14:51 03.12.2021
Վրաստանի ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1996 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ու. Բ.-ին՝ դատավորի որոշման հիման վրա, փոխանցում է 1tv.ge-ն։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա մեղադրվում է մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 5-20 […]
14:37 03.12.2021
Թուրք ուժայինները ռազմական օպերացիա են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի […]
14:05 03.12.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Զեյնեփ Աքաթլըն «Հանրապետության նախագահին վիրավորելու» համար դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման: Ավելի ուշ դատարանը որոշել է հետաձգել պատժի կիրառումը, փոխանցում է ermenihaber-ը։ Նախկին պատգամավորը, սակայն, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հակադարձելով, որ իր գրառումները քննադատություն են եղել՝ ուղղված իշխանությանը: Աթաքլըն պնդել է, որ իր քննադատական գրառումները արել է […]
12:19 03.12.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 67 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 258: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 100 նոր դեպք, ապաքինվել է 3 397 պացիենտ:
09:21 03.12.2021
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում հինգշաբթի բանակցություններ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին հայտնում է Interfax.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։ Բայրամովը Բլինկենին տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո […]
20:48 02.12.2021
Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Թուրքիան կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Հայտնում է 1tv.ge-ն։ Մևլութ Չավուշօղլուին ռուսական լրատվամիջոցները հարցրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ։ «Ես չեմ մեկնաբանի մեկ այլ գործընկերոջ հայտարարությունը, բայց կարող եմ ձեզ ասել Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում։ Թուրքիան կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և ԵՄ բաց դռների […]
20:40 02.12.2021
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես հարթակ` Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության համար, aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին` ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Զալկալիանիի խոսքով, համաշխարհային հանրությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմամբ։ «Այս մասին մենք նոր նախաձեռնություն ենք ներկայացրել՝ հանդես գալ որպես եռակողմ երկխոսության հարթակ, […]
20:06 02.12.2021
ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում, Ստոկհոլմում, հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները երկկողմ առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրներում երկու երկրների ջանքերի մեկտեղումը, ներառյալ՝ իրադրության կայունացումը Հարավային Կովկասում: Քննարկվել է նաև […]
18:30 02.12.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերին և մաքսային ընթացակարգերին: Հաստատվել է նաև 2022 թվականին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 10-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
17:51 02.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Լոռու մարզի […]
17:44 02.12.2021
Անն լինդեն նաև համոզված է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը շահեկան կլինի։
16:44 02.12.2021
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Մենք հորդորում ենք նրանց (խմբ. – Հայաստանին և Ադրբեջանին) առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և գերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային […]
14:34 02.12.2021
Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինիս տեղակալ Նուրեդդին Նեբաթիին: Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող […]
13:44 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի իր պաշտոնակցի՝ Աբդուլեմիր Ռեշիդ Յարալլահի հետ, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Գյուլերը և Յարալլահը մտքեր են փոխանակել ընթացիկ զարգացումների վերաբերյալ։
12:33 02.12.2021
«Լաբորատորիաներին արձանագրություն է ուղարկվել, որի դեպքում կարելի է կասկածել «Օմիկրոն»․ այդ նմուշները պետք է ուղարկել Լուգար, սեքվենսավորում կատարել և պարզել՝ արդյո՞ք դա «Օմիկրոն» է»: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ հնարավոր համարելով, որ Վրաստանում այս փուլում «Օմիկրոն»-ի կասկածելի դեպք հայտնաբերվի։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Միաժամանակ, ինչպես նշում է […]
12:20 02.12.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է «Արմենպրես»-ին՝ մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները: «ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է», – ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
12:03 02.12.2021
Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կանցկացվի բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը, փոխանցում է aliq.ge-ն։ Հայտնի է, որ Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոցից տեղափոխում են Թբիլիսի՝ մասնակցելու իր դատական նիստին: Դատախազությունը նրանց մեղադրում է բյուջետային խոշոր գումարի յուրացման մեջ՝ 9 մլն լարի […]
11:55 02.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 731 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 295 մարդ, ևս 72-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 50 626 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 7,37 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,78 տոկոս, […]
08:42 02.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրաման՝ ֆինանսների և գանձնապետարանի նոր նախարար նշանակելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում։ Լյութֆի Էլվանի հրաժարականից հետո պաշտոնում նշանակվել է Նուրեդին Նեբատին, ով մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին թուրքական լիրայի փոխարժեքը նվազեց 8 տոկոսով՝ հասնելով դոլարի նկատմամբ ռեկորդային՝ 12,49 […]
08:13 02.12.2021
Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը, փոխանցում է Aliq Media-ն: Նշվում է, որ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:
23:40 01.12.2021
Թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումները Աֆղանստանի և Իրանի սահմանի Նիմրոզ նահանգում դադարել են, հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Բիլալ Քարիմին Tolo News հեռուստաալիքին: Ավելի վաղ Աֆղանական Anna News գործակալությունը հաղորդել էր, որ թալիբները բախման մեջ են մտել իրանցի սահմանապահների հետ, ինչի արդյունքում գրավել են Իրանի հետ սահմանին գտնվող հսկիչ-անցագրային կետ: Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, […]
21:40 01.12.2021
Թուրքիայում առնվազն վեց մարդու կյանք խլած ավերիչ փոթորկից հետո սկսվել են ձյան տեղումները, որոնք հսկայական ավտոմոբիլային խցանումներ են առաջացրել: Այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը ։ Ձյուն է տեղացել երկրի հյուսիս-արևմուտքում։ Էրզրում, Էրզինջան և Արդահան նահանգների ճանապարհներով երթևեկությունը դժվարացել է։ Տասնյակ տրանսպորտային միջոցներ մնացել են Էրզինջանի ճանապարհին։ Մեքենաները հանելու համար հատուկ տեխնիկա է պահանջվել։ […]
21:00 01.12.2021
Սիրիայի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակի (ներկայում Թուրքիայի կազմում գտնվող Հաթայի նահանգը)՝ անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտարարությունում նշվել է, որ Հաթայը բռնազավթված սիրիական տարածքների մի մասն է։ Ընդգծվել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի Հաթայը չմնա Թուրքիայի ձեռքում և ետ վերադարձվի Սիրիային։ Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին […]
20:38 01.12.2021
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռիգայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման մտադրության մասին Բլինկենը դեռևս հանդիպումից առաջ ասել էր լրագրողների համար իր հայտարարության ընթացքում: «Երկուսս էլ կարևորում ենք տարբեր հարցերում մեր տեսակետները համեմատելը, այդ թվում և իրադրությունն Ուկրաինայում և […]
19:25 01.12.2021
Հարավային Օսիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Հանրապետության օրենսդիր մարմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Խորհրդարանը հայտնել է, որ պատգամավորները հավանություն են տվել համապատասխան պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագծին, որը թույլ է տալիս քաղաքացիներին պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և նրանց տրամադրում է լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։ Սեպտեմբերին Հարավային Օսիայի արտաքին […]
18:59 01.12.2021
Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը 80,5 մլն դոլար վճարել ռուսական «Ինտեր-ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը։ Ռուսական Россия 24 պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ «Ինտեր-ՌԱՕ»-ի և Վրաստանի կառավարության միջև երկարատև վեճն ավարտվել է ընկերության հաղթանակով։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը հօգուտ ընկերության վճարել մոտ 80 մլն դոլար։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ […]
18:38 01.12.2021
Ադրբեջանը Վրաստանին վերադարձրել է 89,6 տոննա վարակված կարտոֆիլ, որը ներկրվել էր տվյալ երկրից։ Երեքշաբթի օրը այս մասին հայտնել է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը։ Ինչպես նշվում է, գործակալության աշխատակիցները ZE-DENT ՍՊԸ-ի կողմից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակից վերցրել են նմուշներ, որոնք ստուգման են ենթարկվել։ Սննդամթերքի անվտանգության ինստիտուտի լաբորատորիայում անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է կարտոֆիլի […]
16:42 01.12.2021
Նույնիսկ հատուկ շերտավարագույրները չեն փրկել բջջային հեռախոսներ և Apple սարքավորումներ վաճառող խանութը հերթական՝ թվով 10-րդ թալանից: Հաղորդում է տեղական հեռուստաընկերությունը: «Այս խանութում իմ աշխատանքի ընթացքում սա գողության տասներորդ դեպքն է։ Դրա պատճառով մենք հատուկ շերտավարագույրներ ենք տեղադրել, սակայն, ցավոք, դրանք նույնպես չեն պաշտպանել մեզ»,- ասել է խանութի մենեջեր Աննա Խուջաձեն։ Գողությունը տեղի է ունեցել առավոտյան […]
16:32 01.12.2021
Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ Էրդողանին ներկայացված թյուրքական աշխարհի քարտեզի […]