20:27 12.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:45 12.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական նիստում անդրադարձել է երկրի առանցքային հարցերից մեկին՝ քրդական հարցին և քրդերի բանտարկված առաջնորդներին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ակնարկելով ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, Էրդողանը նշել է, որ վերջիններիս միջև կան որոշակի տարաձայնություններ։ Էրդողանի պնդմամբ՝ Դեմիրթաշը պատասխան […]
18:45 12.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ այս կամ այն կերպ կապված լինելու մեջ: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը խոսել է վերջերս սոցցանցերում շրջանառվող մի լուսանկարի մասին, որում միասին պատկերված են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ – HDP) կին պատգամավոր Սերմա […]
17:52 12.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի տարածաշրջաններում, […]
17:31 12.01.2022
Իրանի Մեջլիսը հավանություն է տվել Օմանի ծոցից Սիստան և Բելուջիստան ջուր տեղափոխելու ծրագրին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Mehr գործակալությունը։ Ծովի ջրի աղազերծման և մղման ծրագրի իրականացումը վստահվել է էներգետիկայի, առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարություններին։ Նախագծի մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Վերջին տարիներին Իրանի հսկայական տարածքներն ավելի ու ավելի են տուժում քաղցրահամ ջրի պակասից, ինչը հանգեցրել […]
17:24 12.01.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն: Չավուշօղլուն Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ երկկողմ հանդիպումից հետո մասնակցել է պատվիրակությունների միջև կայացած հանդիպումներին։ Թուրքիայի ԱԳՆ-ի նախապես տարածած հայտարարության համաձայն՝ Չինաստան այցի շրջանակներում քննարկվելու են Թուրքիա-Չինաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային […]
17:18 12.01.2022
Թուրքիայի հյուսիս-արևելքում հինգշաբթի օրը կավարտվի նոր «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի մայրուղին երկրի երկու սևծովյան նահանգների՝ Տրապիզոնի և Գումուշհանեի միջև։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունից Anadol-ին հայտնել են, որ պատմական Մետաքսի ճանապարհի վրա գտնվող նոր թունելը կմիացնի Թուրքիայի արևելյան սևծովյան շրջանը Հարավային Կովկասի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Թունելի շինարարությունը Գումուշհանե գավառի ուղղությամբ սկսվել […]
16:48 12.01.2022
Թուրքիայում 1 օրում 74 հազար 266 մարդու մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է արձանագրվել: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Թուրքիայում համաճարակի սկզբից ի վեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կատարված թեստերի քանակը եղել է 430.253: Վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 137 քաղաքացի: Ուշագրավ է, որ վարակման այս բարձր ցուցանիշն արձանագրվում է […]
13:40 12.01.2022
Ս.թ. հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, որի արդյունքում […]
12:45 12.01.2022
«Պետք է գործենք անուղղակի, բայց բոլոր ուղղություններով, խաղաղ, հարձակողական, և այսպես արտահերթ ընտրություններում կհասնենք ռեժիմի և իրականության փոփոխության»,-հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ արձագանքելով Օզուրգեթիում ցույցերի ժամանակ երկու պատգամավորների ձերբակալման փաստին: Նրա հայտարարությամբ՝ «բոլոր քաղաքական մկանները պետք է աշխատեն, ուժեղանան վճռական հարվածների համար»։ Ըստ նրա՝ միայն նման գործողություններով կարող են հաղթահարվել կոռուպցիան և օլիգարխիան։ […]
11:55 12.01.2022
Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի: Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն: Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական: Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև […]
10:23 12.01.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում […]
21:35 11.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:57 11.01.2022
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ ծայրահեղականների մի խումբ հարձակում է գործել 3 քուրդ երիտասարդի վրա։ Նրանցից մեկը դանակահարվել է, փոխանցում է Ermenihaber-ը։ Քուրդ երիտասարդներից մեկի տեղեկացմամբ՝ 20-25 հոգանոց ազգայնամոլների խումբը իրենց հետ կռվի է բռնվել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի առջև։ Հայտնի է, որ այդ խմբում է եղել նաև մասնագիտությամբ իրավաբան Իսա Քյոքը, որը նախկինում հարձակում է […]
19:59 11.01.2022
Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն է անցկացվել Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։ Միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ Ցուցահանդեսին հրավիրված են եղել բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան […]
19:51 11.01.2022
Թուրքիայից 2021 թվականին արտահանվել է ընդհանուր 22.4 միլիարդ դոլար արժողությամբ մեքենա և սարքավորում, ինչը 21․4 տոկոսով ավելին է 2020 թվականի համեմատությամբ։ Իսկ ընդհանուր արտահանումը երկրից 2021-ին կազմել է 225.4 միլիարդ դոլար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մեքենաշինական միության կառավարման խորհրդի նախագահ Էմրե Գենջերը։ Նա նշել է, որ մեքենաների և սարքավորումների արտահանման գրեթե […]
19:18 11.01.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երեքշաբթի օրը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահիյանը և Կատարի էմիրը քննարկել են քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև պատվիրակությունների բարձր մակարդակի փոխայցերի անհրաժեշտությունը՝ իրանա-կատարական […]
19:07 11.01.2022
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» խորհրդարանական դաշինքը ավարտել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտում է «Artı gerçek» լրատվական կայքը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Կայքը, հղում անելով ԱԶԿ-ի աղբյուրներին, տեղեկացնում է, որ նախագիծը օրակարգ կբերվի փետրվարին: Ըստ թուրքական աղբյուրի՝ դա նշանակում է, որ արտահերթ ընտրություններ կարող […]
18:40 11.01.2022
Իրանը վերաբացել է ցամաքային սահմանները հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին։ Վահիդին նշել է, որ սահմանները, որոնք փակվել էին 15 օր առաջ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատճառով, վերաբացվել են, և հարևան երկրների քաղաքացիները կարող են Իրան այցելել ցամաքային ճանապարհով։ Նախարարի խոսքերով՝ Իրան այցելելու համար այցելուները պետք […]
15:53 11.01.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ փետրվարի սկզբին Վրաստանում «Օմիկրոնի» օրական թիվը կարող է հասնել 60 հազարի։ Այս մասին Գամկրելիձեն ասել է, այսօր հունվարի 11-ին կառավարությունում տեղի է ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Խոսելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի մասին Գամկրելիձեն ասել է, որ վերջերս ավելացել են թեժ գծերի և […]
15:45 11.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:28 11.01.2022
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկանում ենք, որ ներկա պահին միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Ըստ տեղեկությունների՝ թունելներում կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։ Երթևեկությունն իրականացվելու է […]
15:19 11.01.2022
«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ անհապաղ անհրաժեշտ է կազմավորել «Թուրանական բանակ»։ Նման կարծիք նա հայտնել է Ղազախստանում ստեղծված իրավիճակի համատեքստում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ղազախստանի ռազմավարական օբյեկտներում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայմանը՝ Յայջըն նշել է, որ այդ իրավիճակը Ղազախստանի ապագայի և թյուրքական աշխարհի ինտեգրացիայի […]
15:00 11.01.2022
«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են: «Չնայած անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով […]
14:20 11.01.2022
Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի Arti հեռուստաընկերությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»: Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև […]
13:37 11.01.2022
Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete): Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին […]