TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում առևտրի կենտրոններն ու շուկաները վերադարձել են լիարժեք աշխատանքի

12:29 13.03.2021

Վրաստանում կովիդային սահմանափակումների մեղմացումից հետո հանգստյան օրերին առևտրի բոլոր կենտրոնները և շուկաները վերսկսել են աշխատանքը։ Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 8-ին սկսվել է սահմանափակումների վերացման հերթական փուլը. լեռնադահուկային հանգստավայրերում վերսկսվել է ճոպանուղու աշխաըանքը,Վրաստանի բոլոր ռեստորանները վերսկսել են աշխատանքները (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի), առևտրի կենտրոններն ու շուկաները կկարողանան աշխատել շաբաթ և կիրակի օրերը ներառյալ: Մարզադահլիճները, […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ

12:20 13.03.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 643: Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 344 նոր դեպք, ապաքինվել է 240 պացիենտ: Մեկ օրում կատարվել է թեստավորում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 274 721 դեպք, 3 643 մահ։

̰
Ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին դիմել է ՄԻԵԴ` Վրաստան մուտք գործելու մերժման կապակցությամբ

10:27 13.03.2021

«Իմ փաստաբաններն արդեն բողոք են ուղարկել ՄԻԵԴ՝ Վրաստան իմ այցը խոչընդոտելու վերաբերյալ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին, ով 2017 թվականի մայիսի 29-ին դուրս էր եկել Թբիլիսիի կենտրոնի իր բնակարանից և չէր վերադարձել։ Հաջորդ օրը նա ձեռնաշղթաներով հայտնվել էր Բաքվում։ Նրան մեղադրել էին սահմանի ապօրինի հատման և խոշոր գումարի փոխադրման մեջ։ Նա […]

̰
ԱՄՆ-ը ԵՄ միջնորդությամբ բանակցում է Իրանի հետ

10:17 13.03.2021

ԱՄՆ-ն անուղղակի դիվանագիտական բանակցություններ է վարում Իրանի հետ Եվրամիության միջնորդությամբ և սպասում է Թեհրանից նկատառումներ միջուկային գործարքի հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Դիվանագիտությունն Իրանի հետ շարունակվում է, սակայն ներկայում ոչ ուղիղ։ Հաղորդակցություններ կան եվրոպացիների և այլոց միջոցով․․․Ներկա փուլում ակնկալում ենք իրանցիներից լսել հետագա քայլերի վերաբերյալ»,-ասել է նա […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակի պատճառով փակ է

09:21 13.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանի իշխանությունները Ռիոնի կիրճում դադարեցրել են Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը

23:36 12.03.2021

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ռիոնի կիրճում դադարեցնել Նամախվանի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի և ջրամբարի կառուցումը մինչև լրացուցիչ հետազոտությունները: Մնացած աշխատանքները կշարունակվեն: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ՝ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարները հանդիպումներ են ունենում բնակչության հետ, որոնք դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը ՝ կասկածի տակ դնելով դրա անվտանգությունը: Շինարարության հակառակորդները, որ հիմնականում տարածաշրջանի բնակիչներն […]

̰
Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվում է Գերմանիայի Բունդեսթագի արդեն 4 պատգամավոր

22:53 12.03.2021

Գերմանիայի Բունդեստագի ևս մեկ պատգամավոր մեղադրվել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Խորհրդարանում Տյուրինգիա դաշնային երկրամասը ներկայացնող Մարկ Հաուփմանը, չսպասելով անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազության միջնորդությանը, ինքնակամ վայր է դրել պատգամավորական մանդատը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը քննադատել է քրդերենն անտեսած նախարարին

22:42 12.03.2021

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Օրհան Աթալայը քննադատել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ քրդերենն անտեսելու համար։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության ֆեյսբուքյան էջում հրատարակվել էր ծանուցում այն մասին, որ Կանանց աջակցության ծառայության հատուկ հավելվածը (KADES) այսուհետ հասանելի կլինի թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն […]

̰
Թուրքիան С-400-ների հարցը լուծելու համար որևէ մոդելի կիրառության շուրջ ԱՄՆ-ի հետ քննարկում չի ունեցել. Չավուշօղլու

21:47 12.03.2021

Թուրքիան С-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար որևէ մոդելի կիրառման վերաբերյալ քննարկում չի անցկացրել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել էր, որ С-400-ների հարցը կարգավորելու համար իրենք ԱՄՆ-ին կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը ավստրիացի իր գործընկերոջն է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը

21:06 12.03.2021

Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ՀՀ-ԵՄ […]

̰
 Միջերկրական ծովում իրանական նավ է ենթարկվել հարձակման

20:28 12.03.2021

Միջերկրական ծովում իրանական բեռնանավը «ահաբեկչական հարձակման» է ենթարկվել, ոչ ոք չի տուժել, հայտնում է Reuters- ը ՝ վկայակոչելով իրանական Nournews լրատվամիջոցը: «Նավը փոքր-ինչ վնասվել է պայթուցիկ սարքի միջոցով», -Nournews- ին ասել է  Իրանի Իսլամական Հանրապետության բեռնափոխադրումների  գծով  խոսնակը: «Նման ահաբեկչական գործողությունները հավասարազոր են  ծովահենությանը », – ասել է խոսնակը:  

̰
Վրաստանի վարչապետը չի մասնակցի ընդդիմության հետ բանակցություններին

20:20 12.03.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի մասնակցելու ընդդիմության հետ բանակցություններին: Իշխող թիմից ներգրավված են «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Կոբախիձեն, Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեն, փոխխոսնակ Կախա Կուչավան:Հաղորդում է aliq.ge-ն։ Եվրամիության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դենիելսոնը հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զուրաբիշվիլին ողջունել է կառավարության պատրաստակամությունը, վստահություն է հայտնել, որ […]

̰
Ապրիլին լույս կտեսնի ցեղասպանության մասին թուրք հեղինակի նոր գիրքը

20:15 12.03.2021

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը իր ֆեյբուքյան էջում հայտնել է, որ ապրիլին լույս է տեսնելու իր գործընկերոջ՝ ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի՝ Հայոց ցեղասպանության մասին գիրքը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան մի վիլայեթում» վերնագրով գրքի հրապարակմամբ զբաղվել է Harvard […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

19:12 12.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ

18:19 12.03.2021

Մարտի 11-ին և 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են Կրեմլից: Հստակեցրել են, որ ՌԴ առաջնորդը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան համաձայնագրի իրականացումը: Դիտարկվել են նոյեմբերի 9-ի և 2021թ․-ի ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի գործնական ասպեկտները: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի […]

̰
Եգիպտոսի հետ վերսկսվել են դիվանագիտական շփումները․ Չավուշօղլու

16:38 12.03.2021

Վերջին մի քանի տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից «դրական ազդակներ» են նկատվում: Ինչպես տեղեկացնում է Ermenihber-ը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների թեմային: Չավուշօղլուն նշել է, որ մեկ օրում այդքան հեշտ չի լինում գործել այնպես, կարծես թե ոչինչ չի պատահել և հավելել, որ այդ ամենը ստացվում է կամաց-կամաց […]

̰
«Թուրքիան հետքայլ չի անի S-400-ների հարցում». Էրդողանի խոսնակ

15:36 12.03.2021

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ չնայած S-400-ների հարցում ամերիկյան կողմի ճնշմանը՝ Քալընը նշել է, որ Թուրքիան չի հրաժարվելու այդ համակարգերից: «Մենք հետքայլ չենք անի S-400-ների հարցում: Մեր վճռականությունը շարունակվում է: S-400-ները […]

̰
Զախարովան նշել է Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում

14:09 12.03.2021

Բաքուն և Երևանը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան) գործունեության շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական վերաբերմունքը, որը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ցուցաբերում են ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը»,- […]

̰
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար

13:37 12.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք

12:20 12.03.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 26 700 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 1,24%, վերջին 14 օրը – 1,49%, վերջին 7 օրը – 1,72%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 274 377 դեպք: Ապաքինվել է ևս 343 պացիենտ, […]

̰
Երկրաշարժ Թուրքիայի Իգդիր քաղաքից հարավ-արևմուտք․ ցնցումները զգացվել են նաև Արմավիրի մարզում և Երևանում

11:13 12.03.2021

Սույն թվականի մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Լարսի անցակետում

09:04 12.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ադրբեջանը զանգվածային արշավ է սկսել Արցախյան պատերազմին մասնակցած սփյուռքահայերի նկատմամբ

22:20 11.03.2021

Բաքուն նոր միջոցներ է մոբիլիզացնում Արցախյան պատերազմին մասնակցած երրորդ երկրների քաղաքացիներ հանդիսացող հայերի դեմ արշավի համար: Ֆրանսիայում հրատարակվող «Ժեներալ դե Յուրոփ» ամսագիրը տեղեկություն է տարածել, թե Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ երկրի քաղաքացիների՝ Արցախյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար

22:09 11.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
̰
Մարտի 13-ից Վրաստանը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

19:56 11.03.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտնել է, որ Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ՝ մարտի 13-ից կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Հաղորդում է aliq.ge-ն։ Այս մասին նախարարը հայտարարել է հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով՝ երկրում «AstraZenega» տեսակի պատվաստանյութի ներկրումը տեղի կունենա փուլ առ փուլ: «Մենք ունենք շատ կարևոր տեղեկություն, որ Վրաստանը պատվաստանյութ ստանալու է արագացված տեմպով: Հաստատված […]

̰
Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ

19:50 11.03.2021

Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։ «Եթե Ռուսաստանն ունի ինքնաթիռ,  որը համապատասխանում է մեր պահանջներին, եթե մեր համակարգում դրա ներդրման […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

17:00 11.03.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, եղանակային պայմաններից ելնելով, փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
Արտաշես Թումանյանն ընդունել է «Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության» նորընտիր վարչության անդամներին

16:41 11.03.2021

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մարտի 9-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է «Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության» նորընտիր վարչության անդամներ Ա․ Հովսեփյանին, Վ․ Մելիք Խաչատրյանին, Վ․ Մանսուրյանին, Թ․ Բալայանին և Վ․ Բուդաղյանին։ Հյուրերը տեղեկատվություն են  ներկայացրել «Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության» նախորդ շրջանի գործունեության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։ Զրուցակիցներն անդրադարձել են […]

̰
Լիբանանի արտգործնախարարը երախտիքի խոսք է հղել գերեվարված Մարալ Նաջարյանի ազատ արձակվելու առթիվ

16:36 11.03.2021

Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային գործակալությունը: «Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր […]

̰
BACK_TO_TOP