TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

19:39 24.12.2021

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերով՝ օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Շալվա Պապուաշվիլին։  

̰
Վերին Լարսն այսօր. արդեն չորրորդ օրն է՝ փակ է ՌԴ-ի հետ սահման տանող ճանապարհը

17:42 24.12.2021

Կենտրոնական ավտոմայրուղին, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման, դեռևս փակ է. մաքրման աշխատանքները շարունակվում են անընդմեջ ռեժիմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում 9 ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 99-102 կիլոմետրի վրա ձնահյուսերի սողանքի վտանգը փոքր է և այնտեղ հնարավոր է մաքրման աշխատանքներ կատարելը: […]

̰
Զախարովան հայտարարել է, որ «3+3» ձևաչափին Վրաստանի միանալու դուռը միշտ բաց է

15:05 24.12.2021

Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի բոլոր մասնակիցները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետաքրքրություն են հայտնել Վրաստանի մասնակցության հարցում, ձևաչափին Թբիլիսիի միանալու դուռը միշտ բաց է մնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայում ձևաչափի հաջորդ նիստի անցկացման հնարավորության մասին՝ դիվանագետը հիշեցրել է, […]

̰
Վանում երկրաշարժ է գրանցվել

13:50 24.12.2021

Թուրքիայի Վան նահանգի Տուշպա շրջանում գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ էպիկենտրոնը գտնվել է 7.3 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է հարակից շրջաններում: Մահացածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Երկրաշարժից հետո գրանցվել են հետցնցումներ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:24 24.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Գախարիան աջակցում է Վրաստանի նախագահի՝ կուսակցությունների հաշտեցման նախաձեռնությանը

08:24 24.12.2021

«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան աջակցում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝  կուսակցությունների միջև երկխոսության և հաշտեցման գործընթաց սկսելու նախաձեռնությանը։ Նա այս մասին հայտնել է պատրիարքարան կատարած այցից հետո, որտեղ գնացել էր շնորհավորելու Իլյա 2-րդի հոբելյանը։ «Նախագահը մեծ բեռ է վերցրել իր ուսերին, և մենք բոլորս պետք է շնորհակալություն հայտնենք նրան, դա շատ կարևոր է մեր […]

̰
Թուրքական դատարանը վճռել է շարունակել անազատության մեջ պահել Օսման Քավալային

21:00 23.12.2021

Դեկտեմբերի 23-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը վճռել է շարունակել անազատության մեջ պահել թուրք գործարար և հայտնի իրավապաշտպան Օսման Քավալային, որը դատապարտվել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած Գեզիի այգու հակակառավարական ցույցերի գործով։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Սա եղել է թուրքական դատարանի առաջին վճիռը, որը կայացվել է Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու […]

̰
Վրաստանից Հայաստան ծանրոցների առաքում՝ փոստի միջոցով

20:48 23.12.2021

Վրաստանի փոստը հաղորդագրություն է ուղարկել քաղաքացիներին, որտեղ նշվում է տեղեկություն այն մասին, որ այսօրվանից՝ դեկտեմբերի 23-ից հնարավոր է ուղարկել ծանրոց դեպի Հայաստան։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ծանրոցը Երևան կհասնի 3 օրում, իսկ մարզեր 5 օրում։ Գինը պայմանավորված է քաշից, ընդ որում 1 կիլոգրամը կարժենա 8 լարի դոլար։ Գործում է նաև անվճար առաքում Հայաստանի փոստից դեպի կոնկրետ […]

̰
Թբիլիսին և Բաքուն ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիրը

20:26 23.12.2021

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։Aliq.Media-ի փոխանցմամբ՝  տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Զաքիր Հասանովին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։ «Հանդիպմանը նախարարները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության խնդիրները, խոսել […]

̰
Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը տարեսզբին կստանձնի իր պարտականությունները

20:20 23.12.2021

Թուրքիայում ԱՄՆ-ի  նորանշանակ դեսպան Ջեֆ Ֆլեյքին  հունվարի 7-ից կստանձնի իր պարտականությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարմագրեր հանձնելուց հետո: Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սենատը միաձայն հաստատել էր նրա առաջադրումը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ֆլեյքը նախկին սենատոր է և 2013-2019 թվականներին ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը, ավելի վաղ՝ 2001-ից […]

̰
Ադրբեջանը Ֆրանսիայի նախագահի Արցախ այցելած թեկնածուին «սև ցուցակում» է ներառել

19:55 23.12.2021

Վերջին օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ, ինչի առիթով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի ԱԳՆ-ում Ֆրանսիայի դեսպանին նոտա են հղել, ըստ որի՝ Ֆրանսիայի մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի […]

̰
Իրանը թուրքմենական գազ կմատակարարի Ադրբեջան 2022 թվականի սկզբին

19:40 23.12.2021

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսկսվի թուրքմենական գազի մատակարարումը Իրանի տարածքով դեպի Ադրբեջան, հայտնում են թուրքմենական լրատվամիջոցները։ «Գազի փոխանակման տարեկան համաձայնագրի ծավալը կազմում է 1,5-2 մլրդ խմ բնական գազ։ Մենք կարող ենք օգտագործել այս հնարավորությունը՝ օգնելու կայունացնել բնական գազի մատակարարումը Իրանի հյուսիսային շրջաններ ցուրտ սեզոնի ընթացքում»,- ասել է […]

̰
Թուրքիան և Կատարը պայմանավորվել են համատեղ շահագործել Քաբուլի օդանավակայանը․ թուրքական աղբյուրներ

19:20 23.12.2021

Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական  աղբյուրները, փոխանցում է Ermenihaber․ am-ը։ Ըստ այդմ՝ Անկարան և Դոհան վերջերս քննարկել են Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի շահագործումը։ Այս բանակցությունների արդյունքում որոշվել է երկու երկրների ընկերությունների ցանկը, որոնց հանձնարարվել է վերլուծել խնդիրը և ստորագրել փոխըմբռնման […]

̰
Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք

19:14 23.12.2021

Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում։ «Ընդհանուր առմամբ լաբորատոր հաստատվել է 29 դեպք, թեև, հավանաբար, շատ ավելին է, քանի որ բոլոր լաբորատորիաների արձանագրության համաձայն՝ վերջին օրերին այդ կասկածները […]

̰
Բաթումում փոթորկի հետևանքով փլուզվել է նավամատույցի միջնամասը

19:00 23.12.2021

Բաթումում ծովը քանդել է նավամատույցի մի մասը։ Նավամատույցը գտնվում է Նոր Բուլվարի տարածքում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Փոթորկի ժամանակ նավամատույցի միջին հատվածը փլուզվել է։ Վնասվել է նաև հարևանությամբ գտնվող ռեստորանի շենքը։ Բաթումում վերջին երկու օրերին հորդառատ անձրևներ են, իսկ ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցվել։  

̰
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը

16:33 23.12.2021

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ կապված հարցեր. հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների շուրջ, ինչպես նաև Մևլյութ Չավուշօղլուն և Անալենա Բերբոքը անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ իրավիճակը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:25 23.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի […]

̰
Վրաստանի վարչապետը խոսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մասին

14:21 23.12.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական ​​կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։ Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ […]

̰
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսը 68 մարդու կյանք է խլել

11:52 23.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 164 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 767 մարդ, ևս 68-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 437 թեստ․ կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 4,98 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,43 տոկոս, իսկ վերջին 7 […]

̰
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:02 23.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի […]

̰
Ծաղրանկարը հրապարակելու համար թուրք լրագրողը դատապարտվել է բանտարկության

21:10 22.12.2021

2020-ի մարտին սոցցանցում հրապարակած ծաղրանկարի պատճառով թուրք լրագրող Էնվեր Այսևերի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։ Բացված դատական գործով որոշումն արդեն կայացվել է։ Լրագրողը նախ դատապարտվել է 9 ամիս ազատազրկման, ապա դատարանը նվազեցրել է պատժաչափը 7 ամիս 15 օրվա, վերջում էլ այն փոխարինել 4500 լիրա (360 դոլար) տուգանքի, փոխանցում է Ermenihaber-ը։ Իրեն մեղավոր չճանաչող լրագրողը հայտարարել, […]

̰
Էրդողան․ «Ավելի կարևոր է այն, թե ով է ղեկավարում ինտերնետը, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ»

20:31 22.12.2021

Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշակույթի և արվեստի բնագավառում նախագահական մրցանակների հանձման արարողության ժամանակ խոսել է փափուկ ուժի նշանակության մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մեր օրերում համաշխարհային համակարգը ղեկավարողների ամենաուժեղ զենքերը երաժշտությունը, կինոն, գրականությունը, նորաձևությունը և մշակութային գործիքներն են՝ Էրդողանը մասնավորապես ընդգծել է․ «Այս […]

̰
Վրաստանում հնարավոր է պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ընդունման անհրաժեշտություն առաջանա․ Գամկրելիձե

19:43 22.12.2021

Վրաստանում 1000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորս դեղաչափով։ Այդ մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Փոխանցում է Aliq Media-ն։ «Սրանք հիմնականում այն ​​քաղաքացիներն են, որոնք պատվաստվել են Sinopharm-ով և Sinovac-ով և ճանապարհորդում են երկրներ, որոնք դեռ չեն ճանաչել որոշակի պատվաստանյութեր և պահանջում են FDA-ի […]

̰
«Ձեր բռնած ճամփան ճամփա չէ»․ Թուրքիայի նախկին փոխվարչապետը՝ Էրդողանին

18:57 22.12.2021

Թուրքիայի նախկին արտգործնախարար ու փոխվարչապետ Ալի Բաբաջանն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի նոր տնտեսական քաղաքականությանն ու տարադրամի տատանումները զսպելու քայլերին: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ Բաբաջանի՝ Էրդողանն ու իր գործընկերները հասկանում են, որ իրենց ճանապարհի վերջում են ու գործում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: «Պարոն Էրդողանին եմ դիմում՝ նրան զգուշացնելը պարտականություն համարելով: Ձեր բռնած այս […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

17:32 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները […]

̰
«Թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը». Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

16:34 22.12.2021

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական սուր քննադատությունն է ուղղել Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Պատճառը երկրում տիրող տնտեսական իրավիճակն է։ Նա նշել է, որ թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը և Էդիրնեն, փոխանցում է ermenihaber-ը։ Քըլըչդարօղլուն քննադատել է Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը […]

̰
Վրաստանում «Օմիկրոն»-ով վարակման 24 դեպք է գրանցվել

16:17 22.12.2021

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է շտամով վարակման 24 դեպք, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։ Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում միջին կամ բավարար է։ «Թիրախային խմբում գտնվում են 20-45 տարեկան անձինք, վարակը կարող է տարածվել նաև երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։ Վարակի […]

̰
Թուրքիայում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով 61 մարդ է մահացել

15:52 22.12.2021

Թուրքիայի Հանրապետությունում կեղծ ալկոհոլից թունավորումից 61 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Վերջին տվյալներով ՝ կեղծ ալկոհոլից թունավորման դեպքեր են գրանցվել Թուրքիայի ամբողջ տարածքում։ Ամենամեծ թվով տուժածներ գրանցվել են Ստամբուլում, որտեղ զոհերի թիվը հասել է 30-ի։ Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի հյուսիսում ձերբակալվել են անորակ ալկոհոլի արտադրության և իրացման մեջ կասկածվող […]

̰
Պեսկովը հաստատել է, որ դեկտեմբերի 28-ին ԱՊՀ երկրների գագաթնաժողով է կայանալու

14:55 22.12.2021

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մինչև տարեվերջ կարող են և մեկ անգամ հանդիպել։

̰
Ադրբեջանում մինչև գարուն երկարաձգել են կորոնավիրուսային սահմանափակումները

13:54 22.12.2021

Հոկտեմբերի 1-ից լիովին պատվաստված լինելու պահանջը տարածվում է նաև խոշոր առևտրի կենտրոնների հաճախորդների, ռեստորանների և ճաշարանների այցելուների, ինչպես նաև հյուրանոցների հաճախորդների վրա։

̰
BACK_TO_TOP