Վանի գործարարների միության նախագահը աջակցություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.31 oC

Վանի գործարարների միության նախագահը աջակցություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին

15:00 11.01.2022

«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են:

«Չնայած անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով առևտուր կատարվում է: Ամեն օր Երևանից Ստամբուլ ինքնաթիռի չվերթներ (թռիչքների մասին նրա տեղեկությունը հնացած է-խմբ.) ու ավտոբուսի ցամաքային կապ կա: Ավելի քան 100 հազար Հայաստանի քաղաքացիներ Ստամբուլում ապրում և աշխատում են: Մյուս կողմից էլ Երևանում լահմաջոյի, էլեկտրական ու շինարարական ապրանքների վաճառքի կետեր հիմնած Թուրքիայի քաղաքացիներ կան»,- ասել է Քանդաշօղլուն:

Վերջինիս խոսքով՝ սահմանի բացումն առևտրի աշխուժացումից բացի կհանգեցնի նաև ժողովուրդների շփմանն ու երկխոսությանը, ինչպես նաև կարող է օգտակար լինել Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման տեսանկյունից:

«Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ոչ մի երկրի հետ եղած խնդիրները չպետք է անդրադառնան առևտրի վրա: Չպետք է մաքսակետերը փակել ու արգելք դնել առևտրի վրա, քանի որ դա բոլոր երկրների համար, հատկապես առևտրի բնագավառում մեծ կորուստների է հանգեցնում: Մեր կազմակերպությունը այս հարցով զեկույցներ է ներկայացրել նախագահ Էրդողանին ու այլ պատկան մարմիններին: Այս համատեքստում անվերապահորեն աջակցում ենք Հայաստանի հետ մեր երկրի սկսած կարգավորման գործընթացին: Կարծում եմ, որ դրա շրջանակներում մեր տարածաշրջանի համար բավականին օգտակար կլինի Վանից Երևան և Ադրբեջան ինքնաթիռի չվերթների անհապաղ մեկնարկումը»,- ասել Քանդաշօղլուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

21:18 27.06.2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

Կայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցում

21:10 27.06.2025

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցում

Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես […] ...

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը

21:00 27.06.2025

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...

Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

20:48 27.06.2025

Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […] ...

Իրանի արտգործնախարարը անիմաստ է համարում Գրոսիի ցանկությունը՝ այցելել իրանական միջուկային օբյեկտներ

20:40 27.06.2025

Իրանի արտգործնախարարը անիմաստ է համարում Գրոսիի ցանկությունը՝ այցելել իրանական միջուկային օբյեկտներ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պնդումը՝ այցելել վնասված իրանական միջուկային օբյեկտներ, անիմաստ է և կարող է չարամիտ լինել։ «Ռաֆայել Գրոսիի՝ անվտանգության երաշխիքների պատրվակով ռմբակոծված վայրեր այցելելու պնդումն անիմաստ է և, հնարավոր է, նույնիսկ չարամիտ։ Իրանը իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած միջոց՝ իր […] ...

BACK_TO_TOP