TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք

11:34 08.05.2021

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,71 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 5,71 տոկոս, վերջին 14 օրվանը – 5,84 տոկոս: Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք, ապաքինվել է 693 հիվանդ, մահացել է 18 մարդ:

̰
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր

09:22 08.05.2021

Ըստ վրացական լրատվամիջոցների, առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է բանտից ազատ արձակվել Վրաստանի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան: Եվրամիությունը Նիկա Մելիային ազատ արձակելու համար որպես գրավ վճարել է 40 հազար լարի (11,7 հազար դոլար), հայտնում է տեղական Formula ՀԸ-ն: Մելիան ձերբակալվել էր 2021 թվականի փետրվարի 23-ին`գրավ մուծելուց հրաժարվելուց հետո: Նրան ձերբակալել էին Թբիլիսիում  «Գավրիլովյան գիշեր» […]

̰
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից

09:13 08.05.2021

Թբիլիսիում 7 ամսական հղի 34-ամյա կինը մահացել է COVID-19-ից։ Դեպքը տեղի է ունեցել Բոկերիայի անվան հիվանդանոցում: Ապրիլի կեսերին հղիության յոթերորդ ամսում գտնվող մի կին բարձր ջերմությամբ տեղափոխվել էր մայրաքաղաքի Բոկերիայի անվան կլինիկա: Ավելի ուշ հիվանդի մոտ ախտորոշվել էր COVID-19: Քանի որ նրա վիճակը ծանր էր, ապրիլի 24-ին բժիշկները որոշել էին դիմել ծննդաբերության արհեստական եղանակի: Սակայն […]

̰
«Ե՞րբ կկարողանամ խմել»․ պատվաստումներից հետո Վրաստանում տրվող առաջին հարցն է

22:00 07.05.2021

«Խմե՞լ, թե՝ չխմե՞լ »: Վրաստանում պատվաստվելուց հետո ամենաշատն այս  հարցին է  պատասխանել  Վրաստանի գլխավոր համաճարակաբանը: «Մեծ քանակության ալկոհոլ օգտագործելը խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բավականին երկար ժամանակ», -ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Վրաստանում ամենաարդիական հարցը՝ ե՞րբ կարող եմ խմել: Դրան ես ուղղակիորեն կպատասխանեմ. վրացիներս սիրում ենք «շատ խմել», բայց […]

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․Bloomberg

21:42 07.05.2021

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 11-ին կայցելի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Regionmonitor-ը: Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջեմալ Խաշըգջին: Չավուշօղլուի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին […]

̰
«Մենք գաղութ երկիր չենք»․Թուրքիայի նախկին արտգործնախարարը քննադատել է Չավուշօղլուին

20:38 07.05.2021

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ներկայիս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մինչև մայիս ամսվա վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստելու են բոլոր նրանց, որոնց հետ տուրիստներն առնչություն են ունենալու։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Նախկին արտգործանախարար, ներկայում ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն Չավուշօղլուի այս հայտարարության առնչությամբ իր վրդովմունքն է արտահայտել նշելով. «Տեսե՛ք, թե […]

̰
Վրաստանում պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակման 300 դեպք է գրանցվել

20:10 07.05.2021

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության  կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով Վրաստանում հաստատվել է  պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու 300 դեպք: Հաղորդում է Aliq Media-ն։ Գամկրելիձեի  խոսքով` այս դեպքում վարակը հեշտությամբ է ընթանում։ «Մենք չենք ասում, թե պատվաստանյութը 100% պաշտպանություն է ապահովում: «Սինոֆարմը» շուրջ 79% պաշտպանություն ունի, բայց պատվաստվելուց կամ կրկնակի  պատվաստվելուց հետո վարակը կանցնի շատ […]

̰
2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել

20:02 07.05.2021

2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է: Դրան հակառակ 2021-ի մարտին ռեկորդային աճ են գրանցել Սաուդյան Արաբիայից Թուրքիա իրականացվող արտահանման ծավալները՝ հասնելով 284.3 մլն դոլարի: […]

̰
Թուրքիան հայտարարել է F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու մասին

16:14 07.05.2021

Անկարան Վաշինգտոնից նամակ է ստացել, որը կարող է դառնալ երկու երկրների միջև երկխոսության սկիզբ վերջին F-35 կործանիչների հետ կապված խնդրի լուծման շուրջ, որի առաքումները ԱՄՆ-ը սառեցրել էր ավելի վաղ, քանի որ Թուրքիան ձեռք էր բերել ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ծառայության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: «Մենք արդեն ասել ենք, որ ոչ մի […]

̰
«Թուրքիայի բարոյական և քաղաքական պարտությունն անկասկած մեծ է». հույն պատմաբան

14:36 07.05.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ermenihaber.am-ը զրուցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի պոնտոսագիտության ամբիոնի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Թեոդոսիոս Կիրիակիդիսի հետ։ Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի կարևորությանը, Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ներկայացրել է իր դիտարկումները հայկական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարի ու Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության մասին։ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1547 նոր դեպք

11:52 07.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 547 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 541 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 319 266 դեպք: Ապաքինվել է ևս 1 131 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 298 807: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից […]

̰
Վրացի պատգամավորներն ու կառավարության անդամներն ուղիղ եթերում պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

08:33 07.05.2021

Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամները միացել են պատվաստումների ծրագրին: Նրանց մեծ մասը պատվաստվել է չինական Sinopharm դեղամիջոցով, ոմանք՝ ուղիղ եթերում: Գործընթացին հետևել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, ով, գործընթացին բնակչության ակտիվացման, պատվաստումների նկատմամբ բնակչության անվստահությունը վերացնելու  համատեքստում, կարևորել է պաշտոնյաների պատվաստումը: Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Բնակչությունն ընտրության հնարավորություն ունի AstraZeneca, Pfizer […]

̰
Վրաստանում հրապարակավ պատվաստվել է առաջին հոգևորականը

21:53 06.05.2021

Վրասատնի Սուրբ Պանտելեյմոնի անունը կրող եկեղեցու ավագերեց Գեորգի Չաչավան պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով: Հայր Գեորգին առաջին հոգևորականն է, ով հրապարակավ պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում և կոչ է արել հասարակությանը ակտիվ լինել պատվաստումների գործընթացում: «Երկրի տնտեսությունն այլևս չի դիմանա դրան: Մենք պետք է հոգ տանենք, որ երկիրը զարգանա: Երեխաները չեն կարող գնալ դպրոց, ակումբներ, մասնակցել […]

̰
Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի ևս 43 000 չափաբաժին

19:05 06.05.2021

Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 43 000 չափաբաժին: Հատուկ չվերթը տեղի է ունեցել մայիսի 6-ի առավոտյան: Հաղորդում է Aliq.Media-ն։ Ստացված պատվաստանյութի չափաքանակները կհատկացվեն այն անձանց, որոնք արդեն պատվաստվել են առաջին չափաբաժնով: Պատվաստման երկրորդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը մեկնարկել է նախօրեին: Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն […]

̰
Թուրքիան 7 տարի անց վերաբացել է Մոսուլում իր հյուպատոսարանը

18:50 06.05.2021

Թուրքիան վերաբացել է Իրաքի Մոսուլ քաղաքի իր հյուպատոսարանը: Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի Մոսուլի ներկայիս հյուպատոս Մեհմեթ Քյուչյուքսաքալլըն: Գրում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ Մոսուլում թուրքական հյուպատոսարանը 2014թ. հարձակման էր ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից: ԻՊ-ի զինյալները պատանդ էին վերցրել հյուպատոսարանի 49 աշխատակցի, այդ թվում՝ այդ ժամանակվա Մոսուլի գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին: Մոսուլը […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

16:52 06.05.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել և անօրինական է համարել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Լատվիայի խորհրդարանի կողմից ընդունված հռչակագիրը: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ: «1915-ի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին Լատվիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու անհիմն փորձ է: Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք այդ անօրինական որոշումը»,- հայտարարել է այդ […]

̰
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը

15:14 06.05.2021

Վրաստանի ցամաքային սահմանները մեկ տարուց ավելի՝ փակ են: Վրաստանը կկարողանա բացել ցամաքային սահմանները պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում։ Այդ մասին  լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Վրաստանը օդային սահմանները բացել էր փետրվարի 1-ին: Ցամաքային և ծովային սահմանները շարունակում են մնալ փակ: Այդ ուղիներից կարող են օգտվել միայն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր […]

̰
Թուրքիայի ԳՇ նախկին պետին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում

15:08 06.05.2021

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուքի դեմ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Cumhurityet» թերթին տված հարցազրույցում հեղաշրջում իրականացնելու ակնարկներով հանդես գալու համար: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ նա մեղադրվում է ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու կամ հրահրելու հոդվածների հատկանիշներով։ Բաշբուղին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում: Նշենք, […]

̰
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը

14:31 06.05.2021

Ապրիլի 29-ի երեկոյան հրապարակված նամակում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ «շատ հիասթափված է» Վարչական իրավախախտումների օրենսգրքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից  կատարված «հապճեպ ընդունված» որոշման համար: «Այս փոփոխությունների արագ ընդունումն անհարկի և ապարդյուն էր»,- ասել են դեսպանատանը՝ ավելացնելով, որ «ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ խոր խորհրդատվությունների բացակայությունը կասկածի տակ է […]

̰
Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին

14:22 06.05.2021

Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը մայիսի 3-ին սկսել է Trojan Footprint-21 ամենամյա զորավարժությունները, որին Վրաստանն առաջին անգամ մասնակցում է որպես հյուրընկալող երկիր: Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ ընդլայնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների փոխգործունակությունը, բարելավել Հատուկ գործողությունների ուժերի հնարավորությունը  բազմաթիվ սպառնալիքի նկատմամբ, նաև հեշտացնել «պայմանական ուժերի» հետ ինտեգրումը: Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային […]

̰
Ինչո՞ւ հիմա ոչ մի մարդու իրավունքների կազմակերպություն Արցախ չի այցելում. Արման Թաթոյան

14:18 06.05.2021

Արցախյան պատերազմի ընթացքում եղել են մի քանի դեպքեր, երբ միջազգային կառույցները առաջարկել են երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպաններին դիմել երկրների կառավարություններին պատերազմը դադարեցնելու հարցով: Արման Թաթոյանը նշել է, որ թեև Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը, բայց պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանական կառույցից այս հարցին որևէ արձագանք չի եղել. այսօր այս մասին ԱԺ-ում 2020-ի տարեկան զեկույցի ընթացքում […]

̰
Որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են. Չավուշօղլու

13:45 06.05.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են, բայց տարածաշրջանային ամենակարևոր դերակատարներից մեկի՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է բաց պահել և շարունակել փոխգործակցությունը: «Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը ամենակարևոր դերակատարն է: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է […]

̰
ԱՄՆ առափնյա պաշտպանության նավն այցելել է Բաթումի նավահանգիստ

13:32 06.05.2021

ԱՄՆ առափնյա պահպանության USCGC HAMILTON (WMSL 753) նավը առաջին անգամ այցելեց Բաթումի նավահանգիստ՝վրացական առափնյա պահպանության ծառայության հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց հետո: Տեղեկատվությունը տարածում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը: «ԱՄՆ առափնյա պահպանությունը ակնկալում է, որ մեզ ավելի շատ հնարավորություններ կհատկացվի՝ աշխատելու Վրաստանի Առափնյա պահպանության ծառայության հետ: Սև ծովի մեր գործընկերների հետ միասին կարող […]

̰
Էրդողանը հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

13:13 06.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ […]

̰
Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել

12:25 06.05.2021

Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Նշվում է, որ ձեռք բերված փաստական […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1806 նոր դեպք

12:21 06.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 806 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 28 180 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 6,41%, վերջին 14 օրը –5,51%, վերջին 7 օրը –6,59%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 317 719 դեպք: Ապաքինվել է ևս 1 144 պացիենտ, և […]

̰
ԼՂ հակամարտությունն ավարտված չէ. ՄԻՊ-ն ԱԺ-ում ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները

11:31 06.05.2021

Այսօր ԱԺ-ում «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը մասնավորապես կանգ է առել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա: Կառույցն աշխատել է […]

̰
ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

10:22 06.05.2021

ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2021թ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ԱԻՆ-ի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը ՝ ներկայացնելով նաև տարածաշրջանում գրանցված երկրաշարժերը: Մայիսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ […]

̰
Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում

09:40 06.05.2021

Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին ասված է ԱՄՆ վեցերորդ նավատորմի Twitter- ի էջում: Ըստ հաղորդագրության, ամերիկյան «Hamilton» նավը ժամանել էր Բաթումի ՝ հանդիպելու Վրաստանի առափնյա պահպանության, Պաշտպանության նախարարության և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ: Այստեղ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանն ու Միացյալ Նահանգները մի շարք համատեղ վարժանքներ են […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

23:21 05.05.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում: «Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը […]

̰
BACK_TO_TOP