12:50 24.08.2021
Թուրքիայում 2-7 տարվա ազատազրկում է սպառնում 17 կանանց, որոնք այս տարվա մարտի 8-ին մասնակցել էին Ստամբուլի կենտրոնական փողոցներում կազմակերպված ֆեմինիստական երթին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նրանք մեղադրվում են «Թուրքիայի նախագահին վիրավորելու», «անօրինական հավաքներ և երթեր կազմակերպելու» մեջ։ Այս պահին մեղադրյալները դատարանի թույլտվությամբ պայմանականորեն ազատ են արձակվել։ Նշենք, որ Թուրքիայի ֆեմինիստական կառույցների և ոստիկանների միջև ամեն տարի […]
12:04 24.08.2021
Ուկրաինական ինքնաթիռը, որը ժամանել էր Քաբուլ՝ Ուկրաինայի քաղաքացիներին տարհանելու համար, առևանգվել է անհայտ անձանց կողմից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինը, փոխանցում է TASS-ը։ Նշվում է, որ այն ուղևորների անհայտ խմբով ուղևորվել է Իրան։ «Անցած կիրակի մեր ինքնաթիռը գրավել են այլ մարդիկ։ Երեքշաբթի մեզնից փաստացի ինքնաթիռ են առևանգել, այն ուղևորների անհայտ խմբով […]
12:00 24.08.2021
Սամեբա գյուղում վերջին ամիսներին հաճախակի են գրանցվում երկրաշարժեր։ Ամենաուժգինը արձանագրվել է 5․1 մագնիտուտով, իսկ ամենավերջին ցնցումը՝ օգոստոսի 18-ին։ Իլիայի պետական համալսարանի երկրակեղևի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտի սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին վստահեցնում է, որ վախենալու առիթ չկա, և բացատրում է հաճախակի ստորգետնյա ցնցումների պատճառը: «Սամեբայում եղած լեռնաշղթան հրաբխային ծագման է, բայց այդ լեռները հիմա ակտիվ չեն, և հնարավոր […]
11:36 24.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 47 288 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 12,53%, վերջին 14 օրը –10,93%, վերջին 7 օրը –10,72%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 523 022 դեպք: Ապաքինվել է ևս 4 777 պացիենտ, […]
10:47 24.08.2021
Նույնիսկ փոքր քանակությամբ զենքի առգրավումը մտահոգում է Միացյալ Նահանգների ղեկավարությանը:
09:21 24.08.2021
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը սկսել է խորհուրդ ձևավորել, որը կղեկավարի Աֆղանստանը։ Նախնական տվյալներով՝ դրա կազմում կլինի 12 մարդ։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով թալիբանական աղբյուրին։ Նշվում է, որ խորհրդի առավել ազդեցիկ 3 անձինք կլինեն «Թալիբանի» քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Գանի Բարադարը, շարժման ռազմական հանձնաժողովի ղեկավար Մոուլավի Յակուբը, ով հանդիսանում է շարժման հիմնադիր […]
23:48 23.08.2021
Օգոստոսի 23-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ընդհարման հետևանքով 7 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ «Քաբուլի օդանավակայանի դարպասների մոտ մեծաթիվ մարդկանց կուտակման պատճառով ներկաները սկսել են հրել օտարերկրացի զինվորականներին, ինչը պատասխան արձագանք է առաջացրել սկզբում «Թալիբանի», իսկ հետո օտարերկրյա ուժերի կողմից»,-հայտնում է գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով՝ ընդհարման զոհն […]
22:53 23.08.2021
«Թալիբանը» Հաջի Մուհամմադ Իդրիսին հայտարարել է Աֆղանստանի Կենտրոնական բանկի ղեկավարի նոր պաշտոնակատար։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։ ԿԲ նոր ղեկավարի հիմնական հանձնարարությունը կլինի պետական ֆինանսական և բանկային ինստիտուտների աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև բնակչության խնդիրների լուծումը։ ԿԲ նախկին ղեկավար Աջմալ Ահմադին ավելի վաղ հայտարարել էր, որ թալիբները հասանելիություն ունեն պետական […]
22:19 23.08.2021
Օգոստոսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Յուն Կանգյեոնին։ ՀՀ դեսպանը ներկայացրեց ներկա պայմաններում Հայաստանի առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն տնտեսական հարաբերություններին, առանձին ոլորտներում դրանց զարգացման հնարավորություններին։ Խոսվեց նաև Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության […]
22:08 23.08.2021
Իրանի հյուսիսում հայտնաբերվել է բնական գազի հսկայական պաշար։ Չալուս կոչվող հանքավայրը գտնվում է Կասպից ծովի հարավային, իրանական հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հատկանշական է, որ սա Իրանի հյուսիսում հայտնաբերված նման ծավալի առաջին գազային կուտակումն է։ Իրանի գազային հիմնական պաշարները գտնվում են հարավում (Հարավային Փարս)։ Նոր հանքավայրի գազի ծավալները […]
21:28 23.08.2021
Աֆղանստանի հյուսիսում քաղաքացիական նոր պատերազմի վտանգն իրատեսական է դառնում: Պանջշերի կիրճում պաշարված հեղինակավոր տաջիկ առաջնորդ Ահմադ Մասուդը հրաժարվել է ճանաչել Թալիբանի իշխանությունն ու պատրաստվում է պատերազմել թալիբների դեմ: Ի՞նչ ծավալի ուժեր ունի Մասուդը, ունի՞ արդյոք Մասուդն արտաքին դաշնակիցներ, փախստականների աճող հոսքը կարո՞ղ է նաև մեզ համար խնդիր դառնալ․ այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
21:16 23.08.2021
Լիբանանի տնտեսական տագնապն օրեցօր սրվում է: Վերջին օրերին այդ երկրի քաղաքացիների համար գլխավոր և միակ խնդիրը վառելանյութի հարցն է: Մարդիկ ստիպված են լինում ժամերով հերթ կանգնել՝ ընդամենը մի քանի լիտր բենզին գնելու համար։ Թեմային ավելի մանրամասն հետևել է Սագօ Արեանը: Դեպի ո՞ւր է գնում Լիբանանը: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ նոր նշանակված վարչապետ Նաժիբ Միքաթին […]
19:47 23.08.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոց կկազմակերպվի Կախեթիում: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Նախարարի խոսքով՝ Թբիլիսիից և Աջարիայից բացի, կորոնավիրուսի տարածման ալիք է սպասվում նաև այլ շրջաններում: Խոսելով համաճարակի մասին ՝ նախարարը կարևորել է մարզերում հիվանդանոցային հատվածի հզորացումը: «Այժմ մենք քննարկում ենք՝ արդյոք Կախեթիի հիվանդանոցային հատվածը կկարողանա՞ ստանալ այն ծանրաբեռնվածությունը, […]
19:38 23.08.2021
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը չի բացառել Աֆղանստանի հետ սահմանակից ՀԱՊԿ անդամ երկրներին արտոնյալ գներով սպառազինության մատակարարումների հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Մենք կանենք ամեն հնարավոր բան մեր հարավային սահմաններն ամրացնելու համար»,- նշել է Բորիսովը՝ պատասխանելով Աֆղանստանին սահմանակից ՀԱՊԿ երկրներին արտոնյալ գներով սպառազինության և ռազմական […]
19:11 23.08.2021
Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Միխեևը ընդգծել է, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են հասել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կպա,տոնականացվեն։ Մինչ օրս Թուրքիան Ռուսաստանից S-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի 4 մարտկոց […]
18:25 23.08.2021
Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է բրիտանական մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Թուրքիայում աֆղան փախստականների համար ապաստանի դիմումներ ընդունող կենտրոններ են ստեղծվելու։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախարարության կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում փախստականների համար նման կենտրոններ ստեղծելու առաջարկ որևէ երրորդ երկրի կողմից չեն ստացել, ստանալու դեպքում էլ, միևնույնն է, նման առաջարկները ընդունելի լինել […]
17:53 23.08.2021
Օգոստոսի 23-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
15:06 23.08.2021
Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մեկնաբանել է կրկնակի դեղաչափով պատվաստված մարդկանց մահը: Նախարարի խսքերով՝ այդ հիվանդներն ունեցել են լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք հանգեցրել են մահվան: Ըստ նրա՝ աշխարհում կան նման դեպքեր և չպետք է բնակչության շրջանում խուճապի պատճառ դառնան, քանի որ դրանք հիմնականում մեզ պաշտպանում են մահացությունից»,-հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն: «Նման դեպք է գրանցվել, դա […]
14:00 23.08.2021
Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը(AFAD): Քասթամոնու նահանգում զոհվել է 71 քաղաքացի, 10-ը՝ Սինոփ նահանգում և մեկը Բարթըն նահանգում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ։ Անհետ կորածների թիվը հասնում է 16-ի, […]
12:08 23.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 517 098 դեպք: Ապաքինվել է ևս 5 200 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 453.488: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6831։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 979 813 մարդ, օրական՝ 17 670:
11:39 23.08.2021
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչն օգոստոսի 31-ը հայտարարել է «կարմիր գիծ»՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի վերջնական դուրսբերման համար։ Նրա խոսքով՝ այդ պայմանի չկատարումը կգնահատվի որպես օկուպացիայի ընդլայնում։ Օգոստոսի 15-ին թալիբները Քաբուլ էին մտել՝ հայտարարելով Աֆղանստանում պատերազմի ավարտի և երկրի ազատագրման մասին։ Աֆղանստանում իրավիճակը սրվել է 20 տարվա ներկայությունից հետո երկրից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին։
10:11 23.08.2021
Բուստերային դեղաչափ ստանալու համար երկրորդ պատվաստումից պետք է անցնի առնվազն 5 ամիս:
23:05 22.08.2021
Օգոստոսի 20-ին Աֆղանստանից դուրս եկած Վրաստանի 16 քաղաքացի վերադարձել է հայրենիք: Նրանց ինքնաթիռը լուսադեմին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Վրաստանի 16 քաղաքացիներ գտնվում էին բրիտանական ռազմաբազայում՝ Քաբուլից տարհանվելուց հետո: Ըստ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլիի՝ Վրաստանի քաղաքացիների անվտանգ վերադարձը հայրենիք հնարավոր է դարձել գործընկեր երկրների օգնությամբ: Վրաստանի վեց […]
22:38 22.08.2021
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 286 187 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 10%-ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը, փոխանցում է jnews.ge-ն։ 675 978 մարդու կամ չափահաս բնակչության ավելի քան 23.7%-ին ներարկվել է պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ: Այսպիսով, օգոստոսի 22-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել […]
19:14 22.08.2021
Ախալցխայի շրջանի Ուրավելի գյուղում ոգեկոչման արարողությանը վարակվել է 41 մարդ, այդ թվում՝ հղի կանայք և երեխաներ, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ 84 ամյա կնոջ հիշատակի արարողությանը հավաքվել էր 19 ընտանիք: Ընդհանուր առմամբ վարակվել է 41 մարդ, նրանցից հինգը հայտնվել են կլինիկայում, այդ թվում՝ երկու հղի կին և մի երեխա: Մնացածը բուժվում են տանը: […]
13:44 22.08.2021
Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։ Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված […]
13:02 22.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 803 նոր դեպք: Ապաքինվել է 5 332 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 448 288: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 48, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 771 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 962 165 մարդ, օրական՝ 23 303:
22:36 21.08.2021
Գազայի հատվածի սահմանին բողոքի ակցիայի ժամանակ իսրայելցի զինծառայողների կողմից 17 պաղեստինցի է վիրավորվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է տեղի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան։ Շաբաթ օրը պաղեստինցիներն ակցիա են իրականացնել սահմանին՝ Ալ-Աքսա մզկիթի հրդեհի 52-րդ տարելիցի կապակցությամբ և ընդդեմ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի։ Իսրայելի հետ Գազայի սահմանին ամենշաբաթյա «վերադարձի երթերը» դադարեցվել էին 2020 […]
19:53 21.08.2021
1tv.ge -ի փոխանցմամբ՝ Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգող Ռևազ Կուճուխիձեն հայտնել է , որ այս պահին իրենց մոտ գտնվում է 19 հիվանդ և հիմնականում գերակշռում է «դելտա» շտամը: «Այս պահին դաշտային հիվանդանոցում է գտնվում 19 հիվանդ: Նրանց վիճակը միջին ծանրության է: Մի մասը թթվածնից է կախված, մյուս մասը կայուն է: Հիմնականում գերակշռում է «դելտա» շտամը: Երեկ […]