TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ-ն Ուկրաինայի և Վրաստանի կողքին է․ պետդեպարտամենտի խորհրդական

15:47 25.02.2022

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլլեթի հետ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել պետքարտուղարության խորհրդականին՝ «Թվիթերի» իր միկրոբլոգի միջոցով Ուկրաինային և Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։ «Երախտապարտ ենք մեր առանցքային ռազմավարական գործընկերոջը՝ Միացյալ Նահանգներին, մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար։ Այս վճռորոշ պահին միասնությունն […]

̰
Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

13:32 25.02.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ «Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն շատ ավելի կվնասի մեր երկրին ու մեր քաղաքացիներին։ Ուստի՝ որպես երկրի ժողովրդի համար պատասխանատու կառավարության ղեկավար՝ առաջնորդվելու եմ միայն երկրի ազգային շահերով»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին։ Ըստ կառավարության ղեկավարի՝ պատժամիջոցները կվնասեն […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք

12:26 25.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 35 583 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 21,03%, վերջին 14 օրը՝ 28,49%, վերջին 7 օրը՝ 25,38%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 591 936 դեպք: Ապաքինվել է ևս 14 603 պացիենտ, […]

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:47 24.02.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովի հետ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշվում է, որ դեսպանը Վրաստանի խորհրդարանի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Պապուաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ Պապուաշվիլիի՝ «վրաց ժողովուրդը կանգնած է եղբայրական ուկրաինացի […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:58 24.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայում ՌԴ կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ

17:43 24.02.2022

Անկարան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Ռուսաստանի գործողությունները նշանակում են ոչ միայն օրակարգից մինսկյան համաձայնագրերի հեռացում, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Թուրքիան Ռուսաստանին կոչ է […]

̰
Բաքվում նոր կառուցվող շենք է փլուզվել․ փլատակներում մարդիկ կան

14:37 24.02.2022

Բաքվի Նարիմանովի շրջանում հինգշաբթի փլուզվել է նոր կառուցվող շենք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: «Դեպքի վայրում են գտնվում դատախազության աշխատակիցները, կատարվում է քննություն, ինչպես նաև տարածքի զննություն։ Ըստ նախնական տվյալների ՝ փլուզման հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փլատակներում դեռ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 455 նոր դեպք

12:46 24.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 455 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 18 206 մարդ, ևս 41-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 36 918 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 22,9 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,17 տոկոս, իսկ վերջին 7 […]

̰
Ուկրաինան Թուրքիայից պահանջել է փակել Դարդանելի նեղուցը

12:05 24.02.2022

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել է, որ Կիևը պահանջում է փակել Դարդանելի նեղուցը։ «Այժմ կարևոր է, թե ինչ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ահա դիմում եմ թուրքական վարչակազմին՝ խնդրում եմ, օգնե՛ք Ուկրաինային։ Մենք պահանջում ենք Դարդանելի նեղուցի փակում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի պատժամիջոցներ սահմանվեն ռուսական կողմի դեմ։ Մենք պահանջում ենք այստեղ գտնվող ռուսական ակտիվների կալանում։ Աջակցությունը, […]

̰
«Քուրդիստան» բառն օգտագործելու համար Լեյլա Գյուվենը բանտարկվել էր

21:30 23.02.2022

Բինգյոլի (Բյուրակն) գլխավոր դատախազությունն ավարտել է «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» (DTK) քրդական միության համանախագահ, Էլազըղի կանանց փակ ռեժիմով բանտում ազատազրկված Լեյլա Գյուվենի նկատմամբ սկսած հետաքննությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հետաքննությունը սկսվել էր «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքով։ Պատճառը եղել էր այն, որ 2020թ. եթեր գնացած ռադիոհաղորդման ժամանակ Գյուվենը հնչեցրել էր «Քուրդիստան» բառը։ Այժմ արդեն գխավոր դատախազությունը, որոշում […]

̰
Թուրքիային սպառնում է պարենային ճգնաժամ

20:15 23.02.2022

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի պարենային ճգնաժամ, փոխանցում է Ermenihaber-ը։ Խորհրդարանում կազմակերպած ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Թուրքիան գյուղատնտեսության և սննդի ոլորտում լուրջ խնդիրներ ունի: Ըստ Գայթանջըօղլուի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելուց հետո կառավարությունը նվազեցրել է ֆերմերներին տրվող սուբսիդիաները, միևնույն ժամանակ հանվել են գյուղմթերքի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին

19:11 23.02.2022

Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը: Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի […]

̰
Սահակ Բ Մաշալյանը և Սերդար Քըլըչը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

18:08 23.02.2022

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը փետրվարի 23-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարքարանը: Քըլըչի հետ հանդիպմանը ներկա է եղել ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ Սերդար Քըլըչը գոհունակություն է հայտնել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

17:23 23.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը

14:31 23.02.2022

Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրենը Սենեգալում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աֆրիկյան երկրներ կատարած այցերի շրջանակներում: Հաղորդվում է, որ բարձրաստիճան ոստիկանն Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած Սենեգալի մարզադաշտի բացման արարողության ժամանակ հանկարծակի սրտի կաթված է ստացել: Էրենը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա […]

̰
Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին

14:04 23.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը գագաթնաժողովի պատճառով հետաձգել է իր այցը Գվինեա- Բիսաու և Սենեգալ կատարած այցից հետո վերադարձել Թուրքիա։ Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահը Սենեգալից հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Էրդողանը […]

̰
Լոնդոնի փողոցներում Օջալանին ազատ արձակելու պահանջով պաստառներ են տարածվում

13:30 23.02.2022

Լոնդոնի փողոցներում հայտնվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավար, ցմահ դատապարտյալ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու պահանջով պաստառներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թե ովքեր են տարածում այդ պաստառները, ոչինչ չի նշվում: Այս ամենը դժգոհություն է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում, որոնք շեշտում են, որ Եվրոպայում շարունակվում են ակտիվանալ հակաթուրքական տրամադրությունները: Թուրքական կայքերն էլ իրենց հերթին մեղադրում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 230 նոր դեպք

11:54 23.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 230 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 7 223 մարդ, ևս 48-ը՝ մահացել։ Մեկ օրում կատարվել է 40 504 թեստավորում։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 25,26 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,89 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 27,73 տոկոս: […]

̰
̰
Պուտին-Ալիև բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Երևանի և Բաքվի հարաբերություններին

21:10 22.02.2022

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։

̰
Թուրք պաշտոնաթող դեսպանը կարծիք է հայտնել Էրդողանի քաղաքականության մասին

19:54 22.02.2022

Թուրք պաշտոնաթող դեսպան Սելիմ Քարաօսմանօղլուն թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում գնահատականներ է տվել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերաբերյալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄԷ-ի առաջնորդների միջև նախորդ շաբաթ կնքված թվով 13 պայմանագրերը՝ բացառությամբ մշակութային ոլորտին վերաբերողներից, այն նախագծերն են, որոնք Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը և […]

̰
Թուրքիայի նախագահը չեղարկել է իր աֆրիկյան շրջագայությունը և վերադառնում է Թուրքիա

19:20 22.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի չեղարկել է իր աֆրիկյան շրջագայությունը  ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ տեսակապի միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Մեր նախագահը վաղը կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը կանցկացվի առցանց: Այդ իսկ պատճառով այցը Գվինեա-Բիսաու, որը նրա աֆրիկյան շրջագայության երրորդ կանգառն է, հետաձգվել է […]

̰
Էրդողանը հերթով այցելում է աֆրիկյան մի շարք երկրներ

18:59 22.02.2022

Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ՝ աֆրիկյան երկրներ կատարած այցի շրջանակներում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն, երիտասարդության և սպորտի […]

̰
ՀՀ արդարադատության նախարարն Իրանում մի շարք հանդիպումներ է ունեցել

17:52 22.02.2022

Փետրվարի 20-22-ն աշխատանքային այցով Իրան է ժամանել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը և հանդիպումներ ունեցել ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալ Համիդ Դեհղանի, ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամի և ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ ոստիկանության պետի […]

̰
Կարվի ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ընթանա․ Կրեմլում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

16:00 22.02.2022

ՌԴ նախագահը նաև նշել է, որ այսօր Ադրբեջանի ղեկավարի հետ ստորագրելու է դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր, ինչը հարաբերությունների զարգացման նոր փուլ է։

̰
Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար դատվող փաստաբաններն արդարացվել են

13:42 22.02.2022

Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ փաստաբանական պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենի, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենի և գործադիր խորհրդի 8 այլ անդամների նկատմամբ դատավարություն սկսելու պատճառ էր հանդիսացել 2016 և 2018 թվականներին պալատի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունները […]

̰
Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

13:09 22.02.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության և ինքնիշխանության ճանաչումը։ Նշվել է, որ այդ որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է որակվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի խնդրո առարկա որոշումը անընդունելի են համարում և մերժում ենք այն։ […]

̰
Վրաստանի ավելի քան 50 քաղաքական և հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել Պուտինին

12:07 22.02.2022

Վրաստանի ավելի քան 50 քաղաքական և հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի հեղինակները Վրաստանի ռազմական չեզոքության կողմնակիցներն են, ովքեր ցանկություն են հայտնում հանդիպել Պետդումայի և ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ՝ «փոքր, բայց իրագործելի ներդրում ունենալու արդյունավետ համակարգի ձևավորման գործում»։ «Գիտակցելով, որ Ռուսաստանի հետ առճակատումը վնաս է Վրաստանին, մենք՝ 53 […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ է տվել երկրից դուրս բերել ընտանիքների անդամներին

11:56 22.02.2022

«Ուկրաինայում դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն ու անձնակազմը շարունակում են մնալ իրենց տեղում: Վրացի դիվանագետներին հանձնարարություն է տրվել ցանկության դեպքում երկրից դուրս բերել իրենց ընտանիքի անդամներին»,- հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ մի շարք երկրների իշխանություններ անվտանգության նկատառումներով կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան։  

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 101 նոր դեպք

11:41 22.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 101 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 47 486 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 25,48%, վերջին 14 օրը՝ 30,65%, վերջին 7 օրը՝28,55%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 565 769 դեպք: Ապաքինվել է ևս 14 764 պացիենտ, և նրանց […]

̰
BACK_TO_TOP