TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բաթումում բնակելի շենքի փլուզման փաստով ձերբակալված երեք անձի մեղադրանք է առաջադրվել

17:37 10.10.2021

Դատախազությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել, շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստով, որոնք հանգեցրել են մահվան և ծանր հետևանքների: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տարածում է քննչական մարմինը:   Վրաստանի ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Զ.Բ.-ն համապատասխան վարձատրության դիմաց պայմանավորվել է անհատներ՝ Խ.Ս.-ի և Գ.Ս.-ի հետ, Բաթումում, […]

̰
Երկրում պատվաստանյութերի թիվը բավարար է, բայց պատվաստման ցուցանիշն ամեն օր նվազում է․ Գամկրելիձե

14:40 10.10.2021

Պատվաստման ցուցանիշն ամեն օր ընկնում է, այսօր այդ թիվը յոթ հազար է, ինչը շատ քիչ է: Բոլորին խնդրում եմ դիմել պատվաստումների կենտրոններին: Երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, և բոլորը պետք է պատվաստվեն»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Առաջին ալիքին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով ՝ փաստն այն է, որ վերջին 5-6 օրերի […]

̰
Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք

12:05 10.10.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 հիվանդ:   Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 634 053 դեպք, որից 600 524 հիվանդ ապաքինվել է, 9 246-ը ՝ մահացել:    

̰
Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություններ կանցկացնի Կասպից ծովում

11:51 10.10.2021

Ադրբեջանի ռազմածովային ուժերը  հոկտեմբերի 11 -ից 13 -ը հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնելու Կասպից ծովում: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն։ «Հոկտեմբերի 11-ից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կանցկացվեն ռազմածովային ուժերի հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունները կանցկացվեն ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, նրանք կկատարեն էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում », – ասված է ռազմական […]

̰
Ընդդիմությունը մտադիր է հանրահավաք անցկացնել Թբիլիսիում ՝ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով

10:27 10.10.2021

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել ՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին  բանտից ազատ արձակելու պահանջով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ղեկավար Նիկա Մելիան ՝ ելույթ ունենալով Զուգդիդի քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում: ««Ազգային շարժման» պարտքն է, մեր պարտքն է, որ Միխեիլ Սաակաշվիլին այնտեղ չլինի, որտեղ նրա տեղը չէ», […]

̰
Թուրքիայում լրտեսության կասկածանքով ՌԴ անձնագրերով 6 մարդ է ձերբակալվել

23:46 09.10.2021

Թուրքիայում զինված ռուսաստանցիներ են ձերբակալվել։ ՌԴ անձնագրերով 6 մարդ կասկածվում է լրտեսության և զինված հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը և մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներ։ Ստամբուլում և Անթալիայում ռուսներին ձերբակալել են թուրքական ոստիկանության և երկրի հետախուզության համատեղ գործողության ժամանակ։ Նրանցից առգրավել են երեք ատրճանակ, որոնցից մեկը եղել է խլացուցիչով և լազերային […]

̰
Վրաստանում դպրոցների չպատվաստված աշխատակիցները յուրաքանչյուր 7 օրը մեկ կթեստավորվեն

19:59 09.10.2021

Վրաստանում չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված դպրոցի աշխատակիցները հակամարմինների արագ թեստ կհանձնեն 7 օրը մեկ, իսկ լիովին պատվաստված (երկու դեղաչափով) անձինք` երկու շաբաթը մեկ անգամ`ՊՇՌ մեթոդով: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած հրամանագրում: «Բացառություն են այն դեպքերը, երբ գոյություն ունի Վրաստանի ԿԳՆ միջնորդություն՝ թեստավորման անհնարինության մասին, կամ հաստատությունում աշխատող անձինք […]

̰
Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազում են

19:22 09.10.2021

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով պատվաստումներ թիվը երկրում զգալիորեն նվազել է։ Հայտնում է Aliq Media-ն։ Նախարարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում նահանգապետերի, քաղաքապետերի մասնակցությամբ, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։ Գերատեսչության փոխանցմամբ, այդ առումով ծայրահեղ ծանր վիճակ է հատկապես գյուղերում։ Նաև ՏԻՄ-երի միջոցով պատվաստման կարևորության մասին տեղեկատվությունը հասնելու է հեռավոր համայնքներ։ Այս պահին վրաստանում հասանելի […]

̰
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

18:33 09.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան: […]

̰
Բաթումում փլուզված շենքի տարածքում փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը․ փլուզման վտանգ կա

18:25 09.10.2021

Բաթումում՝ շենքի փլուզման վայրում, ժամանակավորապես դադարեցնում ենք աշխատանքը, շինարարները պետք է մեզ թույլ տան աշխատանքը շարունակել,- ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նա ասել է,  որ շինարարները ենթադրում են, որ դեռ կարող է շենքի փլուզման սպառնալիք լինել: «Նախ ուզում եմ ցավակցել ընտանիքներին: Շատ բարդ իրավիճակ է: Ինը մարդ է մահացել: […]

̰
Բաթումում փլուզված շենքի փլատակներից դուրս է բերվել ևս մեկ մարդու մարմին

17:35 09.10.2021

Բաթումում փրկարարները  շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու մարմին: Բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9 -ի, փրկարարները փլատակներից հանել են, ենթադրաբար, վերջին մարդու մարմինը, ասել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Հիվանդանոցում է մնում փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը  բժիշկները գնահատում են ծանր : Որոնողափրկարարական աշխատանքները […]

̰
Թուրքիան ԱՄՆ -ին կոչ է անում հրաժարվել Սիրիայում «սխալ քաղաքականությունից»

17:27 09.10.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգումը, Վաշինգտոնին  առաջարկել է  Անկարային մեղադրելու փոխարեն հրաժարվել Սիրիայում սեփական «սխալ քաղաքականությունից»: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Թուրքիային մեղադրելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի իր սեփական սխալ քաղաքականությունից: Եվ թող ավելի ազնիվ լինի ամերիկյան ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է նա։   Նախօրեին հայտնի է դարձել, որ […]

̰
Բաթումում նախատեսված Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի

17:18 09.10.2021

Բաթումում  բնակելի շենքի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով այսօր Բաթումում նախատեսված Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի: Հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով միջգերատեսչական համակարգող խորհրդի հայտարարությունը։ «Հոկտեմբերի 5-ին կայացած համակարգող խորհրդի որոշումը՝ թույլ տալ խաղերին ներկա լինել հանդիսատեսի 33%-ին, անվավեր է ճանաչվել: Տոմսերի համար վճարված գումարը կվերադարձվի քաղաքացիներին: Խաղին կկարողանան ներկա լինել միայն Հունաստանի պատվիրակությունը, […]

̰
Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է. ՀՀ ԱԳՆ

16:20 09.10.2021

Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը. «Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է»,-նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ:    

̰
Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

15:10 09.10.2021

Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ չհստակեցնելով մահվան պատճառը: Բանիսադրը նախագահ էր ընտրվել 1980 թվականի հունվարի 25-ին՝ ստանալով ձայների 76.5 տոկոսը: 1980 թվականի իրան-իրաքյան պատերազմի պատճառով Հոմեյնին մեղադրել էր նրան երկիրը ու ռազմական գործողությունները ղեկավարելու կարողություններ չունենալու մեջ՝ զրկելով գլխավոր […]

̰
Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի. ԶԼՄ-ներ

14:12 09.10.2021

Վրացի փրկարարները Բաթումում մասամբ փլուզված շենքի փլատակների տակից հանել են ևս երկու մարդու դի: Զոհերի ընդհանուր թիվը հասել է ութի, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ փրկարարները դուրս են բերել կնոջ և 12-ամյա պատանու դիեր: Փրկարարները շարունակում են տարածքի մաքրումը փլատակներից: Ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող է լինել ևս մեկ մարդ:

̰
Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

13:47 09.10.2021

Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան հետ: Այդ մասին, ТАСС -ի փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Խորին ցավ եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցում զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին: Ամբողջ Վրաստանը սգում է նրանց հետ: Իմ որոշման […]

̰
Բաթումում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 6-ի

12:26 09.10.2021

Բաթումում փլուզված շենքի փլատակների տակից երեկ ուշ երեկոյան դուրս բերված վիրավոր կանանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից, հոկտեմբերի 9-ին հայտնել է Рустави-2 հեռուստաալիքը: Զոհը 36-ամյա Ինգա Մեքեիձե էր։ Այսպիսով, շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 6-ի. զոհերի թվում կա երկու անչափահաս: Եվս երեք մարդ մնում է փլատակների տակ, որոնումները շարունակվում են:

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

12:19 09.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Նամակում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք

11:16 09.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 38 042 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 7,48%, վերջին 14 օրը –5,94%, վերջին 7 օրը – 7,01%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 631 563 դեպք: Ապաքինվել է ևս 814 պացիենտ, […]

̰
Սաակաշվիլին գանգատով դիմել է միջազգային հանրությանը

10:48 09.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի դիմել է միջազգային հանրությանը՝ բողոքելով, որ քրեական գործերով դատական լսումներ չեն նշանակվում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում, հոկտեմբերի 1-ին և այժմ գտնվում է Ռուսթավիի բանտում։ Վրաստանում նա անցնում է մի քանի քրեական գործերով։ Նա նշել է, որ ձերբակալությունը կատարվել է երկու դատավճիռների հիման վրա, որոնք […]

̰
Բաթումում շենքի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել

10:29 09.10.2021

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Բաթումում բնակելի շենքի կորպուսի փլուզման գործով հետաքննության շրջանակում 3 մարդու ձերբակալության մասին։ Ձերբակալվածները բնակարանի սեփականատերն ու 2 աշխատողներն են։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Վերջին տվյալներով՝ փրկարարները փլատակների տակից 5 զոհի մարմին են դուրս բերել։ Զոհերից 2-ն անչափահասներ են։ Փլատակների տակ կարող է 3 երեխա լինել։ Քննությամբ պարզվել է, որ […]

̰
Սաակաշվիլին սկսել է սնունդ ընդունել, այդ թվում՝ մեղր և բնական հյութ․ Քրեակատարողական ծառայություն

10:15 09.10.2021

Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին հաստատում է, որ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է մեղր և բնական հյութ ընդունել, փոխանցում է 1tv.ge-ն։ Գերատեսչության տվյալներով, Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութում գնել է յոթ բանկա մեղր: «Երկուշաբթի պատրաստվել է անձնական քարտը: Նրան հասանելի էր տարբեր ապրանքներ, այդ թվում`բնական հյութեր, մեղր և պատվերը հաստատելուց հետո, որքանով ես տեղյակ եմ, նա […]

̰
Հրապարակվել է Բաթումում շենքի փլուզման տեսանյութը․ վերջին տվյալներով՝ կա 5 զոհ

08:23 09.10.2021

Բաթումում 7 հարկանի շենքի (ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքը 5 հարկանի է) մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ 4 դիերը դուրս են բերվել ուշ գիշերը, ևս մեկը՝ քիչ առաջ։ Զոհերից մեկը տարեց կին է, երկուսը՝ անչափահաս, երկուսը՝ տղամարդ։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն ավելի […]

̰
Բաթումում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու

00:00 09.10.2021

Բաթումում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու: Նա փլատակների տակ էր մոտ ինը ժամ: Կնոջը տեղափոխել են Բաթումի հիվանդանոց: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է «Էվեքս» կլինիկայի մամուլի ծառայությունը, բժիշկները կնոջ վիճակը գնահատում են շատ ծանր: Այս պահին կլինիկան ձեռնպահ է մնում այլ մեկնաբանություններից: Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում արտակարգ իրավիճակների […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են քննարկել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմաններն ու մանրամասները

22:53 08.10.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (ՌԴ) հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են […]

̰
Պաշտոնական Անկարան ապահովել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շարունակականությունը. Էրդողան

20:08 08.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան ապահովել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շարունակականությունը: Այս մասին Էրդողանը խոսել է Տրանսպորտի և կապի խորհրդի 12-րդ նիստի շրջանակներում։ Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ իրենք կարողացել են կապեր հաստատել այնպիսի ընկերությունների հետ, որոնք արտադրում են երկաթգծի համար անհրաժեշտ համակարգը մեկ հարկի տակ և նախատեսում են արդեն հաջորդ տարի […]

̰
Բաթումում փլուզված շենքի փլատակների տակ է դեռ 10-15 մարդ. ՆԳ նախարար

19:53 08.10.2021

Բաթումում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ: Այս մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։ «Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկություններով՝ մոտ 10-15 հոգի փլատակների տակ են: Նրանցից երկուսը խոսում են մեզ հետ հեռախոսով, բայց […]

̰
Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

19:24 08.10.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին կայցելի Թուրքիա ՝ քննարկելու երկկողմ գործընկերություններն ու միջազգային համագործակցությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը՝ հղում անելով Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտի հայտարարությանը: Հայտարարության համաձայն՝ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում: Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային […]

̰
Թուրքիայում աշխատաժամերի շաբաթական միջին տևողությունը ամենաերկարն է Եվրոպայում

16:56 08.10.2021

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղում է այն երկրների ցանկում, որտեղ աշխատանքային ժամերի շաբաթական միջին տևողությունն ամենից երկարն է, տեղեկացնում է Ermenihaber-ը։ 2020 թվականի դրությամբ Թուրքիայում շաբաթական միջին աշխատաժամերի քանակը կազմում է 45․6 ժամ։ Իսկ եվրոպական երկրներից, օրինակ, Դանիայում այդ ցուցանիշը կազմում է 32․5 ժամ, Նիդեռլանդներում՝ 29 ժամ, Ֆրանսիայում և […]

̰
BACK_TO_TOP