13:35 03.01.2022
Ռավանչիի խոսքով՝ Սոլեյմանին նշանակալի դեր է խաղացել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ուստի նրա սպանությունը «մեծ նվեր» էր «Իսլամական պետության» և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված այլ խմբավորումների համար։
13:27 03.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 943 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2789 մարդ, ևս 37-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 13 441 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,92 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,49 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,67 տոկոս: […]
12:16 03.01.2022
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում Ամանորի գիշերը հրավառելիքի կիրառման հետևանքով տուժել է 27 մարդ, հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կենտրոնից, Թբիլիսիում տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Նրանցից 6-ը տարբեր շրջաններից վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ըստ ԱԻ համակարգման և շտապ օգնության […]
12:07 03.01.2022
«Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից մեկն է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում»։
11:33 03.01.2022
Ադրբեջանի սահմանապահ ծառայության սերժանտը կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի հետևանքով կա 3 զոհ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության պետական սահմանային ծառայությունն իր կայքում, փոխանցում է TASS-ը։ «2022 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Պետական սահմանապահ ծառայության «Գուբադլի» հատուկ սահմանապահ դիվիզիայի տարածքում սերժանտ Ավազլի Էլհան Մուհամմադ օղլուն անհայտ պատճառներով կրակ է բացել ծառայողական […]
10:24 03.01.2022
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ «Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիև Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քելբաջարի շրջանի ուղղությամբ հակահետևակային ականի վրա և վիրավորվել։ Էյնիևին տեղափոխել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», – ասված է հաղորդագրության մեջ։
19:57 02.01.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվել է Կորոնավիրուսի դեմ «Նորա» պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիի և առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի ներկայությամբ։ Այս արարողության ժամանակ Հոսեյն Սալամին պատվաստվել է Covid-ի երրորդ չափաբաժնով։ «Նորայի» պատվաստանյութն իր կլինիկական փուլերում ապացուցել է, որ այն կարող է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների երրորդ փուլի համար՝ […]
17:15 02.01.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական առաջարկները, իրավիճակը Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շոշափվել են նաև միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկները, իրավիճակը Անդրկովկասում, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը»,- ասվում է […]
15:15 02.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում […]
14:10 02.01.2022
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատված է Omicron-ի 144 դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հիշեցնենք, Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 796 նոր դեպք, ապաքինվել է 3291 պացիենտ, մահացել է 45 մարդ։
12:10 02.01.2022
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։ Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 905։ Վերջին 24 ժամում Covid-19-ը հաստատվել է 796 մարդու մոտ, ապաքինվել է 3 291 պացիենտ։
19:28 01.01.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրքական լիրայի փոխարժեքի վերջին թռիչքային տատանումներն անվանել է «ժամանակավոր երևույթ», որը հիմնականում տարվա ամփոփ արդյունքների ամփոփման հետ է կապում։ 2022 թվականի սկզբից թուրքական լիրայի փոխարժեքը կայունացել է, վստահորեն ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ASKON բիզնես ասոցիացիայի խորհրդի նիստում։ Հաղորդում է Anadolu-ն: Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ […]
14:33 01.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները դադարեցրել են հացադուլը՝ Վրաստանի նախկին առաջնորդի պահանջով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: «Միխեիլ Սաակաշվիլին անհանգստանում է յուրաքանչյուր հացադուլավորի առողջության համար: Նա ստիպված կլինի ինքը վերսկսել հացադուլը, ինչը մենք չենք կարող թույլ տալ, քանի որ այդ դեպքում այն մահացու […]
13:15 01.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով երկու օր առաջ հիվանդանոցից բանտ է տարվել, ծանր վիճակում է, նա չի կարողանում ինքնուրույն սնվել: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Շոթա Թութբերիձեն: «Առողջական վիճակը, իհարկե, այս պայմաններում չի լավանա և շարունակում է մնալ ծանր։ Նա գործնականում չի կարողանում սնունդ ընդունել, բուժման կուրսն ավարտված չէ։ Նրա բժշկական ցուցանիշները […]
10:15 01.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:53 31.12.2021
Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում Էրեն Քըշ հակաահաբեկչական գործողության վեցերորդ փուլի շրջանակներում չեզոքացվել է Քրդական աշխատավորական կուսակցության 9 ահաբեկիչ, ոչնչացվել է զինյալների 143 ապաստարան,21 քարանձավների մուտքերը, առգրավվել է մեծ քանակության զենք և զինամթերք։ Հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ն, փոխանցում է Anadolu-ն։ Նախարարության տվյալներով՝ Թունջելի նահանգի Մերջան շրջանում PKK ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ գործողությանը մասնակցել է մինչև 1062 […]
16:53 31.12.2021
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը ճանապարհորդների համար պահպանվող տարածքների հավելված է ստեղծում, որը կներառի Վրաստանի պահպանվող տարածքների արահետները՝ համապատասխան տեղեկություններով, փոխանցում էէ Վրաստանի Առաջին ալիքը։ Գործակալության տվյալներով՝ հավելվածի միջոցով այցելուները կկարողանան նախօրոք որոշել երթուղին, որը ճանապարհորդությունը կդարձնի հնարավորինս հեշտ, ճկուն ու անվտանգ։ Ըստ Պահպանվող տարածքների գործակալության՝ ծրագիրը կնպաստի գյուղական էկոտուրիզմի ծառայությունների զարգացմանը, […]
15:13 31.12.2021
2002թ. դեկտեմբերից մինչև 2021թ. նոյեմեբերն ընկած ժամանակաշրջանում Թուրքիայի պետական գանձարանի ներքին պարտքն ավելացել է 1 տրիլիոն 116 միլիարդ լիրայով, իսկ արտաքին պարտքը՝ 1 տրիլիոն 298 միլիարդ լիրայով, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս տվյալները տեղ են գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակիցայի պատրաստած զեկույցում, որը վերաբերում է Թուրքիայի տնտեսությանը։ Ըստ զեկույցի՝ […]
14:47 31.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:31 31.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի երգչուհի Սոֆյա Նիժարաձեի հետ դուստր ունի՝ Էլիս Մարիա Սահակաշվիլին։ «Սա առաջին Նոր տարին է, երբ հեռուստացույցների էկրաններից իր մոր հետ (Սոֆյա Նիժարաձե) ձեզ կողջունի Mtavari Arkhi հեռուստաալիքի ամանորյա համերգի ամենափոքր մասնակից Էլիս Մարիա Սահակաշվիլին՝ իմ ամենասիրելի աղջիկն ու ամենափոքր դուստրը», – գրել է Սաակաշվիլին Facebook-ում։ Վրաստանի […]
12:26 31.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 100 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 38 802 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 5,41%, վերջին 14 օրը –5,5%, վերջին 7 օրը – 5,28%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 934 741 դեպք: Ապաքինվել է ևս 2 251 պացիենտ, և […]
09:13 31.12.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուժով տեղափոխել են Գորիի հոսպիտալից Ռուսթավիի № 12 բանտ։ Բանտ վերադառնալուց հետո Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ։ Նա, մասնավորապես, ասել է, որ իր համար կարևոր է վերականգնվելը և ապաքինումից հետո հարձակման նախապատրաստվելը։ «Ինչ էլ նրանք անեն, ես նրանցից ամենևին չեմ վախենում։ Հակառակը՝ աճում […]
08:51 31.12.2021
Դեկտեմբերի 31-ին` տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.37⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան` Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]
23:47 30.12.2021
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի վիրահայեր, եղբայրական վրացի ժողովուրդ Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ։ Թող գալիք 2022 թվականը ամբողջ աշխարհի և, մասնավորապես, մեր տարածաշրջանի համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի։ […]
22:34 30.12.2021
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային իրադրությունն ու Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Քննարկվել է նաև Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան, այդ […]
22:25 30.12.2021
Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TASS-ը։ «Հանդիպման ժամկետը դեռևս համաձայնեցված չէ, սակայն սպասվում է, որ այն կկայանա հունվարին»,-ասել է նախարարը՝ պատասխանելով հանդիպման ժամկետի վերաբերյալ լրագրողի հարցին։ Երկուշաբթի […]
20:52 30.12.2021
Իրանի իշխանությունները հայտարարել են տիեզերք հետազոտական սարքավորումներ տեղափոխող հրթիռի արձակման մասին, հայտնում է Associated Press-ը : Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ահմադ Հոսեյնիի խոսքով՝ սա Simurg թեթև դասի հրթիռակիր է, որի խնդիրն է տիեզերք հասցնել երեք հետազոտական մեքենա։ «Որպես տիեզերական այս առաքելության մի մաս, մենք առաջին անգամ փորձարարական սարքավորումներով երեք մեքենա ուղարկեցինք տիեզերք», – հայտարարել է […]
20:03 30.12.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսային omicron շտամի 93 դեպք։ Հայտնում է jnews.g-ն։ Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։ «Իհարկե, դա երկար չի տևի։ Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն կտարածվի, հենց երկրում սկսվի ներքին փոխանցումը։ Ճանապարհը մեկն […]
19:03 30.12.2021
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Անկարայի Անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հետ համատեղ գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել են անձինք, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ, հայտնում է Anadolu-ն։ Անկարայի դատախազության որոշման հիման վրա հինգշաբթի առավոտյան 23 ձերբակալություն է իրականացվել, ահաբեկչության մեջ կասկածվող այլ անձանց որոնումները շարունակվում են։ Ըստ […]