18:14 30.12.2021
Մասնավորապես, 7-րդ կետում ասվում է՝ ուղիղ մեջբերում.«Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո։
15:30 30.12.2021
Դիվանագետը նշել է, որ կողմերը տրամադրված են կառուցողական երկխոսության նաև տարբեր մարդասիրական հարցերի շուրջ։
13:45 30.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
11:23 30.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 097 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 39 036 թեստ, այստեղից 23 112-ը՝ հակագենի արագ թեստով և 15 924-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 5,37%, վերջին 14 օրը –5,57%, վերջին 7 օրը – 5,15%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է […]
08:21 30.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին գիշերը, առանց նրա համաձայնության, Գորիի հոսպիտալից բռնությամբ տեղափոխել են Ռուսթավիի բանտ։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի ընկերուհին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ին։ «Գիտակի՞ց է նա, ի՞նչ վիճակում է, դեռևս անհայտ է»,-գրել է Յասկոն իր ֆեյսբուքյան էջում։ Նա […]
19:05 29.12.2021
Թուրքիան 2022 թվականին ՀՕՊ համակարգերի նախագծերի շրջանակներում կներկայացնի նոր զինատեսակներ, որոնք կարող են փոխարինել ռուսական C-400 Triumph-ին և American Patriot-ին։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Նշվում է, որ 2022 թվականին նոր զինատեսակները կհայտնվեն HİSAR և SİPER ՀՕՊ համակարգերի զենիթահրթիռային համակարգերի ստեղծման նախագծերի շրջանակներում։ HİSAR A + և HİSAR O + համակարգերը փորձարկվել են: «Այսպիսով, […]
18:42 29.12.2021
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում վնասազերծել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 8 ահաբեկիչների, որոնք ականանետերից և հրթիռային համակարգերից գնդակոծել են «Եփրատի վահան» ռազմական գործողության գոտին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Anadolu-ն։ Նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների վրա հարձակումը կատարվել է հրետանային արկերից։ Նշվում է նաև, որ գործողության ընթացքում ոչնչացվել են զինյալների կողմից […]
17:20 29.12.2021
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու՝ Իրանի կառավարության որոշմանը՝ հայտնելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ: «Մեր կողմից նույնպես աշխատանքներ են տարվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Ավելի վաղ հայտնի […]
16:20 29.12.2021
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: «Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:43 29.12.2021
Թուրքական «Habertürk» թերթի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն Twitter-ում հարցում է անցկացրել առաջիկա նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հնարավոր թեկնածուի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Քվեարկությանը, որին մասնակցել է 400 հազարից ավելի օգտատեր, առաջադրվել է հետևյալ հարցը․ «Ըստ ձեզ՝ որպես ԺՀԿ-ի նախագահի թեկնածու ո՞ւմ հաղթելու շանսերն են ավելի մեծ»։ Ի տարբերություն հընթացս հրապարակվող […]
12:16 29.12.2021
Ժողովրդական պաշտպանի կողմից ստեղծված բժիշկների խմբի անդամ, նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում չբուժվող ախտորոշումներ չունի։ Այս մասին Գորիում լրագրողներին հայտնել է նյարդաբանը, փոխանցում է 1tv.ge-ն։ «Այցի նպատակը ներկա իրավիճակը ստուգելն էր, քանի որ պատրաստվում էին տեղափոխել։ Պետք էր հասկանալ, թե որքանով էր դա արդարացված, ինչով ավարտվեցին ուսումնասիրությունները, ինչպես է կազմվել Ձև […]
12:02 29.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 711 մարդ, ևս 61-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 46 059 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,46 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,65 տոկոս, իսկ վերջին […]
10:43 29.12.2021
Թեհրանի հրթիռներն ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, քան իրանական միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին, գրում է The New Yorker-ը։ Նրա խոսքով՝ դրա ապացույցն 2020 թվականի հունվարին Իրաքում Իրանի կողմից ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազային ուղղված հարվածներն էին։ Մաքքենզին հավելել է, որ Իրանը կարող է էֆեկտիվ հրթիռային հարվածներ […]
19:51 28.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարության մշակած գործիքները տնտեսության մեջ փրկել են երկիրը վտանգավոր շրջապտույտից, ըստ նրա՝ Անկարայի նպատակն է հայտնվել աշխարհի 10 առաջատար տնտեսություններն ունեցող երկրների շարքում։ Այս մասին երեքշաբթի օրը Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի գիտական մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է թուրք առաջնորդը: Թուրքիայի ֆինանսական համակարգը […]
19:41 28.12.2021
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 40 քաղաքացի, այսպիսով` վիրուսից մահերի թիվը հասել է 131 հազար 474-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 2128 նոր դեպք, որից 351-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 188 հազար 857 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն […]
18:54 28.12.2021
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանը ապօրինի հատելու գործով ձերբակալված Գիորգի Նարիմանիձեի, Էլգուջա Ցոմաիայի, Զուրաբ և Շալվա Ծոծորիաների կալանավորման գործով նախնական դատական նիստը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Նրանցից յուրաքանչյուրը դատավարության ժամանակ հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում։ Նիստում կողմերը քննարկել են ապացույցների ընդունելիությունը, իսկ դատավորը ապացույցները ճանաչել է ընդունելի։ Այսօր վերանայվել է […]
18:30 28.12.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ ընթացիկ տվյալներով՝ երկրում լաբորատոր հաստատված է Omicron-ի 63 դեպք։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է. Նա նաև նշել է, որ 2-3 շաբաթից Omicron-ը կարող է գերիշխող դառնալ Delta շտամի նկատմամբ։ «Այսօր երկրում լաբորատոր հաստատվել է Omicron-ի 63 դեպք։ Մենք կանխատեսում ենք, որ 2-3 […]
18:23 28.12.2021
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը թուրքական պետական լրատվական գործակալության՝ Anadolu-ի հետ զրույցում ամփոփել է 2021-ին թուրք-վրացական հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Յազգանը նշել է, որ 2021-ին Թուրքիայի և Վրաստանի միջև աճել են զբոսաշրջային այցերը և համավարակի մեղմացմանը զուգահեռ ավելացել է «Թուրքական ավիաուղիներ» և «Պեգասուս» ավիաընկերությունների թռիչքների թիվը։ Թուրքիայի դեսպանը կարևորել է Վրաստանի […]
18:10 28.12.2021
Բնական գազի ներմուծումը Թուրքիա այս տարվա հոկտեմբերին աճել է 15,2%-ով՝ մինչև 4 մլրդ 657 մլն խմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը, փոխանցում է Anadolu-ն։ Հաշվետու ժամանակահատվածում գազատարներով բնական գազի ներմուծումը Թուրքիա կրճատվել է 6,9%-ով, իսկ հեղուկացված բնական գազի տանկերով մատակարարումները աճել են 105,5%-ով։ Հոկտեմբերին Թուրքիան Ռուսաստանից գնել է բնական գազի ամենամեծ […]
17:26 28.12.2021
Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շուրջը բանակցությունները երեք օրով կդադարեցվեն: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Իրանի IRNA գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ մասնակիցներն Ավստրիայի մայրաքաղաքում կոնսուլտացիաները կավարտեն դեկտեմբերի 30-ին և բանակցությունների սեղանի շուրջը կվերադառնան 2022 թվականի հունվարի 3-ին: Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից ընթանում են իրանական միջուկային գործարքի շուրջը բանակցությունները, սկսվել […]
16:16 28.12.2021
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։ Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության […]
15:55 28.12.2021
Իրաքի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի շրջակայքը հրթիռահարվել է: Երկու հրթիռ ընկել է Ջեբրան գյուղի մոտակայքում, որը շատ մոտ է գտնվում Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաբազային, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական և քրդական լրատվամիջոցների հաղորդում են, որ առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը: Ըստ տեղեկությունների՝ սպանվածներ […]
14:33 28.12.2021
Գերմանիան այս տարի արտաքսել է 18 իսլամիստ ծայրահեղականի, որոնք գերմանական անվտանգության մարմինների կողմից դասակարգված են եղել որպես «վտանգավոր» անձինք։ «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայության փոխանցմամբ՝ այդ անձանցից 4-ն ուղարկվել է Թուրքիա, փոխանցում է Еrmenihaber-ը։ Գործակալությունը հիշեցրել է, որ 2019 թվականին Գերմանիան արտաքսել էր «վտանգավոր» դասի մեջ մտնող 32 անձի։ Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ […]
13:29 28.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:52 28.12.2021
Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ 1997-2014 թվականներին թուրքական բանտերում ինքնասպան է եղել 544 բանտարկյալ և դատապարտյալ։ Իսկ քրեակատարողական համակարգում քաղաքացիական հասարակության ասոցիացիայի (CİSST) տվյալներով՝ 2014 թվականից մինչ օրս ինքնասպան եղած անձանց թիվը 97 է, հայտնում է Ermenihaber-ը։ Այս վիճակագրությունը տեղ է գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի պատրաստած զեկույցում։ […]
12:03 28.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 966 մարդ, ևս 63-ը՝ մահացել։
10:09 28.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը լրագրողների համար ընթերցել է քաղաքական գործչի նամակը, որում ասվում է, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, ինչ-որ «սևազգեստ մարդիկ» եկել էին իրեն Գորիի զինվորական հոսպիտալից տեղափոխելու։ «Ժամը 17:30-ի սահմաններում, սևազգեստ մարդիկ եկան ինձ տանելու… Նրանք ասացին, որ տեղափոխում են, բայց չասացին, թե ուր: Ես պահանջեցի ճնշումս չափել: Այն 180 էր, իսկ […]
08:34 28.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում կունենա պետության գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Այս մասին բանտարկված քաղաքական գործիչը գրել է իր տելեգրամյան ալիքում։ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը հրաշալի հանդիպում է ունեցել Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, ով այցելել է իրեն հոսպիտալում։ Հյուրի առաջարկով էլ իրենց հաջորդ հանդիպումը կկայանա եռակողմ ձևաչափով։ Մարգվելաշվիլին նշել է, որ այդ […]