16:47 03.08.2021
Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։ Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել […]
13:56 03.08.2021
Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռնկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այն հրդեհների օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում է 16 […]
12:42 03.08.2021
Անթալիայում, ինչպես երեկ հայտնել էինք, ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով 4 ռուս զբոսաշրջիկներ են զոհվել։ Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին։ Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ ևս 16-ն էլ վնասվածքներ են ստացել (նրանցից 5-ը ծանր կոտրվածքներ ունեն): Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Ավտոբուսում եղել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
12:36 03.08.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանագրով` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Նշենք, որ այսօրվանից Վրաստանում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։
11:52 03.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 827 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 895 մարդ, ևս 34-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 43 932 թեստ։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 428 670 դեպք: Այստեղից ապաքինվել է 388 893 մարդ, մահացել՝ […]
23:43 02.08.2021
Ադրբեջանի Բարդինի շրջանի տարածքում օգոստոսի 2-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Sputnik-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը: 3,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են «Բարդա» սեյսմակայանից 10 կմ հյուսիս-արևելք, Բաքվի ժամանակով 20:56-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 31 կմ խորության վրա, երկրակեղևի տատանումներ չեն զգացվել: Նախորդ երկրաշարժը տեղի է […]
23:27 02.08.2021
Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող 20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։ Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Ռագինին գտնելու նպատակով Թուրքիա են մեկնել վերջինիս ծնողները։ Երիտասարդի մասին վերջին փաստական տվյալները հյուրանոցից դուրս […]
21:12 02.08.2021
Աֆղանստանում առճակատում է ընթանում կառավարական ուժերի և արմատական շարժման միջև, որը գրավել է զգալի տարածքներ գյուղական վայրերում և հարձակում սկսել խոշոր քաղաքների դեմ:
20:53 02.08.2021
Թուրքիայի Անթալիա նահանգում, նախնական տվյալներով, ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, գրում է Milliyet թերթը: Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ զոհվել է երեք ռուս զբոսաշրջիկ, ևս հինգը ծանր վիրավորվել են:«Ինտուրիստ» ընկերությունում պարզաբանել են, որ զոհերի թվում երեխաներ չկան: Milliyet- ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 16 մարդ է տուժել, նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
20:46 02.08.2021
Հրշեջ -փրկարարներին դեռ չի հաջողվում վերահսկողություն սահմանել Թուրքիայի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերի անտառային հրդեհների դեմ, հայտնում է NTV հեռուստաալիքը: Հրդեհը, որը հրշեջներին հաջողվում է որոշ ժամանակով վերահսկել, ուժգին քամու պատճառով կրկին բռնկվում է: Իրականացվել է տեղի բնակիչների տարհանում: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի խոսքով՝ վերջին օրերին Թուրքիայում մարվել է 129 անտառային հրդեհ, առայժմ […]
18:54 02.08.2021
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) Վրաստանին վերագրել են 4-րդ մակարդակի տուրիստական վկայական, ինչը նշանակում է, որ երկիրն ունի COVID-19-ի շատ բարձր աստիճան: Аliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին՝ չմեկնել Վրաստանի կողմից չվերահսկվող` Հարավային Օսիա և Աբխազիա՝ հանցագործությունների վտանգի, քաղաքացիական […]
15:48 02.08.2021
Օգոստոսի 2-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրաէներգիայի չնախատեսված համատարած անջատումներ են գրանցվել։ Մասնավորապես Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Գազիանթեփ, Քոնյա, Բուրսա, Ադանա, Մերսին, Քրքլարելի, Հաթայ, Ուշաք, Մանիսա և էլի մի շարք քաղաքներ մնացել են առանց էլեկտրական էներգիայի, փոխանցում է Ermenihaber-ը։ Մինչ սոցցանցերում քաղաքացիները բողոքի ալիք են բարձրացրել, էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատու ընկերությունների ինտերնետային կայքերը խափանվել են, իսկ ընկերությունները […]
15:40 02.08.2021
Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս երկու հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Յասամալի շրջանային դատարանը հայ ռազմագերիներ Ալյոշա Խոսրովյանին եւ Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։ Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում […]
15:03 02.08.2021
Եվրահանձնաժողովը Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի գոտի կուղարկի 3 հրշեջ ինքնաթիռ, փոխանցում է Ermenihaber-ը։ 2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել: Գործի է դրվել ավելի քան 30 […]
14:21 02.08.2021
Աֆղանստանից ամերիկյան զորակազմի սեպտեմբերին դուրս գալու որոշումից հետո շարունակվում է աֆղան փախստականների խմբերի ապօրինի կերպով Թուրքիա անցումը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախօրեին հերթական տեսանյութն է տարածվել համացանցում, որում երևում է, թե ինչպես են փախստականների 2 հոծ խմբեր վազքով հատում թուրք-իրանական սահմանը: Այս տեսանյութը նույնպես նախորդների պես բուռն քննարկումների պատճառ է դարձել թուրք օգտատերերի շրջանում: Տեսանյութը […]
11:37 02.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 665 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 286 մարդ, ևս 23-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 20 661 թեստ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 423 843 դեպք: Այստեղից ապաքինվել է 386 998 մարդ, մահացել 5 […]
11:06 02.08.2021
Օգոստոսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Ghoshouni Industrial Co.» արդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սորուշ Ղոշունիին: Վերջինս ՀՀ դեսպանին ներկայացրեց մետալուրգիայի, գունավոր մետաղների մշակման և շինարարական պարագաների ու սարքերի արտադրության ոլորտում ընկերության գործունեությունը, ինչպես նաև ընկերության՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու նախնական ծրագրերը: Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցություն ցուցաբերել Հայաստանում տնտեսական գործունեություն […]
10:29 02.08.2021
Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերածությունների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 21։09-ին։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
09:10 02.08.2021
Թուրքական Իչմելեր քաղաքը պատվել է անտառային հրդեհների ծխով։ Արտակարգ ծառայությունները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Կրակը մոլեգնում է քաղաքին մոտ գտնվող լեռան վրա։ Քաղաքի բնակիչները ծխից պաշտպանվելու համար շրջում են դիմակներով։ Իչմելերում իրականացվում է զբոսաշրջիկների և բնակիչների տարհանում։ Հանրապետությունում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» խմբավորումն օգոստոսի 1-ին ստանձնել է […]
23:21 01.08.2021
Մարմարիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանել են մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը, շուտով ճանապարհը, որով դուրս են գալիս տեղի բնակիչները, կփակեն, քանի որ կրակը չափազանց մոտ է դրան: Շուտով հնարավոր կլինի դուրս գալ բնակավայրից միայն նավակով։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում անտառային հրդեհ է բռնկվել Անթալիայի […]
22:15 01.08.2021
«Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում հուլիսի վերջից տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին գրում է Yeni Safak թերթը։ «Կրակի երեխաները» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ստորաբաժանումն է, որի անդամները Թուրքիայում ճանաչվել են ահաբեկիչներ։ Կազմակերպությունը հրապարակայնորեն հայտարարել է․ «Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ […]
21:10 01.08.2021
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը՝ 864 -ի,հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: «Մանավգաթում (Անթալիա նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով ունենք ընդամենը յոթ մահ: Մարմարիսում ունենք մեկ զոհ»,- գրել է Քոջան Twitter- ում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 […]
19:48 01.08.2021
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տեղի է ունեցել հայ մեծանուն քնարերգու Վահան Տերյանի տուն-թանգարանի արդիականացված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Գանձայում, Տերյանական օրերի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հայտարարել է, որ ստանձնում է պոետի տուն-թանգարանի նորոգման աշխատանքների կատարումը: ՋԱՀ-ի նախաձեռնությանը միացել ու աջակցել են բազմաթիվ մարդիկ և […]
17:40 01.08.2021
Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից ՝ իր կառավարման տարիներին կառավարության սխալ գործողությունների համար: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ Նախարարների կաբինետի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ: «Մենք փորձեցինք այնպես անել,որ մեր քաղաքականությունը ավելի քիչ սխալներ և թերություններ ունենար: Բայց եթե դրանք եղել են, ապա […]
16:10 01.08.2021
Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա տրվել ՝ կապված Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարությունների հետ: Այս մասին հայտնում են հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Խոսքը երկրի «ադրբեջանական պետականության եւ ղեկավարության մասին» բառերի մասին է, որոնք քաղաքական գործիչն ասել է հուլիսի 30 -ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում: Թե կոնկրետ […]
14:20 01.08.2021
Ըստ առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի, առաջիկա մեկ շաբաթը կարևոր է լինելու սահմանափակումների որոշման առումով: Հաղորդում է jnews.ge-ն։ Ինչպես հայտնել է Գաբունիան՝ սահմանափակումների մասին խոսք կլինի համաճարակային իրավիճակի որոշակի ծայրահեղական ցուցանիշի դեպքում: «Կարծում եմ, որ առայժմ ամենակարևորը գոյություն ունեցող կանոնների պահպանումն է և պատվաստումների անհապաղ իրականացումը: Մենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացման տեմպերին: Մինչև 8 հազար […]
12:55 01.08.2021
Թուրքիայի Բոդրում հանգստավայրի տարածքում բռնկված հրդեհը, որի պատճառով տարհանվել են մի քանի հյուրանոցներ, վերահսկողության տակ է առնվել, հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին: Նախորդ օրը նա հայտարարել էր, որ անցած չորս օրերի ընթացքում Թուրքիայի 30 նահանգներում 88 անտառային հրդեհներ վերահսկողության տակ են վերցվել, և 10 հրդեհ է մարվում Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, […]
12:10 01.08.2021
Օգոստոսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը։ Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1319 մարդ, մահացել է 33 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 422 188, ապաքինվել է 384 712 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 853: Վերջին […]