13:42 22.02.2022
Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ փաստաբանական պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենի, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենի և գործադիր խորհրդի 8 այլ անդամների նկատմամբ դատավարություն սկսելու պատճառ էր հանդիսացել 2016 և 2018 թվականներին պալատի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունները և թուրքական ԱԹՍ-ների իրականացրած մի գործողության վերաբերյալ հրապարակած զեկույցը:
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարություններում առկա է են եղել «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն» արտահայտություններ, ինչպես նաև Անկարային պատմության հետ առերեսվելու կոչեր:
ԱԹՍ-ներով քրդաբնակ Հաքքարի նահանգում 2017-ին իրականացրած գործողության մասին զեկույցում էլ օգտագործվել է «Քուրդիստան» բառը և Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովին գործելու կոչ է արվել, քանի որ նշյալ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձ էր զոհվել (խախտվել է կյանքի իրավունքը): Այս պատճառով պալատի 10 ղեկավարներին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 (թուրք ժողովրդին, Թուրքիայի հանրապետությանն ու պետական կառույցները նսեմացնելը) և 216 հոդվածներով (ժողովրդի մեջ ատելության ու թշնամանքի հրահրում):
Հաղորդվում է, որ նախօրեին տեղի ունեցած դատավարության 7-րդ նիստի ընթացքում, երբ մեղադրյալները դեռևս չէին հասցրել պաշտպանական ելույթներով հանդես գալ, մեղադրող կողմը անակնկալ կերպով դատարանից պահանջել է արդարացնել մեղադրյալներին:
Դատարանը, որպես արդարացման պահանջի հիմք նշել է, որ կասկածյալների արտահայտությունները պետք է դիտարկել խոսքի ազատության սահմաններում, քանի որ հավաքված փաստերը ցույց են տալիս, որ նրանց արտահայտությունները հասարակական անվտանգության տեսանկյունից բացահայտ վտանգ չեն պարունակում, դրանցում բռնություն ու սպառնալիք առկա չէ:
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...