19:49 07.08.2021
Վրաստանի Սևծովյան քաղաքում՝ Բաթումում, հանգստացողներին կոչ են անում ծովափի տարածքով քայլելիս պահպանել կորոնավիրուսի կանոնները: Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակել է Բաթումիի բուլվարի վարչակազմը: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մասնավոր ձեռնարկատերերին, որոնց օբյեկտները գործում են բուլվարի տարածքում, կոչ են անում «հնարավորինս վերահսկել իրավիճակն իրենց տարածքում» և պահպանել Վրաստանի իշխանությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանած կանոնները: «Մենք նաև դիմում […]
19:08 07.08.2021
Այսօր ցանկացած սոցիալական գործունեություն կարող է խթան հանդիսանալ վարակի տարածման համար,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Թամար Գաբունիան, պարզ է, որ մի շարք միջոցառումներ նախատեսված էին տարբեր ժամանակներում, բայց այն ժամանակվա համաճարակային իրավիճակը դա քիչ թե շատ թույլ էր տալիս: « Ընթացիկ ժամանակահատվածում պետք է իրականացվեն շնչադիմակի […]
17:50 07.08.2021
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az-ը: Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի և հրդեհաշիջման գործողությունների վերաբերյալ: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը Թուրքիա ուղարկելու համար: Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարն […]
17:12 07.08.2021
Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 13-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Գրում է Aliq Media-ն։ Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում […]
12:07 07.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 216 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 45 351 նմուշառում։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 444 569 դեպք: Ապաքինվել է ևս 1 735 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 397 240: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից […]
10:40 07.08.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է յուրաքանչյուր բնակչի հաշվով 3 ծառ տնկել՝ հրդեհներից ավերված տարածքների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է Haberler պորտալը։ Ընդհանուր առմամբ՝ կտնկվի 252 մլն ծառ։ Էրդողանը խոստացել է, որ այրված տարածքներում շինարարական աշխատանքների իրականցման ոչ մի թույլտվություն չի տրվի։ Իշխանությունների տվյալներով՝ 208 հրդեհներից, որոնք բռնկվել են 44 նահանգներում՝ սկսած հուլիսի […]
09:24 07.08.2021
Իզմիր քաղաքի հնագիտական թանգարանում առաջին անգամ ցուցադրվել են աստվածների և փերիների 2300 տարվա վաղեմության արձանիկներ։ Հին ժամանակներում կարծել են, թե աստվածներն ու փերիներն ուղեկցել են մարդկային հոգիները մահից հետո: Նախագիծը կոչվում է «Կտեսնեք այն, ինչը չեք տեսնում»: Հնագիտական թանգարանն ամեն ամիս ցուցադրում է նոր ցուցանմուշներ։ Այս անգամ հերթը հելլենիստական շրջանի արձաններինն է, որոնք մահացածների հետ […]
22:54 06.08.2021
17 ամիս տևած դադարից հետո Հունաստանը բացում է Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանները։ Օգոստոսի 5-ից սկսած Թուրքիայի քաղաքացիները Էդիրնեից դեպի Հունաստան տանող Իսփալա–Կիպի և Փազարքուլե-Կաստանիես սահմանային անցակետերով կարող են մուտք գործել Հունաստան,փոխանցում է Ermenihaber-ը։ Սակայն կա մի սահմանափակում․ Հունաստանը թույլ կտա Թուրքիայից յուրաքանչյուր անցակետով շաբաթական առավելագույնը 1․500 անձի մուտքը երկիր։ Այդ թվի մեջ չեն ներառվի […]
22:43 06.08.2021
Իրանը կտրականապես հերքում է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակման մեղադրանքները։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին: «Մենք կտրականապես հերքում ենք Իսրայելի կողմից Mercer Street նավի հետ կապված միջադեպի անհիմն մեղադրանքները։ < … > Սա այն է, ինչ նրանք սովորաբար անում են։ Սա է իսրայելական ռեժիմի ստանդարտ պրակտիկան։ […]
21:28 06.08.2021
Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված «#HelpTurkey» հեշթեգով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու […]
20:47 06.08.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ առողջապահության ոլորտն արդեն մահճակալների քանակի սպառման եզրին է: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է նախարարը, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսները գնալով սպառվում են: «Առողջապահության ոլորտում մենք իրականում մահճակալների քանակի սպառման եզրին ենք: Իհարկե, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսը գնալով պակասում է: Նաև պետք […]
20:05 06.08.2021
Ճամփորդության համար «Sinovac» պատվաստանյութը ճանաչել են ԵՄ և Շենգենյան գոտու յոթ երկրներ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «Schengenvisainfo» վեբ-հարթակը: «Sinovac» պատվաստանյութը ճանաչել են հետևյալ երկրները՝ Ավստրիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Իսլանդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Շվեյցարիան: Ներկայումս, բոլոր եվրոպական երկրները ճանաչում են պատվաստման վկայականը, եթե պատվաստումն իրականացվում է Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից հաստատված պատվաստանյութով, ինչպիսիք են […]
19:40 06.08.2021
Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ […]
16:54 06.08.2021
Իրաքի ԱԳՆ-ի ղեկավար Ֆուադ Հուսեյինը հայտարարել է, որ Բաղդադի ու Անկարայի միջև որևէ պայմանագիր չկա, որը թույլ է տալիս, որ պաշտոնական Անկարան հատի Իրաքի սահմանը և այնտեղ իրականացնի ռազմական գործողություններ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրաքի արտգործնախարարը հայտնել է Zemen Press լրատվամիջոցի հետ զրուցում։ Իրաքցի նախարարն անդրադարձել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի տարածքում իրականացվող ռազմական […]
16:33 06.08.2021
Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Ակնայի (Աղդամ) շրջանում վիրավորում է ստացել ականի պայթյունի հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 9-ի սահմաններում: Գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիմուսա օղլու Ալիևը ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
12:09 06.08.2021
Օգոստոսի 6-ի առավոտյան Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում Ստամբուլից Իզմիր ուղևորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանված վիճակում գտնվող բեռնատար մեքենային: Վթարի հետևանքով 9 մարդ է մահացել, 30-ը վիրավորվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ ավտուբուսում 50 ուղևոր է գտնվել,այդ թվում՝ 3 աշխատակից:
11:42 06.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 780 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 41 907 նմուշառում։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 440 353 դեպք: Ապաքինվել է ևս 2 052 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 395 505: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից […]
20:55 05.08.2021
Առևտրաշրջանառության ռեկորդային աճ՝ Վրաստանի և Հայաստանի միջև 2021 թ-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելին է 2020 թ-ի (283,4 մլն դոլար) և 2019 թ-ի ցուցանիշներից (281,9 մլն դոլար)։ Այս մասին գրում է jnews.ge-ն։ Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա […]
20:15 05.08.2021
Իրանի իշխանությունները կաջակցեն ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին երդման արարողության ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին: «Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա»,- նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը: Իրանի […]
20:00 05.08.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքերով՝ այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80% -ի մոտ վիրուսի «Դելտա» շտամներն են, այդ թվում՝ կան «Դելտա պլյուսի» դեպքեր: Հաղորդում է aliq.ge-ն։ «Դելտա պլյուսը» լաբորատոր հաստատվել է 10-ից ավելի անձի մոտ: Թբիլիսիի և Բաթումի գրեթե բոլոր դեպքերը «Դելտա» շտամով են։ Երկրում վարակվածների շուրջ 80%-ի մոտ […]
19:41 05.08.2021
Աջարիայում 102-ամյա կինը պատվաստվել է Covid-19-ի դեմ: Հաղորդում է 1tv.ge-ն: «Ես ականատես եմ եղել երրորդ համաճարակին իմ երկար կյանքի ընթացքում: Ավելի քան հարյուր տարեկան եմ, բայց ապրել եմ ուզում: Ես հավատում եմ, որ պատվաստումը կպաշտպանի ինձ, ուստի եկա և պատվաստվեցի: Ես ինձ լավ եմ զգում և հավատում եմ, որ դեռ շատ տարիներ կապրեմ»,-պատվաստումից հետո ասել […]
19:20 05.08.2021
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է «կարմիր ցուցակում»։ Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան «կարմիր ցուցակում» հայտնվել է մայիսի 12-ին […]
19:01 05.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։ Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի […]
18:07 05.08.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցության մասին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա»,- ասվում […]
17:41 05.08.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության և այդ հանրապետության քաղաքացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին համաձայնագրի նախագծին: Այդ մասին ասված է պետության ղեկավարի՝ չորեքշաբթի օրը հրապարակված իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում տեղադրված կարգադրության մեջ: Համաձայն պայմանագրի առաջին հոդվածի՝ «մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիություն՝ առանց […]
14:00 05.08.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 262․048 թետավորում է կատարվել, որոնցից 26․822-ի արդյունքը դրական է ստացվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 4-ին կորոնավիրուսի պատճառով այդ երկրում 122 մահվան դեպք է արձանագրվել։ Նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքերով՝ 1 չափաբաժին պատվաստում ստացածների թիվը Թուրքիայում հասել է 66․54 տոկոսի։ Ամենից քիչ պատվաստումներ […]
12:27 05.08.2021
Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ակտիվիստների դեմ, վերջիններս էլ իրավապահների վրա են նետել քարեր և շշառումբեր:
12:01 05.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 436 573 դեպք: Ապաքինվել է ևս 2 626 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 393 453: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է […]