16:58 01.10.2021
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 76 քրեական գործ, որոնցից «39-ը վերաբերում են խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին». այսպիսով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր իսկ զինվորականության ու քաղաքացիների կողմից կատարված անմարդկային հանցագործությունները բարդել հայերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Քյամրան Ալիևը հայտարարել է «24 […]
16:56 01.10.2021
Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Վելիևի հաղորդման համաձայն՝ պատերազմում հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907-է: Վելիևը նշել է, որ ներկա պահին անհետ կորած են համարվում 7 անձ: Ադրբեջանը հունիսի 14-ին նույնպես զոհվածների թիվ էր հրապարակել: Այդ […]
16:44 01.10.2021
Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում մոտավորապես հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց է հայտնաբերվել։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ փաստել է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ադիլջևազի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, որը երկար տարիներ հետազոտություններ է իրականացնում Վանա լճում, հայտնել է, որ […]
15:35 01.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը պնդում է, որ գտնվում է վրացական Բաթում քաղաքում, չի հատել Ուկրաինայի հետ պետական սահմանը: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն՝ ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո։ «Մենք ակտիվ հաղորդակցություն ենք ունեցել ուկրաինական կողմի հետ։ Նրանց անունից ես կարող եմ ձեզ վստահությամբ և միանշանակ […]
12:51 01.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 751 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 42 657 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 4,1%, վերջին 14 օրը –5,8%, վերջին 7 օրը –5,22%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 614 763 դեպք: Ապաքինվել է ևս 1 633 պացիենտ, […]
11:26 01.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում է։ Նա այնտեղից տեսաուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Ահա իմ Բաթումը… Ամսի 2-ին բոլորս պետք է գնանք ընտրությունների և քվեարկենք «Ազգային շարժման» օգտին, ոչ մի դեպքում Իվանիշվիլու, Գախարիայի օգտին։ Եթե ձեզ դուր չի գալիս «Ազգային շարժումը», ձեր ձայնը տվեք համեմատաբար ազնիվ կուսակցությունների։ Այնպես էի կարոտել այս վայրերը, այսօր […]
10:32 01.10.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում դեռ կամավոր է, բայց իմ անձնական դիրքորոշումն այն է, որ «Կովիդի» դեմ պատվաստումը պարտադիր դառնա որոշակի խմբերի համար։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Նրա խոսքով, բժիշկներն ու ուսուցիչները պետք է պատվաստվեն: «Մենք այսօր ունենք բժիշկների շրջանում պատվաստումների ամենաբարձր ցուցանիշներից մեկը` 78 տոկոս մեկ դեղաչափով և […]
10:20 01.10.2021
Ալիք Մեդիայի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, թե ինքն արդեն Վրաստանում է։ «Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց, արդեն Վրաստանից»: Հիշեցնենք, որ Սաակաշվիլին օրեր առաջ հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի իր տոմսի լուսանկարը։ Տոմսը նախատեսված էր հոկտեմբերի 2-ին կատարվելիք թռիչքի համար։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով […]
20:54 30.09.2021
Իմ ուղերձն այս է, Վրաստանը լրացուցիչ սադրանքների և լրացուցիչ բևեռացման կարիք չունի,- ասել է էստոնացի եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդի՝ ի պատասխան Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան հնարավոր ժամանման վերաբերյալ հարցին: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ես անձամբ Սաակաշվիլիին մեկ շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ կոչ եմ արել օգտագործել իր ողջ քաղաքական կապիտալը՝ փորձելով թուլացնել քաղաքական լարվածությունը: Օգտագործեք այն ամբողջ […]
20:28 30.09.2021
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրի պատճենը ընդունելիս դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Ամիր Աբդոլլահիանը նաև զարմանալի ու ափսոսանք հարուցող է անվանել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները։ Աբդոլլահիանը նշել է, որ […]
20:20 30.09.2021
Եվրամիության անդամ երկրները հոկտեմբերի 13-ին կքննարկեն Վրաստանի համար վիզայի մուտքի ռեժիմի հարցը: Այս հարցն առաջ է քաշվել, երբ Վրաստանից ապաստան ստանալու անհիմն պահանջն աճել է 51 տոկոսով։ Հայտնում է aliq.ge-ն։ EUobserver- ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին հրապարակված ԵՄ ներքին զեկույցի բովանդակության համաձայն՝ Գերմանիան դժգոհություն է հայտնել Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև խնդրահարույց երկրների առաջին տասնյակում […]
20:02 30.09.2021
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևելու են նաև միջազգային դիտորդները։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությունը բաղկացած է յոթ եվրապատգամավորներից։ Պատգամավորները Վրաստան են ժամանել սեպտեմբերի 29-30-ը։ Պաշտոնական ծրագրի շրջանակներում կհանդիպեն ԵՄ դեսպանի, ԵԱՀԿ առաջատար խմբի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, […]
19:56 30.09.2021
Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել են պահպանել Իդլիբում առկա ստատուս քվոն: Այդ մասին Middle East Eye-ի հետ զրույցում հայտնել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Կայքը նաև նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Թուրքիան ստատուս քվոն պահպանելու համար որևէ զիջում արել է: Նշվել […]
19:04 30.09.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Վրաստան ժամանելու մասին հայտարարությանը։ Հայտնում է Aliq Media-ն։ «Ես չեմ պատրաստվում շահարկումներ անել, թե ինչ կարող է անել Միխեիլ Սաակաշվիլին, կամ ոչ, շատ մեկնաբանություններ են արվել, այդ թվում՝ անձամբ Սաակաշվիլիի կողմից։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Վրաստանին անհրաժեշտ է հանգիստ, […]
18:58 30.09.2021
Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: «Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ […]
18:51 30.09.2021
Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Եվրոպական խորհուրդ տեղեկացրել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։ ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս […]
18:24 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել […]
16:41 30.09.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել ԼՂ-ի, Աֆղանստանի, Լիբիայի հետ կապված հարցերին։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: «Օրակարգում էին նաև տարածաշրջանային հակամարտությունները, մանրամասնորեն մտքեր […]
15:42 30.09.2021
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիի բանակցություններում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տիեզերական ոլորտում համագործակցությունը, մասնավորապես ցամաքային և ծովային հարթակներից հրթիռների արձակման հարցը։ Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։ «Պարոն Պուտինը կողմ է արտահայտվում Թուրքիայի հետ տիեզերական ոլորտում աշխատելուն: Մեր պատվիրակությունները կաշխատեն դրա վրա, մենք կորոշենք ճանապարհային քարտեզը: Տիեզերական ոլորտում […]
15:12 30.09.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն ափսոսանքով է արձագանքել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «գորշ գայլերի/գաղափարապաշտների ակումբների՝ ահաբեկչական կազմակերպություն լինել-չլինելու հարցի քննությունը» նախատեսող հոդվածի ընդունմանը և այդ քայլը «մտահոգիչ» է բնորոշել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թանժու Բիլգիչը գրավոր հաղորդագրությունում նշել է, որ «հակաթուրքական լոբբիի այդ նախաձեռնությունը վնասում է ահաբեկչության դեմ պայքարին»։ «Մեր դաշնակից ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչության […]
14:15 30.09.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, սեպտեմբերի 29-ին դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2021թ. սեպտեմբերի 24-ին, 1 դոլարի դիմաց՝ 8.8612 լիրա թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս […]
13:40 30.09.2021
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, տեղեկացնում է Erenihaber-ը։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նիստի օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակը, աֆղանների գաղթի դեմ ձեռնարկվելիք միջոցառումները, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում և Կիպրոսում ընթացող զարգացումներն են։ Նշվում է, որ քննարկվելու են նաև Իդլիբում ընթացող գործընթացների համատեքստում թուրքական զորքերի հետագա գործողությունները։ Նիստի […]
13:34 30.09.2021
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովում հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությանը և այն փաստին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից մեկ տարի անց շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ և 5 ամիս շարունակ դուրս չբերելով իր զորքերը […]
12:31 30.09.2021
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի […]
12:23 30.09.2021
Թուրքիայի Կենտորանական բանկը որոշում է կայացրել նվազեցնել պաշտոնական տոկոսադրույքը և այն սահմանել է 18 տոկոս։ Որոշման հետևանքով թուրքական լիրան սկսել է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան միջազգային շուկայում 1 դոլարի փոխարժեքը եղել է 8.95 լիրայի։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով լիրայի արժեզրկմանը, հերթական անգամ քննադատել և […]
12:02 30.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 743 նոր դեպք, ապաքինվել է 2 266 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 613 012 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 585 071, մահացել է 8 946 անձ: Ընդհանուր պատվաստված է 1 […]
11:30 30.09.2021
3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Փոկա գյուղի մոտակայքում՝ Թբիլիսիից 58.5 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 02:44-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր […]
09:49 30.09.2021
Պատվաստման գործընթացին աջակցելու համար Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին տրամադրել են 300 բժշկական սառնարան և պատվաստանյութերի համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ, փոխանցում է 1tv.ge-ն։ Վերջերս նույն նպատակով նվիրաբերվել է 72 բարձրակարգ նոութբուք, 20 պլանշետ, պատվաստանյութի 200 բեռնարկղ, 800 սառցափաթեթ և 300 ջերմաչափ: Ընդհանուր առմամբ, այս օգնության ծավալը գերազանցել է 300 000 դոլարը: Այն 1,5 […]
09:24 30.09.2021
Սաակաշվիլին անընդհատ խոչընդոտում է երկրի զարգացմանը, ոչ միայն այժմ, երբ նա փախել է և հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, այլև խոչընդոտել է Վրաստանի զարգացմանը նույնիսկ իշխանության օրոք։ Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, Վրաստանը արդարադատության առումով Սաակաշվիլիի իշխանությունից ստացել է ամենածանր ժառանգությունը: Զալկալիանին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա […]
08:46 30.09.2021
Ռուսաստանից զենիթահրթիռային С-400 համակարգերի գնումն իմաստ ուներ՝ չնայած դրա հետ կապված Վաշինգտոնի հետ Անկարային հարաբերություններում ցնցմանը։ «Կարծում եմ, արժեր, մենք ամրապնդում ենք մեր պաշտպանությունն այնպես, ինչպես հարկ ենք համարում»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The New York Times-ի հետ հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը համաձայներ Անկարային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրներ, թուրքական ղեկավարությունը […]