15:41 06.02.2021
Մոլդովայում իրավապահ մարմինները ձերբակալել են այդ երկրում ապօրինի գտնվող ադրբեջանցիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Ապօրինի ներգաղթյալներին տեղավորել են օտարերկրացիների ժամանակավոր բնակության կենտրոնում: Կարճ ժամանակ անց ակնկալվում է, որ նրանց կարտաքսեն Ադրբեջան:
13:14 06.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա […]
12:50 06.02.2021
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է ԼՂ հակամարտության գոտում իրականացնել հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն, ռազմական գործողությունների դիտարկման առաջադրանքներ: «Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնում, որտեղ ռուսական և թուրքական անձնակազմերն իրականացնում են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ առաջադրանք: Իրավիճակի մոնիտորինգը կատարվում է շուրջօրյա ռեժիմով, ԱԹՍ-ների օգնությամբ, մասնավորապես «Форпост» և «Орлан-10» համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ […]
11:41 06.02.2021
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 269: Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 602 նոր դեպք, ապաքինվել է 569 պացիենտ:
11:20 06.02.2021
Աշակերտները ստիպված չեն լինի դպրոցի տարածքում դիմակ կրել, հայտնում է Ալիք Մեդիան։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը՝ երեխաները դիմակ կկրեն կամավորական հիմունքներով: «Դպրոցում դիմակ կրելը պարտադիր չէ ոչ մի դասարանի աշակերտների համար, թեև, ոչ էլ արգելված է, ցանկության դեպքում կարող են կրել»,- ասել են նախարարությունից: Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ […]
09:14 06.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:51 05.02.2021
ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է Անկարայի մեղադրանքը Թուրքիայում 2016 թվականին հեղաշրջման փորձ հրահրելու վերաբերյալ: Ամերիկյան կողմն այդ պնդումներն անհիմն է համարել ու փոխադարձ մեղադրանքներ է ուղղել Անկարային։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:21 05.02.2021
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պնդել էր, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն: «Միացյալ Նահանգները 2016 թվականի հեղաշրջման […]
20:07 05.02.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր: Բաթումի նավահանգստում նավին դիմավորել են Վրաստանի ներքին գործերի նախարարության, սահմանային ոստիկանության առափնյա պաշտպանության վարչության տնօրեն, առաջին կարգի կապիտան, Ռամազ Պապիձեն և նույն վարչության ներկայացուցիչները: Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, այցը ծառայում է ծովային ոլորտում ԱՄՆ-ի և Վրաստանի […]
19:20 05.02.2021
Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված […]
17:00 05.02.2021
Իրատեսակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը որևէ ձևաչափով որևէ մեկի հետ բանակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ «Հեռանկարի» տաղավարում այս թեմային է անդրադարձել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Բնական է, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, առնվազն տեսանելի ապագայում՝ կարճաժամկետ և միջնաժամկետ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հուսահատվենք, հիասթափվենք և ընդհանրապես պետականաշինության գործընթացով […]
16:41 05.02.2021
Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին հաղորդում են ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ […]
16:17 05.02.2021
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը՝ ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։ Ինչպես նախկինում, 2020-ին նույնպես […]
12:09 05.02.2021
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: 2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված […]
11:47 05.02.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է երկրում տիրող համաճարակային իրավիճակի և որոշ սահմանափակումների մեղմացման մասին, փոխանցում է aliq.ge-ն։ Նրա խոսքով՝ մեղմացված սահմանափակումները կարող են կրկին ռիսկի պատճառ դառնալ, եթե հասարակությունը կրկին պատրանք ստեղծի, թե կորոնավիրուսը հաղթահարված է։ Գամկրելիձեի խոսքով՝ փոքր Վրաստանի համար վարակի օրական 400-500 նոր դեպքը կարևոր ցուցիչ […]
11:41 05.02.2021
Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 538 նոր դեպք, ապաքինվել է 498 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 վարակակիր մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 258:
00:00 05.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի […]
21:57 04.02.2021
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 62 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 158 մարդ։ Հումանիտար ականազերծման […]
21:29 04.02.2021
Աղդամի շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Գուբադ Զեյնալովան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Մյուս երկու զինծառայողները ՝ Նեմաթ Բաբաևը և Բալագարդաշ Մալիքմամեդովը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել […]
20:00 04.02.2021
Առավոտյան մարզումների ժամանակ բացարձակ մենամարտերի առաջնության վրացի մենամարտիկ Մերաբ Դվալիշվիլին սառցապատ լիճը սուզվելիս վնասել է գլուխը: Դեպքի մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։ «Լճակում սառույց և ծառի ճյուղեր կային: Հենց սառույցը ճեղքեցի, զգացի, որ գլխիս մաշկը վնասվեց: Երբ վերքս կարում էին, ավելի ցավոտ էր»,- գրել է նա: Մենամարտիկը հայտնել է, որ բժիշկների օգնությունից հետո […]
18:19 04.02.2021
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Լևան Իոսելիանին երկրորդ ընդդիմադիր պատգամավորն է, որը խորհրդարանում պաշտոն ստացել է: Ավելի վաղ ընդդիմությունից խորհրդարանի փոխնախագահ էր դարձել «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության պատգամավոր Ավթանդիլ Էնուկիձեն: Այսպիսով, ընդդիմադիր վեց պատգամավորներից երկուսը բարձրագույն պաշտոններ ստանձնեցին խորհրդարանում: Մինչ օրս խորհրդարանի 60 տեղերից ընդդիմությունը զբաղեցնում է միայն վեցը: Ընդդիմության մնացած անդամները, ովքեր խորհրդարանի մանդատ էին ստացել, գտնվում […]
18:10 04.02.2021
ՄԻԵԴ-ը նաև գերիների հետ կապված բազմաթիվ դիմումներ է ստացել՝ ուղարկված ինչպես Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, այնպես էլ գերիների հարազատների կողմից։ Դիմումները վերաբերում են 228 հայի և 13 ադրբեջանցու։
15:00 04.02.2021
Սաուդյան Արաբիան շարունակում է թուրքական ապրանքների նկատմամբ արգելք կիրառել՝ թույլ չտալով դրանց մուտքը իր երկրի տարածք։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արդյունքում հարյուրավոր բեռնատար մեքենաներ ամիսներ շարունակ մնացել են մաքսատանը և մաքսազերծման որևէ գործողություն չի իրականացվում։ Թուրքական ապրանքների բոյկոտը մտահոգել է Թուրքիային։ Չնայած դեռևս նոյեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սուուդը հայտարարել էր, […]
13:23 04.02.2021
2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինը։ «Նախորդ շաբաթ ՄԻԵԴ-ը հրապարակել է իր հիմնադրման 1959 թվականից ի վեր կայացված վճիռների վիճակագրությունն ըստ երկրների։ Թուրքիան իրավախախտումների տեսակետից կրկին պահպանել է իր առաջատար […]
12:54 04.02.2021
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հայտարարել է՝ դիմակներ կրելու կարգը խախտելու դեպքում տուգանքների չափը կրկնապատկելու կառավարության որոշման մասին: «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում ոչ ոք չի կարող մտածել համաճարակի դեմ ավելի արդյունավետ բան, քան դիմակն է, սոցիալական հեռավորությունն ու պատվաստումը: Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք այս կանոններին արդյունավետորեն հետևելու համար: […]
12:18 04.02.2021
Փետրվարի 8-ից Վրաստանում ամբողջությամբ կգործի քաղաքային տրանսպորտը։ Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է 1tv.ge-ն։ «Երկուշաբթի, փետրվարի 8-ից, Վրաստանում լիարժեք գործարկվելու է քաղաքային տրանսպորտը՝ մետրո, ավտոբուս և միկրոավտոբուսներ: Բացի այդ, շուկաները ևս լիարժեք կգործեն: Այնուամենայնիվ, փետրվարի 15-ից սննդի կետերը, ներառյալ ռեստորանները, կկարողանան գործել բաց տարածքում: Սակայն, սահմանափակումները կպահպանվեն հանգստյան օրերին», – […]
12:01 04.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 583 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 16 605 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,51%, վերջին 14 օրը – 4,41 %, վերջին 7 օրը – 3,79 %: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 260 480 դեպք: Ապաքինվել է ևս 671 պացիենտ, նրանց […]
11:50 04.02.2021
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) Թուրքիայից պահանջել է ազատ արձակել Բողազիչի համալսարանի ռեկտորի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ուսանողներին ու ցուցարարներին: Այս մասին OHCHR-ը գրառում է արել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը։ Գրասենյակը դատապարտել է Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից ուսանողների և ցուցարարների վերաբերյալ հնչեցված հայտարարությունները՝ դրանք որակելով հոմոֆոբ և տրանսֆոբիկ մեկնաբանություններ: «Մենք կոչ ենք անում […]