09:37 24.11.2021
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ զբաղվածությունն ամբողջությամբ ի վերջո կառավարության պարտականությունն է, թեև զբաղվածության գործակալությունը կհամալրվի համապատասխան գործառույթներով և կդառնա ողջ գործընթացի հիմնական համակարգողը, հայտնում է 1tv.ge-ն։ «Գլխավոր մարտահրավերը գործազրկությունն է, աղքատությունը։ Աղքատության մակարդակը դեռ շատ բարձր է, այնուամենայնիվ, եթե համեմատենք, չեմ ուզում համեմատություններ անել ու համեմատել նախորդ իշխանությունների հետ, բայց 2012 թվականից աղքատության մակարդակը կտրուկ […]
00:20 24.11.2021
Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել Ստամբուլում և Անկարայում ՝ պահանջելով կառավարության հրաժարականը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Մարդիկ դժգոհ են, որ լիրան փլուզվել է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Նոյեմբերի 23-ի երեկոյան 13,4 լիրա է տրվել մեկ դոլարի դիմաց։ Բողոքի ակցիաների հետ կապված ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ Ազգային արժույթի ռեկորդային […]
21:13 23.11.2021
«Վարդերի հեղափոխության» 18-րդ տարեդարձի կապակցությամբ «Ազգային շարժման» անդամները Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ կազմակերպել են կենդանի շղթայի ցույց, տեղեկացնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշեց «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին, այսօր ամենադժվարը դիտելն այն է, որ «Վարդերի հեղափոխության» գլխավոր հեղինակն ու ստեղծողը բանտում է։ «Սա այս իշխանության մեծ հանցագործությունն է, որը մենք պետք է միասին շտկենք։ Բոլորին […]
19:41 23.11.2021
Երկու հիմնական գործոն կար՝ անվտանգությունն ու առողջական վիճակը։ Հենց այդ ռիսկը բացառվի, քրեակատարողական ծառայությունը կկարողանա Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել դատարանի դահլիճ,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։ «Ինչպես արդեն հայտնի է հանրությանը, Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը։ Մենք, իհարկե, կսպասենք նրա առողջական վիճակի մասին բժիշկների զեկույցին, և այս […]
19:34 23.11.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալված ավելի քան 400 դատավորներից և դատախազներից յուրաքանչյուրին 5000 եվրո է հատկացրել։ Սա բխում է երեքշաբթի օրը ՄԻԵԴ կայքում հրապարակված դատարանի որոշումից։ Նշվում է, որ դատարանը «միաձայն հայտնաբերել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում («Անձի ազատության և […]
18:55 23.11.2021
Պետության կողմից ստեղծված խորհրդի անդամները Գորիի զինվորական հոսպիտալում այցելել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Բժիշկ Նինո Շարաշենիձեի խոսքերով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը բարելավվել է։ «Պացիենտի ընդհանուր թերապևտիկ վիճակը դինամիկայի առումով զգալիորեն բարելավվել է։ Այս փուլում լաբորատոր հետազոտության արդյունքներից թերապևտիկ կարգավիճակը զգալիորեն համընկնում է վերականգնման տևողության և կատարված թերապիայի ծավալին: Իրեն զգում է ավելի եռանդուն, ակտիվ: […]
18:41 23.11.2021
Վրաց-աբխազական 1990-ականների պատերազմից հետո առաջին անգամ Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիայի խորհրդարան։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 21-ին հաղորդել են աբխազական լրատվամիջոցները։ Ըստ Աբխազիայի խորհրդարանի դե ֆակտո փոխխոսնակ Ասթամուր Լոգուայի՝ աբխազ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ոչ միայն ծագումով աբխազ, այլ նաև այլ պատգամավորների հետ։ «Մենք քննարկել ենք մի քանի […]
18:27 23.11.2021
Թուրքիայում ավելի քան երեք տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական Artı TV-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Դեմիրթաշն ընդգծել է, որ պետության ներսի ուժային կենտրոններն այլևս չեն աջակցելու Էրդողանին […]
18:08 23.11.2021
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը։ Հայտնում է 1tv.ge-ն։ «Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկել 1999 թվականին ծնված Գ. Տ.-ին։ Քննությամբ պարզվել է, որ Գ. Տ.-ն այս տարվա նոյեմբերի 23-ին ավազակային հարձակման նպատակով ներխուժել էր «Վրաստանի բանկի» […]
16:42 23.11.2021
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաստատել է, որ Իրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Այդ մասին երեքշաբթի օրը Թեհրանում Գրոսիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։ «Մեր այսօրվա երկխոսության ընթացքում Գրոսին բազմիցս հաստատել է, որ Իրանի ներկայիս ծրագրում որևէ շեղում չի եղել»,- […]
16:28 23.11.2021
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանակցություններն ընթանում են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Նախատեսվում են նաև […]
15:57 23.11.2021
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) զեկույց է ներկայացրել երկրից երիտասարդների արտագաղթի, «ուղեղների արտահոսքի» վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Զեկույցում տեղ գտած Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ Թուրքիան 2016 թվականին լքել է 69 326, 2017 թվականին՝ 113 326 և 2018 թվականին՝ 136740 քաղաքացի։ Իսկ ըստ Աոցիալդեմոկրատիայի հիմնադրամի (SODEV) հետազոտության՝ Թուրքիայում երիտասարդների 62․5 տոկոսը հնարավորության դեպքում ցանկանում է […]
15:43 23.11.2021
Թուրքական լիրայի փոխարժեքը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ընկել է 8%-ով այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է «անկախության համար տնտեսական պատերազմում» հաղթելու իր մտադրության մասին, հայտնում է Reuters-ը։ Լիրան դոլարի նկատմամբ իջել է ռեկորդային՝ 12,49։ Նախորդ շաբաթվա սկզբից թուրքական արժույթն էժանացել է 20%-ով, իսկ տարեսկզբից՝ 40%-ով։ Հրատարակությունը նշում է, որ Էրդողանը ճնշում է […]
14:23 23.11.2021
Գորիի զինվորական հոսպիտալից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հրապարակել՝ Վարդերի հեղափոխության 18-րդ տարվա կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է «Ալիք մեդիան», նամակում Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը կվերագտնի իր նախկին փառքն ու շքեղությունը, և 18 տարի անց նորից է տալիս այդ երդումը։ Ըստ Սաակաշվիլիի՝ մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը խավարի մեջ էր, իսկ հեղափոխությունից հետո` […]
13:42 23.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) կրկին կոշտ են արձագանքել երեկ կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԺՀԿ-ին ուղղված ոչ հասցեական քննադատությանը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Բազմակուսակցական քաղաքական համակարգին անցում կատարելուց հետո միշտ եղել են ազգային կամքի գերակայությունը ճանաչելու փոխարեն միակուսակցական ֆաշիզմին աջակցողներ (նկատի […]
12:52 23.11.2021
Նոյեմբերի 22-ին երեկոյան թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է 11․50-ի՝ գրանցելով արժեզրկման հերթական հակառեկորդը, փոխանցում է Ermenihaber-ը։ Դրանից միայն ժամեր առաջ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իրենք տեսնում են փոխարժեքի և տոկոսադրույքի շուրջ ընթացող խաղը, սակայն հույս է հայտնել, որ իրենք հաղթանակով դուրս […]
11:53 23.11.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 62 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 085 նոր դեպք, ապաքինվել է 1 851 պացիենտ:
11:44 23.11.2021
Գրանցված ընտանի կենդանիներին՝ կատվին և շանը լքելը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել։ «Քաղաքացիներ» քաղաքական խմբի հեղինակած նախաձեռնությունը նախատեսված է Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» նախագծով։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ փոխխոսնակ Լևան Իոսելիանին առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը ներկայացրել է մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամներին։ Ըստ զեկուցողի, ոչ մի քաղաքացիական պետությունում […]
10:50 23.11.2021
Նոյեմբերի 22-ի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ սոցիալապես անապահով քաղաքացիներին նպաստ տրամադրելու փոխարեն նրանց պետք է աշխատանք առաջարկել։ «Այսօր աշխատունակ, սոցիալապես անապահով խավը աշխատելու ցանկություն չունի՝ վախենալով, որ դրանից հետո պետությունը այլևս չի տրամադրի սոցիալական օգնությունը, չեն ձգտում բարելավել կենսապայմանները, ինչը աղետ է և անհանգստություն: Կառավարությունը պետք է համարձակ և արդյունավետ […]
10:40 23.11.2021
2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխությունից 18 տարի է անցել: 18 տարի առաջ՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանի նիստի ժամանակ ցուցարարները ներխուժեցին խորհրդարան և պահանջեցին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը: Նախագահը հրաժարական տվեց, իսկ ամիսներ անց տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Շևարդնաձեն նախագահ էր ընտրվել […]
23:15 22.11.2021
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։ «Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Այդ հայցերդ ետ մի՛ վերցրու, մինչև վերջ տա՛ր։ […]
22:24 22.11.2021
Թուրք տնտեսագետ Էվրեն Դևրիմ Զելյութը «Դոլարի ինդեքսն ահազանգ է լիրայի համար» վերտառությամբ հոդվածում նշել է, որ դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու թուրքական ազգային արժույթի՝ լիրայի վրա։ «Որքան ինդեքսային արժեքը բարձրանում է, այնքան դոլարն արժեք է ձեռք բերում մյուս դրամական միավորների նկատմամբ։ Իսկ ինդեքսային արժեքի անկումը նշանակում է, որ դոլարը համաշխարհային առումով արժեզրկվում է»,- Ermenihaber-ի […]
19:45 22.11.2021
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման […]
19:31 22.11.2021
Քանի որ Միխեիլ Սաակաշվիլին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել, բնականաբար, նա պետք է ազատ արձակվի, և առողջությունը վերականգնելու հնարավորություն ընձեռվի, նա պետք է ազատ բուժվի»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Գորիի զինվորական հոսպիտալում Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին։ «Չպետք է մոռանալ, որ Միխեիլ Սաակաշվիլին դարձել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ, […]
18:45 22.11.2021
Վրաստանում կորոնաիրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օրական նոր դեպքերի թիվը գերազանցում է մի քանի հազարը, իսկ մահվան դեպքերը մի քանի տասնյակը։ Ինչպես հաղորդում է Aliq.ge-ին՝ վկայակոչելով New York Times-ի տվյալները, կորոնավիրուսից մահացության վիճակագրության վերջին 7 օրվա դինամիկայի՝ 100 000 բնակչի հաշվով Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Զեկույցի համաձայն, որը հիմնված է Our World In […]
18:30 22.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը: «Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ […]
18:27 22.11.2021
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նոյեմբերի 24-ին այցելելու է Թուրքիա: Ermnihaber.am-ի հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել […]
15:34 22.11.2021
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում հասարակական վայրեր մուտք գործելու համար անձը պարտավոր է ներկայացնել պատվաստումը հաստատող վկայական «կանաչ անձնագիր»։ Եթե Covid անձնագիր չունեցող անձը մուտք գործի հանային վայր, ապա տուգանքը կկիրառվի ոչ թե քաղաքացու, այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, անհատ ձեռնարկատերի դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի (640 դոլար), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10000 լարի (3200 դոլար)։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ […]