19:40 24.09.2021
Բաթումում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով այսօր հեղեղվել է մի քանի փողոց: Անձրևաջրերը ողողել են մոտ 10 տուն: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների հետևանքով կրկին սողանքային երևույթներն ակտիվացել են Աջարիայի տարբեր քաղաքային բնակավայրերում։ Քոբուլեթում, Խելվաչաուրում և Խուլոյում սողանքային հողի զանգվածը փակել է մուտքը մի քանի գյուղեր: Ըստ Աջարիայի ավտոճանապարհային վարչության՝ առավոտից ճանապարհները մաքրվում են, մինչև օրվա վերջ […]
17:41 24.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկիին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարության այլ անդամների։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների և լրացումների մասին լրացուցիչ համաձայնագրի նախագծի տարբերակը։ […]
16:45 24.09.2021
Ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և ցեղասպանություն իրագործելու մեջ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»։ Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի […]
16:09 24.09.2021
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման […]
15:43 24.09.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կկատարի իր խոստումը՝ վերադառնալ հայրենիք տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերյան ընտրություններին և կոչ է անում կողմնակիցներին ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել իշխանափոխության համար: Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր հայրենիք վերադառնալու իր մտադրության մասին։ Նա Վրաստանում ներպետական հետախուզման մեջ է, անցնում է մի քանի քրեական գործերով։ Վրացական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս […]
15:37 24.09.2021
ԱՄՆ-ն ավելացրել է ռազմական աջակցությունը Սիրիայում քրդական կազմավորումներին, ԱՄՆ-ի ոչ մի առաջնորդի օրոք նախկինում իրավիճակն այնքան վատ չի եղել, որքան ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ՝ Թուրքիան և ԱՄՆ-ն պետք է բոլորովին այլ հարաբերություններ ունենան։ ԱՄՆ-ի ոչ մի առաջնորդի օրոք նման (վատ) իրավիճակ չի եղել։ […]
15:17 24.09.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, սեպտեմբերի 24-ին դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2020թ. հունիսի 1-ին, 1 դոլարի դիմաց՝ 8.800 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին […]
14:57 24.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, Թուրքիա վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Էրդողանը պատասխանել է Թուրքիայի առաջնային օրակարգի մի շարք խնդիրներին առնչվող հարցերի, որոնց թվում անդրադարձել է քրդական հարցին, որի շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են թուրքական ներքին խոսույթում: Նա […]
14:01 24.09.2021
Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այժմ թուրքական պետությունը միջոցներ է ձեռնարկում օդային և ցամաքային միջամտությամբ հրդեհները չեզոքացնելու ուղղությամբ: Նշվում է, որ հրդեհի ծագման պատճառը հայտնի չէ: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող խմբերը փորձում են հրդեհը վերահսկողության տակ առնել: Նախնական փուլում ներգրավվել են 2 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և 7 […]
12:40 24.09.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ: Հանդիպման ավարտին Չավուշօղլուն գրառում է արել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Բորելի հետ քննարկեցինք Աֆղանստանի, Արևելյան Միջերկրական ծովի և Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Միջազգային և տարածաշրջանային կայունության համար Եվրամիությունը […]
12:23 24.09.2021
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել ս.թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի […]
11:57 24.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 1 910 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Դրականության ցուցանիշը. վերջին 14 օրը՝ 6.85%, վերջին 7 օրը՝ 6.46%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 603 763 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է […]
09:53 24.09.2021
Թալիբները չեն պահանջում երկրից փախած նախագահ Աշրաֆ Գանիի արտահանձնում, սակայն ցանկանում են Աֆղանստան վերադարձնել գումարները, որոնք նա, ըստ ամենայնի, դուրս է բերել երկրից։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության հարցերով փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը։ «Աշրաֆ Գանին գողացել է պետական միջոցները, և մենք պահանջում ենք դրանք վերադարձնել։ Դրանք պատկանում […]
09:00 24.09.2021
Իրանական միջուկային գործարքի մասնակցիները չեն հավաքվի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում․ պատճառն Իրանի դիրքորոշումն է։ Այս մասին «Известия»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը։ Նրա խոսքով՝ եվրոպացի մասնակիցները պահանջել են հանդիպում անցկացնել ՄԱԿ-ում բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, սակայն Թեհրանը հրաժարվել է այդ ձևաչափից՝ նախընտրելով բանակցությունները շարունակել Վիեննայում։ «Նախարարական մակարդակի նման հանդիպումներ անցկացվել են ամեն տարի՝ […]
00:00 24.09.2021
Իսպանիայի ռազմածովային ուժերի «Ռայո» պարեկային նավը և Իտալիայի ռազմածովային ուժերի «Վիարեջիո» նավը մտել են Սև ծովի ջրատարածք, հայտնել են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: Ռազմական նավերը Սև ծովի ջրատարածք են մտել սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18։30-ին։ Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները ձեռնամուխ են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերի գործողությունների վերահսկմանը: Հուլիսի վերջին Ռուսաստանի արտաքին […]
21:48 23.09.2021
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ իր համագործակցությունն ի սկզբանե չի ստացվել: Այդ մասին նա հինգշաբթի օրն ԱՄՆ-ից վերադառնալիս իր ինքնաթիռում հայտնել է թուրք լրագրողներին: «Ես լավ աշխատեցի Բուշ կրտսերի, պարոն Օբամայի, պարոն Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ սկսեցինք պարոն Բայդենի հետ: Բայդենը սկսեց […]
20:43 23.09.2021
Եվրախորհրդարանի նախկին հույն պատգամավոր Նոտիս Մարիասը, ով այժմ ղեկավարում է «Հունաստան. այլ ճանապարհ» կուսակցությունը, հայտնել է, որ Ղրիմի վերաբերյալ վերջին հայտարարություններով Թուրքիայի նախագահը հասել է լկտիության գագաթնակետին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ նրա՝ Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, իսկ Մոսկվայում այդ ամենը չեն հասկանում: Ըստ նրա՝ Էրդողանը կողմ է, […]
20:13 23.09.2021
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Իդլիբում իրավիճակը կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ «կարևոր որոշման կհասնեն»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը նա հայտնել է թուրք լրագրողներին՝ ԱՄՆ -ից վերադառնալիս: «Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպումը, եթե այն տեղի ունենա սեպտեմբերի 29-ին, իսկապես կարևոր է: Մենք պատվիրակությունների […]
19:40 23.09.2021
Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաշված օրեր են մնացել: Չնայած պանդեմիային ու Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի երկուսի ընտրություններին հետևելու է 36 միջազգային ու 75 տեղական կազմակերպություն` ընդհանուր առմամբ, ավելի քան 3000 դիտորդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Հատկապես նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների վիճելի արդյունքներից հետո, հատուկ հետաքրքրություն է առաջացել […]
18:52 23.09.2021
Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Աֆղանստանում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի և «Թալիբան» իսլամիստական շարժման ձևավորած կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի հանդիպումը: Թուրքական «Sözcü» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ սա առաջին պաշտոնական հանդիպումն է Թուրքիայի և «Թալիբանի» միջև: Հանդիպման մասին հայտնել է թուրք դեսպանը Twitter-ում արած գրառմամբ: Նա արտգործնախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է […]
18:45 23.09.2021
Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Թբիլիսիի ոստիկանության բաժնի Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները անցկացված որոնողական և քննչական միջոցառումների արդյունքում Թբիլիսիում բերման են ենթարկել նախկինում դատապարտված և այժմ պայմանական պատիժ կրող 1981 թվականին ծնված Մ. Պ.-ին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի առք ու պահեստավորման մեջ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը […]
17:08 23.09.2021
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ գլխավոր դատախազությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում Իգոր Կրասնովն ընդգծել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը […]
15:43 23.09.2021
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը համարում են բռնազավթում և պահանջում են, որ Անկարան անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը: «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Միքդադը նշել է, որ Սիրիայում թուրքական ներկայությունը Սիրիայի իրավունքների խախտում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Սիրիայի Իդլիբ շրջանում լարվածության անդրադառնալով՝ արտգործնախարարը նշել է, որ […]
14:53 23.09.2021
Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը: Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները […]
14:42 23.09.2021
Չորեքշաբթի երեկոյան ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը։ Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային նշանակության, ՍԻրիայի և Աֆղանստանի հետ կապված հարցեր։ Կողմերը պայմանավորվել են Թեհրանում Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին: […]
14:27 23.09.2021
Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքում ԱՄՆ-ի անվտանգության աջակցության գրասենյակի ղեկավար, գեներալ Քիս Ֆիլիփսի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, պատվիրակությունը կազմված է եղել զինվորականներից և դիվանագետներից։ Հանդիպմանը քննարկվել են Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերում՝ փեշմերգայում իրականացվող բարեփոխումները, փեշմերգայի, իրաքյան բանակի և կոալիցիոն ուժերի միջև փոխօգնությանն ու համակարգմանը վերաբերող հարցեր, Էրբիլում […]
14:05 23.09.2021
Թուրքիայում Կրոնական գործերի վարչության կազմում նախատեսվում է ստեղծել Կրոնական ակադեմիա։ Հոկտեմբերի 1-ից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) օրակարգում է ընդգրկվելու Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օրինագիծը «Կրոնական ակադեմիայի (Diyanet Akademisi) ստեղծման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ այդ օրենսդրական առաջարկի՝ «օրինակելի կրոնական ծառայողների պահանջարկը բավարարող որակյալ կրոնական ծառայողներ կրթելու» նպատակով Թուրքիայի Կրոնական գործերի վարչության […]
13:11 23.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ուղերձում ասված է. «Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ […]
13:04 23.09.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով, որ ինքը վճռական է տրամադրված երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում և Թուրքիայի քաղաքացիների աջակցության կարիքն ունի, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Քըլըչդարօղլուի՝ իրենց պետք չէ անընդհատ խնդիրների հետ պայքարող Թուրքիա, իրենց պետք է ազատորեն շունչ քաշող Թուրքիա: Ընդդիմադիր գործիչը […]