14:29 08.10.2021
Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափով Ռուսաստանի հետ, սակայն Հանրապետությունն այսպես թե այնպես պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական խոշոր նախագծերում։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։ Այսպիսով՝ Զալկալիանին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած գաղափարը բանակցային նոր ձևաչափի ստեղծման մասին, որի մեջ կմտնեն Ռուսաստանը, […]
14:20 08.10.2021
Եվս մեկ երեխա դուրս է բերվել Բաթումի շենքի փլատակներից, այս մասին Վրաստանի «Առաջին ալիքին» ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Ռամազ Ջինճարաձեն: Նրա խոսքերով՝ երեխային տեղափոխել են կլինիկա: «Աշխատանքներն ընթացքի մեջ են: Զոհերի մասին տեղեկություններն այս պահին անհայտ են: Երկու երեխա տեղափոխվել է կլինիկա: Այժմ ճշգրտումներ են ընթանում»,- ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարարը: Բաթումում, Մայիսի 26-ի […]
13:26 08.10.2021
Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին նշվել է «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում, որում քննված են 2016-ից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները։ Ըստ զեկույցի՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում […]
13:00 08.10.2021
Թուրքիայում գործող KONDA հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու այդ երկրում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների էթնիկ ինքնությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Կետրոնն այդ ուսումնասիրությունն իրականացրել է մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) պատվերով։ Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի համանախագահ Օզթուրք Թյուրքդողանը, հղում անելով հետազոտության արդյունքներին, հայտնել է, որ այդ երկրում ձերբակալված քաղաքացիների 58 տոկոսը կազմում են թուրքերը, […]
12:56 08.10.2021
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քրդերը «Միացեք ազատության պատերազմին» (Werin Cenga Azadiyê) նախաձեռնության շրջանակում բողոքի ակցիա են արել Թուրքիայի դեմ։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ցուցարարները դատապարտել են քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից քիմիական զենքի կիրառումը։ Նրանք շեշտել են, որ թուրքական պետության այդ գործելակերպը լռության մատնող բոլոր երկրները համարվում են Թուրքիայի հանցակիցները։ Բողոքի ակցիան առաջնորդել են «Հեղափոխական […]
12:48 08.10.2021
Բաթումի Մայիսի 26 փողոցում բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Կան վիրավորներ: Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Փլուզման պատճառները նույնպես անհայտ են: Այս պահին հայտնի է, որ 5 հարկանի շենքի մեկ մուտքն ամբողջությամբ փլուզվել է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանք փլատակների տակից մի քանի վիրավորի, իսկ փլուզված զանգվածի տակ հայտնված մեքենայի միջից մի երեխայի […]
12:11 08.10.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր պաշտոնակցի հետ Լվովում տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուն հայտնել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սև բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»: Այս մասին Չավուշօղլուն ասել է՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության, որտեղ […]
12:05 08.10.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Նա մասնավորապես մեղադրվում է «պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» մեջ։ Անատոլիայի հանրապետական գխավոր դատախազության կողմից […]
11:32 08.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 36 840 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 7,22%, վերջին 14 օրը –5,7%, վերջին 7 օրը –6,16%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 628 719 դեպք: Ապաքինվել է ևս 1 274 պացիենտ, և […]
20:47 07.10.2021
Վրաստանը թույլատրել է 12֊15 տարեկան երեխաների պատվաստումը։Այս փուլում խոսքը միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին է վերաբերում։ Aliq.g-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: «Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական շատ երկրներում այս տարիքային խմբերում պատվաստումն արդեն լայնորեն սկսվել է, առաջին փուլում մենք կանգ առանք միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների վրա»,- ասել է […]
20:33 07.10.2021
Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում: Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ […]
20:02 07.10.2021
Համավարակի սկզբից ի վեր 100,000 բնակչի հաշվով կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ցուցանիշով Վրաստանը աշխարհում զբաղեցնում է 14-րդ տեղը, այս մասին հրապարակում է արել New York Times-ը՝ հիմնվելով Our World In Data-ի վիճակագրության վրա։ Վրաստանում մահացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով կազմում է 246 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում համաճարակի հետևանքով մահացել է 9,134 մարդ: Հրապարակման համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր […]
19:44 07.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել և նախնական կալանքի տակ է գտնվում երեք անձ՝ հայր և որդի Զուրաբ և Շալվա Ծոծորիաները և Էլգուջա Ցոմայան: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի դատախազությունը նշում է, որ գիտի, թե ինչ պայմաններում է նախկին նախագահը հատել է Վրաստանի սահմանը և չի բացառում, որ […]
19:30 07.10.2021
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներկայացուցիչների այցը գլխավորում է կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավարները՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Այցի ընթացքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և Վրաստանի լիագումար նիստը, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանի անվտանգության միջավայրին […]
18:52 07.10.2021
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Այս մասին Aliq Media-ին տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Վրաստանից դեպի Ռուսաստան ուղղությամբ ճանապարհին բեռնատարների կուտակումների հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների մեծ հոսքն է և ռուսական կողմում ընթացող շինարարական աշխատանքները։ Ռուսական կողմը Լարսի անցակետում հիմնանորոգում է իրականացնում։ Նման իրավիճակում Լարսի անցակետով օրական 400 բեռնատար է անցնում, 100-ը՝ հայկական։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական […]
18:46 07.10.2021
Իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա։
15:25 07.10.2021
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ այդմ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշն իջել է հուլիսի համեմատությամբ։ ԱԶԿ-ն հուլիսին ունեցել է 36.1 տոկոս, իսկ սեպտեմբերին՝ 32.7 տոկոս վարկանիշ։ Իջել է նաև իշխող կոալիցիայի անդամ մյուս՝ […]
14:54 07.10.2021
Թուրքիայի արևմտյան Տրապիզոն օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Ջազիրա» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, վայրէջքը տեղի է ունեցել ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններից հետո: Քուվեյթից մեկնող Jazeera Airways ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայի արևմտյան Տրապիզոն օդանավակայանում հոկտեմբերի 7 -ին ՝ ինքնաթիռում ռումբի առկայության մասին հաղորդագրությունների պատճառով: Օդանավակայանում անվտանգության լայնածավալ […]
14:47 07.10.2021
Հոկտեմբերի 8-ին Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են իրականացվելու։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Հիշյալ խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքերի փոխանակում անել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ:
13:35 07.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
13:18 07.10.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին,ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ընդգծելով տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման հարցում, մտքեր փոխանակեցին հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել […]
12:58 07.10.2021
Կորոնավիրուսի համավարակից մինչև օրս Թուրքիայում հայտնաբերվել է վիրուսի 7,3 միլիոնից ավելի դեպք, 65,3 հազար մարդ մահացել է։
12:52 07.10.2021
Վրացի բժիշկները վախենում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության համար․ արդեն 7-րդ օրն է՝ նա հրաժարվում է սննդից: Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1 -ին, Թբիլիսիում։ Նույն երեկոյան նա հացադուլ է հայտարարել: Իր նամակներից մեկում Սաակաշվիլին զգուշացրել է, որ առողջության վատթարացման կամ ուշագնացության դեպքում հրաժարվում է բժիշկների օգնությունից: New Hospitals կլինիկայի վերակենդանացման […]
12:44 07.10.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երբ ԺՀԿ-ն իշխանության գա, Թուրքիան անհապաղ հաշտվելու է Սիրիայի և Եգիպտոսի հետ։ «Սիրիայի ու Եգիպտոսի հետ փոխադարձ դեսպանություններ ենք բացելու։ Սիրիայից մինչև Եգիպտոս գնացող բոլոր ճանապարհները բացելու ենք երթևեկության համար»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն Մերսինում բեռնափոխադրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է […]
12:42 07.10.2021
Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատրիարքը Հռոմ է մեկնել մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով երկօրյա համաժողովին։ Համաժողովին ներկա է գտնվել նաև Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Պատրիարք Մաշալյանին […]
11:32 07.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 228 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 711 մարդ, ևս 28-ը՝ մահացել։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են ՝ օրականը 7%, վերջին 14 օրվանը ՝ 5.63%, վերջին յոթ օրվանը՝ 5.61%: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է […]
11:15 07.10.2021
Ադրբեջանն օգտակար է համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը:
08:33 07.10.2021
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ՝ կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի վավերացման մասին։ Քվեարկության արդյունքների մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան ակնկալում է ավարտին հասցնել համաձայնագրի վավերացման գործընթացը մինչ նոյեմբերին Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի մեկնարկը։ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրն առաջին գլոբալ կլիմայական համաձայնագիրն է, որը ստորագրվել […]
19:59 06.10.2021
Թբիլիսիում Տոլստոյի N4 հասցեում գտնվող եռահարկ շենքի մի մասը փլուզվել է, դեպքի հետևանքով տուժածներ չկան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Վթարային վիճակում գտնվող շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Շենքը կառուցվել է 19-րդ դարում: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շրջանային վարչության ներկայացուցիչները: