16:13 01.12.2021
Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ նախագահ Էրդողանին խնդրել է այլևս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո ավելի է արժեզրկվում թուրքական արժույթը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Էրդողանը նոյեմբերի 30-ին թուրքական TRT-ի կազմակերպած եթերի ժամանակ մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր […]
13:57 01.12.2021
Թուրքիայի Աղրը և Իգդիր նահանգներում թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հատուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Ընդհանուր գործողություններին մասնակցում է 987 ուժային: Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:
13:24 01.12.2021
Թուրքական լիրայի արժեզրկման վերաբերյալ հեռուստաեթերում նախագահ Ռեջեփ Էրդողանի մեկնաբանություններից հետո լիրայի արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նոյեմբերի 30-ին ուղիղ եթերում Էրդողանը, մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ […]
12:49 01.12.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են․ «Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հոկտեմբերի 13-ի հայտարարության (տես՝ https://www.facebook.com/365762960232986/posts/2147402048735726/)՝ տեղեկացնում ենք, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։ Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ. • Հյուրանոցներ և կացության այլ վայրեր • Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ […]
12:07 01.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 51 321 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,69%, վերջին 14 օրը՝ 8,91%, վերջին 7 օրը՝ 8,65%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 850 102 դեպք: Ապաքինվել է ևս 3 957 պացիենտ, և նրանց […]
22:15 30.11.2021
Ստամբուլի ափերի մոտ սաստիկ վատ եղանակի պատճառով նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Բացի այդ, Դենիզլի-Ստամբուլ ինքնաթիռը, որը մեկնել էր այսօր առավոտյան ժամը 9: 55-ին, փոթորկի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա: Չվերթը պետք է տևեր 1 ժամ 10 րոպե, բայց ինքնաթիռը վայրէջք է կատարել 3 ժամ 36 րոպե հետո […]
19:52 30.11.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարին պատասխան այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ակնարկելով, որ օրեր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի այցն Անկարա նոր սկիզբ է դարձել 2 երկրների հարաբերություններում: Էրդողանը հիշեցրել է, որ Մուհամմեդ բին-Զայեդի հետ վերջին անգամ հանդիպել է 2011-ին, որից հետո 2 […]
19:23 30.11.2021
Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Ինչպես հաղորդում է jnews.ge-ին, ըստ այդմ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան մուտքի կանոնները։ Վրաստանի քաղաքացին, որն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման […]
19:05 30.11.2021
Թուրքական պատկան մարմինները արդեն 4 տարի կալանքի տակ գտնվող թուրք հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային շարունակում են կալանքի տակ պահել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն անտեսող Թուրքիայի դեմ պատժամիջոցներն այս անգամ օրակարգում են, և նախատեսվում է կոնկրետ քայլեր իրականացնել։ Վաղը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Գործարար և իրավապաշտպան […]
18:37 30.11.2021
Թուրքիայի 81 շրջաններից 67-ում օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է վտանգի բարձր մակարդակ՝ կախված տեղատարափ անձրևների և քամու ուժգնության հետ։ Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը։ Ծառայությունը հայտնել է, որ քամու ուժգնացում է սպասվում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի հարակից շրջաններում։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամու ժամանակ կարող են տանիքներ պոկվել ու ծառեր արմատախիլ լինել։ Ըստ […]
18:21 30.11.2021
Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման համապարփակ պլանին, որը քննարկվում է «հնգյակի» և ԵՄ-ի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը և Covid-19-ի դեմ համատեղ պայքարը։ Էբրահիմ Ռաիսին ևս մեկ անգամ հայտարարել է Իրանի […]
15:43 30.11.2021
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 ադրբեջանցի սպա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Լրատվամիջոցները հրապարակել են մահացած զինծառայողների անունները․ Գնդապետ Ֆիզուլի Ջավադով Գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրով Կապիտան Ջավիդ Բայրամլի Մայոր Էլմիր Հասանով Մայոր Էմիլ Մայիլով Մայոր Էլբրուս Ահմեդով Մայոր Մուրադ Մամմադով Կապիտան Խայյամ Ալիև Ավագ լեյտենանտ Աբդուլլահ Սուլեյմանով Մայոր Էմիլ Ալիև Լեյտենանտ Դերյա […]
14:59 30.11.2021
Կ. Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Հաղորդագրությունում նշվել է, որ Կրոնական ժողովի նիստը, որի ընթացքում կատարվել է ընտրությունը, կայացել է սույն թվականի նոյեմբերի 29-ին։
14:44 30.11.2021
Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչը։ «Ներկայումս ուժեղ քամու պատճառով դադարեցվել է Ստամբուլից մեկնող չվերթների ուղևորների գրանցումը։ Օդում գտնվող ինքնաթիռների վերաբերյալ գնահատվում է նրանց այլ օդանավակայաններ տեղափոխելու հնարավորությունը»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։ Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող երկու նահանգներում վեց զոհվածների, ինչպես […]
14:10 30.11.2021
Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA Partisi) կուսակցության հիմնադիր անդամ Մեթին Գյուրջանը դատարանի որոշմամբ ձերբակալվել է «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանը այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մեթին Գյուրջանը վերլուծաբան է, որն աշխատում է բաց աղբյուրների հետ։ Բաբաջանը […]
12:56 30.11.2021
Այսօր՝ մոտավորապես ժամը 10։40-ին, Ադրբեջանում՝ Խիզինի շրջանի «Գարագեյբատ» ավիացիոն զորակայանում ուսումնական թռիչքների ժամանակ կործանվել է Պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Apa.az-ը։ Կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Պետական սահմանային ծառայության և Գլխավոր դատախազության ղեկավարությունը գտնվում է դեպքի վայրում, իրականացվում են համատեղ քննչական միջոցառումներ։
11:48 30.11.2021
Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանից մի քանի կմ հեռավորության վրա՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է նոյեմբերի 30-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 3.97 կմ խորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ մարդկային և նյութական կորուստներ […]
09:16 30.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 23։ Այս մասին հայտնում է radiosvoboda.org-ը։ Նման որոշման պատճառը եղել է Թբիլիսիի դատարանի պատերի մոտ քաղաքական գործչի կողմնակիցների բախումներն իրավապահների հետ։ Ձերբակալվել է 15 մարդ։ Նախորդ նիստը կայացել էր հոկտեմբերի 11-ին՝ առանց ամբաստանյալի մասնակցության։ Վրաստանի արդարադատության նախարարությունում հաստատել են, որ նման որոշման պատճառը եղել […]
09:11 30.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նամակ և շնորհակալություն հայտնել աջակիցներին։ Սաակաշվիլիի խոսքով՝ իր դեմ գործերը շինծու են, և ինքը չպետք է բանտ նստի, փոխանցում է 1tv.ge-ն։ «Այսօր ես շնորհակալ եմ մեր ժողովրդին դիմելու հնարավորության համար։ Բոլորը գիտեն, որ իմ դեմ հարուցված գործերը շինծու են, և ես չպետք է նստեմ բանտում և պետք է […]
23:24 29.11.2021
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը։ TUSAŞ-ն այդ մասին պայմանագիր է ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ Առաջին փուլում ղազախական կողմը նախատեսում է գնել 3 միավոր ANKA ԱԹՍ։ Մինչև այժմ 50 միավոր […]
22:51 29.11.2021
Ստամբուլում փոթորկի պատճառով առնվազն 38 մարդ է տուժել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքային իշխանությունները հայտնել են 4 զոհի մասին։ «Տարերային աղետի հետեւանքով 38 մարդ է վիրավորվել, ևս 4-ը զոհվել են», – ասված է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջիի հայտարարության մեջ: Powerful #hurricane destroys #Istanbul #Turkey#disaster #accident pic.twitter.com/T6FtQ8u7SC — Disaster (@Disastervid) November 29, 2021 Ավելի […]
21:00 29.11.2021
Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոնը դատապարտվել է ազատազրկման թմրանյութերի տարածման համար: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոն Ֆիքրեթ Ռագիմովի դատավարությունը։ Նախկին մարզիկին մեղավոր են ճանաչել թմրանյութերի տարածման գործով և դատապարտել են 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նշենք, որ դատախազը խնդրել էր Ռագիմովին կալանավորել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ռագիմովը ձերբակալության ժամանակ ունեցել է […]
20:20 29.11.2021
Ստամբուլում փոթորկի զոհերի թիվը հասել է 4-ի, տուժել է 19 մարդ, հայտնել է նահանգապետի վարչակազմը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ երկու բնակիչ զոհվել է, 9-ը՝ վնասվածքներ ստացել տանիքի փլուզումից հետո: Տարերքը ավերել է 33 տան տանիքներ, տապալել 192 ծառ և 52 լուսակիր: Բացի այդ, մի քանի տասնյակ մեքենաներ են վնասվել։ Թուրքիայի առափնյա պահպանության […]
19:58 29.11.2021
Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը, Մարդու իրավունքների կենտրոնը և Վրաստանի կանաչ շարժումը համատեղ մամուլի ասուլիսում հայտնել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանը կորցրել է 500 կմ² պետական անտառատարածք: Այդ մասին հայտնում է jnews.ge-ն։ Տարածքը կազմում է Վրաստանի ամենամեծ ազգային պարկի՝ Բորժոմի-Խարագաուլի տարածքի կեսից ավելին։ Երեք կազմակերպությունները զեկուցել են, որ իրենց համատեղ հետազոտության համաձայն՝ 2016-2021 […]
19:46 29.11.2021
Միխեիլ Սաակաշվիլին քաղաքային դատարանի նիստում ուկրաիներենով դիմել է ուկրաինացի ժողովրդին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաիներեն ելույթը բողոքել է գործով դատախազ Ջարջի Ծիկլաուրին։ Նա նշել է, որ չի հասկանում Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը և փաստաբանից բացատրություն է խնդրել։ Փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ սա քաղաքական հայտարարություն է և «եկեք չընդհատենք»։ Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին նախագահը […]
19:41 29.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինի ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Թուրքիան միշտ լինելու է պաղեստինցիների կողքին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն Twitter-ի միկրոբլոգի իր էջում արել է հետևյալ գրառումը. «Պաղեստինը երբեք միայնակ չի լինի, մենք միշտ կկանգնենք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի կողքին։ Նրանք պայքարում են իրենց արդար […]
19:35 29.11.2021
Այսօր Վիեննայում մեկնարկում է Իրանի Իսլամական Հանրապետության և «Վեցյակի» ներկայացուցիչների միջև բանակցությունների նոր փուլը, որն ուղղված է պատժամիջոցների վերացմանը։ Իրանական պատվիրակությունը Վիեննա է ժամանել իրավական և տնտեսական թիմով, որպեսզի լրջորեն կենտրոնանա Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների վերացման ուղղությամբ: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Բանակցությունների այս փուլի մեկնարկը համանախագահել են Իրանի բանակցային կոմիտեի նախագահ Ալի Բաղերին և ԵՄ […]
18:30 29.11.2021
Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը գազի մատակարարման եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանը Թուրքմենստանից Իրանի տարածքով տարեկան կստանա 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի նախագահների ներկայությամբ Աշխաբադում, որտեղ նրանք ավելի վաղ բանակցություններ են վարել Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում։