TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

10:33 05.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան, տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Փաշինյանը կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը: Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

̰
Վրաստանում պայմանական դատապարտվածները կվերահսկվեն նոր եղանակով

10:27 05.08.2021

Վրաստանում պատժի կրման պայմանական ժամկետի դատապարտված հանցագործները կվերահսկվեն ժամանակակից Probbox նոր համակարգերի կիրառմամբ, որոնք հագեցված են տեսախցիկներով և մատնահետքեր վերցնելու համար նախատեսված հատուկ սարքերով: Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Դրանք հնարավորություն կտան ավելի արդյունավետ վերահսկողություն սահմանել պայմանական ժամկետում գտնվողների նկատմամբ, հայտնում է Sputnik Georgia-ն։ Սարքերը կտեղադրվեն հասարակական կենտրոններում, Արդարադատության տներում և […]

̰
Էրդողանն անտառային հրդեհներն անվանել է միջազգային սպառնալիք

09:49 05.08.2021

Անտառային հրդեհները դարձել են միջազգային մասշտաբի սպառնալիք՝ կորոնավիրուսային պանդեմիայի և ահաբեկչության հետ միասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում։ Նա իրավիճակը պայմանավորել է կլիմայական պայմաններով։ Էրդողանը նշել է, […]

̰
Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհը հասել է ջերմաէլեկտրակայանին

22:43 04.08.2021

Անտառային հրդեհը չորեքշաբթի հասել է Թուրքիայի արևմուտքում գտնվող ջերմաէլեկտրակայանին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնում են տեղական իշխանությունները: «Կրակը տարածվել է ՋԷԿ-ի վրա։ Այս պահին ընթանում են տարհանման աշխատանքներ: Բոլոր մարդկանց տարհանում են կայանից, ինչի կապակցությամբ հնչում են ազդանշաններ», – ասված է Մուղլա նահանգի Միլաս քաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]

̰ ̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Վրաստանին վաճառել Javelin հրթիռային համակարգեր

19:39 04.08.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը հավանություն է տվել Վրաստանին 30 մլն դոլարի Javelin հրթիռների և սարքավորումների հնարավոր վաճառքին: jnews.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր Կոնգրեսին հայտնել են գործակալությունից: Գործակալության տվյալներով` Վրաստանի կառավարությունը խնդրել է գնել Javelin հակատանկային կառավարվող 82 հրթիռներ և 46 ուղղորդիչ արձակող կայանքներ: «Նշված վաճառքը կամրապնդի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը` […]

̰
Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք

19:15 04.08.2021

Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք: 1tv.ge-ի  փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունից հայտնել  են, որ հարյուրյակի մակարդակով զորավարժություններ են անցկացվել Ախալցխայի «Օրֆոլո» զորավարժարանում: Վրաստանի Պաշտպանության բանակի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի զինծառայողները և Ուկրաինայի ծովային հետևակային առանձին գումարտակի դեսանտային մարտական ​​ստորաբաժանումը հակագրոհային գործողություն են իրականացրել: «Ըստ իմիտացված սցենարի, վրացի և ուկրաինացի զինվորականների խնդիրն […]

̰
Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևան-Թբիլիսի արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունները

19:00 04.08.2021

Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևանի և Թբիլիսիի միջև արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունը, որի ճանապարհորդության ժամանակը կկազմի 2,5-3 ժամ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումից հետո: Կողմերի կարծիքով` նախաձեռնությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հայկական կողմը նաև առաջարկել է քննարկել զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում մի շարք այլ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները` տարածաշրջանում […]

̰
Էրդողանը նոր նշանակումներ է կատարել Թուրքիայի բանակի ղեկավար կազմում

18:52 04.08.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի ընթացքում այդ երկրի ԶՈՒ-ին առնչվող մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել: Գրում է Ermenihaber.am-ը։ Դրանցից ամենակարևորը Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի նոր հրամանատարի նշանակումն է: Պաշտոնավարման ժամկետի լրանալու ու տարիքային ցենզի սահմանափակման պատճառով զորացրված ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարին այդ պաշտոնում փոխարինել […]

̰
«Բեյրութի հարսնացուն». պայթյունից մեկ տարի անց

17:45 04.08.2021

Նա պատմում է, որ իրեն ամենուր ճանաչում են՝ անվանելով «Բեյրութի հարսնացուն», սակայն դա իրեն չի ուրախացնում:

̰
Լիբանանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է

16:56 04.08.2021

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և պաշտպանության նախարար Բենի Գանցը Քնեսեթում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել անվտանգության հարցերով:

̰
Անտառային հրդեհների 8-րդ օրը Թուրքիայում

16:10 04.08.2021

Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես նշվում է, որ հրդեհը դեռ շարունակվում է Անթալիայի Մանավգաթ ու Գյունդողմուշ […]

̰
Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի հատուկջոկատայինները զորավարժություններ են սկսել

14:09 04.08.2021

Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Զորավարժությունները ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջև, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։ Ուկրաինան այդ […]

̰
Լիբանանը սգում է Բեյրութի պայթյունի 1-ամյա տարելիցը

13:47 04.08.2021

Էմանուել Մակրոնն այսօր նվիրատուների համաժողովի ժամանակ կփորձի ավելի քան 350 միլիոն դոլարի օգնություն հավաքել Լիբանանի համար:

̰
«Forbes»-ը Վարձիան անվանել է այցելության համար ամենատպավորիչ վայր

12:09 04.08.2021

«Forbes Spain»-ը թվարկում է յոթ տպավորիչ ուղղություններ, որոնք կարելի է այցելել «Covid-19»-ի պայմաններում: Հանրաճանաչ հրատարակությունը ընթերցողներին խորհուրդ է տալիս Իռլանդիային, Նամիբիային և Բոլիվիային զուգահեռ այցելել Վրաստանի Վարձիա: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «XII դարի այս առեղծվածային վայրը գտնվում է Ջավախքում, Ասպինձայի շրջանում, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա: Աշխարհի ամենագեղեցիկ քարանձավային քաղաքներից մեկը, որտեղ հնարավոր […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ

12:00 04.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 948: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 233 դեպք, ապաքինվել` 1 934 պացիենտ:

̰
ԱՄՆ-ը հավանություն է տվել Վրաստանին $30 մլն-ի Javelin հակատանկային համակարգերի մատակարարմանը

10:40 04.08.2021

Վրաստանը Javelin հակատանկային համակարգերի համար 82 հրթիռ է խնդրել և 46 հրամանատարական կայան:

̰
ԱՄԷ-ի ափերի մոտ լցանավ են առևանգել. կասկածում են Իրանին

10:15 04.08.2021

Իրանը հերքել է իր կամ իր դաշնակիցների առնչությունը միջադեպին՝ դա անվանելով թշնամական գործողություններ Թեհրանի դեմ:

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքել է, որ Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկել

09:53 04.08.2021

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, թե իբր Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:

̰
Թուրքիայում քովիդի դեպքերի օրական աճը հասել է եռամսյա առավելագույնի

09:36 04.08.2021

Թուրքիայում օգոստոսի 3-ին ի հայտ բերված կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը կազմել է 24 832․ սա առավելագույն ցուցանիշ է մայիսի 5-ից ի վեր։ Ցուցանիշը հուլիսի սկզբից աճել է ավելի քան հնգակի։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում կատարվել է 256 163 թեստ, գրանցվել՝ 126 մահ։ Երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է ավելի […]

̰
Թուրքիայի հարավում անտառային հրդեհներից տուժել է մոտ 80 բնակավայր

09:15 04.08.2021

Թուրքիայի հարավում բռնկված անտառային հրդեհները վնաս են հասցրել 5 նահանգի 78 բնակավայրի։ Այս մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։ «Վնաս է հասցվել 2219 ֆերմերային տնտեսությունների։ Վնասը կփոխհատուցվի, երբ ավարտենք գնահատումը»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 16 ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 96 հրշեջ-մեքենա և մոտ 5200 մարդ։ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների 99,7%-ը պատվաստված չի եղել

09:02 04.08.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների 99,7% -ը պատվաստված չի եղել: Այս մասին Գամկղրելիձեն հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, հաղորդում է Aliq.ge-ն: Գամկրելիձեն նշել է, որ պատվաստված անձանց մոտ վիրուսի տարածման մակարդակը ցածր է: «Ցավոք, օգոստոսի 3-ին ունեցել ենք 34 մահ: Մեկ հիմնական ուղերձը, […]

̰ ̰
ՄԱԿ-ը չի կարող հաստատել, որ Mercer Street լցանավի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը

21:16 03.08.2021

ՄԱԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե ով է կանգնած Mercer Street լցանավի վրա հարձակման հետևում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք կոնկրետ տեղեկություններ չունենք այն մասին, թե ով կարող էր հարձակվել նավի վրա», – ասել է նա: Դյուժարիկը հստակեցրել է, որ ՄԱԿ-ը անկախ ապացույցներ չունի, որ, ինչպես […]

̰
̰
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն

20:17 03.08.2021

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում: Ընդհանուր առմամբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]

̰
Ադրբեջանի հարավային շրջանի անտառներում հրդեհներ են

19:48 03.08.2021

Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը: Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-իմ բռնկված հրդեհը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված […]

̰
Օգոստոսի վերջին Վրաստանում «Դելտա» շտամը գերիշխող կլինի

19:40 03.08.2021

Oգոստոսի վերջին Վրաստանում «Դելտա» տարբերակը գերիշխող կլինի, անխուսափելի գործընթաց է, ասել է վրաց ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Կուլումբեգովի խոսքերով՝ երկիրը կանգնած է սահմանափակումների գործարկման առջև: «Կարծում եմ, որ առկա թվերով անհրաժեշտ է կառավարել համաճարակը մեր նման երկրի համար, որտեղ խոցելի բնակչության մեծ մասը պատվաստված չէ: Որպես բժիշկ, փորձագետ, ես անհրաժեշտ եմ համարում ներդնել […]

̰
Թուրքական Քոնիայում քուրդ ընտանիք է սպանվել․ դեպքը վախի մթնոլորտ է առաջացրել տեղի քրդերի շրջանում

18:35 03.08.2021

Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խումբ անձինք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Դաժան սպանության լուրը մեծ արձագանք է գտել: Դեպքի մասին դատապարտող հայտարարություններ են արել տարբեր քաղաքական կուսակցությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեպքը սակայն ամենամեծ անհանգստությունն ու վախվորածությունն առաջացրել է Քոնիայում […]

̰
Վրաստան ճանապարհորդելու կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության հանձնարարականը նորություն չէ և կապված է COVID վարակի տարածման հետ. ԱԳՆ

17:43 03.08.2021

ԱՄՆ պետքարտուղարությունը համակարգված կերպով նախազգուշացնում է իր քաղաքացիներին այս կամ այն ​​երկիր մեկնելու հետ կապված ռիսկերի մասին, և զարմանալի չէ, որ Covid-19-ի ֆոնին նման նախազգուշացում է տրվում Վրաստանի կապակցությամբ,- այս մասին նշված է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: «ԱՄՆ պետքարտուղարության՝ Վրաստան մեկնելու կապակցությամբ հանձնարարականը, ըստ որի՝ Վրաստան մեկնելը ցանկալի չէ, իրականում […]

̰
BACK_TO_TOP