15:06 07.02.2022
Իսրայելի նախագահականից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ծրագրում է մեկնել Թուրքիա և հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ մասին ասվել է երեկ երեկոյան Իսրայելի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Հերցոգը շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի շտամով վարակված Էրդողանին ու նրա կնոջը: Հաղորդվում է, […]
13:54 07.02.2022
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի խոսքերով՝ Միացյալ Նահանգները հետևում են Վրաստանի՝ Եվրոպայի հետ առանց վիզայի ճանապարհորդության ծրագրին, հասկանալու համար՝ արդյոք Վրաստանը պատրա՞ստ է դյուրացնել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմը, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Դեգնանի՝ Միացյալ Նահանգները գնահատում են Վրաստանի ջանքերը, սակայն վիզային ռեժիմի դյուրացումը հիմնված է խիստ պահանջների վրա: «Մենք հետևում ենք, թե ինչպես […]
12:49 07.02.2022
Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի, հայտնում է Ermenihaber-ը։ Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։ Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։ […]
12:40 07.02.2022
Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե թաղամասում քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքելու գնաճի, հատկապես՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանների և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ լարվածություն է առաջացել, իսկ որոշ տեղերում ոստիկանները դիմել են կոշտ միջոցների, փոխանցում է Ermenihaber-ը։ Մարդինի Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ իրենց ձեռքում կրել են արտարժույթ և էլեկտրաէներգիայի վճարման կտրոններ։ Էլեկտրաէներգիայի վճարների դեմ […]
12:25 07.02.2022
Ռուսաստանի հետ սահման տանող վրացական կենտրոնական մայրուղու վրա իրավիճակը փոխվել է ձյան տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար տեղաշարժն արգելվել է։ Մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար Ռազմավիրական մայրուղով Ռուսաստանի ուղղությամբ երթևեկությունն ազատ է։ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի շուրջօրյա՝ միայն […]
11:48 07.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 905 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 33,14%, վերջին 14 օրը՝ 27,37%, վերջին 7 օրը՝ 30,99%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 325 838 դեպք: Ապաքինվել է ևս 17 130 պացիենտ, և […]
10:40 07.02.2022
Անթալիայի Սակլիքենթ լեռնադահուկային կենտրոնում ձյան առատ տեղումների հետևանքով փլուզվել է զբոսաշրջային օբյեկտներից մեկի հովանոց-ծածկը, տուժել է 8 մարդ։ Փլատակների և ձյան տակ են մնացել կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Տուժածներն ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ձյունն ավելի քան 5000 ճանապարհ է արգելափակել։
09:02 07.02.2022
ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի, Իրանի ու Չինաստանի համար։ Այս մասին հայտարարել է թուրքական Vatan կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, իսկ հետո Անկարա խորհրդանշում է խաղաղության ճանապարհային քարտեզ։ Փարինչեքը կարծում է, որ այցն ուրվագիծ է ստանում ընդդեմ Սև ծովում, Միջերկրականում, Արաբական […]
22:48 06.02.2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ՔՈՎԻԴ-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր: Բարեբախտաբար, ես լավ եմ, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցները»,-Աքարի խոսքերն է մեջբերում Star թերթը: Ավելի վաղ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով էին վարակվել նախագահ Թայիփ Էրդողանը և նրա տիկինը:
18:38 06.02.2022
Վրաստանում պահպանվում է կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշը, թեև ըստ կառավարության stopcov.ge կայքի տվյալների՝ նախորդ օրվա 23 134 թվի համեմատ այսօր այն զգալիորեն նվազել է: Արձանագրվել է 19 098 նոր դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 38 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 314 603 դեպք, որից 1 089 091 հիվանդ ապաքինվել […]
17:40 06.02.2022
Աջարիայի բարձրադիր շրջաններում շարունակվում են ճանապարհների ձնամաքրման աշխատանքները, հայտնում է ինքնավարության կառավարությունը։ Բաթումում փոթորիկը և ուժեղ քամին լրջորեն վնասել են Նոր բուլվարը։ Տարածքում ծովի ալիքներն ավազ ու խճաքար են տարել, վնասել ենթակառուցվածքները, ողողել առափնյա գիծը։ «Բաթումի փողոցների և առափնյա գծի մաքրման աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։ Աշխատանքներին ներգրավված է ավելի քան 200 մարդ։ Ճանապարհը մաքրվում է […]
12:17 06.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]
11:30 06.02.2022
Ստամբուլի դատախազությունը կիրակի հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, ովքեր վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե ինքը վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի թաղամասերից մեկում արդեն ձերբակալվել է մեկ մարդ։ Նա մեղադրվում է սադրիչ և վիրավորական բովանդակությամբ մեկնաբանություն հրապարակելու մեջ։ Թուրքիայում […]
10:30 06.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:00 06.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]
18:38 05.02.2022
Ադրբեջանա-իրանական սահմանային կետերում բեռնատարների տեղաշարժի գործընթացը կարագացվի։Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի մաքսավորների հանդիպմանը, գրում են իրանական լրատվամիջոցները։ Աստարայի մաքսային վարչության վարչական շենքում կայացած հանդիպմանը երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են կրճատել սահմանային անցակետերում բեռնատարների սպասման ժամանակը և արագացնել բեռնատարների սահմանը հատելու գործընթացը։ Նշենք, որ երկու երկրների պաշտոնյաների տվյալներով՝ վերջին 11 ամիսների ընթացքում […]
17:57 05.02.2022
2085 պետական և 217 մասնավոր դպրոցներից 672-ը ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ ռիսկային խմբի 146 ուսուցիչ ցանկություն է հայտնել անցնել հեռավար ուսուցման։ «Ներքին միջավայրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, առողջապահական ցուցումների համաձայն, առանձին դասարան կամ դպրոց անմիջապես անցնում է հեռավար ուսուցման։ Հաշվի առնելով […]
16:31 05.02.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր COVID-19-ի մեր թեստի արդյունքը, որը ես և կինս հանձնել էինք թեթև ախտանշաններից հետո, եղել է դրական: Բարեբախտաբար, հիվանդությունը, ինչպես տեղեկացանք, «օմիկրոն»-ն է, ընթանում է թեթև: Մենք կշարունակենք մեր առաքելությունը: Մենք կշարունակենք աշխատել տնից: Մենք անհամբեր սպասում ենք […]
11:25 05.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 76 205 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 30,36%, վերջին 14 օրը՝ 26,16%, վերջին 7 օրը՝ 29,28%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 295 505 դեպք: Ապաքինվել է ևս 17 594 պացիենտ, և […]
10:55 05.02.2022
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է Եվրախորհրդարանի Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միկսերին՝ խնդրելով հեռացնել ստալինյան «Հարավային Օսիա» տերմինը ԵՄ պաշտոնական փաստաթղթերից։ Այդ մասին Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է եվրաինտեգրման և միջազգային հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, որն անցկացվել է ԵԽ զեկուցող Սվեն Միկսերի մասնակցությամբ, գրում է gruzinform.ge-ն։ «Այստեղ է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը: […]
09:44 05.02.2022
Ստամբուլի բնակիչը 14 ամիս կարանտինում է՝ քովիդի 78 դրական թեստերի պատճառով։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։ 56-ամյա Մուզաֆեր Կայասանը, ով հիվանդ է լեյկեմիայով, բնակվում է Ստամբուլի Սարիերե շրջանում։ Նա կորոնավիրուսով է վարակվել 2020 թվականի նոյեմբերին։ Հիվանդանոցային բուժումից հետո նա դուրս է գրվել, սակայն նրա թեստի պատասխանները բացասական արդյունք ցույց չեն տալիս։ Նա ստիպված […]
08:46 05.02.2022
ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել Իրանի միջուկային ծրագրի դեմ սահմանված պատժամիջոցներից նախկինում չեղարկված բացառությունները։ Վաշինգտոնը, սակայն, սա չի համարում զիջում Թեհրանին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է բացառությունները վերականգնելու մասին՝ երրորդ կողմերին թույլ տալու «մասնակցել Իրանում միջուկային զենքի չտարածման և անվտանգության նախագծերին»: Գերատեսչության պաշտոնյան նշել է, որ […]
21:37 04.02.2022
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2021թ. Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2020թ. թվականի համեմատ աճել է 1 մլն 65 հազ. 911-ով՝ հասնելով 84 միլիոն 680 հազ. 273-ի։ Բնակչության 50.1%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.9%-ը՝ կանայք։ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2021-ին աճել է 458 հազար 626 […]
21:28 04.02.2022
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։ Նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, […]
20:38 04.02.2022
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ […]
20:05 04.02.2022
Միացյալ Նահանգները 1,2 միլիոն դոլար արժողության սարքավորումներ է նվիրաբերել Վրաստանին՝ զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների բացահայտման և դրանց արձագանքման ծրագրի շրջանակներում,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը։ «Միացյալ Նահանգներն ակտիվորեն օգնում է Վրաստանին զարգացնել իր կարողությունները՝ հայտնաբերելու և արձագանքելու զանգվածային ոչնչացման զենքերը: 1,2 մլն դոլարի տեխնիկա ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը և ներքին գործերի նախարարությանը։ […]
19:54 04.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսության զարգացման և հումանիտար համագործակցության հնարավորությունները։
19:47 04.02.2022
«Անցյալ տարի Վրաստան կատարած այցի օրակարգում էր Գյանջա (Գանձակի) դարպասը Ադրբեջանին վերադարձնելու հարցը»,- հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։ Հայտնում է Aliq Media-ն։ Ըստ Քերիմովի՝ այցի ընթացքում այդ հարցը քննարկել են պետական համապատասխան կառույցների հետ։ Քեմիրովի խոսքերով՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջպետական հանձնաժողով։ «Բանակցությունները հեշտ չեն»,- ասել է Քերիմովը՝ ընդգծելով, որ Գանձակի […]