16:18 14.04.2021
Թուրքիայի իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Փակում են մարզադահլիճները, լողավազանները, գեղեցկության սրահները, համամները և սաունաները: Սրճարաններն ու ռեստորանները բաց են միայն ուտելիքը հետը վերցնելու և որոշակի ժամերին տուն առաքելու համար: Հյուրանոցներում ռեստորան կարող են գնալ միայն զբոսաշրջիկները: Չի կարելի տեղաշարժվել նահանգներով առանց հիմնավոր պատճառի: Կեղծ ամրագրումները կճնշվեն, հայտնում է Անկարայում Ռուսաստանի […]
16:07 14.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]
14:53 14.04.2021
Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի 3 աշակերտ բարձր արդյունքներ են գրանցել Բեյրութի Թարգմանիչների և մեկնաբանների դպրոցի (ETIB) և Լիբանանի Ֆրանսիական ակադեմիայի (l’Institut français du Liban, IFL) կազմակերպած սեմինար-մրցույթում: «Google Translate-ի մարտահրավերները» թեմայով անցկացված մրցույթին մասնակցել են Լիբանանի CELF և LFE կարգի դպրոցները: Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի Լիզա Հայրապետյանը ֆրանսերենի լավագույն թարգմանության համար արժանացել […]
14:15 14.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
13:14 14.04.2021
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 14-ին ասել է, որ երկրում ուրանի հարստացումը մինչև 60% և նոր ցենտրիֆուգների տեղադրումը պատասխան են Իսրայելի գործողություններին: Սակայն, ըստ նրա, հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո: «Մեր միանգամայն խաղաղ գործունեությունը կգտնվի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: 60%-ով հարստացումը նույնպես [տեղի կունենա] խաղաղ նպատակներով […]
12:34 14.04.2021
Սենատորներ Թիմ Քեյնը (Վիրջինիա նահանգից, դեմոկրատ), Քրիս Մերֆին (Կոնեկտիկուտից, դեմոկրատ) և Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին պալատի այլ անդամներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով նրան շտապ միանալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA)՝ սպառնալիքին խաղաղ և արդյունավետորեն հակազդելու համար, ինչը, նրանց կարծիքով։ Նամակի տեքստը երեքշաբթի տեղադրվել է Քեյնի կայքում: «Մենք վճռականորեն աջակցում ենք JCPOA- ին […]
12:15 14.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 085 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 432 վարակակիր, ևս 7-ը՝ մահացել։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 291 214 դեպք: Այստեղից ապաքինվել է 278 683 մարդ, մահացել է 3 901 պացիենտ: Կարանտինային գոտիներում գտնվում է 162 մարդ, ստացիոնար հսկողության տակ […]
09:43 14.04.2021
Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի Զինված ուժերին Մառնեուլիի օդանավակայանի նյութական ու տեխնիկական հնարավորությունները բարելավելու նպատակով, տարբեր տեսակի հատուկ տեխնիկա է փոխանցել: Այս մասին տեղեկություն տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Տեխնիկայի փոխանցումը տեղի է ունեցել երկու պետությունների կողմից ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության պայմանագրի» շրջանակներում: Տեխնիկայի փոխանցման պաշտոնական միջոռացումը տեղի է ունեցել Մառնեուլիում, խառը […]
08:17 14.04.2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում կարճ գրառմամբ անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին՝ ասելով․ «Ժամանակի ընթացքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի»։
23:58 13.04.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթից հատվածներ։ «Ստորև նրա երեկվա ու այսօրվա ելույթների ուշագրավ մասեր են: 1) Մեջբերումներ երեկվա ելույթից (ք.Բաքու, 12 ապրիլ, 2021թ.)` «Մենք աշխարհում ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ, Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը […]
23:44 13.04.2021
Ադրբեջանը մտածված հակադրվում է միջազգային իրավունքին՝ Բաքվում բացված, այսպես կոչված, «ցուցահանդեսին» անդրադառնալով «Հեռանկարում» նշել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:30 13.04.2021
Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին Twitter- ում գրել է Դավիդ Զալկալիանին: «Հիանալի է, որ պետքարտուղար Բլինկենի հետ խոսեցինք Վրաստանում և տարածաշրջանում անվտանգության, մեր ռազմավարական գործընկերության և Վրաստանի ժողովրդավարական համախմբման մասին: ԱՄՆ-ի վճռորոշ աջակցությունն ինչպես Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրմանը խիստ […]
22:23 13.04.2021
րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]
22:00 13.04.2021
Ռուսաստանը ապրիլի 15-ից սահմանափակում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը: Առայժմ մինչև հունիսի մեկը, սակայն այդ ռեժիմը կարող է երկարացվել: Պատճառը, պաշտոնական վարկածի համաձայն, Թուրքիայում կորոնավիրուսի տարածման կտրուկ աճն է: Իրականո՞ւմ դա է պատճառը, թե քաղաքական են պատճառները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:25 13.04.2021
Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը): «Մենք հասել ենք նրան, որ Եվրոպան ամուր, միասնական և հստակ գիծ ընդունի […]
20:00 13.04.2021
Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 13-ին, չնայած անձրևոտ եղանակին, կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսը ներկայացվել է Թբիլիսիի ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց: Հաղորդում է Aliq.ge-ն։ Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք։ Նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն Հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր […]
19:42 13.04.2021
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացված «պուրակին» և դրա վերաբերյալ այլ պատգամավորների հայտարարություններին, ասել է, որ հավատացած է՝ մեր պետությունը, մեր երեխաներն ու նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը և նրա ֆաշիստական մարդասպան համակարգը կգոյատևի։ Լենա Նազարյանը համաձայն է գործընկերների գնահատականներին, […]
19:28 13.04.2021
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի գործով դատարանը հինգ ժամանոց նիստից հետո որոշում է կայացրել: Մելիան կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը չի փոխել խափանման միջոցը, որ կիրառել էր Մելիայի նկատմամբ փետրվարի 17-ի որոշմամբ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հույս էին հայտնել, որ դատարանը կփոխի որոշումը, քանի […]
19:09 13.04.2021
Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դատաքննությունը նախատեսված […]
19:02 13.04.2021
ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է օրերս Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ «Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը, երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ էնպիսի մտքեր է բարբաջել, որը տեղավորվում է հետևյալի մեջ՝ Զանգեզուր՝ ադրբեջանական, Գյոկչա՝ ադրբեջանական, Էրիվան՝ ադրբեջանական․․․ մյուս կողմից հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ […]
18:42 13.04.2021
Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու […]
18:35 13.04.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը։ Մարզպետը ողջունել է դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը․ «Պարոն դեսպան, բարով եք եկել մեր մարզ։ Դուք Հայաստանի հյուրընկալ ու կոլորիտային մարզերից մեկում եք։ Մեր մարզը, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ է տեսել։ Բայց առաջ ենք […]
18:20 13.04.2021
Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի հայկական ռազմավարի «պուրակի» բացմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապահովել է իրենց ապագա պարտության հեռանկարը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան, մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք […]
16:50 13.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
15:57 13.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
15:26 13.04.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլու-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է Աֆղանստանի խաղաղության գործընթացին և այդ համատեքստում Ստամբուլում անցկացվող կոնֆերանսին առնչվող մի շարք հարցեր: Նշվում է, որ զրուցակիցները նաև անդրադարձել են Սիրիայի ու Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներին:
14:16 13.04.2021
Ապրիլի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ: Նշենք, որ Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու: Նկատենք, որ […]
13:00 13.04.2021
Վրաստանում ներդրվում է նոր ծառայություն, որը հնարավորություն կտա տանը պատվաստվել։ Այն նախատեսված է հիմնականում այն մարդկանց համար, ովքեր տեղաշարժման խնդիրներ ունեն: Այս մասին վրացական Formula TV-ին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Շուտով մենք նման ծառայություն կմատուցենք: Մենք ունենք կամավորների շատ ակտիվ խմբեր՝ Կարմիր խաչը, բժշկական ֆակուլտետների ուսանողները»,- ասել […]
12:53 13.04.2021
Ռուսաստանն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորումը և դիտարկել են այդ գործընթացքում տարածաշրջանի երկրների հնարավոր դերակատարումը: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Քննարկել ենք իրավիճակը ԼեռնայիՂարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են […]
11:48 13.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 37 524 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 3,66%, վերջին 14 օրը –2,46%, վերջին 7 օրը –2,58%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 290 129 դեպք: Ապաքինվել է ևս 422 պացիենտ, և նրանց ընդհանուր […]