08:22 05.10.2021
Օգտագործված էլեկտրաէներգիայի համար Աֆղանստանը պետք է հարևան 4 երկրներին վճարի մոտ 62 մլն դոլար։ Նման տվյալներ է հայտնել TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով աֆղանական էներգետիկ DABS կորպորացիային։ Հանրապետությունը նամակներով դիմել է էլեկտրաէներգիա արտահանող երկրներին՝ Ուզբեկստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին և Իրանին՝ էլեկտրականությունը չանջատելու խնդրանքով և պարտքը վճարելու խոստումներով։ Աֆղանական կորպորացիան միևնույն ժամանակ դիմել է ՄԱԿ-ի Աֆղանստանի օգնության […]
20:55 04.10.2021
Սեպտեմբերի ընթացքում տարբեր հետազոտական կենտրոններ սոհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում հնարավոր ընտրությունների դեպքում բնակչության տրամադրությունները պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ORC հետազոտական կենտրոնը սոցհարցում է […]
20:15 04.10.2021
Global Initiative ինտերնետային կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021թ․ զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում ամենաշատը կազմակերպված հանցագործություններ կատարվում են Կոնգոյում, իսկ Թուրքիան այդ ցանկում ընդգրկված երկրների առաջին քսանյակում է։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Զեկույցում հանցավորության աստիճանը գնահատվել է 1-10 բալային համակարգով։ Ցանկում ներառված է 193 երկիր։ Առաջին տասնյակում եվրոպական որևէ երկիր տեղ չի […]
19:43 04.10.2021
Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Օրհան Բուրսալին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Բուրսալին իր հոդվածում գրել է. «Կարծես թե քաղաքական ապագա չկա Դամասկոսի ապստամբների համար, որոնց Անկարան պաշտպանում և սնում է: Քաղաքականությունը չի կարող կառուցվել անհավանականը ստիպողաբար առաջ տանելու վրա. դա […]
19:33 04.10.2021
Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի իր գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպմանը հաջորդել է արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը․ «Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար […]
19:19 04.10.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 2-ի ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է՝ ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, կաշառքի և ճնշումների հետևանքով։ Հայտնում է Aliq Media-ն։ «ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի առաջին գնահատականը, ըստ որի Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները տեխնիկապես լավ էին կազմակերպված, սակայն ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, քվեների գնման, թեկնածուների և ընտրողների վրա […]
19:05 04.10.2021
Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում: Երկուստեք բարձր է […]
18:50 04.10.2021
Միխեիլ Սաակաշվիլիի գործով, հանցագործությունը կոծկելու մեղադրանքով, բացի Էլգուջա Ցոմաիայից, այսօր ձերբակալվել է ևս երկու մարդ: Այս տեղեկատվությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է դատախազ Լևան Վեփխվաձեն: Նրա խոսքով, մանրամասները, թե ինչպիսի օգնություն են ցուցաբերել երկու անձինք հետախուզվող նախկին նախագահին, հայտնի կդառնան առաջիկա ժամերին: Ըստ դատախազի՝ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան մուտքի և տեղաշարժի երթուղին մանրամասնորեն հայտնի […]
17:06 04.10.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, տարածաշրջանի անվտանգության և համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ հարցեր: Ղարիբաշվիլին և Հասանովը քննարկել են նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։
17:00 04.10.2021
Վրաստանի ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Տակո Չարկվիանին, որը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձի համար ժողովրդական շարժում է ստեղծել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախկին նախագահի ազատ արձակման համար ստորագրահավաք սկսելու մասին: «Մենք կապացուցենք, որ մենք շատ ավելին ենք, քան կառավարությունը կարող է պատկերացնել: Իրենց նախագահին աջակցելու նպատակով Վրաստան եկածների նախաձեռնությամբ մենք սկսում ենք ստորագրություններ […]
16:30 04.10.2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միությունում սննդի անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները։
16:16 04.10.2021
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «փնտրում է ցանկացած հնարավորություն»՝ օգնելու լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները:
14:22 04.10.2021
Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Օդենը նաև մրցանակ է ստացել «լավագույն թատերախաղ» անվանակարգում: Ովքե՞ր են նրանք Արման Բըչաքչըն գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բըչաքչըի զարմիկն […]
13:33 04.10.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոր կանոնավոր վաճառքի խանութներ (tanzim satış mağazaları) բացելու խոստմանը։ «Ամեն ընտրություններից առաջ փորձում ես մարդկանց խաբել կանոնավոր վաճառքով։ Եթե ուզում ես գները նվազեն, ընտրության արի՛։ Երբ քեզ պատմության գիրկն ուղարկենք, կտեսնես, թե ինչպես են բոլոր գներն իջնում»,- Ermeniaber-ի փոխանցմամբ՝ […]
12:59 04.10.2021
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Էրդողանի հետ համագործակցության գնալու հավանականության մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դավութօղլուն հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպումից հրաժարվելը կհակասի քաղաքականության էությանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հանդիպման գնալը բացարձակապես չի նշանակում մասը դառնալ «Ժողովրդական» դաշինքի նման մի դաշինքի, քանի որ իրենք բաժանվել են […]
12:04 04.10.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 867 նոր դեպք, ապաքինվել է 1 877պացիենտ։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 066 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը՝ 5,4%, վերջին 14 օրվանը՝ 5.42%, վերջին […]
11:07 04.10.2021
Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների ՝ «Վրացական երազանքը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ունի 46,68% (822,669 ձայն), «Ազգային շարժումը» ՝ 30,7% (541,069) ձայն, փոխանցում է 1tv.ge-ն։ Ընդհանուր առմամբ 3.743 ընտրատեղամասերից հաշվարկվել են 3.742-ի տվյալները (99.97%): «Գախարիա ՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունն ունի 7,8% (1,37,414 ձայն), «Լելո» -ն ՝ 2,71% (47,836 ձայն), իսկ մյուս կուսակցությունները ստացել են երկու […]
10:10 04.10.2021
Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպում՝ ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի: «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան կոչ է արել իր կողմնակիցներին գալ հանրահավաքի: Այս մասին Մելիան հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: «Ազատություն Միշային», – գրել է քաղաքական գործիչն իր էջում: Մելիայի կոչին աջակցել են վրացի ընդդիմադրի մեծ թվով երկրպագուներ: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել այսօր: Վրաստանում […]
09:05 04.10.2021
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունը։
09:03 04.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ընթացքում առաջարկել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մտածել Թուրքիայում ևս 2 ատոմակայան կառուցելու ուղղությամբ, բացի «Ռոսատոմի» կողմից արդեն կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հստակեցնելով, որ Էրդողանը մտադիր է երկու նոր ատոմակայան կառուցել Սև ծովի ափին գտնվող Սինոպում և Իգնեադայում։ «Ռոսատոմում» մեկնաբանել են երկու ԱԷԿ-ների հնարավոր […]
23:37 03.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա համախոհները ծրագրում էին Թբիլիսիում սպանել մի քանի ընդդիմադիրների, որպեսզի ապալեգիտիմացնեն վրացական իշխանությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետը նշել է, որ եթե հատուկ ծառայությունները չկալանավորեին Սաակաշվիլիին, հոկտեմբերի 3-ին տեղի կունենար ընդդիմության հանրահավաքը, որին կմասնակցեր նախկին նախագահը: «Երբ իրավապահ մարմինների աշխատակիցները սկսեին ձերբակալել նրան, անկարգություններ կառաջանային։ […]
22:12 03.10.2021
Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին […]
21:20 03.10.2021
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, կիրակի օրը կայացած ճեպազրույցում ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների ՝ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլերը կանցկացվեն երկրի 20 քաղաքներում, այդ թվում ՝ Թբիլիսիում, որտեղ ոչ մի թեկնածու չէր կարող հավաքել ձայների ավելի քան 50% -ը: Երկրորդ փուլը […]
21:12 03.10.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությանը։ «Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, սնուցման աղբյուր: Դա սեփական ժողովրդին հայատյացության կամ արմենաֆոբիայի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է՝ շեղելու համար սեփական խնդիրներից: Սա երկու ժողովուրդների միջև թշնամանքը մշտապես ակտիվ պահելու խորքային վտանգներով լի քաղաքականություն է, որ բացարձակ է հակադրվում խաղաղությանը, […]
21:03 03.10.2021
Սաակաշվիլին Վրաստան է մտել մեքենայի օդափոխման խցիկում պատսպարված: Այս մասին հայտնել է CNews-ի վրացական հրատարակչությունը՝ հղում անելով գաղտնի աղբյուրին: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Էկա Խերխեուլիձեն լրագրողներին հայտնել է Ռուսթավիի բանտում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման մասին: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարը պահանջներ չունի ո՛չ իրեն բերման ենթարկած իրավապահ մարմինների, ո՛չ ուղղիչ հիմնարկի […]
20:06 03.10.2021
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին կոչ է արել տարածաշրջանային երկրներին պահպանել հարևանների զինվորականների հետ համագործակցող անկախ բանակներ՝ նախազգուշացնելով, որ նրանք, ովքեր մոլորության մեջ են, թե կողմնակի անձինք կարող են ապահովել իրենց անվտանգությունը, շուտով ապտակ կստանան: Tasnim -ի փոխանցմամբ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ պարզապես «պատրանք» է ապահովել անվտանգությունը՝ հենվելով արտաքին ուժերի վրա: «Նրանք, […]
17:53 03.10.2021
Ինչո՞ւ Վրաստանի դատախազությունը չի շտապում Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրել Спутник Грузия-ի լրագրողի հարցին պատասխանել են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում: «Միխեիլ Սաակաշվիլին արդեն ձերբակալվել է որպես դատապարտյալ: Նա հետախուզման մեջ գտնվող անձ է, ով դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և այս փուլում գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Այս դեպքում մեղադրանք առաջադրելու համար իրավական ժամկետ չկա: Ելնելով այս […]