17:38 07.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների […]
13:51 07.01.2022
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է հունվարի 7-ից սկսած այդ երկրի չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում գտնվող բոլոր երկրներին դուրս հանելու մասին, հաղորդում է Ermenihaber-ը։ Այդ ցանկի մեջ էր ներառված նաև Թուրքիան։ Նշվում է, որ իսրայելցիներն այսուհետև կարող են առանց հատուկ թույլտվության մեկնել նախկինում կարմիր գոտում հայտնված երկրներ։
12:49 07.01.2022
Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում Սալթաբաշի հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինիս ֆենոմեն են դարձրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել՝ պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։
12:30 07.01.2022
Այսօր, հունվարի 7-ին ուղղափառները նշում են եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այսօր ուղղափառ բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ ծննդյան պատարագ։ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հայրենակիցներին և համայն ուղղափառ աշխարհին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ։ «Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդը։ Այսօր երկինքն ու երկիրը ցնծում են, այսօր երկինքն ու երկիրը երգում են` փա՛ռք Աստծուն, երկրի […]
12:28 07.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 234 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 45 006 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 9.41%, վերջին 14 օրը –6.61%, վերջին 7 օրը – 8.17%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 953 410 դեպք: Ապաքինվել է ևս 1 727 պացիենտ, […]
19:28 06.01.2022
Վրաստանի դեսպանատանը թեժ գիծ է գործարկվել։ Բացի դրանից, Վրաստանի քաղաքացիները կարող են կապվել դեսպանատան հետ էլեկտրոնային փոստով: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ղազախստանում Վրաստանի հյուպատոսի խոսքով, վրացական «Իլորի» համույթի չորս անդամներ արդեն դիմել են Ղազախստանում Վրաստանի հյուպատոսարան օգնության համար։ Հյուպատոսության ջանքերով նրանք տեղափոխվել են անվտանգ վայր՝ Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիից 30 կիլոմետր հեռավորության վրա, և այժմ նրանց կյանքին […]
19:05 06.01.2022
Աջարիայում խուրմա արտահանելու շրջանն արդեն ավարտվել է, սակայն բնակչությունը դեռևս մանդարին է արտահանում։ Այս մասին ասել է Աջարիայի գյուղատնտեսության նախարարության ցիտրուսների վաճառքը համակարգող շտաբի ղեկավար Իրակլի Օնիանին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ Օնիանիի՝ հունվարի 4-ի դրությամբ արտահանվել է 36 535 տոննա մանդարին, ինչը 4 535 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 000 տոննայի համեմատ։ […]
18:48 06.01.2022
Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի որոշում են ընդունել կորոնավիրուսով վարակվելու դեպքում կարանտինի օրերը կրճատել մինչև յոթ օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական խորհրդի նիստի արդյունքներով։ «Կորոնավիրուսով վարակվածների կարանտինային շրջանը կտևի յոթ օր։ Եթե հինգերորդ օրը ՊՇՌ թեստը բացասական արդյունք տա, ապա կարանտինն անհապաղ ավարտվում է», – ասված է ԱՆ […]
18:40 06.01.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության առթիվ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաքելական եկեղեցում տեղի ունեցող Սուրբ Ծննդյան պատարագին և այնտեղից հղել իր շնորհավորական ուղերձը։ «Շնորհավորում եմ Սուրբ ծնունդն ու Աստվածահայտնությունը ամենահին Քրիստոնյա ժողովուրդներից մեկին, հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին […]
16:27 06.01.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են հանդիպման «3+3» ձևաչափը և պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել այս ձևաչափի հաջորդ հանդիպումը։ Կողմերն […]
15:19 06.01.2022
Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Ծննդյան ավանդական «Ալիլո» բարեգործական երթը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի կանցկացվի փոփոխված կանոններով, տեղեկացնում է «Ալիք մեդիան»։ Երթը, որի մասնակիցները ուղղափառ շարականներ են երգում և նվերներ հավաքում կարիքավորներին բաժանելու համար, ունի 15 հարյուրամյակի պատմություն։ Այն անցկացվում է մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում և փողոցներում, քահանաները, հոտը և երեխաները «Ալիլո»-ի ժամանակ հավաքում են նվերներ, […]
13:53 06.01.2022
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի աղբյուրը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը, Ղազախստանում, Բոսնիայում և Հերցեգովինայում և Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», – ասել է գործակալության զրուցակիցը:
13:15 06.01.2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հունվարի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Գլխավոր քարտուղարի տեղակալը վերահաստատել է մեր անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ դուրս […]
12:16 06.01.2022
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 4 ամսական երեխա է մահացել, հայտնում է Pirveli TV-ն։ Նորածնին հիվանդանոց էին տեղափոխել Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Երեխան կորոնավիրուսով վարակվել էր ընտանիքի անդամից։ Ըստ բժիշկների՝ փոքրիկի վիճակը ծանրացել էր ուղեկցող հիվանդության պատճառով: «Հիվանդության այս համակցությամբ՝ քովիդ վարակ և սրտի բնածին արատ, հնարավոր […]
11:52 06.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 567 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 105 մարդ, ևս 41-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 41 236 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,65 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,18 տոկոս, իսկ վերջին 7 […]
11:41 06.01.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ, փոխանցում է 1tv.ge-ն։ Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրացի և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։ «Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր […]
19:15 05.01.2022
Թբիլիսիի Ցիցիշվիլիի կլինիկայում վերջին 1 շաբաթվա ընթացքում երկու երեխա է մահացել կորոնավիրուսից։ Երեկ երեկոյան մահացած չորս ամսական երեխային մեկ այլ հիվանդանոցից են տեղափոխել Ցիցիշվիլիի կլինիկա։ «Չեմ կարող ասել, թե որ կլինիկայից են տեղափոխել, բայց երեխան շատ ծանր վիճակում է եղել։ Նա ունեցել է սրտի արատ, համակցված կորոնավիրուսով»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ նշել է Ցիցիշվիլիի մանկական կլինիկայի տնօրեն […]
18:55 05.01.2022
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ևս 11 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի omicron շտամով վարակման դեպք։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ հունվարի 4-ի դրությամբ լաբորատոր պայմաններով հաստատվել է omicron-ի ընդհանուր 159 դեպք։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հիշեցնենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք, ևս 32 հիվանդ մահացել […]
18:42 05.01.2022
Չորեքշաբթի օրը Թուրքիայի Միջերկրական ծովի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 69 կմ խորության վրա։ Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
12:11 05.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 436 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 40 377 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,51%, վերջին 14 օրը՝5,87%, վերջին 7 օրը՝ 6,84%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 945 609 դեպք: Ապաքինվել է ևս 1 805 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
20:21 04.01.2022
Ձյան առատ տեղումների և ուժեղ քամու պատճառով այսօր առավոտյան միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկությունը արգելված է։ Aliq.ge-ի փխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։ Գերատեսչությունից հայտնում են, որ այս հատվածով այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն ազատ է․ «Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ […]
19:40 04.01.2022
Իրանը նախատեսում է էներգիայի վերականգնվող աղբյուրների ռեսուրսների կիրառմամբ կառուցել մի քանի էլեկտրակայաններ՝ 35 հազար ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է էներգետիկայի փոխնախարար, Էներգիայի վերականգնվող աղբյուրների և էներգաարդյունավետության կազմակերպության ղեկավար Մահմուդ Կամանին։ Նա նշել է, որ հաջորդ տարի Իրանը մտադիր է սկսել վերականգնվող էներգիայի աղբյուրների հիման վրա նոր էլեկտրակայանների […]
17:30 04.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին […]
13:13 04.01.2022
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: ««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասաց Հարությունյանը: Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը: Ավելի վաղ […]
11:27 04.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 590 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 955 մարդ, մահացել` 67 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 942 713 դեպք, որից 904 903 հիվանդ ապաքինվել է, 13 009-ը ՝ մահացել:
11:00 04.01.2022
Ձյան առատ տեղումները խնդիրներ են առաջացրել Աջարիայի բարձլեռնային ճանապարհներին. մի քանի գյուղերում ձյան ծածկույթի հաստությունը գերազանցել է մեկ մետրը, հայտնում է Աջարիայի ավտոճանապարհների վարչությունը։ Նախարարությունից հայտնել են, որ հունվարի 3-ին՝ ողջ օրը մի քանի տասնյակ ձնամաքրող մեքենաներով ինտենսիվ աշխատանք է տարվել հանրապետության բարձրադիր լեռնային գյուղեր տանող ճանապարհների մաքրման ուղղությամբ։ Տեղումները վնասել են հոսանքագծերը՝ առանց էլեկտրականության […]
20:34 03.01.2022
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին երկուշաբթի պահանջել է դատի տալ նրանց, ովքեր պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի նկատմամբ հաշվեհարդարի համար: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Սուլեյմանիի սպանության երկրորդ տարելիցին նվիրված հանրահավաքում։ «ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոն պետք է կանգնեն […]
17:30 03.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է օտարերկրյա բժիշկներին թույլ տալ այցելել իրեն, ինչպես նաև իրավունք տալ շփվել փաստաբանների հետ, հակառակ դեպքում հունվարի 6-ին քաղաքական գործիչը կրկին հացադուլ կհայտարարի, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շոթա Թութբերիձեն: «Մենք պահանջում ենք անհապաղ ներգրավվել Միխեիլ Սաակաշվիլիի բուժմանը և բժիշկների ընդունել ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Նիդերլանդներից: Մենք հնարավորություն չունենք […]
16:47 03.01.2022
Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-ասվում է […]
15:27 03.01.2022
Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին, ով մի քանի տարի առաջ փախել էր թուրքական բանից և ապաստանել Հունաստանում, կարող են արտաքսել Թուրքիա: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է նրա կինը՝ Հերա Ցուրան Facebook-ում: Ցուրան գրել է, որ 2021-ի դեկտեմբերի 29-ին Հունաստանի կառավարությունը, չվերականգնելով Սևան Նշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու ուժով ձեռք բերված կացության իրավունքը, դեկտեմբերի 30-ին […]