18:30 17.01.2022
Իրանցի մի քանի դիվանագետներ վերսկսել են իրենց աշխատանքը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ներկայացուցչությունում, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական ISNA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի վիզա են ստացել։ Դիվանագետներն արդեն մեկնել են Ջիդդա և վեց տարվա ընդմիջումից հետո պետք է վերսկսեն իրենց գործունեությունը ԻՀԿ-ում։ Նշվում […]
18:16 17.01.2022
Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգում ներառված հիմնական թեմաներից բացի, անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ «CNN»-ի թուրքական ծառայության՝ մասնավորապես քննարկվելու է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու տնտեսությունը, համաճարակը և ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքիայի կառավարության նիստը […]
16:12 17.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
14:43 17.01.2022
Թուրքիայում «Հասարակական ազդեցության ուսումնասիրության կենտրոնը» հրապարակել է վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հետազոտության համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» դաշինքն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե որոշակիորեն ավելացրել են իրենց ձայները։ Հարցումներն իրականացվել են 1594 քաղաքացու շրջանում՝ Ադանայում, Անկարայում, Բալըկեսիրում, Բուրսայում, Դիարբեքիրում, Էրզրումում, […]
13:50 17.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով հունվարի 17 մեկնում է Ալբանիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Տիրանայում տեղի ունենալիք մի քանի հանդիպումների ընթացքում թուրքական ու ալբանական կողմերը պիտի քննարկեն երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Հունվարի 17-ին Էրդողանը ներկա կգտնվի 2019-ին Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված Լաչ […]
12:15 17.01.2022
Վրաստանում այսօրվանից կրճատվում են առանձին կատեգորիաների մեկուսացման և կարանտինի ժամկետները։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ ասիմպտոմատիկ, թեթև դեպքերի համար մեկուսացման և կարանտինի ժամկետները կկազմեն ութ օր։ Այնուամենայնիվ, ախտանիշների սկզբից պետք է անցած լինի առնվազն 24 ժամ, և մեկուսացումից հետո հաջորդ հինգ օրվա ընթացքում խստորեն խորհուրդ է տրվում դիմակ կրել: […]
12:00 17.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 066 մարդ, ևս 32-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 21 711 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 12.31 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9.64 տոկոս, իսկ վերջին 7 […]
10:17 17.01.2022
Ֆրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադի և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։ Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, […]
22:46 16.01.2022
Թուրքիայի Էրջիես լեռնադահուկային հանգստավայրում փրկարարները հայտնաբերել են ՄԱԿ-ի համակարգող անդամ, Կանադայի քաղաքացի Մայքլ Քրոֆթի դին, հայտնում է Huriyyet-ը: Տեղեկատվության համաձայն՝ Գազիանթեպից Կայսերի ժամանած երեք մարդ դահուկներով սահել են, ձնահոսքի տակ են հայտնվել Էրջիես լեռնադահուկային հանգստավայրում՝ Խիսարջիկ Կապայի հովտում: Ձնահոսքի տակ հայտնված մարդու մարմինը հայտնաբերվել է։ Հայտնի է դարձել, որ զոհվածը Մայքլ Քրիֆթն է՝ Կանադայի քաղաքացի, […]
22:26 16.01.2022
Բարձրալեռ Աջարիայում ձյան ծածկը հասել է մեկ մետրի։ Ճանապարհներին կան խափանումներ, սակայն երթևեկությունը դադարեցված չէ։ Գոդերձի լեռնանցքում երթևեկությունը հնարավոր է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ։ Այս մասին հայտնում է 1tv․ge-ն։ Աջարիայի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ արդեն երկրորդ օրն է ավտոճանապարհներն ինտենսիվ մաքրվում են։ «Ներկայումս ընթանում են գյուղերը վարչական միավորներին կապող ճանապարհները կապող աշխատանքները։ Երկրորդ օրն […]
17:42 16.01.2022
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 3 304 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել: Երկրում վարակից մահացել է ընդհանուր 14 449 մարդ:
17:00 16.01.2022
Վրաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի և նրա կառավարության դեմ իրականացված կիբերհարձակումը»,– 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով, Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային։ «Վրաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի և նրա կառավարության դեմ իրականացված կիբերհարձակումը։ Նման գործողությունները բացարձակապես անընդունելի են և հիմք են ստեղծում իրավիճակի հետագա սրման համար։ Մենք մեր […]
16:29 16.01.2022
Իրանի հարավում 4,7 և 4,8 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նշվում է, որ 4,8 մագնիտուդով առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Հարք կղզուց 12 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: 4,7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խարկ կղզուց 28 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել […]
15:39 16.01.2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրաքի հյուսիսում քրդական զինված կազմավորումների վեց զինյալ է չեզոքացվել ։ «Ահաբեկչության և ահաբեկիչների դեմ մեր պայքարը շարունակվում է արդյունավետ և վճռական։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վեց ահաբեկիչներ, որոնք հայտնաբերվել են Իրաքի հյուսիսում, չեզոքացվել են», – ասված է նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ: ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը սկսվել է Թուրքիայում […]
13:37 16.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:44 15.01.2022
Հունվարի 17-ից Վրաստանում փոխվում են կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները։ Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, պատվաստված\չպատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած անձանց համար ժամկետները տարբեր են լինելու, տեղեկացնում է Jnews-ը։ «Վերջին շրջանում հնարավոր է դարձել և տրվել են համապատասխան միջազգային հանձնարարականներ մեկուսացման/կարանտինի ժամկետների կրճատման վերաբերյալ։ Ժամկետները հետեւյալն են. ասիմպտոմատիկ/թեթեւ դեպքերում դա կլինի 8 օր, ոչ պակաս, քան 24 […]
20:39 15.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:57 15.01.2022
Վրաստանում հաստատվել է «Omicron» կորոնավիրուսային շտամի 1185 դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Երեկվա տվյալներով՝ Հանրապետությունում հաստատվել է օմիկրոնի 1096 դեպք։ Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5381 նոր դեպք և մահվան 30 դեպք։
18:52 15.01.2022
Այսօր Իրանի արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 577 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։
18:12 15.01.2022
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում (ճանապարհ դեպի Ռուսաստանի հետ սահման) ձյան և քամու պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է: Ընդ որում Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով և միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության վերահսկողության […]
18:06 15.01.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի արտգործնախարար Վան Յին Չինաստանի Ուսի քաղաքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են երկու պետությունների միջև 25 տարվա համապարփակ համագործակցության ծրագրի մեկնարկի մասին։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Որոշում է կայացվել ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտադրության, գիտության, բժշկության և առողջապահության ոլորտներում, ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և […]
12:17 15.01.2022
ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: «ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց (խմբ.- Հայաստանի և Թուրքիայի) հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և […]
12:15 15.01.2022
ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ի պատասխան, թե որն է հայ-թուրքական ընթացիկ երկխոսության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը: «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- […]
11:11 15.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 63 516 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8,47%, վերջին 14 օրը –9,24%, վերջին 7 օրը – 9,62%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 990 183 դեպք: Ապաքինվել է ևս 1 065 պացիենտ, […]
09:44 15.01.2022
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը Կիևում ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները, որը կմիացնի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները։ «Մենք կշարունակենք համատեղ աշխատել մի շարք հեռանկարների ուղղությամբ։ Դրանց թվում է տրանսպորտային միջանցքի ստեղծումը, ըստ ամենայնի՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակում»,-ասել է Զելենսկին լրագրողներին՝ ամփոփելով […]
08:50 15.01.2022
Ղազախստանում խաղաղապահների օպերացիան ցույց տվեց, որ ՀԱՊԿ երկրները կարող են միասին ապահովել կազմակերպության ողջ տարածքի անվտանգությունն ու կայունությունը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Россия 24»-ի «1/6» հաղորդման ժամանակ՝ պատասխանլով այն հարցին, թե ինչ ենթադրություններ կարելի է անել Ղազախստանի դեպքերից հետո։ Զասը նշել է, որ Ղազախստան խաղաղապահներ ուղարկելն իրականացվել է ճիշտ ժամանակին։ […]
20:16 14.01.2022
Վրաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման դեպքերի թիվը հասել է 1096-ի,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը: Վրաստանում «օմիկրոն»-ի առաջին երկու դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 20-ին։ Այնուհետև վիրուսը բացահայտվել է գրեթե բոլոր անձանց մոտ, որոնց հետ կապ են հաստատել հիվանդացողները: «Հունվարի 14-ի դրությամբ լաբորատոր կերպով հաստատվել է «օմիկրոնով» վարակման 1 096 […]