12:05 09.02.2021
Փետրվարի 8-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Սիրիայի Մանբիչ շրջանի քրդաբնակ 6 գյուղ: Այս մասին հաղորդում է Սիրիայում քրդական «Hawar News Agency» լրատվական գործակալությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ թուրքական օդուժի հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ի սահմաններում: Առավոտյան ժամերին թուրք ուժայինները հարձակում էին իրականացրել նաև Մանբիչի Ալ Ջաթ գյուղի վրա: Մանբիչի ռազմական խորհրդի […]
11:56 09.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 566 մարդ, ևս 8-ը՝ մահացել։ Մեկ օրում Վրաստանում կատարվել է 18 331 թեստավորում։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,52%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,74%, իսկ վերջին 7 […]
11:48 09.02.2021
Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ, հայտնում է Ermenihaber-ը։ Սաստիկ քամու պատճառով Մարմարա ծովին ափամերձ Սիլիվրի շրջանում 2 նավ է ջրասույզ եղել: Փոթորիկը ուժգին է եղել Ստամբուլի հատկապես Բեշիքթաշ, Սուլթանգազի, Սիլիվրի, Գազիօսմանփաշա, Բայրամփաշա, Բաղջըլար, Բեյօղլու, Էսենլեր և Ումրանիյե շրջաններում: Օդերևութաբաններն այսօր քամու […]
11:10 09.02.2021
Փետրվարի 6–ին կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։ Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։ Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։ […]
09:29 09.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 390 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:15 08.02.2021
Անկարայի Փուրսաքլար շրջանում 26-ամյա երիտասարդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով պաստառն այրելու համար ձերբակալվել է: Նշվում է, որ Փուրսաքլարի տրանսֆորմատային ենթակայանի շենքի վրա փակցված պաստառն այրելու հետևանքով հրդեհ է բռնկվել: Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարների ջոկատն ու ոստիկանությունը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հրդեհի հետևանքով վնասվել է գովազդի համար Թուրքիայի իշխող «Արդարություն […]
21:50 08.02.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկին։ Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ Թուրքիան կարիք ունի նոր, ավելի ժողովրդավարական սահմանադրության՝ պայմանով, որ սահմանադրության առաջին չորս հոդվածները նույնությամբ կպահպանվեն։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն մտահոգություն է հայտնել, որ Էրդողանի առաջարկած փոփոխոթյունները ոչ թե ժողովրդավարությունը կհզորացնեն, այլ՝ ավտորիտարիզմը։ Այս […]
21:40 08.02.2021
Ադրբեջանում աճում է սոցիալական լարվածությունը գների կտրուկ աճի կապակցությամբ: Ընդդիմությունը կապում է գնաճը ղարաբաղյան պատերազմից հետո տնտեսական անկման հետևանքների հետ, ու մեղադրում է իշխանություններին սեփական խնդիրները ժողովրդի հաշվին լուծելու փորձերի մեջ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
16:53 08.02.2021
Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից վերսկսել են աշխատանքները կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես փակված բոլոր փակ և բաց տոնավաճառները: Այս մասին անցած շաբաթ օրը Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին հայտարարել էր վարչապետ Գեորգի Գախարիան: Շուկաներում գնորդները կենթարկվեն ջերմաչափման, կախտահանեն ձեռքերը: Վերահսկվելու է շնչադիմակ կրելու կարգը, ինչպես նաև իրականացվելու են ամենօրյա ախտահանման աշխատանքներ: Սահմանափակումների մեղմացումը չի տարածվում հանգստյան օրերի […]
16:30 08.02.2021
Դատարանի դիմաց մի քանի տասնյակ ցուցարարներ են հավաքվել՝ պահանջելով Նեթանյահուի հրաժարականը։
15:31 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
14:55 08.02.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 9-11-ին պաշտոնական այցեր կկատարի Քուվեյթ, Օման և Կատար: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը: Նշվում է, որ Չավուշօղլուն հանդիպումներ կունենա այդ երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, փոխանցում Ermenihaber-ը։ Հանդիպումներում նախատեսվում է, որ կողմերքը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային […]
14:37 08.02.2021
Ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվելու: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ DefenseOne-ի՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից (Ռուսաստանից-խմբ.) С-400 համակարգերի գնման որոշումը […]
13:33 08.02.2021
Թուրք ուժայինները ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական օպերացիա են սկսել երկրի հարավարևելյան Մարդին նահանգի Օմերյան շրջանում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ավելի վաղ Մարդինում փողոց դուրս գալու արգելք էր սահմանվել: Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի […]
12:42 08.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել մարդասիրական բեռների տարանցումն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրա և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական երկրորդ շարասյունը՝ բաղկացած 20 ռազմական ԿամԱԶ ավտոմեքենաներից և 5 ուղեկցող մեքենաներից, Քարվաճառի շրջան է տեղափոխել ավելի քան 150 տոննա շինանյութ։ Շարասյունն անցել […]
11:54 08.02.2021
Ջաբրայիլի շրջանում Իլգար Ահմեդովին պատկանող մեքենան պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է մեքենայում գտնված երեք տղամարդկանցից մեկի մարմինը հայտնաբերել, մյուս երկուսի որոնումները շարունակվում են:
11:20 08.02.2021
Փետրվարի 8-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 204 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 262 228 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 6593 թեստավորում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից բուժվել է ևս 736 պացիենտ: Ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 254 350 մարդ: Երկրում վարակից մահացել է […]
11:13 08.02.2021
Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է փետրվարի 8-ին`տեղական ժամանակով՝ ժամը 01։01-ին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 16.68 կմ խորության վրա։ Բնակչությունը խուճապի մեջ է, կորուստներ չկան, հայտնում է Ermenihaber-ը։ Վրաստանի Առաջին ալիքն էլ հայտնում է, […]
10:53 08.02.2021
Փետրվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցեց «Iran Plast 2021» 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Միջոցառմանը ներկա էին նաև Իրանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես եկավ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Բացման արարողությունից հետո ՀՀ […]
10:37 08.02.2021
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով՝ այդ թվում Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում, վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Տրանսպորտի աշխատանքի արգելքն ուժի մեջ կմնա շաբաթ և կիրակի օրերին, հայտնում է Aliq.ge-ն։ Այսօրվանից աշխատանքը վերսկսել են Թբիլիսիի մետրոն, ավտոբուսները և երթուղային տաքսիները: Բոլոր տրանսպորտային միջոցներով երթևեկելիս դիմակ կրելը պարտադիր է: Հատկանշական է, որ միջքաղաքային […]
09:36 08.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:27 07.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
21:23 07.02.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Թեհրանը վերադառնա միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բանակցություններին: Այս մասին նա ասել է CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, արդյո՞ք նա կձեռնարկի առաջին քայլը և կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Թեհրանը վերադառնա բանակցություններին: «Ոչ», – ասել […]
20:14 07.02.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել. «ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝ […]
15:29 07.02.2021
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Թեհրանը կվերադառնա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) իրականացմանը, եթե ԱՄՆ-ը վերացնի պատժամիջոցները: Այս մասին նա գրել է իր Twitter- ում: Ըստ Խամենեիի՝ Իրանը հավատարիմ է ՀՀԳԾ-ով տանձնած պարտավորություններին, ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների, որոնք խախտել են իրենց պարտավորությունները: «Եթե նրանք ցանկանում են Իրանի վերադարձը, ԱՄՆ-ն […]
14:54 07.02.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հետևյալ հայտարարությունն է արել. «Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։ […]
13:33 07.02.2021
Իրանն արձագանքել է Իսրայելի ներկայացուցչի հայտարարություններին՝ շեշտելով, որ ջախջախիչ պատասխան կտա «օկուպացիոն» ռեժիմի կողմից եկող ցանկացած սպառնալիքի, հաղորդում է Mehr- ը: ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախտ Ռավանչին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է. «Վերջին շրջանում Իսրայելի ռեժիմը ոչ միայն ակտիվացրել է իր սադրիչ և թշնամական հայտարարությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, այլև ակտիվորեն […]
21:40 06.02.2021
Առաջիկա 3 տարիներին տեղահանված արցախցիները բնակարան կունենան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը պատասխանել է իրեն հասցեագրված հարցին, թե իր վարչապետության 10 տարիներին Արցախը որքանով է պատրաստվել ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 06.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը։
16:58 06.02.2021
Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունենում «Սոցիալական պայթյուն» կոչվող ակցիան, որը պահանջում է վերացնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Բողոքի ակցիային մասնակցում են գործարար ոլորտի, տուրիստական գործակալությունների, ռեստորանների և սրճարանների, հասարակական կազմակերպությունների, ընդդիմության և այլ ներկայացուցիչներ: Շաբաթ երեկոյան կազմակերպիչները նախատեսում են լայնածավալ երթ անցկացնել Թբիլիսիի փողոցներով և դրանով խախտել տեղաշարժի […]