19:30 16.08.2021
Հայ Առաքելական եկեղեցին օգոստոսի 15-ին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հանրության շրջանում առավել հայտնի է Խաղաղօրհնեք անվամբ։ Տոնը նշվել է նաև Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վաքըֆլըում։ Բազմաթիվ հավատացյալներ տոնին մասնակցելու նպատակով հավաքվել էին Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղի եկեղեցում։ Պատարագից հետո եկեղեցու բակում հսկա կաթսաների մեջ հարիսա է եփվել հյուրերի համար։ Արարողությանը ներկա են […]
19:05 16.08.2021
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարների ցուցահանդես է բացվել։ Արա Գյուլերի մեկնաբանություններով՝ 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։ Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին […]
18:17 16.08.2021
Վրաստանում մեկ գիշերվա ընթացքում տեղի է ունեցել մի քանի ուժեղ երկրաշարժ: Հայտնել է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թեա Գոդոլաձեն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Գոդոլաձեն հայտնել է, որ նկատվել են նաև փոքր ցնցումներ: «Գիշերը մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ: Դա մեկ ցնցում չէր: Երկրաշարժը նաև հետցնցումներ է ունեցել: Դրանցից ամենաուժեղը, իհարկե, հիմնական […]
16:23 16.08.2021
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին․ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել հայ և վրաց ժողովուրդների միջև առկա հարաբերությունները և շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար: Դեսպանն իր […]
15:30 16.08.2021
2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ. Թաթոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի […]
13:43 16.08.2021
Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղաքական գործիչները մեկնաբանում են Բելառուսի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունների միջև համագործակցության համաձայնագրի ակտիվացումը, փոխանցում է newsgeorgia.ge-ն։ Փաստաթուղթը նախատեսում է, որ հատուկ ծառայությունները կփոխանակեն տեղեկատվություն պետական անվտանգության ոլորտում, կհամագործակցեն սահմանադրական կարգին, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում, անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կիբերահաբեկչություն և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարում: Մինսկի և Թբիլիսիի հատուկ […]
11:46 16.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 676 նոր դեպք, ապաքինվել է 4 119 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 425 651: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 6436-ի։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 806 681 մարդ, օրական՝ […]
17:30 15.08.2021
Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։ Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին […]
11:32 15.08.2021
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 5 579 դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 867 մարդ:
21:48 14.08.2021
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 55 մարդ է զոհվել։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD)։ «Հեղեղումների հետևանքով 46 մարդ է զոհվել Կաստամոնում, 8 մարդ՝ Սինոփում, մեկ մարդ՝ Բարտինում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու նահանգում առնվազն 44 մարդ է մահացել […]
19:45 14.08.2021
Ռուսական իշխանությունները կիսում են Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի շուրջ իրենց մտահոգությունը և դրանց բարելավման կոչերը: Այս մասին ուրբաթ ТАСС-ին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության բաց նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմանը աջակցելու խնդրանքով: «Մենք կիսում ենք նամակում արտահայտված մտահոգությունը երկկողմ հարաբերությունների ներկա […]
18:57 14.08.2021
ԱՄՆ ռազմաօդային ուժերի չորս ուղղաթիռ շաբաթ օրը վայրէջք է կատարել Սիրիայի Դեյր Զոր նահանգի արևելքում գտնվող Ալ-Մուհաիմիդա բնակավայրի մոտ։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, ամերիկյան զորքերը հարձակվել են այն տներից մեկի վրա, որտեղ թաքնված էին ահաբեկիչները եւ գերի են վերցրել մեկ գրոհայինի։: Հեռանալով բնակավայրից՝ դեսանտայինները պայթեցրել են շենքը: ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարությունը առայժմ պարզաբանումներ […]
18:30 14.08.2021
Թուրքիայում կործանված Be-200 օդանավում գտնվող անձնակազմի բոլորը անդամները զոհվել են։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ․այս մասին շաբաթ օրը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Թուրքիայի Հանրապետությունում կործանված ռուսական Be-200 ինքնաթիռում եղած անձնակազմի 5 անդամները ռուս զինծառայողներ էին և 3-ը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ռուսական կողմին ցույց են տվել կրակի օջախները»,- նշել են ռազմական գերատեսչությունից։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Ռուսաստանի ռազմածովային […]
17:30 14.08.2021
Թուրքիայում հրշեջ ինքնաթիռը կործանվել է անտառային հրդեհի օջախը հանգցնելու առաջադրանքը կատարելուց հետո: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Օգոստոսի 14-ին, ժամը 15-ի սահմաններում անտառային հրդեհի օջախը մարելու առաջադրանքը կատարելուց հետո, վայրէջքի պահին Թուրքիայի Ադանա բնակավայրի մերձակայքում կործանվել է ռուսական Бе–200 ինքնաթիռը»,- […]
17:06 14.08.2021
Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում Бе-200 հրշեջ ինքնաթիռ է կործանվել:Այս մասին հայտնում է NTV հեռուստաընկերությունը, հղում անելով Թուրքիայի գլխավոր անտառտնտեսությանը: Ավիավթարը տեղի է ունեցել սարերում՝ Կահրամանմարաշ քաղաքի մերձակայքում: Ինքնաթիռում գտնվել է 7 մարդ: Նրանցից 5-ը օտարերկրացիներ են, որոնց ճակատագիրն առայժմ անհայտ է: Թուրքիայի գլխավոր անտառտնտեսությունից հայտնել են, որ կործանված ինքնաթիռը, անտառային հրդեհների դեմ պայքարի համար, վարձակալել են […]
16:06 14.08.2021
Իրանի իշխանությունները հայտարարել են լրացուցիչ հնգօրյա հանգստյան օրերի և մարզերի միջև տեղաշարժի արգելքի մասին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման պատճառով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին: «Շարժման սահմանափակումը կսկսի գործել վաղը՝ մինչև շաբաթ առավոտ», – մեջբերում է Tasnim-ը: Նա հավելել է, որ «բոլոր հաստատությունները, […]
14:50 14.08.2021
Առնվազն 44 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է կառավարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: «Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 36 մարդ Կաստամոնուում, յոթ մարդ՝ Սինոփում և մեկ մարդ՝ Բարթընում», – ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 40 զոհի մասին:
12:37 14.08.2021
Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՃՏՊ հետևանքով մահացել են լեյտենանտ Հասանլը Էլդար Մուշվիգօղլուն և սերժանտ Ջաֆարով Անար Մուստաստիմօղլուն:
12:04 14.08.2021
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, երեք շաբաթվա ընթացքում ուժի մեջ կմտնեն լրացուցիչ սահմանափակումներ, փոխանցում է 1tv.ge-ն։ Մասնավորապես, համակարգող խորհրդի որոշմամբ, օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը. Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը չի վերաբերում միջքաղաքային տրանսպորտին։ Փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային մրցումները լիովին սահմանափակվում են, բացառությամբ միջազգային հովանավորությամբ սպորտային մրցույթների։ Երեխաների ժամանցի կենտրոնների աշխատանքը սահմանափակվում է։ Սննդի […]
11:50 14.08.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 359 դեպք, ապաքինվել է 2 726 պացիենտ:
23:27 13.08.2021
Թուրքիայի սևծովյան ափի Կաստամոնու և Սինոփի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան: Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարերային աղետի գոտի է հայտարարել Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարտին գավառները, որոնք տուժել են ջրհեղեղից եւ սելից: «Կաստամոնում […]
20:33 13.08.2021
Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակ է, մոտավորապես ամեն 50-րդ քաղաքացին վարակված է կորոնավիրուսով։ Aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։ Իմնաձեի խոսքով, առողջապահական համակարգը համաճարակային նման իրավիճակին դեռ կարողանում է դիմանալ, չնայած «ամեն բան ունի սահման»: «Այսօր բացարձակ ռեկորդ ունենք, երկրում միաժամանակ 50 հազար մարդ է վարակված: […]
20:17 13.08.2021
Մինչ Թուրքիայում բորբոքվում են փախստականների, անօրինական ներգաղթյալների ու ժամանակավորապես այդ երկրում ապաստանածների շուրջ բուռն քննարկումները, իշխանությունները խնդրի համար համակարգված լուծումներ գտնելու ուղիներ են որոնում։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) քննարկում է միգրացիայի նախարարություն ստեղծելու հարցը։ Գրում է Ermenihaber.am-ը։ Ներկայումս արդեն իսկ ավելի քան 4 միլիոն ներգաղթյալի ապաստան տված Թուրքիային […]
19:46 13.08.2021
Թուրքիայի Սև ծովի ափամերձ Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 31 -ի: Հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։ «Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 29 մարդ, երկուսը մահացել են Սինոպում, մեկն Բարթինում անհետ կորած է համարվում»,- ասվում […]
19:40 13.08.2021
Վրաստանում երկու մարդ է ձերբակալվել COVID-19-ի ՊՇՌ կեղծ բացասական թեստեր վաճառելու համար: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: «Մեղադրյալը Իմերեթի տարածաշրջանում գտնվող բուժհաստատության անունից, առանց համապատասխան լաբորատոր փորձաքննության, գումարի դիմաց կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստեր է պատրաստել և փոխանցել շահագրգիռ անձանց»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Քննչական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների […]
16:58 13.08.2021
Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման), տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մաքսատան աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են կարտոֆիլով բեռնված երկու բեռնատար: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում Մաքսային դեպարտամենտի սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ: Պարզվել է, որ կարտոֆիլը հիվանդ է: Վրաստանի կառավարության […]
15:52 13.08.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի հյուսիսում ջրհեղեղներից և սելավներից տուժած երեք նահանգները բնական աղետի գոտի է հայտարարել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։ Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, […]
14:28 13.08.2021
Օգոստոսի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, լուրը տարածվելուց հետո արդեն օգոստոսի 11-ի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները՝ լուրջ վնաս հասցնելով […]