TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կայացել է Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

16:36 06.10.2021

Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Տարածաշրջանում անվտանգություն, պաշտպանական համագործակցության ուղղություններ և ապագա ծրագրեր. սրանք էին եռակողմ հանդիպման հիմնական թեմաները: Հանդիպումը տեղի է ունեցել Կախեթիում, Ծինանդալիում, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափն արդյունավետ է և ծառայում է […]

̰
Թուրքիայի մեջլիսում խտրականություն է դրսևորվում քրդերեն լեզվի նկատմամբ

16:20 06.10.2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ խորհրդարանում, այս տարի ներդրվել է էլեկտրոնային համաժամանակյա թարգմանության համակարգ։ Համակարգում թարգմանվող լեզուների շարքում ներառվել են ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենն ու արաբերենը, իսկ քրդերենին տեղ չի հատկացվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Դանըշ Բեշթաշը խորհրդարանում քննադատել է այդօրինակ գործելաոճը՝ համարելով դա խտրականության դրսևորում։ «Քիչ առաջ ստուգեցինք․ այժմ […]

̰
Հուլուսի Աքարը հայտարարել է, որ սպառազինության համալրումը օգուտ չի տալու Հունաստանին

16:02 06.10.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հանդիպելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ զինումը, որևէ օգուտ չի տալու Հունաստանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Աքարը հայտարարել է, որ Հունաստանը շարունակում է համառորեն խախտումներ անել Կրետեի արևելքում, Կիպրոսի հյուսիս-արևմուտքում», բայց իրենք հավատում են, որ խնդիրները կարող են լուծել լավ հարևանային […]

̰
Ռուսաստանն ու Իրանը քննարկել են Թուրքիայի և Անդրկովկասի երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափի ստեղծման գաղափարը

15:45 06.10.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: Լավրովը նշել է, որ հենց Մոսկվան է վճռորոշ դեր խաղացել Լեռնային […]

̰
Հիվանդության պատճառով հնարավոր է, որ Էրդողանն այլևս ի զորու չլինի կառավարել երկիրը. Foreign Policy

15:16 06.10.2021

Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Նախքան 2023 թվականն Էրդողանն իսկապես կարող է անզոր լինել, սակայն իրավիճակն այնպես չէ, ինչպես մտածում են շատերը։ Նշաններ կան այն մասին, որ Էրդողանը կարող է հիվանդ լինել աստիճան, […]

̰
«Թուրքական լիրան խորտակվող նավ է, իսկ Էրդողանը՝ այդ նավի կապիտանը»․ ամերիկացի տնտեսագետ

14:28 06.10.2021

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, 2021թ. առաջին եռամսյակում ամերիկյան դոլարի նկատմամբ ամենից շատ անկում գրանցած դրամական միավորն է: Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հանքը, անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը, գրառում է արել Twitter-ում: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, տնտեսագետը թուրքական լիրան խորտակվող նավի է նմանեցրել և գրառմանը կից ծաղրանկար հրապարակել: «Թուրքական լիրան խորտակվող նավ է, […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքները երբևէ փակ չեն եղել միմյանց համար. 2014-ից Ադրբեջանն էր հրաժարվել օգտվել․ Armtimes.com

14:19 06.10.2021

Առավոտից մամուլում, «Ռիա Նովոստի»-ին հղում անելով՝ տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ «Ադրբեջանը հոկտեմբերի 6-ին ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը: Մինչև հիմա Ադրբեջան-Նախիջևան թռիչքն իրականացվում էր Իրանի […]

̰
Թուրքիայի Մուղլա նահանգի անտառներում հրդեհ է

13:59 06.10.2021

Թուրքիայում Մուղլայի նահանգի Դալամանի շրջանում երեկ կեսգիշերին անտառային հրդեհ է բռնկվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրշեջ խմբերն օդային և ցամաքային միջամտություն են իրականացրել։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեծաքանակ հրշեջ տեխնիկա՝ ներառյալ 3 ինքնաթիռ և 16 ուղղաթիռ։ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին առավոտյան հայտնել է, որ հրդեհն արդեն վերահսկելի […]

̰
Ինչու՞ Սաակաշվիլին վերադարձավ. Վրաստանի վարչապետը բաց նամակ է հրապարակել

12:59 06.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք է վերադարձել ոչ թե բանտ գնալու մտադրությամբ, այլ պետական ​​հեղաշրջման հույսով, իր բաց նամակում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանի երրորդ նախագահը, որն անօրինական կերպով վերադարձել է հայրենիք, հոկտեմբերի 1 -ի երեկոյան ձերբակալվել է Թբիլիսիում: Նա պատիժը կրում է Ռուսթավիի թիվ 12 բանտում (Թբիլիսիից ոչ հեռու): «Հավանաբար, մեր […]

̰
Սա անընդունելի է. Սաակաշվիլիի նոր հարաբերությունները մեկնաբանել է Սանդրա Ռուլովսը

12:48 06.10.2021

Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսն ասել է, որ հոկտեմբերի 1 -ին Միխեիլ Սաակաշվիլիի տեղադրած տեսանյութը իր համար անակնկալ է եղել, իսկ դրա ձևն՝ անընդունելի: Այս մասին, Sputnik Грузия – ի փոխանցմամբ, Ռուլովսը գրել է Facebook- ում: Վրաստանի նախկին նախագահի և Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի հարաբերությունների մասին հայտնի է դարձել նրա ձերբակալության օրը՝ հոկտեմբերի […]

̰
Փայլանին ու կուսակից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդություն է ներկայացվել

12:40 06.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն: Այն վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հիշյալ միջնորդությունով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված […]

̰
Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեք

12:23 06.10.2021

Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում, ՀԱԵ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տէր Ավագ արք․ Ասատուրեանի ձեռամբ հոկտեմբերի 2-ին կատարվել է Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոս Ալիկ Ղարիբյանը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Անդրանիկ Հարությունյանը: Այս մասին գրում է hayernaysor.am-ը՝ հղում անելով Իրաքում Հայաստանի դեսպանությանը։ Ըստ ՀԱԵ ծիսակարգի՝ […]

̰
Վերին Լարսն այսօր. Ռուսաստանի սահման տանող ճանապարհին սահմանափակումներ են

12:06 06.10.2021

Ձյան առատ տեղումների պատճառով վրաց-ռուսական սահման տանողՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ծանր բեռնատարների համար, ասվում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ: Մասնավորապես, արգելքը գործում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար։ Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկության սահմանափակումներ չկան։ «Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունն անդադար մաքրում է ճանապարհը, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ամբողջությամբ վերականգնի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք

11:57 06.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք:  Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 34 918 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 6,9%, վերջին 14 օրը –5,53%, վերջին 7 օրը –5,31%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 623 830 դեպք: Ապաքինվել է ևս 1 633 պացիենտ, և […]

̰
Սաակաշվիլիի սիրելին այցելել է նրան վրացական բանտում

08:21 06.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի մտերիմ հարաբերությունների մասին սենսացիոն լուրը հայտնի դարձավ Սաակաշվիլիի ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին: Այժմ Ելիզավետա Յասկոն Վրաստանում է: Հոկտեմբերի 5-ին նա այցելել է Ռուսթավիի քաղաքային բանտում գտնվող Սաակաշվիլիին: Նրա հետ 1․5 ժամ տևած հանդիպումից հետ Յասկոն, հրաժարվելով խոսել անձնականի մասին, հայտարարել է, որ նախանձում […]

̰
Իրանի ԱԳ նախարարը մտադիր է Լավրովի հետ Մոսկվայում քննարկել Կովկասում տիրող իրավիճակը

22:54 05.10.2021

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուց հետո հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ծրագրված հանդիպմանը քննարկել իրավիճակը Կովկասում: Իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Լավրովի հետ հանդիպման ընթացքում մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել է նա: «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում […]

̰ ̰
Թուրքիայում PKK զինյալների թիվը նվազել է․ Թուրքիայի ՆԳՆ

19:57 05.10.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների թիվը նվազել է մինչև 181 հոգի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին թուրք նախարարը հայտնել է ոստիկանության դպրոցի շրջանավարտների երդման արարողության ընթացքում ելույթ ունենալիս: Թուրքիայում PKK-ի դեմ պայքարի արդյունավետությունն ընդգծելու համար Սոյլուն նշել է, որ Հաքքարիում մարդիկ արդեն կարողանում ձմեռային արձակուրդներ անցկացնել, […]

̰
Լրագրող Այշե Քարային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

19:27 05.10.2021

Լրագրող Այշե Քարայի դեմ «Ժողովրդավար հասարակության կուսակցության» (ԺՀԿ-DTK) դատավարության շրջանակում քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լրագրողին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է, որ դատախազությունը պահանջել է նաև Քարային զրկել մի շարք իրավունքներից: Աղբյուրի հաղորդմամբ՝ դատական առաջին նիստը տեղի կունենա […]

̰
Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ինքնաթիռների համար

18:46 05.10.2021

Իրանը փակել է երկրի օդային տարածքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների համար: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ Ադրբեջանն իր հերթին հայտարարել է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի փակման մասին:

̰
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի լիազորությունները դադարեցվել են

18:41 05.10.2021

Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում – Միացյալ ընդդիմություն» խմբակցության անդամ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։ 79 պատգամավոր կողմ է քվեարկել Մելիայի՝ պատգամավորական մանդատը դադարեցնելու համար, խորհրդարանի անդամներից ոչ մեկը դեմ չի քվեարկել: ՄԱՇ կուսակցության նախագահ Մելիան հուլիսի 29-ին ինքնակամ էր հեռացել խորհրդարանից, երբ իշխող կուսակցությունը չեղյալ էր հայտարարել Շառլ Միշելի համաձայնագիրը: […]

̰
Քո ապրուստը ձրի է. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

18:35 05.10.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է խանութում գնումներ կատարելիս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե ապրանքների գները բավականին հարմար են։ Գրում է Ermenihaber.am-ը։ «Դրանք քեզ համար են հարմար։ Առանց այդ էլ քո ապրուստը ձրի է։ Արդյոք դու գիտե՞ս, թե ամսվա մեջ 2.825 լիրա նվազագույն աշխատավարձ ստացողն […]

̰
Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է․ ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «ԻՌՆԱ» գործակալությանը

18:23 05.10.2021

ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական էջում հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը։   Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում  Հարավային Կովկասի ներկա իրավիճակը և ինչպե՞ս է տեսնում տարածաշրջանի ապագան։ Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ […]

̰
Հրապարակվել են խնջույքի ժամանակ Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը

15:29 05.10.2021

Սոցիալական ցանցերում տարածվել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ՝ Թբիլիսիի բնակարանում իրավապահների կողմից բերման ենթարկված տեսագրությունները: Նյութը ցույց է տալիս, որ Սաակաշվիլին և ոստիկանները կանգնած են սեղանի մոտ, իսկ սեղանին՝ հաց, խինկալի և ալկոհոլային խմիչքների շշեր են: Տեսանյութում կարող եք լսել, թե ինչպես է ոստիկաններից մեկը դիմում Սաակաշվիլիին. «Դեղերդ խմիր», «արի մեզ հետ», «բաճկոն ունեի՞ր»: […]

̰
Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել

15:07 05.10.2021

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերը և ՆԱՏՕ-ի երկրորդ ականազերծման գործողությունների խումբը (SNMCMG2) համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համատեղելիությունը և ամրապնդել հանրապետության պաշտպանությունը: ՆԱՏՕ-ի նավերի այցերը Վրաստանի նավահանգիստներ պարբերական բնույթ են կրում և ծառայում […]

̰
Թուրքիայի մեջլիսում առաջարկում են «Պանդորայի փաստաթղթերն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել

14:52 05.10.2021

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած նոր օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում (մեջլիսում), հաղորդում է Ermenihaber-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Փեքյոզը փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեջլիսում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել: Առաջարկի հիմնավորման հատվածում Փեքյոզն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի «Պանդորայի […]

̰
Ռուսթավիի գործարանում պայթյուն է որոտացել. կա զոհ

12:28 05.10.2021

Ռուսթավի քաղաքի մետալուրգիական գործարանում (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է տեղի TV4 հեռուստաալիքը: Զոհը 60 տարեկան տղամարդ է։ Նախնական տվյալներով՝ պայթել է գործարանի սարքավորումներից մեկը։ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «Հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով:  

̰
Վրաստանում 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

12:04 05.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 800 նոր դեպք, ապաքինվել է 1 485 պացիենտ։  

̰
Թուրքիայում փորձարկել են մինի-հրթիռ՝ անօդաչու թռչող սարքերի համար

11:47 05.10.2021

Թուրքիայում փորձարկվել է METE մինի-հրթիռը, որը նախատեսված է կվադրոկոպտերների, ցամաքային անօդաչու հարթակների և հետևակի զինման համար: Փորձարկումների մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Հաղորդագրության մեջ Դեմիրը նշել է, որ Roketsan ընկերության METE հրթիռը կարող է օգտագործվել որպես հետևակի զենք և լինել անօդաչու մեքենաների զինանոցի մաս։ Այն հաջողությամբ խոցել է ցամաքային […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է անում հարգել Սաակաշվիլիի իրավունքները

11:40 05.10.2021

Վրաստանի իշխանությունները պետք է ապահովեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունք և իրավունքների պաշտպանություն: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, փոխանցում է TASS-ը։ «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունք ՝ Վրաստանի օրենքներին և մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին համապատասխան», – ասել է նա: Սաակաշվիլին […]

̰
BACK_TO_TOP