.38%, վերջին 14 օրը՝ 27.63%, վերջին 7 օրը՝ 23.93%: Ապաքինվել է ևս 14 909 պացիենտ, մահացել է 43 մարդ:

̰
«Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարությունից լավն են»․ Զելենսկին՝ Վրաստանի մասին

10:19 26.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վրաստանում անցկացված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Վրաստանի չմիանալու մասին հայտարարության պատճառով։ «Անհավանական է վրացի ժողովուրդը, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Երախտապարտ եմ բոլորին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել հաջակցություն Ուկրաինայի և դեմ՝ պատերազմի։ […]

̰
Թբիլիսիում պահանջում են վարչապետի հրաժարականը՝ ուկրաինական հարցում նրա դիրքորոշման պատճառով

08:21 26.02.2022

Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցութունների անդամներն ու նրանց համախոհները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։ Պատճառն ուկրաինական հարցում նրա դիրքորոշումն է։ Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ «Հեռացի՛ր»,- վանկարկել են Վրաստանի կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներն  ու նրանց […]

̰
Վրաստանի վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում վրաց ժողովրդի տրամադրվածությանը․Գախարիան՝ ուկրաինացիներին

22:25 25.02.2022

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան սոցիալական ցանցում գրառում է կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումների մասին։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, նրա խոսքով, Վրաստանի ժողովրդի գլխավոր նպատակը համախմբվելն է ազգային մեծ գաղափարի շուրջ, որն անկախ, ուժեղ, արդար և ժողովրդավարական պետություն կառուցելն է։ Ըստ Գախարիայի, Վրաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության համար 1921 թվականի փետրվարյան […]

̰
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը

20:11 25.02.2022

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիրին կոչ էր արել անցկացնել այս նիստը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ մեծամասնության ներկայացուցիչ 82 պատգամավորներից ոչ մեկը նիստին չի մասնակցի։ Իսկ ընդդիմադիր 61 պատգամավորները որոշումն ընդունելու համար չեն կարող հավաքել 76 ձայն։ Պապուաշվիլիի խոսքով՝ […]

̰
Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին

19:45 25.02.2022

Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ: Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմնվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

18:16 25.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Մենք՝ վրացիներս, նեղության մեջ չենք թողնում մեր ընկերներին․ օմբուդսմենը համակարծիք չէ Ղարիբաշվիլիի հետ

16:51 25.02.2022

«Մենք՝ վրացիներս, նեղության մեջ չենք թողնում մեր ընկերներին»,- ի պատասխան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության, ասել է հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, փոխանցում է Aliq.ge-ն։ «Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը և նրա պաթոսը չեն արտահայտում իմ դիրքորոշումը։ Ուկրաինայի ազատության և արժանապատվության համար պայքարը նաև մեր պայքարն է մեր ազատության և արժանապատվության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոմջարիան։ […]

̰
BACK_TO_TOP