18:35 11.05.2021
Վրաստանում պարետային ժամի վերացման շուրջ քննարկումներ կլինեն մայիսի վերջին: Այս մասին Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Նրա խոսքերով՝ առկա իրավիճակը թույլ չի տալիս մտածել պարետային ժամի վերացման մասին: Գաբունիան բացատրել է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդությունը գտնվում է պիկում՝ օրական 2000-ական դեպք է արձանագրվում: […]
17:48 11.05.2021
Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակով ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների: «Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլ ամսվա ելույթներին: Ուղարկված ելույթներում Ադրբեջանի […]
17:20 11.05.2021
Մայիսի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:
16:29 11.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերին. «Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»։
15:39 11.05.2021
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել Ղարաբաղում ծագող խնդիրները լուծելու որոշակի քայլեր: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը: «Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման նպատակն ենք հետապնդում»։ Երեկ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը] մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ […]
15:28 11.05.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 – 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Հաշվետու ժամանակահատվածում Պուտինը 14 անգամ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Նշվում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահի՝ ամենից շատ […]
15:24 11.05.2021
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ […]
15:03 11.05.2021
Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է Պաղեստինում իսրայելցի ուժայինների գործողությունները դատապարտող հայտարարություններ անել՝ հետզհետե կոշտացնելով հռետորաբանությունը: Ինչպես տեղեկացնում է Еrmenihaber-ը՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը Մուսթաֆա Շենթոփը Գազայի հատվածում հրեական օդուժի կողմից գիշերը իրականացված ավիահարվածների վերաբերյալ կատարած գրառման մեջ Իսրայելը որակել է որպես ահաբեկչական պետություն: «Օկուպանտ Իսրայելն ամբողջական իմաստով պետական ահաբեկչություն է իրականացնում: Իսրայելի ռազմական ինքնաթիռների կողմից Հյուսիսային […]
13:55 11.05.2021
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, որը հայտնի է իր հակաէրդողանական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել էր «վայրագ և ահաբեկչական»։ Նախօրեին իսրայելցի ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ-Աքսայի մզկիթը գրոհելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 պաղեստինցի: Վիրավորներ կան […]
11:26 11.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 788 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 251 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 28 532 թեստ: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 324 256 […]
10:08 11.05.2021
Նիկա Մելիայի ազատ արձակմամբ սկսվում է վրացի ժողովրդի պայքարի նոր՝ նշանակալի փուլ։ Այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հիմնադրած ընդդիմադիր «Ազգային շարժման» առաջնորդի ազատ արձակմանը։ Այս մասին հայտնում է apsny.ge-ն։ «Ես ողջունում եմ Նիկա Մելիայի ազատ արձակումն ապօրինի բանտարկությունից: Հիանում եմ նրա սկզբունքայնությամբ և անզիջողականությամբ: Կարծում եմ, որ վրացի ժողովրդի պայքարի նոր՝ […]
23:40 10.05.2021
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմանները և գերեզմանաքարերը օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։ Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։ Նրանց […]
22:28 10.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 10-ին ստորագրած որոշումից։ Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում:
18:07 10.05.2021
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային, Եվրամիության կողմից 40 հազար լարի (ավելի քան 11,6 հազար դոլար) գրավը վճարելուց հետո: Գրում է ՏԱՍՍ-ը։ «Դատարանը լսեց մեղադրող և պաշտպանական կողմերի դիրքորոշումները և որոշեց, որ Նիկա Մելիան պետք է լքի քրեակատարողական հիմնարկը, քանի որ բավարարվել է […]
17:40 10.05.2021
Մայիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն է այցելել Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին և […]
16:19 10.05.2021
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 7-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 6, […]
15:43 10.05.2021
Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով: Մասնավորապես պայմանագիր է կնքվել «ASELSAN» տեղական ռազմարդյունաբերական ընկերության հետ, ըստ որի՝ ընկերությունը կործանիչի համար կարտադրի ռադար, ՌԷՊ միջոցներ և էլեկտրաօպտիկական համակարգեր, ինչպես նաև փոքրածավալ ռումբեր, կառավարվող լազերային ռումբեր։ Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ավիաշինական արդյունաբերության […]
15:34 10.05.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են փոխգործակցությունը մեծացնելու իրենց տրամադրվածությունը և պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած hաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատամարտիկների հերոսության […]
14:59 10.05.2021
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակը 2021թ․ մարտի դրությամբ նվազել է 0․1 տոկոսով՝ կազմելով 13․1 տոկոս։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 59․000-ով՝ հասնելով 4 մլն 236․000-ի։ Աշխատանք ունեցողների թիվը նույն շրջանում աճել է 550․000-ով կամ […]
14:20 10.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
14:12 10.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոր անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Էրդողանը խստորեն քննադատել է Իսրայելի իշխանություններին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա արաբերեն, եբրայերեն և թուրքերեն լեզուներով գրառում է արել Twitter-ի էջում։ Էրդողանն իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վայրագ հարձակումներ»։ Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ […]
13:13 10.05.2021
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները բավականին ծավալուն ներկայացվածությամբ կմասնակցեն ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Steadfast Defender 2021» զորավարժություններին, հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի Չորլու նահանգում գտնվող 66-րդ մոտոհրաձգային բրիգադից արդեն դուրս է եկել 120 միավորանոց զինվորական շարասյունը, որը պետք է ցամաքային ճանապարհով հասնի Ռումինիա։ Այնտեղ են անցկացվելու ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Նշվում է, որ 120 միավորանոց ևս մեկ թուրքական զինվորական շարասյուն […]
12:42 10.05.2021
Ստամբուլում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ: Քայլերթով Իսրայելի հյուպատոսարան եկած ցուցարարները բողոքել են նախօրեին հրեական ոստիկանության կողմից Երուսաղեմի Ալ Աքսայի մզկիթը գրոհելու պատճառով պաղեստինցիների հետ սկսված բախումների դեմ, հայտնում է Ermenihaber-ը։ Ցուցարարները Թուրքիայի «Իրավունքի ու ազատության, հումանիտար օգնության» հիմնադրամի ղեկավարի կոչով էին հավաքվել: Թուրքիայի ու Պաղեստինի դրոշներ ծածանող ցուցարարները հակաիսրայելական […]
12:28 10.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 439 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 9 535 թեստավորում։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 5,76%, վերջին 14 օրվանը […]
12:13 10.05.2021
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում կգտնվի մայիսի 10-11-ը: Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը: Ավելի վաղ, […]
10:40 10.05.2021
«Վրաստանը պետք է Գերմանիայի կառավարությունից պահանջի 5 միլիարդ եվրոյի փոխհատուցում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երկրի կրած վնասների համար», – Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր Լեյբրիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին: Ըստ նրա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպան և Գերմանիան նացիզմից ազատելու համար Վրաստանն ամենաշատ զոհերն է տվել: Նրա խոսքով ՝ Լեյբորիստական կուսակցությունը […]
08:20 10.05.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը բավականին բարդ է, սակայն եթե մայիսի առաջին կեսին կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճ չլինի, իրավիճակը կբարելավվի մինչ ամառ: Միևնույն ժամանակ, ըստ Իմնաձեի, պատվաստումների գործընթացը լավ է ընթանում, և նա հույս ունի, որ ավելի շատ քաղաքացիներ կներգրավվեն պատվաստումների մեջ: «Մենք բավականին բարդ համաճարակային […]
21:30 09.05.2021
Վրաստանի կոմունիստներն ու նրանց համակիրներն այսօր Թբիլիսիում «Անմահ գունդ» խորագրով բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի նախագահի նստավայրի մոտ: Ցույցի մասնակիցները երկրի ղեկավարից պահանջել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրանք իրենց հետ բերել էին կարմիր դրոշներ, Ստալինի դիմանկարներն ու պաստառներ. «Ստալին: Հաղթանակ: Սոցիալիզմ», «Մենք պահանջում ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ» գրություններով: Ցուցարարները նախագահից պահանջել […]
15:40 09.05.2021
Վրաստանի հարավում 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 93 կիլոմետր հեռավորությանբ գտնվող Ծալկա քաղաքի շրջանում: Այս մասին ասված է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:27 րոպեին: Էպիկենտրոնը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությւնների մասին տեղեկություններ չկան:
11:44 09.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 089 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 489, մահացել՝ 18 մարդ: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 321 919 դեպք: Ապաքինվել է 300 989, մահացել՝ 4 281 մարդ: