19:10 27.09.2021
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջաններում, իսկ Թուրքիան սկսել է զորքեր տեղափոխել այդ շրջաններ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպումից երեք օր առաջ ռուսական կողմն […]
18:15 27.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կառավարության նոր նախաձեռնությանը՝ Թբիլիսիում երկխոսության հարթակ ստեղծել, որտեղ Վրաստանը կունենա միջնորդի դեր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում: Հաղորդում է Aliq Media-ն։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ 2021 թվականի հունիսին Վրաստանը կարողացավ աննախադեպ քայլ կատարել և օգնել երկու հարևաններին։ Ըստ կառավարության ղեկավարի, նշված հարթակի նախաձեռնությունը այդ գործընթացի շարունակությունն է՝ […]
18:07 27.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնության կարգից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում է jnews.ge-ն։ Արարողությունը ներկա են գտնվել Հայ եկեղեցու հոգևոր այրերը, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը և Սումբատ […]
16:00 27.09.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտ ագրեսիա և սպառնալիք դրսևորելով` նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևն այս մասին խոսել է թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։ «Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում: Չնայած՝ մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ […]
15:59 27.09.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել, որին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի պատրաստած խաղաղության առաջարկին չարձագանքելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը: Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ հիշեցնելով, որ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դրական ուղերձներ […]
14:02 27.09.2021
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2017-ին, որը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնն արդեն հասցրել է […]
13:12 27.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 383 մարդ, ևս 27-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 13 277 թեստ, այստեղից 7 302-ը՝ հակագենի արագ թեստ, 5 975-ը՝ «Փի Սի ԱՐ»: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության […]
12:37 27.09.2021
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման՝ միջազգային իրավունքի սկզբունքների խիստ պահպանման հիման վրա, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել միջազգային պարտավորությունները՝ […]
23:24 26.09.2021
Թուրքիայի հարավում և արևմուտքում կրկին անտառային հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը Twitter-ում սեպտեմբերի 26-ին։ «Բալիկեսիր նահանգում՝ Էդրեմիտ և Բաղյուզյու շրջաններում, որտեղ անտառային հրդեհ է բռնկվել, ուղարկվել է մեկ ուղղաթիռ և հինգ հրշեջ մեքենա», – ասված է հաղորդագրության մեջ: Նախօրեին գիշերը հրդեհ է բռնկվել Մուղլա նահանգում ՝ Ֆեթհիյե շրջանում։ Հրշեջներին մոտ […]
19:18 26.09.2021
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայի իրադրությունը, ներառյալ Իդլիբը, որտեղ շարունակվում է ահաբեկչական ակտիվությունը, որը խանգարում է կարգավորման գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես սպասվում է, պետությունների ղեկավարները կհանդիպեն հաջորդ շաբաթ: «Երկու նախագահները քաղաքական կամք են դրսևորել և բանակցային ներուժ են գտել նստելու և պայմանավորվելու […]
14:30 26.09.2021
Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Արևմտյան Վրաստանում: Խոբիի շրջանում ու Փոթի քաղաքում մեկուկես րոպե տևած պտտահողմի հետևանքով արմատախիլ են արվել ծառեր: Հոսանքազրկվել են թաղամասեր: Պոկվել են տների տանիքներ ու պատուհաններ, վնասվել են գյուղատնտեսական հողատարածքներ: Վնասվել են նավահանգստի տերմինալում գտնվող ավելի քան 25 բեռնատար խցիկներ: Վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ […]
21:05 25.09.2021
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Դավութօղլուն նշել է, որ կոալիցիայի հարցը պիտի քննարկել հենց նախընտրական շրջանում․ «Մեր կուսակցությունը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»։ Ըստ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցույթունը բոլոր մյուս կուսակցությունների հետ տարբեր հարցերով […]
20:18 25.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի խոհարարական գրքի տպագրության և շնորհանդեսի համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 մլն թուրքական լիրա, այսինքն՝ ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «T24» լրատվակայքի լրագրողներից Էրայ Գյուրելը հայտնել է, որ Էմինե Էրդողանի «Թուրքական խոհանոցը հարյուրամյա բաղադրատոմսերով» գրքի տպագրության համար ծախսվել է 275 հազար լիրա, իսկ […]
19:54 25.09.2021
Ըստ Վրասատանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2020 թվականին 2020 թվականին ծնունդների թիվը կազմել է 46 520 երեխա, այդ թվում՝ 24 289 տղա և 22 231 աղջիկ: Հայտնում է jnews.ge-ն։ Վրաստանում այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում ծնելիության ընդհանուր մակարդակը նվազել է: Հատկանշական է, […]
19:43 25.09.2021
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլիի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Խորհրդարանի մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկության, կողմերը քննարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ձևաչափով համագործակցության խորացման հնարավորություններն ու մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի […]
19:35 25.09.2021
Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Կիպրոսի հիմնախնդրին՝ հանրության ուշադրությանը հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նրա խոսքով՝ ի սկզբանե թուրքերը ու հույները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել խնդրի կարգավորման հարցում: Ի տարբերություն Թուրքիայի ագրեսիվ քայլերի՝ Հունաստանի վարչապետի կարծիքով Աթենքը մշտապես կողմ է […]
18:58 25.09.2021
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակված հիվանդների դիմելիությունը նվազել է: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն, այս փուլում կլինիկայում բուժվում է մինչև 95 կորոնավարակակիր, և նրանցից միայն երկուսն են լիովին պատվաստված: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում կլինիկայում դիմելիության եւ հիվանդների թիվը նվազել է: Կլինիկայում կա մոտ 95 հիվանդ, […]
18:50 25.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին և առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը, թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, դժգոհել է դրանց և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրներ, այլ մակադրակի վրա պետք է […]
18:17 25.09.2021
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ում: «Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների […]
18:10 25.09.2021
Միացյալ Նահանգների Նևադա նահանգից ընտրված դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսն ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) հոդված է ներկայացրել, որի համաձայն ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը պետք է հետաքննի հետևյալ հարցը․ «Արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (թուրքական «Գորշ գայլերի կազմակերպությունը, թուրքերեն՝ Ülkü Ocakları) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հոդվածն արդեն ընդունվել է ԱՄՆ […]
17:19 25.09.2021
Բոսֆորի նեղուցում տեղի է ունեցել վթար: Իրար են բախվել ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ռուսական և թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական առափնյա ոստիկանության հայտարարությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ 128 մետրանոց ռուսական բեռնանավը վերադառնում էր Ռուսաստան Թուրքիայի Բուրսա նահանգից: Իսկ 90 մետրանոց թուրքական բեռնատար նավը Թուրքիայի […]
17:10 25.09.2021
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից սահմանապահ ոստիկանության ուղղաթիռով հատուկ միջոցառում է ձեռնարկվում՝ քաղաքացիներին Օմալոյից անվտանգ տարհանելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ նախարարությանը։ Երեկ Փշավելի-Աբանո-Օմալո կապող ճանապարհին առատ տեղումների պատճառով վնասվել էր Թուշեթին կապող ճանապարհը: Օմալոյից և նրա հարակից գյուղերից Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիներին Թելավի օդանավակայան բերելու համար հրշեջ -փրկարարական […]
14:06 25.09.2021
Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից՝ անդրադառնալով Կապան-Գորիս ավտոճանապարհին իրանցի վարորդների համար ադրբեջանցիների՝ իրենց վերահսկողության տակ անցած […]
12:45 25.09.2021
Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է […]
12:13 25.09.2021
Կարկուտ, անձրև, քամի․ վատ եղանակը խնդիրներ է ստեղծել ամբողջ Վրաստանում: Բնության տարերքից առավելապես տուժել է Արևմտյան Վրաստանը. սողանքային գործընթացների ակտիվացումը շարունակվում է, շատ տեղերում ճանապարհները փակ են սողանքային զանգվածներով: Հորդառատ անձրևների պատճառով Աջարիայում կրկին սողանքային գործընթացներ են ակտիվացել: Քոբուլեթիում, Խելվաչաուրիում և Խուլոյում հսկայական հողի զանգվածներ են իջել գյուղեր տանող ճանապարհներին: Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը երթևեկությունը վերականգնելու […]
12:05 25.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 1 910 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 605 360 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 573 542, մահացել է 8 787 անձ: Ընդհանուր պատվաստված է 1 […]
22:48 24.09.2021
Եվրոպայի քուրդ կանանց շարժումը (TJK-E) և MAAT for Peace կազմակերպությունը «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դատապարտման համար Շվեյցարիայի Ժնև քաղաքում համատեղ պանելային քննարկում են անցկացրել։ Պանելային քննարկումն ընդգրկված է եղել նաև ՄԱԿ -ի մարդու իրավունքների 48-րդ նստաշրջանում: Մանուելա Հոնգերի մոդերատորությամբ անցկացված քննարկման բանախոսներից, Եվրոպայի քուրդ կանանց շարժման միջազգային […]
20:35 24.09.2021
Վրաց համաճարակաբանները խոսում են երկրում պատվաստումների տեմպերի նվազման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։ Վերջերս Վրաստանում պատվաստումների օրական ցուցանիշը 15 հազար է, մինչդեռ, համաճարակաբանների ակնկալիքներով` պետք է լիներ կրկնակի ավել: Փորձագետների կարծիքով ՝ Pfizer պատվաստանյութի ժամկետը լրանում է նոյեմբերին: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն գոհ չէ Վրաստանում պատվաստումների գործընթացից և նշում է, որ Pfizer-ը, որը մինչ […]