TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք

11:19 17.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 2 038 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 27 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 330 879 դեպք: Այստեղից ապաքինվել է 310  859 մարդ, մահացել 4 469 պացիենտ, պատվաստվել՝ 89 260-ը:    

̰
Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

11:03 17.05.2021

Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես երևում է քաղաքի խանութներից մեկի տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում, տասնյակ անձինք ֆիզիկական բռնություն են կիրառել նաև փայտյա մահակներով, հայտնում է Aliq.ge-ն։ Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի հայտարարությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների միջև և չի ծագել էթնիկ հողի վրա: Հակառակն են պնդում […]

̰
Իսրայելն ինտենսիվորեն ռմբակոծել է Գազայի հատվածը․ 1 օրում 42 պաղեստինցի է սպանվել

10:21 17.05.2021

Գազան վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժման զինյալները նույնպես ինտենսիվ հարվածներ են հասցրել իսրայելական քաղաքներին:

̰

09:53 17.05.2021

Իրանում 5․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Բոջնուրդ քաղաքից 50 կմ հեռավորոթյան վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04։54-ին։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ IRNA գործակալությունը հայտնում է 3 տուժածի մասին։ Փրկարարական 11 ջոկատներ ուղարկվել են երկրի հյուսիս-արևելք՝ տուժածների […]

̰
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ օպերացիան շարունակում է ողջ ուժով․ Նեթանյահու

09:11 17.05.2021

Իսրայելը շարունակում է ռազմական օպերացիան ՀԱՄԱՍ-ի դեմ ողջ ուժով և կանի դա այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քաղաքացիներին հասցեագրված հեռուստաուղերձում, փոխանցում է ВВС-ն։ «Ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր արշավը շարունակվում է ողջ ուժով։ Կգործենք այնքան, որպես անրաժեշտ է ձեր՝ Իսրայելի քաղաքացիներիդ հանգստության վերականգնման համար։ Դա ժամանակ կպահանջի»,-ասել է Նեթանյահուն։ […]

̰
Էրդողանը համաշխարհային հանրությանը կոչ է արել դաս տալ Իսրայելին

21:20 16.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրանցի իր գործընկեր Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին դաս տա՝ կապված Պաղեստինի դեմ հարձակումների հետ: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, մենք քննարկել ենք Պաղեստինի դեմ Իսրայելի հարձակումները և Թուրքիայի և Իրանի հարաբերությունները: Ես նշեցի, որ Թուրքիան ամենակոշտն է […]

̰
Իրանը Գազայի հատվածին իսրայելական հարվածները ռազմական հանցագործություն է համարում

18:34 16.05.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն առաջարկել է ստեղծել անկախ միջազգային դիտորդական կառույց՝ պաղեստինցիների դեմ Իսրայելի ռազմական հանցագործությունները գրանցելու համար: «Անհրաժեշտ է ստեղծել անկախ մասնագիտական ​​միջազգային դիտորդական կառույց՝ պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունները գրանցելու և Իսրայելի ռազմական հանցագործությունները միջազգային քրեական դատարանում հետաքննելու համար», – ասել է Զարիֆը՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առցանց ձևաչափով անցկացվող […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք

15:43 16.05.2021

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք, ապաքինվել է 903, մահացել 16 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 88 522 մարդ, օրական ցուցանիշը՝ 3 130:  

̰
Թուրքիան հայտնում է, որ լոքդաունին հաջորդող կարգավորման գործընթացը կտևի մինչև հունիսի 1-ը

15:09 16.05.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ լոքդաունից հետո ընդհանուր կարգավորման գործընթացը կտևի մինչև հունիսի 1-ը: «Կարգավորման գործընթացը կտևի մայիսի 17-ից՝ ժամը 05: 00-ից մինչև հունիսի 1-ը՝ 05: 00», – նշվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ: Դրանում ասվում է նաև, որ երկրում երկուշաբթի օրվանից պարետային ժամը կգործի միայն աշխատանքային օրերին՝ 21: 00-ից 05: […]

̰
Թբիլիսիի դատարանը մերժել է Սաակաշվիլիի օրոք բանտային խոշտանգումների ու խռովության գործով մեղադրյալի՝ գործը բողոքարկելու իրավունքը

13:13 16.05.2021

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հրաժարվեց վերանայել Վրաստանի Արդարադատության նախարարության պատիժների վարչության նախկին պետ Դավիթ Չակուայի գործը, ասված է դատախազության հաղորդագրության մեջ: 2006 թվականի մարտի 27-ին բանտի անկարգությունների ընթացքում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար Չակուան դատապարտվել էր 3 տարի 9 ամիս ազատազրկման: Թբիլիսի քաղաքային դատարանը հաստատել էր, որ Չակուան, բանտի ղեկավարության և հատուկ նշանակության ջոկատայինների հետ ծեծել […]

̰
Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանում այսօր մեկնարկող լայնամասշտաբ զորավարժությունների մասին տեղեկությունները. Մարուքյան

10:47 16.05.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում Ադրբեջանում այսօր մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած բոլոր դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք»:

̰
Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի երկու զինվորական է մահացել 

19:53 15.05.2021

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  փոխհրաձգության հետևանքով  մահացել է երկու ադրբեջանցի զինվորական: «Մայիսի 15-ին,  երեք անհայտ անձինք խախտել են պետական ​​սահմանը Յարդիմլի շրջանի Գենդերե գյուղի մոտ (Իրանի հետ սահմանին – խմբ.): Նրանք  չեն ենթարկվել  սահմանապահների «կանգ առ» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, այնուհետ թողել են բեռները և փորձել փախչել դեպքի […]

̰
Թուրքիայում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը

19:19 15.05.2021

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստը, որը տեղի կունենա մայիսի 16-ին, Թուրքիայիում,կանցկացվի  արտգործնախարարների մակարդակով: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հայտարարությունում։ «Թուրքիայի նախաձեռնությամբ՝ խորհրդակցելով Պաղեստինի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի  հետ, որը հանդիսանում է ԻՀԿ ներկայացուցիչ , նախատեսվեց  արտգործնախարարների մակարդակով 2021 թ. մայիսի 16-ին արտակարգ նիստ անցկացնել՝ վիդեոկոնֆերանսի տարբերակով: Հանդիպմանը, որին մասնակցելու է […]

̰
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ

13:22 15.05.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները: Քննարկվել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք

11:52 15.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ:  Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ:  

̰
Գիշերվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 հրթիռ է արձակվել

11:11 15.05.2021

Գիշերը Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Արձակված հրթիռներից մոտ 30-ն ընկել են Գազայի հատվածում։ Հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է ավելի քան 100 հրթիռ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը գրել է Թվիթերում, որ գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան […]

̰
Գանձա գյուղում վերանորոգվում է Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը

20:53 14.05.2021

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ` Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները:Հայտնում է  aliq.ge-ն։ Այս մասին  տեղեկացնում է հիմնադրամը՝ իր ֆեյսբուքյան էջում ու կոչ անում ներդրում ունենալ` հայ մեծ հեղինակի տուն-թանգարանի բարեկարգման գործում. «Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: 1000 և ավելի […]

̰
Վրաստանի իշխանությունները քննարկում են գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումների թուլացման հարցը

20:42 14.05.2021

«Մենք դեռ երկար չենք կարողանա հանել դիմակների հետ կապված սահմանափակումները, դա ուղղակիորեն կապված է պատվաստվածների թվի հետ»,-այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Այս մասին հաղորդում է jnews.ge-ն։ Նրա խոսքով՝ դիմակը պաշտպանության միջոց է, հատկապես կորոնավիրուսի տարածման պիկ շրջանում: «Որքան էլ մենք արդյունավետ հաղթահարենք մինչեւ մայիսի վերջ սպասվող պիկը, դիմակը պաշտպանության միջոց է»,- հայտարարել […]

̰
Մինչև տարեվերջ Վրաստանը կստանա իսրայելական ՀՕՊ «Ռաֆայել» համակարգ

20:13 14.05.2021

2021 թվականի ավարտին Վրաստանը Իսրայելից կստանա արդիականացված «Ռաֆայել»  հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն: Վրաստանի«Ռաֆայել» կոնցեռնի հետ 2020 թ ստորագրված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական վերականգնում: «Մինչև այս տարվա վերջ մենք կստանանք «Ռաֆայել» հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգ: Նախատեսվում է ձեռք բերել նաև ժամանակակից շարժական զենիթահրթիռային […]

̰
Ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու նպատակով. Սյունիքի իրավիճակը՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

19:58 14.05.2021

ԱԺ-ն պատգամավորների նախաձեռնությամբ անցկացնում է արտահերթ նիստ: Օրակարգում «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծն է, որը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նիստին ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը ևս […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները

19:47 14.05.2021

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլյան կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք […]

̰
Անտառտնտեսության ոլորտի բարեփոխման վերաբերյալ կայացել է առցանց հանդիպում-քննարկում

19:15 14.05.2021

Այսօր կայացել է «Տարածաշրջանային փոխանակում անտառտնտեսության ոլորտի բարեփոխման վերաբերյալ, Վրաստանի փորձի փոխանակում՝ անտառների ազգային գույքագրում» թեմայով առցանց հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ի․ Զարգարյանը, նախարարության և անտառային կոմիտեի ներկայացուցիչներ, ԳՄՀԸ ECOserve ծրագրի տնօրեն Հանս Յոախիմ Լիպը, Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության […]

̰
Ֆիլիպ Ռիքերն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին

18:12 14.05.2021

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրավիճակի լարվածությունը դիվանագիտական ու երկխոսության ճանապարհով նվազեցնելու կարևորությունը: Ջեյհուն Բայրամովը Ֆիլիպ Ռիքերին տեղեկացրել է, որ հայկական […]

̰
Անգլիացի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները

16:39 14.05.2021

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը։ Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլի կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք […]

̰
Էրդողանը հայտարարել է Երուսաղեմին Թուրքիայի աջակցության մասին

15:56 14.05.2021

Թուրքիան սկսում է աջակցել Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղում սատարում էր Ադրբեջանին, մայիսի 14-ին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության լծից: Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Քանի որ մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանի պայքարին՝ իր հողերը օկուպացիայից ազատելու համար, այսօր նույն զգացողությամբ մենք սկսում ենք գործել Պաղեստինյան […]

̰
Twitter-ը ջնջել է Փայլանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի գրառումը

12:29 14.05.2021

Twitter-ը բազմաթիվ դիմում-բողոքներից հետո ջնջել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի՝ հայ պատգամավոր Կարո Փայլանին ուղղված սպառնալից գրառումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայում տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզը հայտնել է, որ Twitter-ն Օզդաղի գրառումը հեռացրել է, քանի որ այն հակասում է իր կանոններին: Օզդաղը թիրախավորել էր ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Փայլանին՝ սպառնալիքներ […]

̰
Վրաստանում COVID-19 է հաստատվել 1390 մարդու մոտ

11:47 14.05.2021

Վերջին 24 ժամում Վրաստանում «Քովիդ 19» է հաստատվել 1 390 մարդու մոտ, ապաքինվել է 1 070 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.4 տոկոս։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Աղբյուրի համաձայն ՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները բանակցություններ են վարում սահմանին իրավիճակի կարգավորման շուրջ

23:32 13.05.2021

Ադրբեջանցի և հայ սահմանապահները բանակցություններ են վարում երկու երկրների միջև սահմանին իրավիճակի կարգավորման շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: «Մայիսի 12-ից դեպքի վայր է գործուղվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը, բանակցություններ են վարվում մյուս կողմի սահմանապահների հետ և քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ում նշել […]

̰
«Պատրաստվում ենք մարտի»․ Իսրայելը լրացուցիչ ուժեր է ուղարկել Գազայի հետ սահման

22:40 13.05.2021

Իսրայելը բանակ է զորակոչել պահեստազորի 3000 զինվորականի։

̰
Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

21:26 13.05.2021

ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ […]

̰
BACK_TO_TOP