TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ի՞նչ որոշումներ են ընդունվել կառավարության այսօրվա նիստում

19:58 03.03.2022

Հայաստանն ունի Մարդու իրավունքների նոր պաշտպան, Սյունիքն էլ՝ նոր մարզպետ։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են նաև Մեղրիում երկաթուղու ծրագրի, պարենային անվտանգությանն ուղղված հարցեր, անդրադարձ է արվել գազի գնի բարձրացմանն ու շուկայում ձվի գնի անկմանը։ Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։

̰
Թուրքական շուկայից Վրաստան է ներկրվել 30 անուն դեղամիջոց

19:36 03.03.2022

Թուրքիայի դեղագործական շուկայից արդեն Վրաստան է ներկրվել 30 անուն դեղամիջոց։ Հաղորդում է aliq.ge-ն։ Առաջին փուլում ներկրվում են հիմնականում քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ և այդ դեղերի գները գրեթե կիսով չափ նվազել են։ Հատկանշական է, որ այս դեղերն արդեն վաճառվում են մի քանի առցանց դեղատներում: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաջորդ շաբաթ դեղերի ցանկն էլ ավելի կընդլայնվի։ […]

̰
Վահան Քերոբյանը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման հարցերը

18:39 03.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը։ […]

̰
Վրաստանի վարչապետը ստորագրել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցելու դիմումը

18:17 03.03.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակի դիմումը։ Հայտնում է AliQ Media-ն: Ղարիբաշվիլիի խոսքերով՝ սա պատմական օր է Վրաստանի համար։ Ըստ կառավարության ղեկավարի՝ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի ևս մեկ կարևոր փուլ է։

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

17:21 03.03.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը Հայաստանի համար: Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար հանդիպման սկզբում շեշտել է, […]

̰
Ցույց Ցխինվալում՝ hաջակցություն Պուտինի որոշման

15:31 03.03.2022

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալում ցույց է տեղի ունեցել՝ hաջակցություն «Լուգանսկի և Դոնեցկի պաշտպանության համար ռազմական գործողություններ սկսելու Վլադիմիր Պուտինի որոշման»։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, ակցիան կազմակերպել է Հարավային Օսիայի դե ֆակտո իշխող «Եդինայա Օսիա» կուսակցությունը։ Օսական «Ռես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքին ներկա է եղել ավելի քան հազար մարդ։ «Մենք աջակցում ենք Ռուսաստանին, քանի որ ինքներս […]

̰
̰
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:35 03.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ

11:43 03.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 115 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 17 527 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 17,77%, վերջին 14 օրը՝ 3,53%, վերջին 7 օրը՝ 18,85%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 619 274 դեպք: Ապաքինվել է ևս 11 767 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում […]

̰
Թուրքիայում հացի, ալյուրի և ձեթի գնաճ է սպասվում

22:15 02.03.2022

Թուրքիայում առաջիկայում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների համար հավելյալ գնաճ։ Բուրսայի սննդի արդյունաբերողների միության (BUYSAD) նախագահ Ջոշքուն Դյոնմեզը նշել է, որ Ռուսաստանի կողմից Դոնբասում իրակացվող ռազմագործողության պատճառով ցորենի մատակարարման պակասը կբարձրացնի ալյուրի և հացի գները Թուրքիայում, իսկ արևածաղկի սերմի ներմուծման խափանումը կազդի ձեթի գների վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Դյոնմեզը հայտնել է, որ իրենք մտահոգված են, […]

̰
Վրաստանը ԵՄ-ին  անդամակցության հայտ կներկայացնի

22:08 02.03.2022

Վրաստանի կառավարությունը արագացված կարգով ԵՄ-ին անդամակցության հայտ կներկայացնի վաղը՝ մարտի 3-ին։ Այս մասին «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նրա մեկնաբանությամբ՝ կարևոր է  թեկնածուի կարգավիճակ ստանալու որոշումը վերաբերի ոչ թե 2024 թվականին, ինչպես նախատեսված էր, այլ այժմ՝ կապված «ընդհանուր քաղաքական համատեքստի փոփոխության և նոր իրողությունների հետ»։ […]

̰
Իտալական «Eni» ընկերությունը մտադիր է դուրս գալ «Երկնագույն հոսք» գազատարի ծրագրից

21:01 02.03.2022

Իտալական «Eni» նավթային ընկերությունը հայտարարել է, որ ցանկանում է դուրս գալ «Երկնագույն հոսք» գազատարի ծրագրից։ Այս ծրագրով բնական գազը Ռուսաստանից տեղափոխվում է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընկերությունը հայտնել է «Երկնագույն հոսք» ծրագրում իր ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառելու մտադրության մասին։ Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ «Eni»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանում […]

̰
Ուկրաինայի հայ համայնքի տեղափոխման խնդիրներ, Հայաստան-Թուրքիա բանակցություններ, գնաճ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան

20:21 02.03.2022

Ուկրաինայի հայ համայնքի տեղափոխման խնդիրներ, Հայաստան-Թուրքիա բանակցություններ, գնաճ, սոցիալ-տնտեսական և անվտանգության ոլորտներին ուղղված այլ հարցեր։ Խորհրդարանում այսօր կայացել է պատգամավորների և կառավարության անդամների միջև հերթական հարցուպատասխանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ամերիկյան CBS News ալիքը Ստամբուլը ներկայացրել է Հունաստանի կազմում

20:15 02.03.2022

Ամերիկյան հեռուստատեսությամբ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ լուրերի ընթացքում ցուցադրված քարտեզի վրա Ստամբուլը ներկայացվել է որպես հունական տարածք, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ «CBS News» հեռուստաալիքի ղեկավարությունը ներողություն է խնդրել Ստամբուլը որպես հունական տարածք ցուցադրելու համար։ Թուրքական կողմի՝ ապատեղեկատվական բնույթի քարտեզ օգտագործելու համար անհապաղ բացատրություն տալու պահանջին ի պատասխան ամերիկյան հեռուսաալիքը արձագանքել է անմիջապես։ […]

̰
Վրաստանում փետրվարին գնաճը կազմել է 13,7%

19:45 02.03.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) այսօր հրապարակել է 2022 թվականի փետրվարի գնաճի հաշվետվությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հաշվետվության համաձայն՝ փետրվարին տարեկան գնաճը կազմել է 13,7 տոկոս։ Սպառողական գրեթե բոլոր ապրանքները թանկացել են՝ սկսած սննդամթերքից, վերջացրած տրանսպորտով։ Սակայն, ըստ Geostat-ի տվյալների, միակ սպառողական խումբը, որտեղ նախորդ տարվա համեմատ գները նվազել են, հագուստն է, որտեղ գները նվազել են […]

̰
Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով նիստ է անցկացվել

19:31 02.03.2022

Թուրքիայի խորհրդարանը նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Anadolu-ն։ Նշվում է, որ փոխխոսնակ Ջելալ Ադանի նախագահությամբ քննարկումները տեղի են ունեցել փակ դռների հետևում և տևել է 2,5 ժամ։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նա խորհրդարանականներին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային գործընթացների մասին։  

̰
«YouTube»-ն արգելափակել է թուրք դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

18:58 02.03.2022

«YouTube» սոցցանցը արգելափակել է տեսանյութը, որում Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ու նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Հաղորդում է ermenihaber.am-ը։ Հաղորդվում է, որ դեռևս 2020-ի ապրիլին նկարահանված տեսանյութը նախ հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից: Ավելի ուշ նույն տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է նաև Բաղըշը: […]

̰
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

17:48 02.03.2022

Փետրվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ, տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Իրան տնտեսական, առևտրային և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

17:42 02.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան

16:47 02.03.2022

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Mehrnews»-ը: Այս կապակցությամբ, իրանական գործարար պատվիրակությունը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու առևտրի և ներդրումային հնարավորությունների ներդրմանն ուղղված հանդիպմանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են սննդի, կահույքի, արդյունաբերական սարքավորումների արտադրության, […]

̰
Ուկրաինան թուրքական «Բայրաքթարների» նոր խմբաքանակ է ստացել

15:13 02.03.2022

Ուկրաինան թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նոր խմբաքանակ է ստացել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխանցում է Ermenihaber-ը։ Վերջինս տեղեկացրել է, որ թուրքական ԱԹՍ-ներն արդեն անցել են մարտական հեթապահության: Նախարարը նաև նշել է, որ ստանալու են նաև «Սթինգեր» շարժական զենիթահրթիռային համալիրի և «Ջավելին» հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ:

̰
«Էրդողանը հասկացավ Մոնտրոյի կարևորությունը և մի կողմ կթողնի Ստամբուլի ջրանցքը». Քըլըչդարօղլու

14:03 02.03.2022

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես ըմբռնել է նեղուցների վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիայի կարևորությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հետևաբար, ըստ ընդդիմադիր գործչի, Էրդողանը կարող է հրաժարվել Ստամբուլի ջրանցքի (Kanal İstanbul) գաղափարից: Քըլըչդարօղլուն «FOX» հեռուստաընկերության եթերում պատասխանում է Իսմայիլ Քյուչուքքայայի հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Եթե մենք […]

̰
Դեսպանին հետ կանչելու Ուկրաինայի նախագահի որոշումն անհասկանալի է․ Վրաստանի կառավարություն

12:59 02.03.2022

Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին։ Պատճառներից մեկն այն էր, որ պաշտոնական Թբիլիսին ինքնաթիռի վայրէջքի թույլտվություն չի տվել, որպեսզի վրացի կամավորները թռչեին Ուկրաինա։ Վրաստանի կառավարության համար անհասկանելի է դեսպանին հետ կանչելու Զելենսկու որոշումը: «Ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ, ցավոք, չեն դադարում Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերն ու սադրանքները, որոնցում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 840 նոր դեպք

11:31 02.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 840 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 20 075 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 19,13%, վերջին 14 օրը՝ 24,39%, վերջին 7 օրը՝ 19,67%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 616 159 դեպք: Ապաքինվել է ևս 4 692 պացիենտ, […]

̰
Թուրքիայում միայն փետրվարին 108 լրագրող է դատարանի առաջ կանգնել

23:02 01.03.2022

Թուրքիայում «Լրագրողների ասոցիացիան» հրապարակել է «Լրատվության գինը» ամենամսյա զեկույցը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նշվում է, որ միայն փետրվարին Թուրքիայի 8 քաղաքում շուրջ 39 դատական նիստ է կայացել և 108 լրագրող ու լրատվամիջոցի ներկայացուցիչ է կանգնել դատարանի առաջ։ Նրանց նկատմամբ պահանջվել է սահմանել ընդհանուր 715 տարի 3 ամսից մինչև 1485 տարվա ազատազրկում, այդ թվում 1 լրագրողի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

22:20 01.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության փորձերին

19:21 01.03.2022

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հունական Ekathimerini պարբերականի հետ զրույցում խոստացել է ընտրվելու դեպքում վերջ դնել Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու փորձերին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Ինձ ամենից շատը անհանգստացնում է թուրքական կառավարության շանտաժը: Ես դեմ եմ լինելու Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, որի գործընթացն առկախված է»,- ասել է Պեկրեսը:  Ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էին Ֆրանսիայի նախագահի մեկ այլ […]

̰
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը բանտից ազատ է արձակվել

18:48 01.03.2022

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ազատության մեջ է:  Նա 9 տարով ազատազրկվել էր գնդապետ Սերգո Թեթրաձեի հանդեպ իրականացված խոշտանգումների գործով։ Հայտնում է aliq.ge-ն։ «Ես ձեզ չեմ ասելու, թե ինչ եմ անելու, ես չեմ պատրաստվում մտնել քաղաքականություն, իմ կինը և իմ երեխաներն առաջին պլան են մղվում, դա է հիմնական խնդիրը: Ես կարող եմ ձեզ ասել, […]

̰
«Գործադուլներն ու թանկացումներն Էրդողանի համար գլխացավանք կդառնան ընտրություններից առաջ»․ Bloomberg

18:36 01.03.2022

«Bloomberg» ամերիկյան պարբերականը, մատնանշելով Թուրքիայում բազմաթիվ ընկերությունների աշխատողների իրականացրած գործադուլները, գրում է, որ աշխատավորները 2023-ի ընտրություններին ընդառաջ բողոքում են «կենսապայմանների ճգնաժամից»: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հոդվածում նշվում է, որ գործադուլները և բարձր գնաճը նախագահ Էրդողանի համար իսկական գլխացավանք կդառնա ընտրություններից առաջ։ «Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Արզու Չերքեզլիօղլուն հայտարարել է, որ 2022 թվականի համար […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:58 01.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
BACK_TO_TOP