18:16 29.11.2021
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ,- այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի […]
15:14 29.11.2021
Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը։ Հնգական աշխատողից, գործատուից և կառավարության ներկայացուցչից բաղկացած հանձնաժողովի նիստի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրք փորձագետները, հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմամբ պայմանավորված գնաճը, կանխատեսում են, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 30-35 տոկոսով՝ հասցվելով 3․500-4․000 լիրայի (280-320 […]
14:40 29.11.2021
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում։ […]
13:41 29.11.2021
Թուրքիայում՝ Ադանայի նահանգի Քոզանի շրջանում, նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, 3․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)՝ երկրաշարժի օջախը եղել է 34.2 կմ խորության վրա։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
12:50 29.11.2021
Նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նոյեմբերի 7-ի գործով հերթական դատական նիստը։ Այն ընթանում է ժամը 11:00-ից: Վրաստանի Քրեակատարողական ծառայության հայտարարությամբ, Սաակաշվիլին ևս մասնակցում է նիստին, հայտնում է aliq.ge-ն։ Իրավիճակը քաղաքային դատարանի մոտ լարված է: Առավոտից տեղում մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ, հատուկջոկատայիններ: Սաակաշվիլիի աջակիցները հավաքվել են բողոքի ցույցի: Տեղում […]
12:05 29.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 954 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 477 մարդ, ևս 47-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 068 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 9,02 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9 […]
11:05 29.11.2021
Նոր կանոնների համաձայն՝ երկիր վերադարձող բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները, պետք է ժամանելիս օդանավակայանում ՊՇՌ-թեստ հանձնեն։
19:15 28.11.2021
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է […]
20:46 27.11.2021
Արևմտյան Վրաստանի Տղիբուլի քաղաքում գտնվող հանքում փլուզում է տեղի ունեցել։ Փլուզված զանգվածի տակ է հայտնվել 2 մարդ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Փլուզումը տեղի է ունեցել ամրացման աշխատանքների ժամանակ։ Այդ ժամանակ հանքում ենթադրաբար գտնվել է 2 մարդ։ Ահազանգը ստանալուն պես փրկարարները շտապել են դեպքի վայր։ Հանքի տարածքում իրականացվում […]
20:35 27.11.2021
Առնվազն 67 մարդ է ձերբակալվել ջրի դեֆիցիտի դեմ բողոքի ակցիաների ժամանակ, որոնք անցկացվել են ուրբաթ, կենտրոնական Սպահան քաղաքում։ Այս մասին հայտնել է երկրի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Հասան Քարամին, փոխանցում է Fars գործակալությունը։ Քարամիի խոսքով՝ անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 2-3 հազար։ Նրանք վանկարկումներ են հնչեցրել, քարեր ու դանակներ գործի դրել, այրել ֆերմերների վրանները։ Ի […]
19:04 27.11.2021
Թբիլիսիում թմրանյութերի շրջանառության գործով օտար երկրի քաղաքացի է ձերբակալվել։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Հետաքննության տվյալներով՝ 34-ամյա տղամարդը ներառված է եղել համացանցի միջոցով թմրամիջոց վաճառելու գործում։ Ոստիկանությունը կասկածյալին բերման է ենթարկել Նաձալադևի շրջանում։ Հետաքննության արդյունքում պարզվել է, հետագա իրացման նպատակով նա թաքցրել է «մեթադոն» տեսակի թմրանյութ։ Օտարերկրացու ավտոմեքենայի և […]
18:15 27.11.2021
1tv.ge-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի սահմանային ծառայությունում հայտարարել են են, որ Վրաստանի վեց և Ռուսաստանի մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ լեհ-բելառուսական սահմանի ապօրինի հատմանը աջակցելու համար։ Սահմանային ծառայության տվյալներով՝ նախօրեին լեհ սահմանապահները կանխել են սահմանն ապօրինի հատելու 206 փորձ։ Միաժամանակ, ըստ նրանց, ավելի քան 100 միգրանտներ փորձել են գրոհով հատել լեհ-բելառուսական սահմանը։ Սահմանային ծառայության տվյալներով՝ միգրանտների կողմից իրականացված […]
15:57 27.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: «Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը»,- գրել է նա:
13:17 27.11.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 26-ի հանդիպման ու քննարկումների արդյունքները՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման և ձեռքբերված պայմանավորվածությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, […]
11:36 27.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 058 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Դրականության ցուցանիշը. օրական` 7,59%, վերջին 14 օրը9,01%, վերջին 7 օրը9,03%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 835 306 դեպք: Ապաքինվել է ևս 2 157 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 774 458: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է […]
09:31 27.11.2021
Մի քանի ոստիկան է տուժել Իրանի կենտրոնական Սպահան քաղաքում ջրի դեֆիցիտի դեմ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում։ Ոստիկանության ծառայողների դեմ կիրառվել են քարեր ու ճայթրուկներ։ Նշվում է, որ տուժած ոստիկաններից մեկի մոտ առկա են դանակի հարվածներից հասցված բազմաթիվ վնասվածքներ․ նա վիրահատվել է։ Այս մասին հայտնում է համանուն նահանգի ոստիկանապետ Մուհամմադ Ռեզա Միրհեյդարին, փոխանցում էTasnim գործակալությունը։ Միրհեյդարին […]
20:30 26.11.2021
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը […]
20:21 26.11.2021
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ չնայած երկրում ալյուրի ներկրման ռեկորդային աճին, ցորենի պաշարները համապատասխանում են միջազգային նորմաներին։ Հաղորդում է jnews.ge-ն։ Ըստ Լևան Դավիթաշվիլիի, այս փուլում երկիրն ունի երկու ամսվա պաշար։ «Սննդի պաշարներին վտանգ չի սպառնում։ Մենք մշտապես վերահսկում ենք սննդի ամենակարևոր պաշարները: Տվյալ դեպքում խոսքը հիմնականում ցորենի մասին է։ Երկրում մշտապես ցորենի երկամսյա […]
19:04 26.11.2021
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այս հանդիպման կազմակերպման համար: Բայց մինչ այսօրվա օրակարգին անցնելը` թույլ տվեք իմ և […]
18:56 26.11.2021
Լեռնային Ղարաբաղում 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո տեղակայված ռուսական խաղաղարար ուժերը և առհասարակ Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Արցախում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան ցանկալի կլիներ: Հայաստանի վարչապետը […]
18:39 26.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացառությամբ տարածաշրջանի ապաշրջափակումից, կատարված են: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Հայաստանի վարչապետը ասել է Սոչիում մեկնարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ: Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրենք անձնական հանդիպումների և […]
18:24 26.11.2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում: «Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու […]
17:10 26.11.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն […]
16:21 26.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հեգնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Միշտ ասում եմ․ Պալատի ամեն ինչը սուտ ու կեղծիք է, դատարկ ընկալում։ Ակնթարթ չանցած կդավաճանեն իրենց գործին, եթե դրա վերջում փող լինի»,- ընդգծել է Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով […]
14:58 26.11.2021
Թուրքիայի Իզմիր քաղաքում Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան (DİSK) նոյեմբերի 25-ին հերթական բողոքի ակցիան է արել՝ հրաժարականի կոչ անելով կառավարությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ կոնֆեդերացիայի Էգեյան շրջանի ներկայացուցիչ Մեմիշ Սարըն բոլոր աշխատավորներին և պաշտոնյաներին կոչ է արել գործադուլ սկսել՝ նշելով, որ վերջին տնտեսական զարգացումների պատճառով աշխատավորն էլ ավելի է աղքատանալու։ Ակցիայի ընթացքում հնչել են «կառավարության հրաժարական», «համընդհանուր […]
12:55 26.11.2021
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրանկարչի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Ծաղրանկարում սլաքներով ցույց է տրվում, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաև ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով […]
12:42 26.11.2021
Թուրքական անվտանգության ուժերը ուրբաթ օրը ձերբակալել են 17 մարդու, ովքեր կասկածվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։ Հիշեցնենք, որ PKK-ն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունները կատարվել են հարավային Ադանա նահանգում PKK-ի դեմ հետաքննության ընթացքում։ Խուզարկություններն իրականացվել են Ադանայի դատախազության կողմից տրված հրամանների […]
12:26 26.11.2021
Անգելա Մերկելի 16 տարի տևած կառավարումը մոտենում է ավարտին։ Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինում է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։ Սոցիալ-դեմոկրատները, կանցլերի պաշտոնից բացի, նոր կառավարությունում 7 նախարար կունենան, այդ թվում՝ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների պաշտոնները։ Կանաչներին որ կառավարության կազմում հինգ նախարարական պորտֆել է հատկացվել։ Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ […]
12:05 26.11.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 810: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 534 նոր դեպք, ապաքինվել է 3 742 պացիենտ: Երկրում ընդհանուր կատարվել է 2 133 935 պատվաստում, օրական՝ 10 194: