23:47 10.08.2021
Վրաստանում կորոնավիրուսային հնդկական շտամով վարակված հիվանդների շրջանում մահացության դեպքերն աճել են 137% -ով, իսկ հոսպիտալացման անհրաժեշտությունը՝ 85% -ով։ Այդ մասին ասել է Իմունիզացիայի խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն: Պարզվել է, որ հնդկական շտամն շատ ավելի ծանր է և ավելի հեշտությամբ է տարածվում՝ առաջացնելով ավելի շատ բարդություններ, քան բրիտանականը: «Այդ իսկ պատճառով, մենք […]
19:35 10.08.2021
Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման արագության առումով: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել «The New York Times»-ը: Ըստ վերջին յոթ օրերի տվյալների՝ Վրաստանը 100 հազար բնակչի հաշվով, կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղն է զբաղեցնում: Վրաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան և Սերբիան: Երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն […]
19:20 10.08.2021
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Չելիքի՝ «Թուրքիան ընդունում է մահվանից փախչողներին, սակայն դա չի նշանակում, որ այդ երկիրը փախստականների տարանցման գոտի է, կամ էլ փախստականների ճամբար է, ինչպես ոմանք փորձում են ցույց տալ»: […]
18:15 10.08.2021
Վրաստանում տեղի ունեցել է երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:34 -ին: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Սամեբա գյուղի մոտակայքում: Երկրաշարժի ուժգնությունը, նախնական տվյալներով, կազմել է 3.1 մագնիտուդ։
15:58 10.08.2021
Իրանական կողմը դադարեցնում է Էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքն օգոստոսի 10-ին մեջբերում է Fars գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մեր երկրի կարիքներն են դարձել այն բանի պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,- ասել է նա: Ռաջաբի Մաշհադին նաև տեղեկացրել […]
14:50 10.08.2021
Թուրքիան ցանկանում է հնարավորության դեպքում 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհների մարմանն աջակցելու նպատակով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Քննարկում ենք Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը: Մեզ մոտ առկա հրդեհների թուլանալուն զուգահեռ եթե կարողանանք Հունաստանի այդ դիմումին կընդառաջենք»,- ասել է Չավուշօղլուն: Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ […]
12:57 10.08.2021
Օգոստոսի 10-ից Վրաստանում խստացվում են հակահամաճարակային սահմանափակումները: Որոշումը նախօրեին ընդունել է կառավարությանը կից գործող կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհուրդը, փոխանցում է Aliq.ge-ն: Ուժի մեջ են մտնում հետևյալ սահմանափակումները. Դիմակ կրելը պարտադիր է դառնում բաց տարածքում, որտեղ հավաքված է 5 և ավելի մարդ Կորոնավիրուսով արդեն հիվանդացած և մեկ չափաբաժնով պատվաստված անձինք սահմանը հատելիս կունենան նույն […]
12:31 10.08.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայում դեռևս շարունակվող անտառային հրդեհների մարմանն աջակցելու նպատակով որոշել է 2 հրշեջ ուղղաթիռ ուղարկել։ Այս մասին սոցցանցում արած հրապարակմամբ տեղեկացնում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիա են ուղարկվելու CH-47 «Chinook» տիպի ծանրաքաշ հրշեջ ուղղաթիռներ: Նշվում է, որ ամերիկյան կողմն ուրախ է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին օգնություն ցուցաբերելու համար:
12:11 10.08.2021
Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը, երկիր մուտք գործելու պայմանների հետ կապված, նոր որոշում է կայացրել։ Որոշումը վերաբերում է կորոնավիրուսով արդեն հիվանդացած անձանց, հայտնում է Ալիք Մեդիան։ «Կորոնավիրուսով հիվանդացած ու դրանից հետո մեկ անգամ պատվաստված քաղաքացիները երկիր մուտք գործելիս կունենան նույն իրավունքները, ինչ արդեն 2 չափաբաժնով` լիարժեք պատվաստված անձինք»,- հարցին անդրադարձել է […]
19:54 09.08.2021
Մալաթիայի Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցու վերանորոգումն ավարտին է հասցվել։ Կառույցն այսուհետև կծառայի որպես եկեղեցի և մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։ Այդ մասին, Ermenihaber.am-ի փոխանցմամբ, հայտնում է հայկական «Ակօսը»։ Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպությունից Գևորգ Օզքարագյոզը եկեղեցու վերաբացման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս» թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100 […]
19:36 09.08.2021
Եթե շնչադիմակի օգտագործման 51% ցուցանիշը գերազանցի 90%-ը, ամենօրյա դեպքերը կկրճատվեն առնվազն 1000 միավորով,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում: Նրա խոսքերով՝ շնչադիմակը դեռևս ամենակարևոր մեխանիզմներից մեկն է, որի կիրառումն այսօր շատ կարևոր է: Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստի որոշմամբ՝ վաղվանից շնչադիմակ կրելը պարտադիր կլինի բաց տարածքում, […]
18:50 09.08.2021
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ ռուսական դատարանը սահմանափակել էր Սոբոլի ազատ տեղաշարժը։ Մոսկովյան դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել 2021-ի հունվարին «չարտոնված հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու մեջ» և կայացրել նրա […]
18:33 09.08.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ բաց տարածքներում, որտեղ 5-ից ավելի մարդ կհավաքվի, պարտադիր կլինի դիմակ կրել: Որոշումը կապված է Վրաստանում առկա բարդ համաճարակային իրավիճակի հետ: Հաղորդում է Aliq Media-ն։ Կարգը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 20 լարիով: Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէր: Այս սահմանափակումը դեռ ուժի մեջ է փակ […]
18:20 09.08.2021
Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում 13 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 մլրդ թուրքական լիրան (35 մլրդ դոլար): «Վերջին 10 օրում այրված անտառների մակերեսը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում վառված անտառածածկ […]
15:57 09.08.2021
Օգոստոսի 9-ի առավոտյան Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը։ 3,5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:24-ին Դմանիսում՝ Քվեմո Քարթլի տարածաշրջանի Սամեբա գյուղի մերձակայքում: Երկրորդ՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նույն տեղանքում առավոտյան ժամը 08:03-ին: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:
15:44 09.08.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցությունը երկրի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույց է հրապարակել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ այդմ՝ Թուրքիայում տիրող տնտեսական անորոշությունը, աճող ինֆլյացիան (գնաճ) ու գործազրկությունը այդ երկիրը հասցրել են թշվառության ինդեքսի ամենաբարձր հորիզոնականներ։ Oxford Econommics-ի կողմից կազմվող այդ ինդեքսում Թուրքիան վերջին տարիներին միշտ առաջատարների շարքում է։ Երկրների թշվառության մակարդակը հաշվարկվում է […]
14:30 09.08.2021
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը՝տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար:
13:57 09.08.2021
Թուրքիայում 13 օր շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր առմամբ մարվել կամ վերահսկողության տակ է վերցվել այս օրերին երկրի 47 նահանգներում բռնկված 241 հրդեհի օջախներից 235-ը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ներկայումս շարունակվող 6 հրդեհի օջախներն էլ գտնվում են երկրի հարավարևմտյան Մուղլա ծովափնյա հանգստավայրային նահանգում: Վնասի գնահատման ընթացիկ աշխատանքներից պարզվել է, որ […]
13:24 09.08.2021
Նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի իշխանության գալու ֆոնին կառավարության փոփոխության պատճառով Թեհրանը չի լքի Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Մենք երբեք չենք լքի Վիեննայի բանակցությունները: Իրանում տեղի է ունենում ժողովրդավարական իշխանափոխություն, և այդ փոփոխությունները փոփոխություններ են բերում գործադիր իշխանության կազմում»,- նրա խոսքերը մեջբերում է […]
11:46 09.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 236 նոր դեպք, ապաքինվել է 3 146 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 084։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 641 242 մարդ, լիարժեք պատվաստված է 197 118-ը։
11:22 09.08.2021
Օգոստոսի 9-ի առավոտյան Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Երկրաշարժերի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտակայքում: 3,5 մագնիտուդով առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07: 24 -ին Դմանիսիում ՝ Սամեբա գյուղի մոտակայքում (Քվեմո Քարթլիի շրջան): 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն տարածքում՝ ժամը 08: […]
08:59 09.08.2021
Թուրքիայում հերթական խոշոր, ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել։ Վթարվել է ծառայողական ավտոբուսը, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կիսաշրջված վիճակում բախվել ծառին։ Կա 6 զոհ, 11 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել արևմուտքում՝ Իզմիր նահանգի Քեմալփաշա շրջանում։ Սա վերջին մեկ օրում երկրորդ խոշոր վթարն է Թուրքիայում։
12:09 08.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 344 նոր դեպք, ապաքինվել է 3 376 պացիենտ: Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 447 913 դեպք: Ապաքինվել է ևս 3 376 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 400 616: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս […]
11:18 08.08.2021
3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 104 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սամեբա գյուղի մոտ: Այդ մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06: 59 -ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Սամեբա գյուղի մոտ վերջին երկրաշարժը տեղի էր ունեցել նախորդ առավոտյան:
10:48 08.08.2021
Թուրքիայի հյուսիս -արևմուտքում՝ Բալիկեսիր նահանգում, ավտոբուս է շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, որոնցից 11 -ը՝ տեղում, իսկ երեքը՝ հիվանդանոցում, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Եվս 18 մարդ հոսպիտալացվել է քաղաքի հինգ հիվանդանոցներում: Ավտոբուսը շարժվել է դեպի Էդրեմիտ քաղաք: Դեպքի վայրում կատարվում է քննություն, դեպքի հանգամանքները պարզվում են: Սա մեկ շաբաթվա ընթացքում ավտոբուսի […]