TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

̰
Ստամբուլ մեկնող զբոսաշրջիկների թիվը 35 տոկոսով նվազել է

20:30 29.09.2021

2021 թվականի օգոստոսին Ստամբուլ մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի համեմատ 35 տոկոսով նվազել է։ Ստամբուլի մշակույթի և տուրիզմի վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին 8 ամիսներին Ստամբուլ է այցելել 4 մլն 854․000 զբոսաշրջիկ։ Իսկ միայն օգոստոսին՝ 1 մլն 2․722 զբոսաշրջիկ։ Թեև 2020 թվականի տվյալների համեմատ այս ցուցանիշը գրեթե 129 տոկոս աճ է նշանակում, […]

̰
Ղարիբաշվիլին և Ալիևը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները

19:48 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ղարիբաշվիլի-Ալիև դեմ առ դեմ հանդիպմանը կարևորվել է երկուստեք ռազմավարական համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, ինչպես նաև ինտենսիվ առևտրատնտեսական համագործակցության խորացումը։ «Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Շարունակում ենք երկուստեք ակտիվ քաղաքականությունը, այսօր սերտորեն աշխատում ենք […]

̰
Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման վերաբերյալ որոշումը կլինի շուտով․Գամկրելիձե

19:42 29.09.2021

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման հարցը ակտիվորեն քննարկվում է, որոշումը շուտով կհրապարակվի: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ մշակվում է երկու տարբերակ։ Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով իմունիզացիայի գիտական ​​խորհրդի առաջարկությունները։ «Կա երկու մոտեցում. պետք է չէ նոր հեծանիվ […]

̰
Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի․ իրանական թերթի պատասխանն Ալիևի ոչ դիվանագիտական վարքին

19:29 29.09.2021

Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում մեջբերումներ է կատարել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որտեղ հոդվածագիրն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքներին։ «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչո՞ւ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում […]

̰
Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում Իրանի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը

18:06 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Փոխվարչապետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում: Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք […]

̰
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ․ դեսպանատուն

16:36 29.09.2021

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։ Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով։

̰
Ղարիբաշվիլին մեկնում է Բաքու, այնուհետև՝ Երևան

15:15 29.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ առաջիկայում կլինի նաև Երևանում: «Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ […]

̰
Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում. թուրք ընդդիմադիր գործիչ

13:25 29.09.2021

Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, կուսակցության խոսնակ Ֆայիք Օզթրաքը քննադատել է Էրդողանի վարչակազմի ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Նշել է, որ թուրքական լիրան 19 օրվա ընթացքում 6 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Ֆայիք Օզթրաքի՝ Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում։ «Կառավարությունը շարունակ խոսում է 2023թ․ նպատակներից, բայց չի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ

12:36 29.09.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 929 նոր դեպք, ապաքինվել է 1 914 պացիենտ։ Դրականության ներկա ցուցանիշն է՝ 5.93 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը` 6.16 տոկոս:

̰ ̰
Թուրքիայի 62-ամյա քաղաքացին դատվում է «Բռնապետ Էրդողանը» հոդվածով կիսվելու համար

22:06 28.09.2021

Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել 62-ամյա Մեհմեդ Շահ Թեքիներին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նրան մեղադրանք է առաջադրվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով։ Մեղադրանքի համար հիմք է ծառայել այն, որ Թեքիները վիրտուալ մեդիա հարթակում տարածել էր թուրքական «Diken» լրատվակայքի՝  «Գերմանական «Bild» թերթ․ Թուրքիան ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ» վերնագրով հրապարակումը։ Այն եղել է գերմանական հեղինակավոր «Bild» թերթում […]

̰
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է զորավարժությունների վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

21:03 28.09.2021

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իռնա» գործակալությունը, Խաթիբզադեն նշել է, որ թեև երկու երկրների միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմերի միջև հաղորդակցման սովորական  ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտելը: […]

̰
Վրաստանը հոկտեմբերի 4-ից վերադառնում է առկա ուսուցման

19:49 28.09.2021

Հոկտեմբերի 4-ից դասերը կվերսկսվեն դասարաններում և լսարաններում: Որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում: Հայտնում է 1tv.ge-ն։ «Այսօրվա որոշմամբ՝ դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի հոկտեմբերի 4-ին: Նախադպրոցական հաստատությունները և երեխաների ժամանցի կենտրոնները նույնպես կվերսկսեն իրենց աշխատանքը»,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների գծով ղեկավար Գիորգի Կիբրաձեն: Սակայն ցանկության դեպքում ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել առցանց: […]

̰
Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով 6 տարում 160․169 հետաքննություն է սկսվել

19:35 28.09.2021

Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2020 թվականի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ հայտնի են դարձել նաև Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ տվյալները։ Այդ հոդվածով 1-4 […]

̰
ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի ջրային տարածքում են

19:27 28.09.2021

Վրաստանի ջրային տարածք է մտել ՆԱՏՕ-ի ​​ականազերծման խմբի հինգ նավ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Խմբում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը, որոնք համատեղ վարժանքներ կիրականացնեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ։ «ՆԱՏՕ-ի նավերի այցը հաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: ՆԱՏՕ-ի հետ […]

̰
Վրաստանին անհրաժեշտ է կոալիցիոն կառավարություն. Զուրաբիշվիլի

18:30 28.09.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական պարբերականներից մեկին տված  հարցազրույցում ասել է, որ իշխող մեծամասնության կողմից 9 տարի ձևավորված կառավարությունից հետո պարզ է դառնում կոալիցիոն կառավարության անհրաժեշտությունը: Հայտնում է Aliq Media-ն։ Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ նաև նշել է, որ դժվար է տեսնել, թե ինչպես կկարողանա գործել կոալիցիոն կառավարությունը, երբ դիրքորոշումներն այդքան հակասական են: Զուրաբիշվիլին ընդգծել է նաև, […]

̰
Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում

17:53 28.09.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևն ասել է France24-ին։ Ալիևը հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա:

̰
Ղարիբաշվիլին մեկօրյա այցով կմեկնի Բաքու

15:49 28.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին մեկօրյա այցով կմեկնի Բաքու: Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունից Turan-ին հայտնել են, որ Ղարիբաշվիլին մասնակցելու է տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին: Բացի դրանից՝ սպասվում է, որ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Հավելենք, որ մեկ օր առաջ Ղարիբաշվիլին հանդես է եկել Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ […]

̰
«C-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումները կնշանակեն նոր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ». ԱՄՆ սենատոր

15:35 28.09.2021

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության S-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը, որ Անկարան կարող է գնել C-400 […]

̰
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլին ձերբակալվելու է անմիջապես երկիր ժամանելուն պես

15:22 28.09.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, ձերբակալվելու է անմիջապես այն պահին, երբ մուտք գործի Վրաստանի տարածք: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Հենց Սաակաշվիլին ոտք դնի մեր հողի, տարածքի վրա, նույն պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը ԼՂ. Լավրով

14:42 28.09.2021

Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, […]

̰
Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան թալանում է Սիրիայի ժողովրդին

13:45 28.09.2021

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բռնազավթիչ են և թալանում են Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսները։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միքդադը նշել է, որ Թուրքիայի ռեժիմը հերթական անգամ ցույց է տվել, որ հավատարիմ […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է Իդլիբի շուրջ պայմանավորվածությունը խախտելու մեջ

12:46 28.09.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը մասնակցել են տեսակոնֆերանսի, որի ընթացքում Աքարն անհանգստություն է հայտնել վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի ավիահարվածների կապակցությամբ: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Աքարի խոսքով՝ Թուրքիան հավատարիմ է Իդլիբի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Սակայն ընդգծել է, որ վերջին շրջանում Իդլիբում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 185 նոր դեպք

11:56 28.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 185 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 2 010 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 40 մարդ, ընդհանուր՝ 8 884։ Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 7 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը՝ 6,32 տոկոս:

̰
Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ին կվերադառնա Վրաստան

08:42 28.09.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի համար Թբիլիսիի տոմս է գնել։ Այդ օրը երկրում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ «Ինչպես ես ասել էի՝ տոմս եմ վերցրել հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամերի համար, որպեսզի Ձեզ հետ միասին լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտումը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանի փրկությանը»,-ասել է նա տեսաուղերձի ընթացքում, որը հրապարակվել է […]

̰ ̰
Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հարգել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը

20:00 27.09.2021

Թբիլիսիում հայկական եկեղեցում հարգել են Ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ վարդապետ Կիրակոս Դավթյանի օրհնությամբ, աղոթք է մատուցվել Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Աղոթքին միացել են Վրաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաղորդում է 1tv.ge-ն։

̰
Թուրքիայի ներքին գործերի նախարարը իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է անվտանգության և սահմանային հարցերը

19:36 27.09.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Սուլեյման Սոյլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդիի հետ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սոյլուն շնորհավորել է իրանցի գործընկերոջը նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Նշել է, որ ներքին գործերի նախարարությունների միջև տարածաշրջանային և ռազմավարական հարաբերություններն առաջիկայում արդյունավետ կերպով խորացնելու նպատակ կա։ Իսկ երկկողմ աշխատանքները կարևոր թափ […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային բոլոր կազմակերպություններին հրավերներ է ուղարկել ընտրություններին հետևելու համար

19:29 27.09.2021

Մենք վաղուց ենք սկսել ընտրություններին նախապատրաստվելը, և արտաքին գործերի նախարարությունը այն գերատեսչությունն է, որը պաշտոնապես ուղարկում է հրավերներ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ հրավերներ են ուղարկվել բոլոր միջազգային կազմակերպություններին, իսկ ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի առաքելությունն արդեն Վրաստանում է և վերահսկում է ընտրությունների ընթացքը: Դավիթ Զալկալիանին ասել է, որ մոտ ապագայում […]

̰
BACK_TO_TOP