17:32 29.07.2021
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Irna գործակալությունը, Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել: Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը: […]
16:55 29.07.2021
Բաքվում ավարտվել է ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքներով գործի դատավարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման «դիվերսիոն գործողությունների համար»: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ էին կանգնել Եղիշե Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, […]
13:56 29.07.2021
«Gallup» Միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի բնակչության հուզական վիճակների վերաբերյալ իր ամենամյա զեկուցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան բացասական հույզերի հաճախականության առումով առաջատար հնգյակում է հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Անցկացված հետազոտության շրջանակներում արձանագրվել է, որ ֆիզիկական ցավի, անհանգստության, տխրության, սթրեսի և զայրույթի հանդիպման հաճախականությունը Թուրքիայում վերջին 15 տարվա համեմատ ամենաբարձր մակարդակի է հասել։ Հետազոտությամբ պարզվել է, […]
12:24 29.07.2021
Իշխող «Վրացական երազանքը» չեղյալ է հայտարարում ապրիլի 19-ի պայմանագիրը: Այս մասին այսօր հատուկ ճեպազրույցում կուսակցության առաջնորդների հետ համատեղ հայտարարություն արեց «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն: Կոբախիձեի խոսքով՝ ապրիլի 19-ի համաձայնագիրն իրեն սպառել է: Այս մասին փոխանցում է Ալիք Մեդիան։ «Այսօր՝ փաստաթղթի ստորագրումից 100 օր անց, պարզ է, որ նա կատարել է իր առաքելությունը և սպառել […]
11:48 29.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088 մարդ, ևս 17-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 41 684 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 6.71%, վերջին 14 օրվանը –6,73%, վերջին 7 օրվանը –7%: Վրաստանում […]
10:14 29.07.2021
Անտառային հրդեհը, որը բռնկվել է Անթալիա նահանգի 4 հայտնի առողջարանային շրջաններում, մոտեցել է բնակավայրերին։ Հարակից նահանգների հրշեջներն աջակցում են հրդեհաշիջման ջանքերին։ Այս մասին հայտնում է Haber 7-ը։ Թերթի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով այրվել են մի քանի տներ ու ձեռնարկություններ։ Կրակի ճիրաններում են հայտնվել Էվրենսեկի, Կալեմլեր, Ենիկյոյ, ինչպես նաև Մանավգաթ շրջանները։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի հաղորդմամբ՝ […]
20:15 28.07.2021
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը՝ տարածելով կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Բաքուն և Անկարան համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի գնացել: […]
19:30 28.07.2021
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ քննարկել ավիափոխադրումների վերականգնման հարցը: Ռուսական ՏԱՍՍ լրատվականի համաձայն՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը: «Մենք պատրաստ ենք սա քննարկել: Կարծում եմ, որ վաղ թե ուշ այդ խնդիրը կլուծվի»,- ասել է Կարասինը: Կարասինը նաև հայտնել է, որ հույս ունի հանդիպում անցկացնել Վրաստանի […]
18:47 28.07.2021
Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեի գլխավորած պատվիրակությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Քարաչայը և Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար Ֆելահ Մուսթաֆան: Բարզանին շնորհավորել է Գյունեին Իրաքում Թուրքիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ և վերջինիս հաջողություններ մաղթել: […]
18:40 28.07.2021
Առողջապահության նախարարի հրամանով Վրաստանի կլինիկաներում դադարեցվել են պլանային բոլոր վիրահատությունները (բացառությամբ անհետաձգելի վիրահատությունների): Էկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ հրամանագիրն արդեն ստորագրվել է: Կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճի պատճառով մահճակալների ֆոնդը մոբիլիզացվում է:
18:27 28.07.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի դրանից՝ անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ […]
16:53 28.07.2021
2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ, որի ընթացքում երկու […]
16:41 28.07.2021
Թուրքական Անթալիայի Մանավգաթի շրջանում ուժեղ հրդեհ է բռնկվել։ 15 ուղղաթիռ է մասնակցում անտառային ուժեղ հրդեհի մարմանը, չորեքշաբթի օրը հայտնել է նահանգի վարչակազմը: «Մենք փորձում ենք վերահսկողության տակ վերցնել Մանավգաթի շրջանում ուժեղ հրդեհը։ Հրդեհի մարմանը ներգրավված են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռներ, 106 հրշեջ մեքենա»,- ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ:
14:52 28.07.2021
Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով երկու հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի դատարանը երկու հայ ռազմագերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության և սահմանը ապօրինի հատելու մեջ»:
12:15 28.07.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում հարսանիքներն առանց այդ էլ արգելված են, սակայն այդ սահմանափակումը չի պահպանվում, ուստի կառավարությանը առաջարկվել է էլ ավելի խստացնել վերահսկողությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրա խոսքով` երկրում հարսանիքների և հոգեհացերի անցկացման վերահսկողությունը կխստացվի: Ինչ վերաբերում է արդեն ծրագրված համերգներին և փառատոներին, Գամկղրելիձեն ասել է, որ եթե հանդիպումները պաշտոնապես […]
12:04 28.07.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 751: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 մարդ: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 432 795 8 մարդ, օրական՝ 14 210։
22:45 27.07.2021
«Europe Elects»-ը հրապարակել է «Area» ուսումնասիրությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Ըստ սոցհարցման արդյունքների, նվազել է իշխող ուժի և վերջինիս հետ դաշինք կազմած աջ ծայրահեղականների քաղաքական աջակցության ցուցանիշը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեին խորհրդարանական ընտրություններ։ Սոցհարցման մասնակիցների 35.2 տոկոսը հայտնել է, […]
22:16 27.07.2021
Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրամամբ նշվում է` հստակ տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է: «Այս տեսաերիզին (video) մէջ կը տեսնէք Տէր Զօրի եկեղեցւոյ համալիրը՝ իր նախկին եւ ներկայ վիճակին մէջ։ Յստակ տեղեկութիւններու համաձայն, համալիրը քանդուած է անոր զանազան մասերուն մէջ զետեղուած ռումբերով։ Յայտնենք, որ Տէր Զօրի համալիրը […]
19:40 27.07.2021
Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ռիկ Դեմսին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: «Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ […]
19:06 27.07.2021
ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ: Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը։ Նա փաստահավաք առաքելությամբ հուլիսի 26-28-ը կայցելի Ադրբեջան: Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության՝ եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ: «Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի […]
18:50 27.07.2021
Բաթումում տեղատարափ անձրևների հետևանքով քաղաքի մի քանի փողոցներ ջրածածկ են եղել: Այս մասին հայտնել է Բաթումի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի տվյալներով՝ մի քանի ժամում քաղաքի բնակիչներից 150 ահազանգ է ստացվել: Ջրածածկ են եղել խաչմերուկներ, ինչի հետևանքով տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար է եղել: Առավել վատ իրավիճակ է ստեղծվել Ագմաշենեբելի և Թավդադեբուլի փողոցներում: Ջրածածկ են տների առաջին հարկերը, խանութները, արտադրական […]
18:45 27.07.2021
Ամերիկացի զինվորականների Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը: Այդ անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից ու հաճախ տեղացի բնակիչների կողմից նկարահանվում և տարածվում են սոցցանցերում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Նմանատիպ մի տեսանյութ է հրապարակել թուրքական «Artı gerçek» լրատվական կայքը, որում երևում […]
15:36 27.07.2021
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Բաքու զինամթերքի արտահանումը կարևոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի ջանքերին սատարելու տեսանկյունից, սակայն մեծ թվով փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածամտորեն են մոտենում Սպիտակ տան դիրքորոշման նպատակահարմարությանը: Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, քննադատելով […]
15:26 27.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, փոխնախարար Ավագ Ավանեսյանն ու նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը հուլիսի 29-30-ը Վրաստան կգործուղեն: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ […]
14:29 27.07.2021
Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի […]
13:56 27.07.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, ի պատասխան Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հնչեցրած հայտարարության, նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում տուժողի կարգավիճակում հայտնվել տարածաշրջանային զանգվածային միգրացիոն ճգնաժամի պատճառով, հաղորդում է Ermenihaber-ը։ Բիլգիչը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլերի այն խոսքերի առնչությամբ, որտեղ Թուրքիան մատնանշվում էր որպես լավագույն վայր աֆղանստանցի փախստականների համար։ Թուրք պաշտոնյան […]
12:47 27.07.2021
Վրաստանի խորհրդարանն արդեն երրորդ անգամ չկարողացավ ընտրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և անդամներ, որոնց առաջադրել էր երկրի նախագահը։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Առաջիկայում կնշանակվի նոր քվեարկություն: Մյուս քվեարկության դեպքում կընտրվի նա, ում կընտրի խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Քանի որ ԿԸՀ նախագահն ու ԿԸՀ անդամներն արդեն ընտրվում են խորհրդարանի բացարձակ մեծամասնության կողմից, նրանց լիազորությունների ժամկետը […]