11:31 06.12.2021
Երեկ գիշեր Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հաղորդագրություն էր ստացել Կիևից Թբիլիսի ժամանած ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Sputnik Грузия -ի հաղորդմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում։ Ստացված ահազանգի պատճառով Կիև-Թբիլիսի չվերթի ուղևորները ստիպված են օդանավակայանում երկար սպասել՝ ուղեբեռի լրացուցիչ ստուգման համար։ Ուկրաինական ավիաընկերությունների ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել կեսգիշերին։
10:48 06.12.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, չնայած փոքր-ինչ բարելավված դինամիկային, համավարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։ Գամղրելիձեի խոսքով, բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են համավարակաբանական զարգացումը, դեռևս բարձր են երկրի համար։ «Հասկանալի է, որ նոյեմբերի 5-ին եղել է 3410 դեպք, ինչը շատ ավելի քիչ է, քան չորս, […]
10:16 06.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արտահանման բրենդը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում, գրում է Anadolu-ն։ Այսինքն՝ բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye: Հրամանագրի տեքստում նշվում է, որ բրենդը փոխելու որոշումը արտացոլում է հարուստ մշակույթ և ժառանգություն […]
22:17 05.12.2021
Կիրակի օրը Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19:25-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։ Օջախը գտնվում է 15 կիլոմետր խորության վրա։
18:43 05.12.2021
Վրաստանի մի քանի հազար քաղաքացիներ երթով դուրս են եկել մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական փողոցներ՝ բողոքելով «կանաչ անձնագրերի» համակարգի ներդրման դեմ: Հաղորդում է Ռիա Նովոստին։ «Կանաչ անձնագիրը» կամ «covid անձնագիրը» էլեկտրոնային փաստաթուղթ է, որում մուտքագրվում է քաղաքացու covid կարգավիճակի մասին տեղեկություն՝ պատվաստումների ամբողջական կուրսի ավարտի, հիվանդության ժամկետների, ՊՇՌ թեստերի արդյունքները։ Վրաստանում դեկտեմբերի 1-ից սկսել է գործել […]
18:30 05.12.2021
Միջուկային ծրագրի շուրջ իրանցի գլխավոր բանագնաց Ալի Բաղերի Կանին հաստատել է Թեհրանի հստակ դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ և ասել, որ Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի այդ ուղղությամբ իր պահանջներից, հաղորդում է IRNA-ն։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի 2015 թվականի միջուկային համաձայնագրի երկարաձգման և պատժամիջոցների չեղարկման իր պահանջներից»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «հաշվի […]
17:20 05.12.2021
Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինային որևէ առնչություն չունի Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ «Մենք Ուկրաինային վաճառել ենք անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ, նման բան չկա, որ մենք հիմա ենք ԱԹՍ վաճառում, երբ Ռուսաստանի հետ լարվածություն կա: Այդ խմբաքանակի վերաբերյալ […]
16:23 05.12.2021
Բժշկական փորձագետներն ավելի լավ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի կայունացման համար,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը։ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանել է, որ բուժման գործընթացում ներգրավված են մասնագետներ, և նրանց իրավասությունն է խոսել այս հարցի մասին։ «Պատասխանը տալիս են բժշկական փորձագետները և […]
14:07 05.12.2021
Գանսու նահանգի Ուվեյ քաղաքից Վրաստանի ուղությամբ մեկնել է առաջին կանոնավոր երկաթուղային-կոնտեյներային գնացքը։ Բեռնատար գնացքի վերջնական նպատակակետը Թբիլիսին է, որտեղ բեռները կհասնեն 10-12 օրից։1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Արտաքին գործերի նախարարությունը: ԱԳ նախարարությունից հայտնել են, որ նշված երկաթուղային-կոնտեյներային փոխադրումները կանոնավոր կլինեն ինչպես Վրաստանի, այնպես էլ եվրոպական այլ երկրների ուղղությամբ։ Վրաստանի ուղղությամբ առաջին բեռնատար գնացքի մեկնման արարողությանը […]
11:45 05.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 410 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 732 մարդ, մահացել է 46 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 865 293 դեպք, որից 806 596 հիվանդ ապաքինվել է, 12 344-ը ՝ մահացել:
23:50 04.12.2021
Թուրքիայի անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են պայթուցիկ սարք, որը կարող էր պայթել Սիիրթ քաղաքում նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ: Այդ մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը։ «Պայթուցիկ սարքը տեղադրված էր Մարդինում աշխատող ոստիկանի մեքենայի տակ: Պլանավորված էր պայթեցնել այն, երբ հասնեին Սիիրթ…Նրանք ցանկանում էին ձախողել հանրահաավաքը»,- ասել […]
23:43 04.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիիրթ քաղաքում իր համախոհների հետ զրույցում ասել է, որ իր հանրահավաքին ավելի շատ մարդ է եկել, քան Մերսինում՝ երկրի գլխավոր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալի մասնակցությամբ հավաքին։ «Նա (Քըլըչդարօղլուն) չկարողացավ Մերսինում հավաքել այնքան մարդ, որքան մենք ունենք այստեղ՝ Սիիրթում: Նա խնդրեց իրեն ավելի մեծ տարածք տրամադրել, բայց թող գոնե լրացնի այն»,- ասել […]
19:48 04.12.2021
Կրթության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում հեռավար ուսուցման դպրոցների թիվը նվազել է։ Վերջին յոթ օրվա տվյալներով՝ հեռավար ուսուցմամբ գործում է 108 դպրոց և 369 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանում հեռակա ուսուցման 115 ուսուցիչ կա, ինչը զգալիորեն կրճատվել է նախորդ շաբաթվա տվյալների համեմատ։ Այնուամենայնիվ, վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ուսուցիչների 0,8%-ի և աշակերտների […]
19:21 04.12.2021
«ԵՄ և ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ շահագրգռված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում։ Նրա խոսքով, Լեհաստանից թուրքական անօդաչու թռչող սարքերի գնումը մեծ նշանակություն ունի, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրներն իրենց ռազմական զինանոցը համալրում են […]
19:01 04.12.2021
Omicron-ի դեպք երկրում դեռ չի արձանագրվել, բայց, հավանաբար, կհայտնվի։ Նախնական արդյունքներով՝ այս շտամով կրկնավարակը մոտ երեք անգամ ավելի է։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը: Նա ասել է․ որ բնակչությունը տարբեր պատճառներով կրկին մեծ կուտակումներ է սկսել և նշել է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աստիճանաբար կավելանա։ […]
17:50 04.12.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ վերջին տարիներին եվրատլանտյան տարածաշրջանում ագրեսիվ գործողություններ է իրականացրել միայն Ռուսաստանը՝ նախ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի դեմ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը «Euronews»-ին տված հարցազրույցում։ Ըստ Էնթոնի Բլինկենի, մի քանի տարի առաջ Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հասկացրեց, որ Դաշինքի դուռը բաց է, այդ թվում՝ Վրաստանի, Ուկրաինայի և անդամակցությամբ շահագրգիռ բոլոր […]
16:04 04.12.2021
Աշխատանքային այցով Հալեպում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ, այս մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպի նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը: […]
12:01 04.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 950 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 54 482 նմուշառում: Դրականության ցուցանիշը. օրական՝ 7,25%, վերջին 14 օրը՝ 8,66%, վերջին 7 օրը՝ 8,33%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 861 883 դեպք: Ապաքինվել է ևս 2 014 պացիենտ, և […]
10:28 04.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհրաժեշտ բուժօգնություն է ստանում հանրապետությունում և արտասահման տեղափոխման կարիք չունի։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահւթյան նախարար Եկատերինա Տիկարաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չեմ պատկերացնում, որ վրացի բժիշկները չունենան բավարար կոմպետենտություն՝ հիվանդին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: Հետևապես, հիվանդին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու շուրջ խորհրդակցություն չենք անցկացրել»,-ընդգծել է Տիկարաձեն։ […]
10:08 04.12.2021
Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, փոխանցում է аliq.ge-ն: Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։ Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։ Վրաստանում պատվաստումներն այս պահին […]
22:31 03.12.2021
Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը։ Նախկին «BB» մակարդակի փոխարեն այժմ Թուրքիայի վարկունակությունը գնահատվել է «BB-» կատեգորիայում, իսկ վարկունակության գնահատականի կանխատեսումը վերանայելուց հետո բացասական է արձանագրվել։ Նշենք, որ գործակալության փետրվարի 19-ի զեկույցում կանխատեսվել էր, որ վարկունակության գնահատականը բացասականից անցում կկատարի կայուն կատեգորիայի։ Կանխատեսումների փոփոխության համար որպես պատճառ նշվում է «վստահության կորուստը, որը […]
21:40 03.12.2021
Թուրքական կողմից նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Նշվում է, որ Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի […]
20:53 03.12.2021
Աշխատանքի տեսչության տվյալներով՝ «կանաչ անձնագրի» կանոնակարգը խախտելու համար ոչ մի տուգանք չի սահմանվել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի աշխատանքի տեսչության մոնիտորինգի բաժնի ղեկավար Մայա Միքայան: Նրա խոսքերով մինչ այժմ միայն զգուշացումներ են արվում, սակայն հետագայում օրենքը խախտելու դեպքում տուգանք կսահմանվի, որը ֆիզիկական անձի համար կկազմի 2000 լարի, իսկ իրավաբանական անձի համար՝ 10 […]
20:27 03.12.2021
Մահացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Գյուլդալ Աքշիթը։ Այս մասին CNN Türk-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Սոյլուն ասել է, որ 61-ամյա Աքշիթը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։ «Այսօր նա հիվանդանոցում մահացել է»,- ասել է նախարարը։ Նշվում է, որ Աքշիթը եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը։ […]
20:20 03.12.2021
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ: Գրում է Ermenihaber.am-ը։ Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին: […]
20:07 03.12.2021
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։ Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող զարգացումները։ Նախագահները քննարկել են թուրք-ռուսական հարաբերությունների բարելավման հարցեր։ Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել […]
19:59 03.12.2021
Եվրամիության որոշմամբ՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»-ը Վրաստանի պաշտպանական ուժերին կհատկացնի 12,75 մլն եվրոյի չափով օգնություն։ Ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության՝ այս օգնությունը կբարձրացնի Վրաստանի պաշտպանական ուժերի կարողությունները՝ ծառայություններ մատուցելու խաղաղ բնակչությանը ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում։ Աջակցությունը ներառում է բժշկական և ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցներ: ԵՄ-ն ձգտում է ամրապնդել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի […]
17:22 03.12.2021
Վիեննայում միջուկային գործարքի գործողության վերսկսման շուրջը բանակցություններն ընթանում են լավ, բաց դանդաղ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացած հեռախոսային բանակցությունների ժամանակ: «Ամիր Աբդոլահիյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավարին համագործակցության համար և բանակցային գործընթացը […]
16:53 03.12.2021
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը «սանձարձակ և ապօրինի» է որակել Սիրիայի խորհրդարանի հայտարարությունն առ այն, որ Հաթայը (նախկին Ալեքսանդրետի սանջակը) Սիրիայի բռնազավթված տարածքների մասն է, հաղորդում է ermenihaber-ը։ «Կտրականապես մերժում ենք որևէ կերպ Սիրիայի ժողովրդին չներկայացնող, ժողովրդավարական լեգիտիմությունից զուրկ Ժողովրդական ժողովի սանձարձակ և ապօրինի հայտարարությունը՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ»,- շեշտել է Բիլգիչը։ […]
16:28 03.12.2021
Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» սկսելու Եվրախորհրդի որոշումը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Եվրախորհրդին հրավիրում ենք խուսափել ընթացք տալ այս որոշմանը, որն անկախ դատական համակարգին միջամտության բնույթի ունի»,- ընդգծվել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։ Նշվել է, թե «Եվրախորհրդի նախարարների կոմիտեն […]