TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը

15:33 29.08.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է գնել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը՝ չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: «Մենք կասկածներ չունենք Ռուսաստանից C-400 երկրորդ փաթեթը գնելու հարցում: Մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկում. լինի դա C-400- ը, թե պաշտպանական արդյունաբերության այլ ոլորտներ: Մենք հրդեհները մարելու […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 669 նոր դեպք

12:46 29.08.2021

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 543 118 դեպք: Ապաքինվել է ևս 6 177 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 482 732: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 76 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը խլել է 7 251 մարդու կյանք: Երկրում ընդհանուր պատվաստվել է […]

̰
Ընտրությունների հետաձգումը Վրաստանի կայունության օգտին չէ. Սալոմե Զուրաբիշվիլի

19:54 28.08.2021

Ընտրությունների տեղափոխումը չի նպաստի Վրաստանի կայունությանը։ Բայց իրավիճակն ինքը լուծում կտա։ Այսպես է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի նախաձեռնությունը՝ քննարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղափոխումը՝ ելնելով համաճարակաբանական ծանր իրավիճակից: «Ինձ հարցնում են, թե ես ինչ եմ կարծում ընտրությունների մասին: Պատասխանը պարզ է՝ մեզանից է կախված, թե որքանով ենք մենք պատասխանատու այս հարցում: […]

̰
Թբիլիսիի Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում կորոնավիրուսով վարակված 86 երեխա է բուժվում

19:38 28.08.2021

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում բուժվում է 86 կորոնավարակակիր երեխա և 67 ծնող,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ցիցիշվիլիի անվան կլինիկայի տնօրեն Մաիա Չխաիձեն: Նրա խոսքով, 25 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երեքը միացված է արհեստական շնչառության սարքին: «Երեք հիվանդ առանձնակի ծանր է: Մեկը 27 օրական նորածին է, մեկը՝ 19 օրական: Երկուսն էլ միացված […]

̰
Գերմանիայում Քեմալ Աթաթուրքի նկարով նախընտրական պաստառ է հայտնվել

19:28 28.08.2021

Գերմանիայում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար»  (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Պաստառի վրա Հոլդհամերի ֆոնին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։ Իսկ լուսանկարի վերևի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։ […]

̰
Վրաստանում ուսուցումը, ենթադրաբար, կսկսվի հեռակա կարգով

18:02 28.08.2021

Ուսուցումը, ենթադրաբար, կսկսվի հեռակա կարգով: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին մեդիա-վեբինարի ժամանակ հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով, այնքան ժամանակ, մինչև դրականության ցուցանիշը 4 տոկոսից ցածր չլինի և պատվաստված չլինի վարչական անձնակազմի և մանկավարժների 80 տոկոսը, դպրոցներում և համալսարաններում անվտանգ միջավայր չի լինի: «Ես կարծում եմ, որ Կրթության նախարարությունը քննարկում […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ

12:33 28.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 247 դեպք, ապաքինվել է 3 053 պացիենտ: Երեկ, օգոստոսի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, մահացել՝ 73 պացիենտ:  

̰
Ֆրանսիան ավարտել է տարհանումն Աֆղանստանից

08:38 28.08.2021

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին լույս օգոստոսի 28-ի գիշերը հայտարարել է Աֆղանստանից տարհանման առաքելության ավարտի մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ Apagan օպերացիան, որը սկսվել էր օգոստոսի 15-ին հանրապետության նախագահի հանձնարարականով, ավարտվել է երեկ երեկոյան։ 2 շաբաթից քիչ ժամանակահատվածում ֆրանսիացի զինվորականները տարհանել են մոտ 3000 մարդու, այդ թվում՝ ավելի քան 2600 աֆղանի, որոնց ընդունել […]

̰
ԱՄՆ-ն Աֆղանստանում «Իսլամական պետության» գրոհայինի է ոչնչացրել

08:21 28.08.2021

Ամերիկացի զինվորականներն ավիահարված են հասցրել Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում։ Անօդաչուի օգնությամբ ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհային։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում է RIA Novostiն։ Նշվում է, որ հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան։ Ավիահարվածը հաջորդել է օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, որն ամերիկացի 13 […]

̰
ԱՄՆ-ն արգելել է Եվրոպայում իր բազաներին էներգառեսուրսներ ձեռք բերել Ռուսաստանից

23:59 27.08.2021

Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտները չեն կարող ռուսական էներգառեսուրսների ձեռքբերման պայմանագրեր կնքել։ Այս մասին պարզ է դառնում ԱՄՆ դաշնային ռեեստրում հրապարակված փաստաթղթից, փոխանցում է RIA Novosti-ն։ Արգելքի նախաձեռնողը Պենտագոնն է։ Կանոնը ներմուծվում է պաշտպանական բյուջեի դրույթների կատարման շրջանակում։ Արգելքն ուղղված է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ու տարածվում է ցանկացած տեսակի էներգառեսուրսի վրա։ Այդուհանդերձ, Պենտագոնը նախատեսում է […]

̰
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մասնակցել է քրդերի շուրջպարին

23:50 27.08.2021

Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի հարավարևմտյան Հաքքարի նահանգ կատարած եռօրյա այցի ընթացքում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թուրքիայի նախկին վարչապետը քրդական երաժշտության ներքո մասնակցում քրդական շուրջպարին։ Դեպքը տեղի է ունեցել Հաքքարի […]

̰
Թալիբները կին բուժաշխատողներին աշխատանքի վերադառնալու կոչ են արել

23:15 27.08.2021

«Թալիբան» արմատական շարժումը կոչ է արել Աֆղանստանի առողջապահական ոլորտի աշխատակցուհիներին վերադառնալ աշխատանքի։ Խոստացել է, որ չի խոչընդոտի նրանց պարտականությունների կատարմանը։ «Իսլամական էմիրության կողմից աշխատանքային որևէ խոչընդոտ ի հայտ չի գա»,-ասվում է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ աֆղան կին պետծառայողներն ապագայում՝ համապատասխան կանոնների մշակումից հետո, կարող են անցնել […]

̰
Ղազախստանի զորամասի պահեստում պայթյունների զոհերի թիվը հասել է 12-ի

22:23 27.08.2021

Ղազախստանի Ժամբիլի մարզի Թարազ քաղաքի մոտ գտնվող զորամասի պահեստում երեկ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էինք 9 զոհի մասին։ «Պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս 3 աշխատակցի դի։ Նրանք մահացել են պայթյունների հետևանքները վերացնելու ժամանակ։ Աշխատակիցների ինքնությունը պարզվում է։ ԱԻՆ […]

̰
Քաբուլի պայթյունների զոհերի թիվը հասել է 200-ի

22:12 27.08.2021

Աֆղանների թիվը, ովքեր մահացել են Քաբուլի օդանավակայանի մոտ երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հասել է մոտ 200-ի։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղի առողջապահական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցչին։ Ահաբեկչության զոհն է դարձել նաև ամերիկացի 13 զինծառայող, ովքեր ապահովել են Աֆղանստանից մարդկանց տարհանումը։ Ամերիկյան իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են ԻՊ բջիջ հանդիսացող «Խորասանի […]

̰
 Վրաստանը որպես հումանիտար օգնություն խմելու ջուր է ուղարկել Աֆղանստան

20:35 27.08.2021

Վրաստանի վարչապետի որոշմամբ, այսօր Աֆղանստանում, մասնավորապես՝ Քաբուլի օդանավակայանում գտնվող մարդկանց մարդասիրական օգնության տեսքով ուղարկվել է խմելու ջուր: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռևազ Ջավելիձեի խոսքով, Վրաստանը կանգնած է իր միջազգային գործընկերների կողքին և ակտիվորեն ներգրավված է ինչպես հումանիտար, այնպես էլ տարհանման գործընթացների կառավարման մեջ: «Ինչպես գիտեք, Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները մեզ դրել են լայնածավալ […]

̰
«Թալիբանը» Քաբուլի օդանավակայանի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Թուրքիային. Էրդողան

20:28 27.08.2021

Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք հարցերից, այդ թվում և Աֆղանստանի խնդրից։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը նորից նշել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են բանակցել  նաև «Թալիբանի» հետ: Նա նշել է, որ Աֆղանստանում այս պահին կա քաղաքական վակուում, և Թուրքիան Աֆղանստանի հարցում վերջնական […]

̰
Խուսափեք գիշերային ակումբներ այցելելուց, երբ ամեն ինչ ավարտվի, ինձ էլ հրավիրեք․ Ամիրան Գամղրելիձե

14:50 27.08.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երիտասարդներին կոչ է անում ձեռնպահ մնալ գիշերային ակումբներ այցելելուց: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Գամղրելիձեի խոսքով, չնայած միջոցառումների խստացմանը, հավաքների վերաբերյալ կանոնը դեռ խախտվում է։ «Այսօր չափազանց շատ վերահսկիչներ կան: Ոստիկանություն, աշխատանքի տեսչություն, վերահսկողության ծառայություններ: Վերահսկողությունը լրջորեն խստացվել է, բայց համաձայն եմ, որ դեռ խախտվում է, ուստի, […]

̰
Թուրքիայի վերջին 6 նախագահներից ամենաշատը Էրդողանն է դատական հայց ներկայացրել քաղաքացիների դեմ

14:38 27.08.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից կազմվել և հրապարակվել է զեկույց այն մասին, թե Թուրքայի վերջին 6 նախագահների պաշտոնավարման օրոք որքան դատական հայցեր են եղել նախագահին վիրավորելու հոդվածի հատկանիշներով, փոխանցում է Ermenihaber-ը։ Տվյալների ամփոփումից պարզ է դարձել, որ նախորդ 5 նախագահների օրոք (Քենան Էվրենից մինչև Աբդուլլահ Գյուլը ներառյալ) վերոհիշյալ հոդվածով հարուցված քրեական […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 73 պացիենտ

11:30 27.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 73 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, ապաքինվել էր 4 585 պացիենտ: Երեկ՝ օգոստոսի 26-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 128 դեպք, մահացել՝ 79 պացիենտ:

̰
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

09:47 27.08.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի նորանշանակ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են իրավիճակն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին․ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Աֆղանստանի ընթացիկ իրադրությանը։ Ընդգծվել է, որ Մոսկվան և Թեհրանը նմանատիպ մոտեցումներ ունեն, կողմ են հանդես գալիս աֆղանական քաղաքական ուժերի խաղաղ երկխոսությանն ու երկրում ներառական կառավարության ձևավորմանը»։

̰
Ղազախստանի զորամասի պահեստում տեղի ունեցած պայթյունը 4 մարդու կյանք է խլել․ կա 90 վիրավոր

09:21 27.08.2021

Ղազախստանի հարավի զորամասերից մեկի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 90-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Տուժածներից 49-ն արտակարգ իրավիճակների դեպարտամենտի աշխատակիցներն են։ ՊՆ նախարար Նուրլան Երմեկբաևը հայտնում է 4 զինվորականի մահվան մասին։ ՏԱՍՍ-ը, հղում անելով գերատեսչությանը, հայտնում է, որ կրակը տարածվել է պահեստի 697 քմ տարածքում։ Պայթած զինամթերքի բեկորները […]

̰
Բայդենը հրամայել է հարվածներ պատրաստել ԻՊ առաջնորդների ու օբյեկտների դեմ

09:09 27.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրը կանի հնարավոր ամեն բան՝ պատժելու նրանց, ովքեր կանգնած են Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևում։ Այս մասին նա հայտարարել է ազգին հղված ուղերձում։ Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները հարվածներ կհասցնեն Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետության» բջիջներին։ Նշենք, որ ԻՊ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Հարձակումը խլել է 13 ամերիկացի զինվորականի […]

̰
«Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլի պայթյունների պատասխանատվությունը․ զոհվել է 100-ից ավելի, վիրավորվել՝ 1300 մարդ

08:37 27.08.2021

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ Երեկ Քաբուլում տեղի է ունեցել 7 պայթյուն։ The Wall Street Journal-ը նշում է, որ զոհերի թիվը հասել է 103-ի։ Վաշինգտոնը հաստատում է, որ զոհերից 13-ն ամերիկացի զինծառայողներ են, 12-ը՝ ծովային հետևակայիններ, մեկը՝ բժիշկ։ Վնասվածքներ […]

̰
Ալիևն ընդունում է, որ Ադրբեջանն է սեպտեմբերին սկսել պատերազմը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին

23:27 26.08.2021

Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին տեղեկանում ենք […]

̰
«Թալիբանը» դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները, որոնց զոհ է գնացել 40 մարդ

22:02 26.08.2021

«Թալիբանը» վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները։ Չարամիտ խմբերի դեմ միջոցառումներ կձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։ ««Իսլամական էմիրությունը» վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայնում խաղաղ բնակիչների վրա կատարված հարձակումը։ Այն տեղի է ունեցել շրջանում, որտեղ անվտանգությունը գտնվում է ԱՄՆ ուժերի վերահսկողության տակ»,-գրել է Մուջահիդն իր թվիթերյան էջում։ Նա […]

̰
Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք․Ալիև

19:55 26.08.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե պատերազմն ավարտելը Ադրբեջանի համար ողջամիտ քայլ էր, և եթե ​​Հայաստանը չհանձնվեր, ապա իրենք մեծ կորուստներ կունենային: «Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ […]

̰
Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը․Դավութօղլու

19:47 26.08.2021

Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Հաքքարիում կայացած հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է. «Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը։ Յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ է, որ ապրի հավասար պայմաններում»։ Դավութօղլուն շեշտել է, որ երբ Թուրքիայում իշխանության […]

̰
Ուրուգվայը պատրաստվում է Թուրքիայում դեսպանատուն բացել

18:57 26.08.2021

Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել են Թուրքիա-Ուրուգվայ հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը Թուրքիայում Ուրուգվայի դեսպանատուն բացելու գրավոր դիմում է ստացել։ Ըստ […]

̰
Վրաստանը մասնակցում է Աֆղանստանից միջազգային ինստիտուտների աշխատակիցների և գործընկերների շուտափույթ տարհանման գործողություններին 

18:40 26.08.2021

Վրաստանը մասնակցում է միջազգային գործողություններին Աֆղանստանից միջազգային ինստիտուտների աշխատակիցների և գործընկերների շուտափույթ տարհանման նպատակով,- այս մասին ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ: Հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տարբեր միջազգային կազմակերպություններ և գործընկեր երկրներ իրականացնում են Աֆղանստանից աշխատակիցների և նրանց ընտանիքների անհապաղ մարդասիրական տարհանում: Վրաստանը, որպես միջազգային հանրության արժանի անդամ, որոշեց ներգրավվել […]

̰
Ռուսաստանն ու Թուրքիան ծրագրեր են իրականացնում ցամաքային զորքերի ռազմական տեխնիկա ստեղծելու վերաբերյալ

14:52 26.08.2021

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ծրագրեր է իրականացնում թուրք գործընկերների հետ՝ ցամաքային զորքերի համար տեխնիկա ստեղծելու ոլորտում: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում: «Ռոսօբորոնէքսպորտը» մի շարք հեռանկարային նախագծեր է վարում թուրքերի հետ ցամաքային զորքերի համար տեխնիկայի մշակման ոլորտում, այդ թվում՝ ելնելով երրորդ երկրների շահերից»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: […]

̰
BACK_TO_TOP