TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

 ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքի իրականացման հեռանկարները

19:07 18.08.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերսկսման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք […]

̰
Թուրքիան կարևոր դեր է խաղալու Աֆղանստանից արտագաղթողների հարցում. Ջոզեպ Բորել

18:45 18.08.2021

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել  միգրացիայի աճի վրա: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բորելն Աֆղանստանից արտագաղթի հարցում կարևորել է Թուրքիայի դերակատարումը՝ արտահայտվելով հետևյալ կերպ. «Վերջին 3 տարում Աֆղանստանից արտագաղթ կա։ Արտագաղթողներն Իրանով, Իրաքով և Արևելյան Միջերկրականով գալիս են Եվրոպա և դեռ գալու են: […]

̰
Լավրովը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը

16:28 18.08.2021

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Կողմերը բովանդակալից քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, երկուստեք հետաքրքրություն են հայտնել իրավիճակը կայունացնելու համար և կոչ են արել առանցքային ազգային ուժերին հնարավորինս շուտ ապահովել երկրում անվտանգությունն ու կարգուկանոնը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: Զրույցի ընթացքում […]

̰
Թուրքական ինքնաթիռները Սինջարում հիվանդանոց են ռմբակոծել

15:09 18.08.2021

Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը, գրում է Ermenihaber-ը։ Ռմբակոծության թիրախ է դարձել տեղի հիվանդանոցի շենքը։ Հիվանդանոցում գտնվողներին տարհանելու նպատակով շենքին մոտեցող բնակիչները ևս հայտնվել են թուրքական ինքնաթիռների թիրախում։ Ռմբակոծիչների ակտիվության պատճառով մարդկանց տարհանել չի հաջողվել։ Ռմբակոծության հետևանքով վիրավորներ կան։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի […]

̰
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

14:53 18.08.2021

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատճառը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Թուրքիայում վերջերս շատացել են վարակման դեպքերը: Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ներառվել է կորոնավիրուսի վարակման վտանգի ամենաբարձր աստիճանով երկրների մեջ: ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Թուրքիա՝ նաև այդ երկրի հարավային նահանգներում […]

̰
Աֆղան փախստականների վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածություն չկա․ ԱՄՆ դեսպանատուն

14:05 18.08.2021

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի առաջ քաշած այն պնդումները, թե աֆղան փախստականների վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ «ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է, որ անհիմն են այն պնդումները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կա գաղտնի համաձայնություն աֆղան […]

̰
Թալիբները Նանգարհար նահանգում կրակ են բացել ցուցարարների վրա․ կան զոհեր

13:34 18.08.2021

«Թալիբան» արմատական շարժման անդամները կրակ են բացել Նանգարհար նահանգում` հաջակցություն Աֆղանստանի ազգային դրոշի հանրահավաքի մասնակիցների վրա։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղի բնակիչների շրջանի աղբյուրը։ Կան զոհեր և վիրավորներ։ Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին թալիբները հարձակումներ են իրականացրել՝ գրավելով բոլոր խոշոր քաղաքները։ Առաջիկայում կհայտարարվի, թե ինչպիսին է լինելու կառավարումը։ Զինյալները համաձայն չեն անցումային կառավարության։ […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը

13:19 18.08.2021

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։ Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5914 նոր դեպք

12:11 18.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 914 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 730 նմուշառում։ Դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 11.09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 496 376 դեպք: Ապաքինվել է ևս 3 316 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը […]

̰
Վրաստանում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է գրանցվել

11:23 18.08.2021

Այսօր, Թբիլիսիի ժամանակով 09:43-ին, Սամեբա գյուղի մոտ կրկին երկրաշարժ է արձանագրվել, հայտնում է 1tv.ge-ն։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.9 մագնիտուդ: Վերջին օրերին Վրաստանում մի քանի երկրաշարժ է գրանցվել, և գրեթե բոլոր ցնցումների էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտակայքում: Ամենաուժեղ երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 16-ի առավոտյան: Ուժգնությունը կազմել էր 5.1 մագնիտուդ: […]

̰
Թրամփն անհանգստացած է․ ՌԴ-ն ու Չինաստանը կարող են հասանելիություն ստանալ ԱՖղանստանում թողնված ամերիկյան տեխնիկային

08:48 18.08.2021

Ռուսաստանն ու Չինաստանը, Աֆղանստանից ԱՄՆ-ի անկազմակերպ ձևով դուրս գալու պատճառով, հասանելիություն կստանան այնտեղ մնացած ամերիկյան ռազմական տեխնիկային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում։ Դեռևս մայիսի 13-ին Stars and Stripes պարբերականը գրել էր, որ ամերիկացի զինվորականները հապճեպ լքել են Կանդահարի իրենց բազան, որը եղել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի […]

̰
Ալիևը հայտարարել է, որ պատրաստվում է «Մեղրիի միջանցքն» օգտագործել Սյունիքն ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով

21:52 17.08.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին այցելել է Արցախ: Նրան ուղեկցել է տիկինը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Որտե՞ղ են այս անգամ եղել նրանք, և ի՞նչ հայտարարություններ է արել Ալիևը․ այցի մասին մանրամասներ է հայտնում Արտյոմ Երկանյանը։  

̰
Ամերիկյան բանկերում պահվող Աֆղանստանի ակտիվները սառեցվել են

21:30 17.08.2021

ԱՄՆ-ը սառեցրել է ամերիկյան բանկերում պահվող ռեզերվները, որոնք պատկանում են Աֆղանստանի կառավարությանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նշվում է, որ ակտիվները սառեցվել են կիրակի, և անհասանելի կլինեն «Թալիբանի» համար։Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Որոշումն ընդունվել է անձամբ ԱՄՆ ֆինանսաների նախարար Ջանեթ Յելլենի և Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության աշխատակիցների […]

̰
Աֆղանստանում փոխնախագահի ուժերը մարտեր են սկսել թալիբների դեմ

21:12 17.08.2021

Աֆղանստանում փոխնախագահ Ամրուլլա Սալեհի ուժերը մարտեր են սկսել «Թալիբան» շարժման գրոհայինների հետ Փանջշեր նահանգում։ Նրանց հաջողվել է հետ գրավել Քաբուլից հյուսիս գտնվող Փարվան նահանգի Չարիկար շրջանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Նշվում է, որ Չարիկարով (թունելի միջով) է անցնում ռազմավարական կարևորություն ունեցող ավտոճանապարհը, որը կապում է Քաբուլը հյուսիսի խոշորագույն քաղաք […]

̰
Մոսկվայում աշխատանքն է վերսկսել ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբը

20:42 17.08.2021

Մոսկվայում կայացել է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների […]

̰
«Թալիբանը» հանդես է եկել իր առաջին մամուլի ասուլիսով

20:10 17.08.2021

«Թալիբանի» ներկայացուցիչը նշել է նաև, որ երկրում անվտանգ է, օրեցօր ավելի ու ավելի անվտանգ կդառնա, և իրենք չեն ցանկանում, որ որևէ մեկը լքի Աֆղանստանը։

̰
Ստամբուլի շենքերի մեկ երրորդը սեյսմակայուն չեն

19:36 17.08.2021

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 1999թ․ օգոստոսի 17-ի Մարմարայի երկրաշարժի տարելիցի առթիվ ելույթ է ունեցել մի հիշատակի միջոցառման ժամանակ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Իմամօղլուն նշել է, որ երկրաշարժերը Թուրքիայի և Ստամբուլի ամենակարևոր խնդիրներից մեկն են։ Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ վերջին 1․5 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ստամբուլի շենքերի շուրջ 1/3-ը սեյսմակայուն չեն։ Իմամօղլուն […]

̰
Աֆղանստանից օրական 9000 մարդու տարհանում է նախատեսվում. Պենտագոն

19:30 17.08.2021

ԱՄՆ-ն նախատեսում է յուրաքանչյուր ժամը մեկ անգամ մեկ տարհանման թռիչք իրականացնել:

̰
Վրաստանում բաց տարածքներում ևս դիմակ կրելը պարտադիր է դարձել

19:23 17.08.2021

Վրաստանում բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում: Jnews.ge-ի  հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի այսօրվա նիստում: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ այսօրվանից փակ և բաց տարածքներում պարտադիր է շնչադիմակ կրել: «Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է պարտադիր շնչադիմակ կրելուն: Այսօրվանից պարտադիր է օգտագործել շնչադիմակ բաց և փակ տարածքներում, ինչը, […]

̰
Ռուսաստանը Թուրքիային կարող է օգնել 5-րդ սերնդի կործանիչներ արտադրելու հարցում. Ermenihaber

19:10 17.08.2021

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ռուսական պետական Ростех ռազմարդյունաբերական  ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ «Մենք միշտ բաց ենք երկխոսության համար։ Եթե Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք համագործակցել նաև այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել 5-րդ սերնդի TF-X սեփական […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է Աֆղանստանի զինուժի պարտության պատճառը

18:45 17.08.2021

Անդրադառնալով «Թալիբանի» հարձակման առջև Աֆղանստանի զինված ուժերի թուլացմանը՝ Ստոլտենբերգն ասել է ասաց, որ «անակնկալ էր փլուզման արագությունը և այն, թե ինչ արագ ամեն ինչ տեղի ունեցավ»:

̰
«Բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսել»․ Չավուշօղլուն՝ Աֆղանստանի մասին

18:38 17.08.2021

Հորդանանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գործընկերոջ Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պահին Թուրքիան բոլոր կողմերի հետ՝ ներառյալ «Թալիբանը», երկխոսություն է վարում՝ ընդգծելով. «Ցանկանում եմ ասել, որ մինչև հիմա «Թալիբանի» տված ուղերձները դրական ենք ընդունում/ողջունում ենք: Շարունակելու ենք աջակցել […]

̰
Թուրքիայում թալանել են հայկական հնամենի գերեզմանատունը

14:34 17.08.2021

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական հնամենի գերեզմանատանը սարսափելի տեսարան է. կատարված թալանից հետո հողի մակերեսին են հայտնվել մարդկանց գանգոսկրեր, ատամներ և այլ ոսկրակտորներ, գրում է Ermenihaber-ը։ Ավելի քան 600 տարվա հնություն ունեցող հայկական գերեզմանատունը փաստորեն հայտնվել է գանձագողերի թիրախում։ Գերեզմանագողության մասին առաջինը հայտնել է պատմաբան Էրդինչ Աքգյուլը։ Նա լուսանկարել է տեղանքը և տեղեկացրել […]

̰
«Թալիբանը» համաներում է շնորհել պետական պաշտոնյաներին

13:53 17.08.2021

Հայտարարությունն արվում է Աֆղանստանում տիրող համընդհանուր վախի մթնոլորտի ֆոնին:

̰
Քաբուլում միայն երեք երկրի դեսպանատուն է մնացել

12:44 17.08.2021

Հնդկաստանը դարձել է վերջին երկիրը, որ տարհանել է Քաբուլում իր դեսպանատունը:

̰
Աֆղանստանի նահանգներից մեկը չի գտնվում «Թալիբանի» վերահսկողության տակ

12:37 17.08.2021

Փանջշեր է ժամանել նաև Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը:

̰
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 72-ի

23:37 16.08.2021

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ։ Այս մասին հայտնում են կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից։ Զոհերից 60-ը բաժին են ընկնում Կաստամոնու նահանգին, 11-ը՝ Սինոպին, 1-ը՝ Բարթինին։ Հիվանդանոցներում է մնում 8 տուժած։ Այսօր ավելի վաղ վարչությունից հայտնել էին, որ 47 մարդ անհետ կորած է համարվում։ Ջրհեղեղից տուժած շրջաններում ձևավորվել են փրկարարական կենտրոններ։ Հեղեղված […]

̰
ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել Աֆղանստանում ներկայացուցչական կառավարություն ձևավորել

22:30 16.08.2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Աֆղանստանում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու ստեղծել նոր կառավարություն։ Այս մասին ասվում է նիստի արդյունքներով ընդունված ԱԽ հայտարարության մեջ։ «Անվտանգության խորհրդի անդամները բոլոր մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և ներառական բանակցությունների ուղիով նոր կառավարության ստեղծման կոչ են արել, որը կլինի միասնական, ներկայացուցչական»,-ասված է հայտարարության մեջ։ Բացի այդ, խորհուրդը կոչ է […]

̰ ̰
Թուրք բասկետբոլիստն ապաշխարում է հայերի առջև ու պահանջում Էրդողանից ճանաչել 1915-ի ցեղասպանությունը

20:40 16.08.2021

Միացյալ Նահանգներում խաղացող աշխարհահռչկակ թուրք բասկետբոլիստ Էրես Քանթերը կոչ է արել Էրդողանի վարչակազմին ապաշխարել հայերի առջև՝ ճանաչելով ու դատապարտելով 1915 թվականի ցեղասպանությունը: Քանթերի կոչը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել: Անվանի մարզիկն իր անձնական արշավն է նախաձեռնել, որի նպատակն է հայցել հայերի ներողամտությունը: Սա առաջին անգամը չէ, որ Քանթերն իր համերաշխությունն է հայտնում հայերին: Կոնկրետ ի՞նչ […]

̰
BACK_TO_TOP