TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սեպտեմբերից Վրաստանի մի շարք հաստատություններ մուտք գործել կկարողանան միայն պատվաստված անձինք կամ թեստի բացասական պատասխան ունեցողները

11:37 13.08.2021

Սեպտեմբերից Վրաստանի որոշ հաստատություններ կարող են մուտք գործել միայն պատվաստված կամ թեստի բացասական պատասխան ունեցող քաղաքացիները: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի առաջարկը կքննարկվի Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։ «Այսօրվա հանդիպմանը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը համակարգող խորհրդին առաջարկեց, որ սեպտեմբերից սննդի օբյեկտներ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և այլ նմանատիպ հաստատություններ մուտքը թույլատրել մեկ դեղաչափ կամ […]

̰
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

11:26 13.08.2021

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։ Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։ Բարթինում կորած 1 քաղաքացում որոնողական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։ Սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ Էրդողանը նշել է, որ սևծովյան ափամերձ նահանգներում հեղեղների դեմ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք, 42 մահ

11:17 13.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 50 937 թեստ։ Դրականության ցուցանիշը. օրական 10,52%, վերջին 14 օրը՝ 9,9%, վերջին 7 օրը՝ 10,74%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 471 685 դեպք: Ապաքինվել է ևս 2 726 պացիենտ, և […]

̰
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

23:35 12.08.2021

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։ «Ես ցավակցություն եմ հայտնում Կաստամոնուի, Սինոփի և Բարտինի Նահանգներում ջրհեղեղների հետևանքով մեր 17 քաղաքացիների մահվան կապակցությամբ», – Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 11 զոհերի մասին: Տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում, Էրդողանի խոսքով, […]

̰ ̰
10 000 բնակչի հաշվով՝ Վրաստանում ունենք վարակի հինգ անգամ ավելի շատ դեպք, քան Հնդկաստանում․Պաատա Իմնաձե

20:39 12.08.2021

Այսօր մենք ունենք 10 հազար բնակչի հաշվով հիվանդացության այն մակարդակը, ինչ տեղի էր ունենում Հնդկաստանում, հինգ անգամ ավելի,- ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն: Ինչպես նշել է Պաատա Իմնաձեն, այսօր ներդրված սահմանափակումները թույլ են տալիս նվազեցնել հիվանդանոցային հատվածի բեռը: «Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ սահմանափակումները թույլ կտան նվազեցնել հիվանդանոցային հատվածի […]

̰
Թուրքիան Իրանի հետ սահմանին լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում աֆղանցի փախստականների հոսքը կանխելու համար

20:28 12.08.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է վերջին օրերին Իրանի կողմից աֆղանստանցի փախստականների Թուրքիայի սահմանը ապօրինի կերպով հատելու դեպքերի հաճախակիացմանը: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Աքարը նշել է, որ Իրանի սահմանի պահպանության կազմակերպումը վերանայել են և լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել սահմանախախտման դեպքերի դեմ պայքարելու նպատակով: Թուրք նախարարը խոսել է նաև վերջին օրերին համացանցում տարածվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, […]

̰
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի

19:20 12.08.2021

Թուրքիայի Սև ծովի ափին ՝ Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից զոհվել է 11 մարդ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով  Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր ինը զոհի և 13 վիրավորի մասին: 10 մարդ զոհվել է Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է  Բարթին քաղաքում: […]

̰
Վրաստանն անցնում է խիստ սահմանափակումների՝ վարակակիրների թվի աճի պատճառով

19:05 12.08.2021

Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը։ Aliq Media-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների («Դելտա» շտամ) լայն շրջանառությունը: Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա: Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: […]

̰
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

18:40 12.08.2021

Վրաստանում տեղի ունեցել է երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 15:52-ին: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայից 24 կմ արևելք՝ Սամեբա գյուղի մոտ: Երկրաշարժի ուժգնությունը, նախնական տվյալներով, կազմել է 3.3 մագնիտուդ:    

̰
Վրաստանում ոստիկանությունը բերման է ենթարկել 20 թմրավաճառի, այդ թվում՝ օտարերկրացիների

16:23 12.08.2021

«Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները, ինտենսիվ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Թբիլիսիում, նաև հանրապետության մի շարք քաղաքներում ու բնակավայրերում թմրանյութերի առևտրով զբաղվող անձանց են ձերբակալել»: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության պետ Մամուկա Չելիձեն: «Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, Թբիլիսիի, Իմերեթիի, Աջարիայի և Քվեմո-Քարթլիի բաժանմունքների աշխատակիցները հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների հետ միասին […]

̰
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 6-ի

15:59 12.08.2021

Մարդիկ բարձրացել են շենքերի տանիքներին, որտեղից նրանց ուղղաթիռներով տարհանել են:

̰
Թուրքիայում տուգանվել են հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ

14:59 12.08.2021

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես Fox TV հեռուստաընկերությունը տուգանվել է այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է․ «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի»։ Տուգանքներ են սահմանվել նաև այն հեռուստաալիքների […]

̰
«Թալիբանը» գրավել է ռազմավարական Ղազնի քաղաքը

12:42 12.08.2021

Մարտերը շարունակվում են նաև աֆղանական այլ խոշոր քաղաքների մոտ:

̰
Վրաստանում կարող է դաշտային հոսպիտալների բացման անհրաժեշտություն զգացվել․ առողջապահության փոխնախարար

12:40 12.08.2021

Եթե ​​առաջիկա 7-10 օրերի ընթացքում համաճարակի աճի միտումը պահպանվի, Վրաստանում ստիպված կլինեն մոբիլիզացնել լրացուցիչ  հյուրանոցներ: «Մտածում ենք նաև այն մասին, թե որն է լինելու դաշտային լուծումը, որի կարիքը նախկինում չենք ունեցել», – ասել է  Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով, հիվանդանոցային հատվածն աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ, օրական դեպքերի թիվը գերազանցում է […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ

12:34 12.08.2021

Վրաստանում գրանցվել է կորոնավարակի 5 128 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 310 պացիենտ, ևս 49-ը՝ մահացել: Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 279-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 49 189 թեստ։  

̰
Թուրքիայում ջրհեղեղը 4 մարդու կյանք է խլել

11:29 12.08.2021

Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումներից չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը։ Նշվում է, որ Բարթինում էլ մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին Սինոպ, Բարթին, Կաստամոնու նահանգներում սելավներից 13 տուժածի […]

̰
Թուրք ազգայնականները հարձակվել են սիրիացի փախստականների և նրանց պատկանող գույքի վրա

10:12 12.08.2021

Կադրերում երևում են նաև թուրք ոստիկաններ, որոնք չեն խոչընդոտում կատաղած ամբոխին, այլ հակառակը՝ նրանց առաջ բացում են արգելապատնեշը:

̰
Թուրքիայի հյուսիսում հեղեղումներ և սողանքներ են

21:33 11.08.2021

Անձրևների նոր ալիքը ծածկել է Թուրքիայի հյուսիսում գտնվող Սևծովյան տարածաշրջանը․ մի քանի բնակավայրերում հեղեղումներ և սողանքներ են։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ Մասնավորապես, Սինոփի նահանգում մի քանի տներ փլվել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Դրա հետ մեկտեղ Այդին նահանգում օգոստոսի 10-ին հորդառատ անձրևւներից հետո հեղեղվել են մեծ թվով […]

̰
Հունաստանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային հրդեհաշիջման գործում օգնելու համար

20:50 11.08.2021

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Հունաստանում բռկված անտառային հրդեհները մարելու աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Դենդիասը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան Հունաստան է ուղարկել 2 հրշեջ ինքնաթիռ։ Հիշեցնենք, որ Թուրքիայում բռնկված հրդեհները տարածվել են նաև հարևան Հունաստանում։ Ավելի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 46 000 ակտիվ դեպք կա․ մոբիլիզացվել է 8000 մահճակալ

19:52 11.08.2021

«Մենք անցնում ենք պիկը, ունենք վիրուսի դրականության հայտնաբերման շատ բարձր ցուցանիշ, ինչը նշան է համաճարակաբանների և առողջապահության ոլորտի համար, որ վիճակագրությունը դեռ էլի կաճի»,- հայտնել էՎրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Հաղորդում է jnews.ge-ն։ Ինչպես նշել է Տիկարաձեն, այսօր երկրում հիվանդության 46 000 ակտիվ դեպք կա: «Այս դեպքերի մեծ մասը կառավարվում են մեր ընտանեկան բժիշկների կողմից՝ […]

̰
Պատվաստումների համար Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ԵՄ-ից լրացուցիչ 35 մլն եվրո կստանան

19:20 11.08.2021

ԵՄ-ն պատվաստման գործընթացը խթանելու նպատակով Արևելյան գործընկերության երկրներին լրացուցիչ 35 մլն եվրո կտրամադրի՝ ընդհանուր գումարը հասցնելով 75 մլն եվրոյի: AliqMedia-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքէջում: Հաղորդվում է, որ գումարը կօգտագործվի Արևելյան գործընկերության վեց երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում պատվաստումների արշավն արագացնելու համար: «Լրացուցիչ 35 միլիոն եվրոյի օգնության փաթեթով […]

̰
Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել

18:17 11.08.2021

Սև ծովի ափամերձ թուրքական բնակավայրերում կյանքը վարար անձրևների պատճառով կաթվածահար է եղել, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես, Բարթին, Սինոփ, Սամսուն, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված տեղումների պատճառով ճանապարհները վերածվել են լճակների՝ անանցանելի դարձնելով դրանք մարդկանց ու մեքենաների համար։ Բարթինում ջուրը քշել-տարել է մի 80-ամյա կնոջ, իսկ Սինոփում հեղեղումների պատճառով էվակուացվել է մի ամբողջ […]

̰
Որքան մարդ է Հայաստանից Վրաստան այցելել հուլիսին

18:07 11.08.2021

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ հուլիսին Վրաստան 230,902 օտարերկրյա այց է իրականացվել, ինչը համաճարակի պայմաններում ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է Aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ հուլիսին այցելությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 403.7%-ով, սակայն 2019 թվականի նույն ամսվա տվյալներին զիջում է 73.8%-ով: Երկրները, որոնց քաղաքացիները հուլիսին ամենաշատ օտարերկրյա այցերն են կատարել Վրաստանի ուղղությամբ, […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ԱԹՍ-ների արտահանման թույլտվությունը Թուրքիային

17:54 11.08.2021

Ամերիկացի 27 կոնգրեսական պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, 27 կոնգրեսականներ ԱՄՆ-ի պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերի տրամադրումը, մինչև չավարտվի Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում […]

̰ ̰
Ադրբեջանի նախկին դեսպանը Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանել է «խոզ»

16:35 11.08.2021

Ժիրինովսկին ասել էր, որ Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին ռուսական կայսրությանն է նվիրել Իրանի շահը:

̰
Թուրքիայում հատուկ օպերացիաների համար զրահամեքենա է նախագծվել

13:49 11.08.2021

Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով նոր զրահամեքենաներ է նախագծել, որոնք պիտի օգտագործվեն հատուկ օպերացիաների ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը։ 2019-ին մեկնարկած նախագծի շրջանակներում արտադրված Pars IV 6×6 զրահամեքենան օժտված է ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից ու բալիստիկ հրթիռներից բարձր մակարդակի պաշտպանությամբ, որն ըստ թուրքական աղբյուրի արդեն իսկ հաստատվել է Թուրքիայում ու արտերկրի միջազգային ակրեդիտացիա […]

̰
Աբուլ սարի վրա կայծակի հարվածից 530 գլուխ ոչխար է անկել

13:41 11.08.2021

Երեկ՝ օգոստոսի 9-ի երեկոյան, Աբուլ լեռան վրա, կայծակը հարվածել է ոչխարի հոտին, ինչի հետևանքով 530 գլուխ ոչխար է անկել: Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն։ Անկած անասունների մի մասը պատկանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղից տեղացի ֆերմերին, իսկ մյուս մասը՝ կախեթցի ֆերմերներին: Նինոծմինդայի շրջանի Տամբովկա գյուղից Նիկոլայ Լևանովն ունի 600 գլուխ ոչխար: Ոչխարներն արածեցնում են Աբուլ […]

̰
Վարակման 5352 նոր դեպք, 48 մահ․ համաճարակային պատկերը Վրաստանում

11:38 11.08.2021

Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակը շարունակում է պահպանվել: Երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 352 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է stopcov.ge կայքէջը: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 461 198 դեպք: Ապաքինվել է ևս 2 635 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 409 110: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ, համավարակի […]

̰
BACK_TO_TOP