13:31 31.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի երգչուհի Սոֆյա Նիժարաձեի հետ դուստր ունի՝ Էլիս Մարիա Սահակաշվիլին։
«Սա առաջին Նոր տարին է, երբ հեռուստացույցների էկրաններից իր մոր հետ (Սոֆյա Նիժարաձե) ձեզ կողջունի Mtavari Arkhi հեռուստաալիքի ամանորյա համերգի ամենափոքր մասնակից Էլիս Մարիա Սահակաշվիլին՝ իմ ամենասիրելի աղջիկն ու ամենափոքր դուստրը», – գրել է Սաակաշվիլին Facebook-ում։
Վրաստանի նախկին առաջնորդը շնորհավորել է երկրի բոլոր բնակիչներին գալիք Ամանորի կապակցությամբ և հուսով է, որ 2022 թվականը փոփոխությունների տարի կլինի:
«Շնորհավորում եմ ձեզ [գալիք] Նոր տարվա կապակցությամբ։ 2022 թվականին մենք անպայման պետք է ամեն ինչ փոխենք այնպես, որ մեր երեխաներն ավելի համարձակ ու երջանիկ դառնան»,- հավելել է նա։
Սահակաշվիլին հոկտեմբերին հայտարարել էր, որ հարաբերություններ ունի Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի հետ։ Նախկին նախագահը պաշտոնապես ամուսնացել է 1993 թվականից ՝ Սանդրա Ռուլոֆսի հետ։ Զույգն ունի երկու երեխա։
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է14:18 27.06.2025
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհՀունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […] ...
14:11 27.06.2025
«Ցրվենա Զվեզդան» նրա համար ցատկահարթակ է դեպի եվրոպական բարձրագույն առաջնություններ․ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունըՀայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ռուսական ակումբներն ու թիմերը ենթարկվում են պատժամիջոցների: Ֆուտբոլիստները չեն կարողանում լիովին ցուցադրել իրենց կարողություններն ու մարզական պատրաստվածությունը եվրոպական մրցաշարերում: Թիկնիզյանը, հավանաբար, Սերբիա է մեկնել ավելի ցածր աշխատավարձով, բայց նա ցանկանում է փորձել իր ուժերը և հավատում է […] ...
14:00 27.06.2025
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի առնչությամբՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և […] ...
13:58 27.06.2025
Քննարկվել են Հայաստանում OՊԵԿ միջազգային զարգացման hիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերyՀունիսի 26-ին Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Հիմնադրամի միջև հաստատված համագործակցության մակարդակը: Քննարկվել են Հայաստանում Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու ՀՀ զարգացման օրակարգին ուղղված համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայկ […] ...
13:53 27.06.2025
Այգավանցի երիտասարդի մեքենայի սրահում հայտնաբերվել է 6 փաթեթ շոկոՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ձերբակալել և իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Մեքենան էլ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ այգավանցի երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաձեռնված քրեական […] ...
13:45 27.06.2025
ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է ՄեսսինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տարին անընդմեջ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։ Մեսսիի տարեկան աշխատավարձը 12 միլիոն դոլար է։ Պարտադիր բոնուսների հետ նրա ընդհանուր եկամուտը ակումբից հասնում է 20,4 միլիոն դոլարի։ Ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը՝ 1․ Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 20,4 միլիոն դոլար 2. Լորենցո Ինսինիե («Տորոնտո»)՝ 15,4 միլիոն դոլար 3. […] ...