TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

23:25 03.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Ապաշրջափակումից մինչև Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության ձևավորում. ՀՀ ԱԳ փոխնախարարն ամփոփել է Վրաստանի և Իրանի հետ շփումները

21:47 03.02.2021

Հայաստանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում կայունության, խաղաղության և համագործակցության ձևավորման օգտին, սակայն դրա արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է նախ և առաջ ձևավորել վստահության մթնոլորտ: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ միաժամանակ ընդգծելով, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ տարածաշրջանի տնտեսական […]

̰
ՀՀ ՀՔԾ պետն ընդունել է ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամիին

17:30 03.02.2021

2021 թվականի փետրվարի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամիին: Կարևորելով հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը` Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցային հիմքերի ձևավորման ու գործընկերային հարաբերությունների զարգացման համար: Հանդիպման […]

̰
Ռուսաստանը փետրվարի 15-ից վերականգնում է Հայաստանի և Ադրբեջանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը

15:21 03.02.2021

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու փաստաթուղթ, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «Որոշվեց վերականգնել միջազգային թռիչքները Ադրբեջանի (Մոսկվա – Բաքու, շաբաթական երկու թռիչք) և Հայաստանի (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ) փոխադարձ հիմունքներով 2021թ. փետրվարի 15-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նման որոշում է կայացվել […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը պարզաբանում է տարածել Վրաստան մուտք գործելու կարգի վերաբերյալ

14:38 03.02.2021

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ «Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի […]

̰
Twitter-ն արգելափակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի գրառումը

14:28 03.02.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես  ատելության դրսևորում։ Թուրք նախարարը, վիրավորելով բողոքի ակցիաների մասնակիցներին, ասել է. «Արդյո՞ք մենք պետք է գթասրտություն ցուցաբերենք այլասերված ԼԳՊՏ ակտիվիստների նկատմամբ, որոնք զավթել են Բոսֆորի համալսարանի շենքը»։ Տեղեկացնենք, որ […]

̰
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

14:11 03.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է […]

̰
Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ. Աննա Նաղդալյան

13:15 03.02.2021

Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: «Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի […]

̰
Չնայած արգելքին՝ փետրվարի 6-ից Վրաստանում ռեստորանները կբացվեն

13:00 03.02.2021

Փետրվարի 6-ին Վրաստանում շուրջ 200 ռեստորաններ կվերաբացվեն։ Այս որոշման մասին Facebook-ում հայտարարել է սննդի օբյեկտների «Gastronaut» բիզնես խորհրդատվական գործակալության համահիմնադիր Լևան Կոկիաշվիլին: «Ողջամիտ ելք գտնելու փոխարեն՝ իշխանությունները հրաժարվեցին մեզ հետ հանդիպումից: Համառ փորձից բացի, այլ ելք չենք տեսնում: Մենք կբացվենք և կաշխատենք, ինչպես միշտ, պահպանելով բոլոր կանոնները։ Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում […]

̰
Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են հանրային միջոցառումները

12:50 03.02.2021

Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Ըստ Վանի նահանգապետարանի հայտարարության՝ արգելքը կգործի փետրվարի 3-ից 17-ը, փոխանցում է Ermenihaber-ը։ Եթե նախորդ անգամ տարածած հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում էր անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ, ապա այս անգամ որպես պատճառ նշվում է […]

̰
Ջրհեղեղ Թուրքիայում․ կան զոհեր

12:14 03.02.2021

Թուրքիայի արևուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Իզմիրի կենտրոնական մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիաղայի, Ֆոչայի և Դիքիլիի փողոցները: Ջրհեղեղը տարածվել է նաև հարակից շրջաններում, հայտնում է Ermenihaber-ը։ Բազմաթիվ տներ, գրասենյակներ և քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ վնասներ են կրել: Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով 2 քաղաքացի է մահացել, որից մեկի մարմինը գտել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք, ապաքինվել է 788 պացիենտ

11:59 03.02.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 897 դեպք: Ապաքինվել է ևս 788 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 251 077: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 500 բեռնատար

09:25 03.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Լարսը բաց է․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար

23:31 02.02.2021

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

̰
Թբիլիսիի քաղաքային դատարանն ավելի քան երկու տարի անց արդարացրել է նախկին գլխավոր դատախազին

23:09 02.02.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանն ավելի քան երկու տարի անց արդարացրել է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին՝ Պետական ​​աուդիտի գրասենյակի ղեկավար Լաշա Տորդիային ծեծելու գործով: Փարցխալաձեին և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Չոխելիին մեղադրանք էր առաջադրվել 2018-ի նոյեմբերին: Այս ամբողջ ընթացքում ամբաստանյալները սպասում էին դատավճռի կայացմանը: Փետրվարի 2-ին դատարանը Չոխելիին մեղավոր է ճանաչել […]

̰
Վրաստանի խորհրդարանը ձախողեց ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատների մերժումը

22:39 02.02.2021

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ձախողեց ընդդիմության կողմից 51 պատգամավորի պատգամավորական մանդատներից հրաժարվելու մտադրությունը: Այսօր խորհրդարանի օրակարգի հիմնական հարցերից մեկը 51 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն էր, ովքեր չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են իրենց մանդատներից՝ որպես բոյկոտի նշան: Քվեարկությունն անհատական ​​էր՝ յուրաքանչյուր պատգամավորի դիմելու համար առանձին: 83 պատգամավորից կազմված խորհրդարանը,  միաձայն ձախողեց «Միացյալ ազգային […]

̰
Իրաքի հյուսիսում թուրքական օդուժն օպերացիա է իրականացրել

22:28 02.02.2021

Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի պաշտպանության նախարարության և Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Քանդիլի լեռներում իրականացված ավիահարձակման արդյունքում սպանվել է 10 քուրդ զինյալ: Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական […]

̰
ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին

21:36 02.02.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք […]

̰
Լարսը բաց է․ օտարերկրացիների` Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում

21:11 02.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

̰
Թուրքիայում մեծ  ճնշումներ են ուսանողների  դեմ

21:03 02.02.2021

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 159 մարդու, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Ստամբուլում ընդդեմ նախագահ Էրդողանի՝ երկրի առաջատար համալսարաններից մեկում նոր ռեկտոր նշանակելուն: Ստամբուլի Բոգազիչի համալսարանի ուսանողները բողոքի ցույցերը սկսել են դեռ մեկ ամիս առաջ` պնդելով, որ Մելիհ Բուլուին ռեկտորի պաշտոնում նշանակելը ոչ ժողովրդավարական է: Ցույցերին մասնակցել են նաև ուսուցիչներ: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ […]

̰
Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ին կոչ են անում խորացնել ինտեգրումը

15:31 02.02.2021

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները համատեղ նամակ են գրել Եվրամիության ղեկավարությանը, որում նրանք կոչ են անում համագործակցության նոր փուլ անցկացնել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում և խորացնել ինտեգրումը: Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, հայտնեցին Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից: «Ասոցացված գործընկերների ընդհանուր ուղերձը եղել է, և կա այն, որ ԵՄ-ն պետք է համագործակցության նոր […]

̰
Թուրքիայում քրդական լրատվականի թղթակցին 4 տարվա ազատազրկման են դատապարտել

15:18 02.02.2021

Թուրքիայում քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության թղթակից Իդրիս Սայըլղանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2015թ օգոստոս – 2016թ մարտ ամիսների ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառումների համար: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն […]

̰
Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի Ադրբեջանի խախտումները և կպարտավորեցնի փոխհատուցում վճարել

14:09 02.02.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը մանրամասն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատում ներկայացված փաստարկներն ու կարձանագրի նրա կողմից թույլ տրված խախտումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատը մեծածավալ աշխատանքի արդյունք է, որն իր մեջ ներառում է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և […]

̰
Թուրքիայում 2021-ի հունվարին տղամարդկանց կողմից սպանվել է 23 կին

14:06 02.02.2021

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Ինչպես տեղեկացնում Ermenihaber-ը՝ «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2021-ի հունվարին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Նշվում է, որ Թուրքիայում հունվարին տղամարդիկ 23 կին են սպանել, որոնցից 14-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում: Սպանված կանանցից 16-ի դին հայտնաբերվել է տանը, 2-ինը՝ փողոցում, […]

̰
Վրաստանի խորհրդարանը կքննարկի ընդդիմության 51 պատգամավորի լիազորություններից զրկելու հարցը

12:57 02.02.2021

Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում կքննարկվի ընդդիմադիր 51 պատգամավորների հայտարարությունը՝ պատգամավորական մանդատի վաղաժամ դադարեցման մասին։ 2020-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմությունն ընդհանուր առմամբ ստացել է 60 տեղ: Անցողիկ շեմը հատած բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններից հետո միաձայն հայտարարել էին, որ ընտրությունները կեղծված են և հրաժարվում են մտնել խորհրդարան: Հետագայում, սակայն, «Հայրենասերների դաշինքի» չորս և «Քաղաքացիներ» կուսակցության երկու […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք

12:33 02.02.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 17 271 թեստավորում։ Նշվում է, որ վերջին 7 օրում դրական է եղել կատարված թեստերի 3,8%-ը: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 209 դեպք: Ապաքինվել է ևս 580 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում […]

̰
Թուրքիայում նույն ժամին 2 երկրաշարժ է գրանցվել

12:25 02.02.2021

Փետրվարի 2-ին ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քայսերի (Կեսարիա) նահանգի Սարըօղլան շրջանում և արևելյան Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4․6 և 4.7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկու երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03։02-ին։ Կեսարիայում ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 18.22 կմ, իսկ Սեբաստիայում՝ […]

̰
Թուրքիայում 292 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

12:17 02.02.2021

Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը», փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Թուրքիայի զինուժի կազմում ընդգրկված 292 զինվորականի, այդ թվում աշխատանքից ազատված նախկին ծառայակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) […]

̰
Նոր Սահմանադրություն ստեղծելու շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է․ Էրդողան

08:47 02.02.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի նոր Սահմանադրության շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է, հայտնում է RIA Novosti-ն։ «Հավանաբար, եկել է ժամանակը՝ կրկին սկսելու քննարկում նոր Սահմանադրության շուրջ։ Շուտով մենք հանրության հետ կկիսվենք բարեփոխումների նոր փաթեթի փիլիսոփայության, նպատակների և հանձնարարությունների մասին տեղեկություններով։ Եթե այդ թեմայով համաձայնության հասնենք (իշխող) «Ժողովրդական դաշինքի» հետ, ապա առաջիկայում […]

̰
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

23:25 01.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
BACK_TO_TOP