17:30 16.04.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարևանների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ հարաբերություններ կառուցելը համարել է Թուրքիայի սուվերեն իրավունքը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել այցով Ստամբուլում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: «Դա Թուրքիայի՝ հարևանների հետ հարաբերություններ կառուցելու ինքնիշխան իրավունքն է: Եվ այս առումով մենք ասելու բան չունենք: Ինչ վերաբերում […]
15:55 16.04.2021
Թուրքական Haberturk հեռուստաալիքը մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա ընթացքում իֆթարի համար օգտագործել է ռուսական օրհներգի նման երաժշտություն: Հեռուստաալիքը տվել է Թուրքիայի տարբեր քաղաքներում իֆթարի (Ռամադանի երեկոյան սնունդ) կարգը՝ Ստամբուլում Բոսֆորի տեսարանով լուսանկարի ֆոնի վրա, որի հատվածները լիովին համընկնում են Ալեքսանդր Ալեքսանդրովի երաժշտության հետ, որը 1943 թվականից դարձել է ԽՍՀՄ օրհներգ, իսկ 2000 թվականից հաստատվել […]
15:40 16.04.2021
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել է Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել են կոշտ հայտարարություններ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական […]
14:44 16.04.2021
Թբիլիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն: «Բոլոր պատանդները ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալվել է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են ապահով վայրում»,- ասել է նա: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Թբիլիսիում մի տղամարդ ներխուժել է […]
14:24 16.04.2021
Իրանը ստացել է ուրանի առաջին խմբաքանակը, որը հարստացված է մինչև 60 տոկոս: Ապրիլի 16-ին այդ մասին հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը: Նա շնորհավորել է «Իրանի քաջ ժողովրդին այդ հաջողության համար» և շեշտել, որ Իրանն ի վիճակի է հաղթել թշնամիների ցանկացած դավադրություն: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին իր հերթին ասել է, որ այդ ուրանը կօգտագործվի […]
13:42 16.04.2021
Անհայտ անձը հրազենով մուտք է գործել Թբիլիսիում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղ և այնտեղ պատանդներ վերցրել: Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 16-ին, հայտարարել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Նշվում է, որ մասնաճյուղը տեղակայված է Հավլաբարի մայրաքաղաքային շրջանում՝ մի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները շրջապատել են շենքը: Ականատեսների խոսքերով՝ մինչ այժմ կրակոցներ չեն […]
13:33 16.04.2021
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Ղուրանի դասընթացները: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Դատարանը հիմնավորել է, որ Ղուրանի դասընթացների անցկացումը հակասում է աշխարհիկության (լայիցիզմ) սկզբունքին: Հիշյալ որոշմամբ, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում պաշտոնապես արգելվում են Ղուրանի դասերի կազմակերպումն ու անցկացումը: Նշենք, որ այս որոշումն արժանացել է ինչպես Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների, […]
13:15 16.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
11:55 16.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք, ապաքինվել է 442 հիվանդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 279 831մարդ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 916 անձ: Երկրում պատվաստվել է 26 427 մարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
22:39 15.04.2021
Թուրքիայի արտգործնախարարն այսօր անրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Հաշվի առնելով, որ մոտ է ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայերին ուղղված ուղերձով, Մեվլյութ Չավուշօղլուն կոչ է արել Բայդենին խուսափել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:30 15.04.2021
Վերջին տարիներին խաթարված Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել է, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր […]
21:16 15.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 […]
19:01 15.04.2021
Վերջին տարիներին խաթարված Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել է, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Սեմիհ […]
18:30 15.04.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021թ. պլանի համաձայն՝ ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 15-16-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակներում կայանալիք մարտավարամասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և նյութատեխնիկական ապահովման […]
18:06 15.04.2021
Վրաստանում թուրքական ընկերության կողմից «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման նախագծի դեմ արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել թե՛ անմիջապես հէկի շինհրապարակում և թե՛ Քութաիս քաղաքում: Այստեղ ակցիայի մասնակիցները փակել են քաղաք տանող ճանապարհները՝ պահանջելով թուրքական շինարարական ENKA ընկերությանը հեռանալ երկրից: Ճանապարհները բացելու պահանջի շուրջ նախօրեին քաշքշուկ էր տեղի ունեցել ոստիկանության և […]
17:45 15.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում […]
15:09 15.04.2021
ԱՄՆ-ը չեղյալ է համարել իր ռազմանավերի անցումը Սև ծով, հինգշաբթի՝ ապրիլի 15-ին, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մեզ բանավոր ասացին, որ նավերի անցումը չեղյալ է հայտարարվել: Այնուամենայնիվ, եթե նրանք միտքը փոխեն, նրանք դեռ երեք օր ունեն նախորդ ծանուցումն օգտագործելու և նավերն ուղարկելու համար. ծանուցումը դեռ ուժի մեջ կլինի: Եթե նավերը երեք օրվա […]
14:35 15.04.2021
Վրաստանը Աֆղանստանից դուրս կբերի իր ողջ զորակազմը` 860 մարդ: Վրաստանի այս որոշումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում առաքելությունն ավարտելու որոշման հետ: Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից սկսվում է մայիսի 1-ին: «ՆԱՏՕ-ն որոշել է մինչև այս տարվա սեպտեմբեր դադարեցնել իր խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում: ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն՝ վրացական ստորաբաժանումները նույնպես դուրս կգան Աֆղանստանից: Սկսած 1999 թվականից՝ վրացի […]
14:32 15.04.2021
Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել: Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև […]
14:20 15.04.2021
Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին, բայց պատրաստ է աջակցել դրա լուծման համար դիվանագիտական ջանքերին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն: «Հիմա Դոնբասում խնդիրներ կան, բայց կան Մինսկի համաձայնագրեր: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան սատարում է ցանկացած երկրի տարածքային […]
13:57 15.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նրա խոսքերով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը: «Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,- […]
13:38 15.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա մոտ […]
12:22 15.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 030 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 801 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 292 244 դեպք: Ապաքինվել է ևս 706 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 279 389: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է […]
23:58 14.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]
22:00 14.04.2021
Ադրբեջանի նախագահը ցանկանում է Բելառուսին որպես միջնորդ ներգրավել իբր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին Ալիևը խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Ալիևը Բելառուսի հանգամանքը նկատի է առել՝ հաշվի առնելով նաև նրա անդամությունը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում, որտեղ Ադրբեջանն անդամ չէ: Ալիևի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի լիակատար աջակցությունն է հայտնել վերջին […]
21:52 14.04.2021
Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում: «Ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը՝ քաղաք Թեհրան)»,- ասված է որոշման մեջ: Իրանում ՀՀ առևտրական կցորդը կտեղակայվի Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:
20:09 14.04.2021
Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։
19:53 14.04.2021
Եթե համաճարակային ցուցանիշը գերազանցի 4%-ը, կառավարությունը կարող է որոշում կայացնել նոր լոքդաունի մասին: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նախարարի խոսքերով՝ իշխանությունները վերահսկում են համաճարակային իրավիճակը և այս պահին եզրափակվում են միայն առկա սահմանափակումների պահպանման վերահսկողության ուժեղացմամբ: «Դրականության մակարդակի հետ մեկտեղ մենք հետևում ենք վարակի զարգացման տեմպերին: […]
19:45 14.04.2021
Թուրքիայի իշխանության մի շարք ներկայացուցիչներին զայրացրել է հակաիսլամական և ազգայնական հայացքներով հայտնի հոլանդացի քաղաքական գործիչ, աջակողմյան «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսի հերթական գրառումը իսլամի մասին։ Նա Twitter-ի էջում գրել էր. «Կանգնեցրեք իսլամը։ Կանգնեցրեք Ռամադանը։ Ազատություն։ Ոչ իսլամին»։ Այս գրառմանը բացասաբար են արձագանքել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը և Թուրքիայի կրոնական […]
19:30 14.04.2021
Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ մրցույթում ընդգրկվել էր 20 տարվա ընթացքում միջազգային տիեզերակայանից արված 28 լուսանկար: Լուսանկարի հեղինակը տիեզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Նա տիեզերքից լուսանկարել էր Վանա լիճը 2016-ի սեպտեմբերի 12-ին: Լուսանկարը առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ […]