TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ

15:39 06.03.2022

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններն ավարտվել են Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, դրանք տևել են մոտ մեկ ժամ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Ուկրաինայի հարցով բանակցությունները հենց նոր են ավարտվել, դրանք տևել են մոտ մեկ ժամ»,- հաղորդում է հեռուստաալիքը։

̰
Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցը սկսվել է

14:31 06.03.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը սկսվել է կիրակի օրը, հայտնել է արել TRT հեռուստաալիքը։ «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բանակցություններ է սկսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվում է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Սպասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարությունը»,-հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

̰
Լարսն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:00 06.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Լարսը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար

10:36 06.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև

23:54 05.03.2022

Մարտի 4-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև: Երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել զարգացնել և ամրապնդել համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային ոլորտներում, խթանել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև պայմանավորվուծություն են ձեռքբերել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանում ներդրումային […]

̰
Ուկրաինայից Մոլդովա տեղափոխված Վրաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան Մոլդովայից Ռումինիա նշանակված հատուկ ավտոբուսային երթուղիներով

23:10 05.03.2022

Կառավարության որոշման համաձայն, Մոլդովայում Վրաստանի դեսպանության կողմից կազմակերպված՝ Ուկրաինայի տարածքից Մոլդովայի Հանրապետություն տեղափոխված Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, Քիշնևից Բուխարեստ տեղափոխելու համար նախատեսված է հատուկ ավտոբուսային երթուղի։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Գերատեսչության տվյալներով՝ ավտոբուսի երթուղին ներկայումս Վրաստանի 39 քաղաքացիների տեղափոխել է Ռումինիա, քաղաք Բուխարեստ, որտեղ Վրաստանի դեսպանատան […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար

22:55 05.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։ Հայտնում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունը։

̰
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ՏԱՍՍ

20:56 05.03.2022

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ «Մեր նախարարն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել»,- ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով նրանց զրույցի մանրամասները։ Մինչ այդ, ըստ աղբյուրի, ավելի վաղ Չավուշօղլուն բանակցություններ է վարել նաև իր ուկրաինացի գործընկեր […]

̰
Թուրքիան չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Քալըն

19:25 05.03.2022

Թուրքիան չի պլանավորում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, չի ցանկանում լինել հակամարտության կողմ, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Այս պահին մենք չունենք պատժամիջոցների ծրագիր (Ռուսաստանի դեմ – խմբ.)… Նախ, իհարկե, մենք չենք ուզում, որ մեզ որպես կողմ դիտարկեն այս պատերազմում, մենք, իհարկե, չենք ուզում՝դրանից տուժելու է տնտեսությունը»,- Քալընի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը:  

̰
 Վրաստանի դպրոցներում կորոնավիրուսով վարակվածության մակարդակը նվազում է

19:10 05.03.2022

Վերջին յոթ օրվա ընթացքում Վրաստանի դպրոցներում կորոնավիրուսով վարակվածության մակարդակը զգալիորեն նվազել է, ինչպես նախորդ երկու շաբաթվա ընթացքում։ Մասնավորապես, վիրուսը հաստատվել է ուսուցիչների 1,5%-ի և աշակերտների 0,6%-ի մոտ, հայտնում է Վրաստանի կրթության նախարարությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։ Նախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ Վրաստանի 2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 32-ը շարունակում են հեռավար ուսուցումը։ «Այսօրվա դրությամբ  պատվաստվել է […]

̰
Թուրքիան որոշել է Ուկրաինայից Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիների տարհանման շուրջ համաձայնության գալ

18:28 05.03.2022

Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայից Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիների համար տարհանման միջանցք ստեղծելու շուրջ։ Թուրքիան որոշել է համաձայնության գալ Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիների տարհանման միջանցքի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ « Մենք շարունակում ենք մեր քաղաքացիների տարհանման գործընթացը, մեր 11000-ից ավելի քաղաքացիներ արդեն տարհանվել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:20 05.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Եթե չեք կարող միանալ պատժամիջոցներին, ապա գոնե փակեք Ստալինի թանգարանը. Վրաստանում Լեհաստանի դեսպան

14:21 05.03.2022

Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկևիչը մարտի 4-ին Թբիլիսիի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում ելույթ է ունեցել «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» թեմայով: Իր ելույթի վերջում դեսպանն ասել է. «Ուզում եմ դիմել իմ վրացի ընկերներին: Ես մեկ առաջարկ ունեմ: Հասկանում եմ, որ դուք ծանր վիճակում եք: Դուք փոքր երկիր եք՝ հսկայական հարևանով և գտնվում եք ծանր տնտեսական […]

̰
Ալիևն ու  Չավուշօղլուն հանդիպել են

14:12 05.03.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը ընդունել է Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի համաձայն: Մենք բարձր ենք գնահատել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար ձեռնարկվող քայլերը»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ում։

̰
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք

11:55 05.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 118, մահացել՝ 32 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 623 672 դեպք, որից 1 547 531 հիվանդ ապաքինվել է, 16 338-ը ՝ մահացել:

̰
Թուրքիայի բնակչության 49․9 տոկոսը կանայք են

23:00 04.03.2022

Թուրքիայի բնակչությանը 49․9 տոկոսը կազմում են կանայք, իսկ 50․1 տոկոսը՝ տղամարդիկ։ Այս մասին նշվում է Թուրքիայի վիճակագրական ծառայության «Կանայք՝ վիճակագրությամբ-2021» զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 42 միլիոն 252 հազար 172 կին։ Նշվում է, որ 2020 թվականի դրությամբ Թուրքիայում զբաղված/աշխատում է բնակչության 42․8 տոկոսը, որից 26․3 տոկոսը կազմում են կանայք, իսկ 59․8 տոկոսը՝ տղամարդիկ։ Առաջին […]

̰
Իրանի Մեջլիսի պատգամավորների հետ անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհին

21:51 04.03.2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գուրգեն Մելքոնյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Նազարյանը մարտի 4-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորներ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումեհ Փաշաի եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ռոբերտ Բեգլարյանի հետ: Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջեւ բարեկամական […]

̰
Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային հոսք դեպի Վրաստան  չկա․ Պապուաշվիլի

20:35 04.03.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստան Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին լուրերը կառավարության դեմ ապատեղեկատվական արշավի մի մասն են։ Ինչպես փոխնացում է Aliq Media-ն, ըստ խորհրդարանի նախագահի՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանը Ռուսաստանի կողմից վաղուց փակ է։ «Գիտեք, որ Լարսի անցակետը հատում են միայն բեռնատարները, ազատ երթևեկություն չկա։ Ռուսաստանից որևէ զանգվածային ներհոսք չկա։ Հիշյալ լուրերը […]

̰
Վրաստանի խորհրդարանը մերժել է երկրի նախագահին օրենսդիրում հանդես գալ ամենամյա զեկույցով

20:07 04.03.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 5-ին խորհրդարանում ամենամյա զեկույցով հանդես չի գա։ Խորհրդարանի բյուրոն չաջակցեց նախագահի դիմումին՝ տարեկան ամենամյա զեկույցով խորհրդարանում հանդես գալ մարտի 5-ին։ Նախագահի ամենամյա զեկույցի օրը նշանակված է ապրիլի 9-ին, ակայն բյուրոյի նիստում նախագահի խորհրդարանական քարտուղարն ասել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակից ելնելով, ցանկանում է ավելի վաղ՝ մարտի 5-ին հանդես […]

̰
Ուկրաինայի դեսպանը ուկրաինական գործակալություններին կոչ է արել չաշխատել տուրիզմի թուրքական միության հետ

20:02 04.03.2022

Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Վասիլի Բոդնարը  ուկրաինական տուրիստական կազմակերպություններին կոչ է արել այլևս չեն աշխատելու «Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության» (TÜRSAB) հետ: Պատճառը,  ըստ ուկրաիանացի դիվանագետի,  թուրքական կողմի «երկերասանի քաղաքականությունն է»: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Առավոտյան միության ղեկավարը հանդիպում է մեզ հետ, իսկ այնուհետև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, դա երկերասանի քաղաքականության օրինակ է, քանի որ այդ կերպ հավասարություն նշան է […]

̰
ՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

18:32 04.03.2022

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում։ Անհրաժեշտություն […]

̰
Թուրքիան ավելի քան 3.000 ոստիկան կգործուղի Կատար

16:03 04.03.2022

Թուրքիան 2022-ի աշնանը Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության ապահովման համար այդ երկիր կգործուղի ոստիկանության 3251 ծառայողի, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս գործուղումը պետք է տեղի ունենա 2 երկրների միջև կնքված «Լայնածավալ միջոցառումների կազմակերպման գործում համագործակցության մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում: Նախօրեին հուշագիրը քննարկվել և հաստատվել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ավելի ուշ այն […]

̰
Բլինքենը Զուրաբիշվիլիին և վրաց ժողովրդին շնորհակալություն է հայտնել

15:13 04.03.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում է Aliq.ge-ն։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտնում է, որ նախագահ Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին և նախագահին՝ Ուկրաինային ցուցաբերած անսասան աջակցության համար։ Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում գրել է. «Ես խոսեցի նախագահ Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու անձամբ […]

̰
«ՌԴ-ին կոչ ենք անում դադարեցնել ռազմագործողությունները»․ ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի ներկայացուցիչ

15:08 04.03.2022

«Թուրքիան մերժում և դատապարտում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը սպառնացող այդ անօրինական գործողությունները: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուժերը Ուկրաինայից»: Այս մասին ասել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադըք Արսլանը, փոխանցում է Ermenihaber-ը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը […]

̰

14:46 04.03.2022

Թուրքական Aksoy հետազոտական ընկերությունը ուշագրավ հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում ռուս-ուկրաինական հակամարտության և այդ գործընթացում Թուրքիայի դերի մասին: Հարցվածների 78.2 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի այս հակամարտությունում: 2.4 տոկոսի կարծիքով Թուրքիան պետք է աջակցի ՌԴ-ին: Իսկ ահա 19.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա այս պատերազմիմ ՆԱՏՕ-ի […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Թուրքիա

13:45 04.03.2022

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը մարտի 4-11-ը կմեկնի Թուրքիա, Իսպանիա, Մարոկկո, Ալժիր և Եգիպտոս, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ մասնավորապես Թուրքիա և Իսպանիա կատարվելիք այցերի ընթացքում, հանդիպումների օրակարգում կլինեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ զարգացումները: Շերմանի այցի առաջին կանգառը կլինի հենց Թուրքիան։ Մարտի 4-ին և 5-ին Շերմանը հանդիպումներ կունենա Ստամբուլում և Անկարայում։

̰
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 365 դեպք

13:25 04.03.2022

Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 365 դեպք: Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է 9 790 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 539 413։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 306: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 620 639-ն են:

̰
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ

13:10 04.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին զարգացումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն Թուրքիայի անունից գոհունակությունն է հայտնել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք, թեկուզև տարածաշրջանային մակարդակով՝ խաղաղ բնակչության տարհանման համար։ Նրա խոսքերով՝ այդ միջանցքը ոչ միայն հնարավորություն կտա տարհանել քաղաքացիներին, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է. ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար

10:55 04.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Պետդեպարտամենտը չի կատարել Ադրբեջանին աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները. սենատոր Մենենդեզ

20:05 03.03.2022

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) մարտի 2-ին հրապարակել է Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը, որով պարզվել է, որ, ըստ Մենենդեզի՝ «Պետդեպարտամենտը ձախողել է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջների կատարումը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Ավելին, ըստ նախագահ Մենենդեզի, GAO-ի զեկույցը «բացահայտեց, […]

̰
BACK_TO_TOP