TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ինչո՞ւ է Բաքուն «կորցրել» Շուշիում հայտնաբերած «Իսկանդերի» բեկորները

22:51 05.05.2021

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ այսօր հայտնել են, թե Ադրբեջանը «կորցրել» է իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-ԷՄ» տեսակի հրթիռի բեկորները: Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Բաքուն հրաժարվել է ներկայացնել այդ բեկորները ռուսական կողմի փորձագետներին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ստամբուլում ջրից դուրս են բերել ադրբեջանցի ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի դին

19:13 05.05.2021

Մայիսի լույս 4-ի գիշերը Ստամբուլում ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր հայացքներով հայտնի բլոգեր, ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին։ Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննում են երիտասարդ ակտիվիստի մահվան պատճառները։ Ինչպես  հաղորդում է Ermenihaber-ը, նշվում է, որ մեկ ամիս առաջ Բայրամ Մամեդովը մեկնել էր Թուրքիա և երկու օրից պատրաստվում էր  վերադառնալ Բաքու։ Մամեդովը մայիսի 2-ին դուրս […]

̰
Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը

19:00 05.05.2021

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, ներառյալ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդրին՝ հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]

̰
Բլինկենը Բաքվին և Երևանին կոչ է անում ավարտել գերիների փոխանակման գործընթացը․ ТАСС

17:47 05.05.2021

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատումը և կողմերին կոչ է անում ավարտել բոլոր կալանավորվածների փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ չորեքշաբթի օրը Twitter-ում տեղադրած գրառման մեջ: «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր […]

̰
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է քրեական հետապնդումների

16:51 05.05.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հետաքննություն է սկսել: Իմամօղլուն մեղադրվում է նախորդ տարի Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի (Օսմանյան սուլթան) դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար: Այդ կապակցությամբ պատկան մարմինները ինքնախոստովանական ցուցմունք են վերցրել Իմամօղլուից: Նշվում է, որ Իմամօղլուի այդ արարքը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Այս մասին […]

̰
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

15:16 05.05.2021

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հանդիպման լուսանկարները: Ինչպես փոխանցում է 1tv.ge-ն՝ Իլհամ Ալիևը «Զագուլբայի» պալատում հյուրընկալել է Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախատեսվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ: Վարչապետը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի խոսնակ […]

̰
Թուրքիայում ձերբակալել են ուկրաինացի կանանց, որոնք զբոսանավում անպարկեշտ ֆոտոսեսիա էին կազմակերպել

15:00 05.05.2021

Թուրքիայում անպարկեշտ պահվածքի համար ուկրաինացի կանանց են ձերբակալել, գրում է REN TV-ն՝ տեղական լրատվական պորտալներին հղումով: Նրանցից մեկի խոսքերով՝ նա և իր ընկերները նավարկել են Մուղլա նահանգի Գեչեկ քաղաքի ափի մոտ գտնվող զբոսանավով: Զբոսաշրջիկները որոշել են մերկ ֆոտոսեսիա կազմակերպել: Նրանց տեսանկարահանել են հարևան նավից, արդյունքում տեսանյութը հայտնվել է համացանցում և ռեզոնանս առաջացրել թուրքական լրատվամիջոցներում: Դեպքի […]

̰
Թուրքիան փորձում է կարգավորել Եգիպտոսի հետ հարաբերությունները

13:56 05.05.2021

Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը խորհրդատվական բանակցություններ անցկացնելու համար մայիսի 5-ին կմեկնի Կահիրե: Օնալը հանդիպում կունենա եգիպտոսցի գործընկերոջ՝ Համդի Սանադ Լոզայի հետ: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը: Սա 8 տարի անց Թուրքիայի և Եգիպտոսի միջև առաջին […]

̰
Թուրքական մամուլում քննարկվում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման թեման

13:19 05.05.2021

Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի կողմից օգտագործվող ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, թեմային անդրադարձել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք

11:35 05.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 315 913 դեպք: Ապաքինվել է ևս 1 074 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 296 532: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է […]

̰
Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

08:50 05.05.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ու  խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այցի ընթացքում Ղարիբաշվիլիին կուղեկցի Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ Վրաստանը և […]

̰
Ինչպես է Ադրբեջանը փորձում վերացնել հայկական հետքը Արցախի գրավյալ տարածքներից

22:32 04.05.2021

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը ապամոնտաժվել է: Այս գործողության նպատակների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայրենիք է վերադարձել ևս երեք ռազմագերի

20:52 04.05.2021

Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

̰
Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կփորձի կանխել եվրոպական խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը

20:38 04.05.2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության նիստից հետո կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ապագա զարգացումներին: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան միջոցներ ձեռնարկելու է Բայդենի հայտարարությունից հետո որոշ եվրոպական երկրների խորհրդարանների օրակարգ բերվող ցեղասպանության բանաձևերի ընդունումը […]

̰
Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

19:25 04.05.2021

Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով: Նրանք մտահոգություն են հայտնել, որ […]

̰
Կին լրագրողներն աշխարհում ամենից շատ բռնության են ենթարկվում Թուրքիայում

18:43 04.05.2021

Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, արված սպառնալիքների և գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ: Գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Թուրքիայում: 2021թ. առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված […]

̰
Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում անհնար է. խորհրդարանում անդրադարձել են Շուշիի եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանը

17:23 04.05.2021

Ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժումը Արցախի օկուպացված տարածքներում տեղի ունեցող բարբարոսության շարունակությունն է. այս մասին ԱԺ-ում հերթական նիստերի ընթացքում հայտարարել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքել է, իրենց գնահատմամբ, հայամետ փոփոխությանը: Իշխանական խմբակցությունը բուռն է արձագանքել նման ձևակերպմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանում ջրհեղեղի զոհ է դարձել 10 մարդ

16:20 04.05.2021

Առնվազն 10 մարդ զոհվել է ուժեղ հեղեղումների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է ԻԼՆԱ իրանական գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր մահիկի ընկերության փրկարար կազմակերպության ղեկավար Մեհդի Վալիպուրին: Նախկինում այդ մարդիկ համարվում էին անհետ կորած: Ջրհեղեղն ընդգրկել է Իրանի Սպահան, Յազդ, Հարավային Խորասան, Խորասան Ռեզավի, Քերման, Սեմնան, Թեհրան, Սիստան և Բելուչիստան նահանգները: Ինչպես նշել […]

̰
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի հետ

16:09 04.05.2021

Մայիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Հաթամիին Արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում Իրանի կողմից իրականացված վճռական քայլերի համար: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության […]

̰
Վրաստանում պատվաստված անձանց համար կներդրվեն «Կանաչ անձնագրեր»

15:43 04.05.2021

«Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է, այսպես կոչված, «կանաչ անձնագրերի» մշակման վրա այն անձանց համար, ովքեր ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը»: Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Նա նաև տեղեկացրել է , որ այս շաբաթ Վրաստանում կսկսվեն պատվաստել կառավարության անդամները և խորհրդարանը: Ապրիլի վերջին Վրաստանը […]

̰
Կիպրոսի նախագահը անհավանական է համարել Թուրքիայի առաջարկած լուծման տարբերակը

15:37 04.05.2021

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքերով՝ այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով, փոխանցում […]

̰
Թուրք վերլուծաբանի անդրադարձը Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշմանը

14:40 04.05.2021

Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրող Մուսթաֆա Բիրոլ Գյուգերն իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Իրանի ունեցած պաշտոնական դիրքորոշմանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հոդվածի հեղինակը հետևյալ շեշտադրումներն է արել. «Իրանը, որը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գրեթե շրջափակման մեջ գտնվող Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Պատճառն այն է, որ Իրանը […]

̰
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

14:32 04.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ՀՀ ԱԳՆ

13:27 04.05.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը: […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսի շտամը որոշող թեստ է մշակվել

12:50 04.05.2021

Իզմիրի համալսարանի գիտնականները թեստ են մշակել, որը երեք ժամում որոշում է COVID-19 կորոնավիրուսի շտամները: Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Milliyet- ը: Նշվում է, որ կորոնավիրուսի գենի հաջորդականությունները հետազոտվում են հատուկ ծրագրակազմի հիման վրա, ախտորոշիչ հավաքածուի միջոցով: «PCR թեստի արդյունքների գնահատմամբ պարզ է դառնում` հիվանդից վերցված նմուշը հարավաֆրիկյա՞ն, բրազիլակա՞ն, բրիտանակա՞ն շտամ է, թե՞ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք

12:09 04.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք, ապաքինվել է 1 206 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 313 742 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 295 458: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 183 անձ: […]

̰
Վրաստանում այսօր մեկնարկել են «Sinopharm»-ով պատվաստումները

11:19 04.05.2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր 30 բուժհաստատություններում սկսվել է «Sinopharm»-ով պատվաստումը: Ներգրավված են 33 պատվաստող բրիգադներ։ Մայիսի 5-ից նրանց կմիանան ևս 44 բուժհաստատություններ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ իմունիզացման խորհրդի որոշման համաձայն, 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են պատվաստվել «Sinopharm»-ով: «Sinopharm» պատվաստանյութը ճանաչված է և օգտագործվում է շուրջ 45 երկրում: Չինաստանում և արտերկրում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:53 03.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
ԱՄՆ վարչակազմը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին․ 907 ուղղումը չի գործի ևս մեկ տարի

23:24 03.05.2021

ԱՄՆ վարչակազմը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ենթադրող հայտնի 907 ուղղման գործողությունը չկիրառելու ռեժիմը: Սպիտակ տան որոշումը դեռ պետք է հաստատի Կոնգրեսը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան ատյոմ Երկանյանի հետ։

̰
Ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին․ ՄԻՊ

22:14 03.05.2021

Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այս մասն ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել) · […]

̰
BACK_TO_TOP