TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նիգերիացի գործարարը կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում

14:43 26.08.2021

Վրաստանում բնակվող նիգերիացի գործարար Ռիչարդ Առինզե Օգբունուջուն գրանցվել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Մեր Միացյալ Վրաստանը» նախաձեռնող սուբյեկտը: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԿԸՀ կայքում: Նիգերիացի գործարար Ռիչարդ Առինզե Օգբունուջուն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Վրաստանում: Նա աստվածաբան է, նաև […]

̰
Իրանի նախագահը վարել է նոր կառավարության առաջին նիստը

14:09 26.08.2021

Հինգշաբթի` օգոստոսի 26 -ին, տեղի է ունեցավ Իրանի նոր կառավարության առաջին նիստը: Այն վարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Այս մասին հայտնում է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է ժողովրդական կառավարության ղեկավարների հռչակագրի ընդունման մասին, որը պարունակում է տասը կետ: Իրանի կառավարության բոլոր անդամները պարտավորվում են ստորագրել և հավատարիմ մնալ դրան: Նշված կետերի […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ 

12:02 26.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք, ապաքինվել է 5 611 հիվանդ: Օգոստոսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 065 848 պատվաստում։

̰
Թուրքիան սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

09:44 26.08.2021

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Աֆղանստանից 600 զինծառայողների դուրսբերման օպերացիայի մեկնարկի մասին: Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է Պաշտպանության նախարարության Twitter- ի էջում: «Թուրք զինվորականները, հաջողությամբ կատարելով իրենց պարտականությունները Աֆղանստանում, պատվով վերադառնում են հայրենիք: Բանակցություններից և ներկա իրավիճակի և ստեղծված պայմանների գնահատումից հետո սկսվել է թուրք զինվորականների տարհանումը»,-ասել են նախարարությունից: Օգոստոսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը […]

̰
Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչական սպառնալիքն աճում է ամեն օր․ Սթոլթենբերգ

09:16 26.08.2021

Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչությունների իրականացման ռիսկերն աճում են ամեն օր։ «Թալիբան» շարժումը դեռևս չի տվել համաձայնություն՝ երկարացնելու Աֆղանստանից մարդկանց տարհանման ժամկետները․ վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Financial Times-ի հետ հարցազրույցում։ Ամենամեծ խնդիրը, որին բախվում են դաշինքի անդամները, Սթոլթենբերգն անվանել է մարդկանց տեղափոխումն օդանավակայան։ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի անդամ […]

̰
Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ 68 երկրի 150 դիվանագետներ այցելել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

08:27 26.08.2021

Վանի նահանգապետարանի և քաղաքապետարանի կողմից շուրջ 150 արտերկրյա դիվանագետ է հյուրընկալվել Վանում։ 68 երկրներ ներկայացնող դիվանագետները շրջել են Վանում և այցելել այստեղի տեսարժան վայրերը, այդ թվում նաև՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի։ Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ դիվանագետների շարքում եղել են Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Հարավային Կորեայի, Ադրբեջանի, Բելգիայի, Լատվիայի, […]

̰
Թուրքական հեռուստաալիքի եթերում քրդերեն խոսելն արգելվել է

23:59 25.08.2021

Թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազը արգելել է ուղիղ եթերում քրդերեն խոսել, ինչը վերջինիս դեմ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիք է առաջացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Show TV»-ի եթերում Յըլմազի հեղինակային հաղորդման ժամանակ հեռախոսազանգով եթերին միացած տարեց կինը սկսել է քրդերեն խոսել, ինչին ի պատասխան՝ հաղորդավարուհին ասել է․ «Ոչ, ոչ։ Դա պետք է մեզ […]

̰
Աֆղանստանի դիմակայության առաջնորդը հայտնել է թալիբների հետ հաշտության պայմանը

22:25 25.08.2021

Թալիբների վերահսկողության տակ չգտնվող աֆղանական միակ նահանգի՝ Փանջշերի դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդը պատրաստ է խաղաղություն կնքել թալիբների հետ, եթե նրանք պարտավորվել շարժվել դեպի քաղաքակրթություն։ Այս մասին նա ասել է Paris Match-ի հետ հարցազրույցում։ «Ես խաղաղասեր մարդ եմ և բարին եմ ցանկանում իմ ժողովրդին»,-ասել է նա՝ նշելով, որ նույնիսկ պատերազմի թեժ պահին պետք է խոսել […]

̰
Ս-400 համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցություններում կարող է անուղղակիորեն շոշափվել նաև Արցախի հարցը

21:48 25.08.2021

Ղրիմի հարցի շուրջ Մոսկվայի ու Անկարայի միջև հակասության սրման ֆոնին բարդություններ են առաջանում Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցություններում: Թուրքական աղբյուրներն այսօր հերքել են տեղեկություններն այն մասին, որ գործարքի վերաբերյալ սկզբունքային որոշումն արդեն կայացված է, իսկ Մոսկվան ուղիղ տեքստով հայտարարել էր, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայում Ամասիայի թանգարանը թաքցնում է ցուցանմուշների հայկական ծագումը

21:37 25.08.2021

Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, […]

̰
Թուրքիայում մարել են հերթական հրդեհի օջախը

20:50 25.08.2021

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանի անտառներում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է առնվել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Երեկ այդ նահանգի անտառներում շոգ  եղանակի հետևաքնով առավոտյան բռնկվել էր հրդեհ։ Կրակը մարվել է ինքնաթիռների և ուղղաթիռների օգնությամբ։ Դեպքի վայր էին տեղափոխվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ Թուրքիայում այս ամառ բռնկվել […]

̰
Ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը. Թուրքիայի մեջլիսում հարցը բարձրաձայնել են ընդդիմադիր պատգամավորները

20:30 25.08.2021

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վանի նահանգի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Շիրմաքարերը […]

̰
Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի․«Թալիբան»-ի քաղաքական բյուրոյի խոսնակ

18:48 25.08.2021

Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական  «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական և լավ հարաբերություններ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Թուրքիան կարևոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք: Ուզում […]

̰
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ

16:34 25.08.2021

Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում, Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին իրական վիճակը ներկայացնել: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների այսպիսի դիրքորոշումը, մենք դա բացարձակապես սխալ ենք համարում: Եվ մենք պատրաստ ենք և լի ենք համբերությամբ մեր թուրք գործընկերներին, […]

̰
Վրաստանում զբոսաշրջիկներով մեքենան ընկել է ձորը և շրջվել 20 անգամ

15:09 25.08.2021

Վրաստանի Աջարիայի շրջանում երեք օտարերկրյա զբոսաշրջիկներով ավտոմեքենան ընկել է ձորը՝ շրջվելով 20 անգամ: Այս մասին հայտնում է տեղական TV25 հեռուստաալիքը: ԶԼՄ -ների տեղեկություններով՝ մեքենայում եղել է երեխա, որը մահացել է ընկնելու հետ7անքով: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վթարի մասին տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: «Վթարը տեղի է ունեցել Գոդերձի լեռնանցքում: Հետաքննություն է սկսվել […]

̰
Թուրքիան ԱՄՆ-ից փորձում է ստանալ ֆինանսական կորուստների հատուցում F-35-ների հարցում

14:48 25.08.2021

Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանագիր էին ստորագրել այդ կործանիչների մատակարարման վերաբերյալ, սակայն ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ խնդիրներ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, որի հետևանքով Թուրքիան դուրս թողնվեց կործանիչների արտադրության ծրագրից։ Ի դեպ Թուրքիան, […]

̰
Էրդողանի կուսակիցը ահաբեկել է երեխաներին

14:37 25.08.2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Համացանցում տարածված տեսանյութից հետո նա արժանացել է բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանը։ Բանն այն է, որ Էրդողանի կուսակիցը մանկահասակ երեխայի ձեռքի մեջ ատրճանակ է դրել ու կրակել։ Կրակոցի ձայնից ահաբեկված երեխան փորձել է […]

̰
Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

12:33 25.08.2021

3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա (Թբիլիսիից 150 կիլոմետր հեռավորության վրա) գտնվող Սամեբա գյուղում, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 09:31 -ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա: Նախորդ՝ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Սամեբա գյուղի մոտակայքում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 նոր դեպք

12:24 25.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 նոր դեպք, ապաքինվել է 5 041 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 528 043 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 463 306: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 891։ Երկրում ընդհանուր պատվաստվել […]

̰
Իսրայելը մտադիր է արաբական կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի

10:06 25.08.2021

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը The New York Times-ի հետ հարցազրույցում՝ Վաշինգտոն կատարելիք այցի նախօրեին, հայտարարել է արաբական երկրների կոալիցիա ստեղծելու մտադրության մասին։ Կազմի մեջ կմտնեն այն երկրները, որոնք ձգտում են տարածաշրջանում Իրանի ազդեցության սահմանափակման։ Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ իր ռազմավարությունը կներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգոստոսի 26-ին կայանալիք իրենց հանդիպմանը։ Բենեթը ծրագրի հետ […]

̰
Թալիբներն արգելել են Աֆղանստանից դոլարի և պատմական հուշարձանների դուրսբերումը

09:12 25.08.2021

Թալիբներն արգելել են Աֆղանստանից դոլարի և պատմական հուշարձանների դուրսբերումը։ Այս մասին ասված է «Թալիբանի» տարածած թվիթերյան հաղորդագրության մեջ։ «Մենք բոլոր քաղաքացիներին հայտնում ենք այն մասին, որ կտրականապես արգելված է դոլարի և հնագույն իրերի մաքսանենգությունը կամ ցանկացած պատրվակով դրանք դուրս բերելը երկրից։ Նման իրերի հայտնաբերման դեպքում, դրանք անմիջապես կառգրավվեն, իսկ տերերը կապտժվեն օրենքին համապատասխան»,-ասված է հայտարարության […]

̰
Թալիբների պատվիրակությունը բանակցությունների նպատակով ուղևորվել է Փանջշեր

22:48 24.08.2021

Թալիբների պատվիրակությունը բանակցությունների նպատակով ուղևորվել է Փանջշեր։ Հիշեցնենք, որ Փանջշերը մնում է Աֆղանստանի միակ նահանգը, որտեղ թալիբները վերահսկողություն չեն հաստատել։ Սպասվում է, որ թալիբների իշխանության դեմ ապստամբող նահանգը կհանձնվի առանց մարտի։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Թալիբանի» աղբյուրը։ Աղբյուրը նշել է, որ թալիբների պատվիրակությունը կբանակցի դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդի հետ, ով 20 տարի […]

̰
G7-ի առաջնորդները նշել են Աֆղանստանում թալիբների իշխանության ճանաչման պայմանը

22:36 24.08.2021

Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության ճանաչման հիմնական պայմանը գրոհայինների ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է: Այս մասին ասվում է G7- ի երկրների առաջնորդների՝ տեսակոնֆերանսի արդյունքներով արված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: G7- ի առաջնորդները «Թալիբանի» հիմնական պարտավորությունն են անվանել մինչև օգոստոսի 31-ը Քաբուլից անվտանգ տարհանում ապահովելը, նաև համաձայնեցրել են Թալիբանի հետ փոխգործակցության ճանապարհային քարտեզը: Ավելի վաղ […]

̰
Տապալվել է Քաբուլ ահաբեկիչ զինյալներ ուղարկելու Անկարայի ծրագիրը. մանրամասներ Սագօ Արեանից

22:12 24.08.2021

Թուրքիայի հետաքրքրությունները Քաբուլի հանդեպ չեն դադարում: Բացի նրանից, որ Թուրքիան ուզում է Աֆղանստանում ապահովական դեր ստանձնել, վերջին օրերին նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Անկարան պատրաստվում է Սիրիայի հյուսիսային հատվածներից զինյալներ հավաքագրել և ուղարկել Քաբուլ: Թեմային ավելի մանրամասն հետևել է Սագօ Արեանը։

̰
Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը կարծում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը հայամետ է

21:00 24.08.2021

Ադրբեջանը կրկին խոչնդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արցախ կատարելիք տեսչական այցը: Իլհամ Ալիևն այդ այցի հետ կապված նոր մեղադրանքներ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը: Կոնկրետ ի՞նչ առաքելությամբ է պատրաստվում Արցախ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խումբը, նախատեսվում է դիտորդական առաքելություն իրականացնել միայն ադրբեջանցիների՞ կողմից վերահսկվող շրջաններում, ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն այդ առաքելության հետ կապված․ այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

̰
Մոտենում է Վրաստանին օգնություն հատկացնելու վերջնաժամկետը․ Շառլ Միշել

20:00 24.08.2021

Եկել է ժամանակը, որ Վրաստանի կառավարությունը ցույց տա իր հավատարմությունը ԵՄ-ի հետ համաձայնագրերին: Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նա գրառմանը կից լուսանկար է հրապարակել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից, որը տեղի էր ունեցել երեկ, Կիևում՝ ոչ պաշտոնական պայմաններում: «Ես վարչապետ Ղարիբաշվիլիի հետ զրույցում շեշտեցի, որ բարեփոխումներն […]

̰
Էրդողանի վարչակազմը 19 տարում 7 անգամ ավելի շատ պետական պարտք է կուտակել, քան եղել էր 80 տարում

19:47 24.08.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախ ըստ վերոհիշյալ զեկույցի՝ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 19 տարի լինելով երկրի կառավարման ղեկին, այդ ընթացքում կուտակել է 7 անգամ ավելի շատ պարտք, քան եղել էր […]

̰
Բաթումում նախատեսված Վրաստան-Կոսովո ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի

19:22 24.08.2021

Սեպտեմբերի 2 -ին Բաթումում նախատեսված Վրաստան -Կոսովո հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի,- ասել է Համակարգող խորհրդի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Նա ասել է, որ  նմանատիպ սահմանափակումները վերաբերում են նաև այլ սպորտային իրադարձություններին: Համակարգող խորհրդի որոշմամբ, աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, սեպտեմբերի 2 -ին, Բաթումում նոր մարզադաշտում Վրաստանի և Կոսովոյի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը […]

̰
Սաուդյան Արաբիայի արքայադուստրը հրաժարվել է թուրքական ինքնաթիռ նստել

19:04 24.08.2021

Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն․ Բ․ Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Սաուդիան Արաբիայի արքայադստեր այդ քայլը հարուցել է ինքնաթիռի անձնակազմի դժգոհությունը։ Կողմերի միջև վեճ է  ծագել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմը հրաժարվել է սպասարկել սաուդյան արքայադստերը […]

̰
Թուրքիան ի վիճակի չէ նույնիսկ մեկ փախստականի ընդունել Աֆղանստանից

13:20 24.08.2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ իրենք ի վիճակի չեն ընդունել նույնիսկ մեկ փախստականի Աֆղանստանից , փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ նրա՝ Թուրքիան կացարան չէ աֆղան փախստականների համար։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված է Աֆղանստանի հարցի շուրջ առկա քննարկումներում։ Նա հիշեցրել է, որ […]

̰
BACK_TO_TOP